Գլխավոր տեղեկություն
Համար
N 283-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (03.10.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.16-2024.09.29 Պաշտոնական հրապարակման օրը 23.09.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
20.09.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
20.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

20 սեպտեմբեր 2024 թ.

N 283-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿՈՊԻ ԵՎ ՀԱՐԱԿՆԱԿԱՊՃԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՍԱԼՋԱՐԴՈՎ, ԱՅԼ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ԵՎ ԲԱՑ ՎԵՐՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել կոպի և հարակնակապճային շրջանի սալջարդով, այլ մակերեսային վնասվածքներով և բաց վերքով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

20.09.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«20» սեպտեմբեր 2024 թ.

N 283-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԿՈՊԻ ԵՎ ՀԱՐԱԿՆԱԿԱՊՃԱՅԻՆ ՇՐՋԱՆԻ ՍԱԼՋԱՐԴՈՎ, ԱՅԼ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐՈՎ ԵՎ ԲԱՑ ՎԵՐՔՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

S00.1

Կոպի և հարակնակապճային շրջանի սալջարդ
Կապտուկ աչքի շրջանում, բացառությամբ՝ ակնագնդի և ակնակապճի հյուսվածքների սալջարդի (S05.1)

2)

S00.2

Կոպի և շուրջակնային շրջանի այլ մակերեսային վնասվածքներ, բացառությամբ՝ շաղկապենու և եղջերաթաղանթի մակերեսային վնասվածքի (S05.0)

3)

S01.1

Կոպի և հարակնային շրջանի բաց վերք
Կոպի և հարակնային շրջանի բաց վերք՝ արցունքատար ուղիների ընդգրկմամբ կամ առանց դրա

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Դիմածնոտային վիրաբույժ, ընդհանուր վիրաբույժ, նյարդաբան, ակնաբույժ, նյարդավիրաբույժ

8)

Գանգատներ

Ցավ, արյունահոսություն, գլխապտույտ, սրտխառնոց, երկտեսություն, տեսողության խանգարում

9)

Անամնեզ

Արյան մակարդելիության հետ կապված հիվանդություններ, շաքարային դիաբետ, գլխի և պարանոցի շրջանում կատարված վիրահատություններ, այդ թվում` տեսողական օրգանի հետ կապված: Արյան շրջանառության տեղային (լոկալ) կամ համակարգային խանգարումներ, դիպլոպիա:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Վնասվածքի տեղակայման և խորության գնահատում, վերքում օտար մարմինների առկայության ստուգում, նյարդաբանական ստատուս, զարկերակային ճնշման չափում, էլեկտրասրտագրություն, տեսողական օրգանի գնահատում, սուբկոնյուկտիվալ արյունազեղում, ակնակապճային շրջանի ոսկրային համակարգի պալպացիա:

11)

Հոսպիտալացման ցուցում

Գլխուղեղի ցնցման երևույթների առկայություն, վնասվածքի շրջանում վերջերս կրած վիրահատություններ, տեսողական խանգարումներ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Դիմածնոտային վիրաբույժ

1

1

2)

Նյարդաբան

0.5

1

3)

Նյարդավիրաբույժ

0.2

1

4)

Ակնաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

-

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Գլխի և պարանոցի համակարգչային տոմոգրաֆիա

0.5

1

Ներգանգային ախտահարումների, հետակնակապճային արյունազեղման, դիմածնոտային շրջանի կոտրվածքների հայտնաբերում

3)

Առկա չէ

Տեսողական օրգանի գործիքային զննում

1

1

Ցանցաթաղանթի ամբողջականության գնահատում

4)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

1

1

Ախտաբանական փոփոխությունների (ռիթմի խանգարումներ կամ սրտամկանի սնուցման խանգարման նշաններ) հայտնաբերում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ) Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ 875մգ+125մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ), քլավուլանաթթու (կալիումի քլավուլանատ) 500մգ+125մգ 875մգ+125մգ

դեղահատեր

Օրը մեկ կամ երկու անգամ

2000

10000

5-7

2)

Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնակաթիլներ (դեղակախույթ) 3մգ/մլ+1մգ/մլ

Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնակաթիլներ (դեղակախույթ) 3մգ/մլ+1մգ/մլ

պլաստիկե սրվակ

Օրը մեկից չորս անգամ

Երեք կաթիլ

-

-

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վնասվածքի առաջնային վիրաբուժական մշակում

1

1

2)

Վնասվածքի երկրորդային վիրաբուժական միջամտություն` արյունահոսության դադարեցում, վնասված հյուսվածքների վերականգնում:

0.5

 1

10․ Սույն հավելվածի Ձև 5-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Տիմոֆեև Ա․Ա․ Դիմածնոտային վիրաբուժության հիմունքները․ Մոսկվա 2007թ./Тимофеев А.А. Основы челюстно-лицевой хирургии. Москва 2007

2. Վերբո Ե․ Բ․, Բուցան Ս․ Բ․, Գիլեվա Կ․ Ս․, Դեմքի վերականգնողական վիրաբուժություն․ Ժամանակակից մեթոդներ և սկզբունքներ, Մոսկվա 2022թ․/Вербо Е.В., Буцан С.Б., Гилева К.С. Реконструктивная хирургия лица. Современные методы и принципы. Москва 2022.

3. Ջոն Լանգդոն, Մոան Պատել, Ռոբերտ Օրդ և Պիտեր Բրեննան․ Բերանի խոռոչի և դիմածնոտային շրջանի օպերատիվ վիրաբուժություն․ Լոնդոն 2011թ․/ John Langdon, Mohan Patel, Robert Ord and Peter Brennan. Operative Oral and Maxillofacial Surgery. London 2011

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 սեպտեմբերի 2024 թվական: