Գլխավոր տեղեկություն
Համար
N 275-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (11.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.09.02-2024.09.15 Պաշտոնական հրապարակման օրը 10.09.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
03.09.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.09.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
11.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» սեպտեմբեր 2024 թ.

N 275-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 25-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2011 թվականի դեկտեմբերի 5-ի ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահպանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու և Առողջապահության նախարարի 2005 թ. հոկտեմբերի 26-ի թիվ 983-Ն հրամանը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 25-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) հրամանի վերնագրում ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահպանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և նորմերը» բառերը փոխարինել ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների վերահսկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները» բառերով,

2) հրամանի 1-ին կետում ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, անձնակազմի աշխատանքի պահպանմանը և անհատական հիգիենային, սանիտարահակահամաճարակային ռեժիմին ներկայացվող» N 2-III-2.2.5-2011 սանիտարական կանոնները և նորմերը» բառերը փոխարինել ««Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների վերահսկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները» բառերով,

3) հրամանի հավելվածի վերնագիրը շարադրել նոր խմբագրությամբ.

««ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 3.1.1.-024-2011 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ»,

4) հրամանի հավելվածի 1-ին կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` սանիտարական կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (ստոմատոլոգիական կենտրոն, պոլիկլինիկա, կաբինետ) (այսուհետ` ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություն) համար:»,

5) հրամանի հավելվածի 2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Սանիտարական կանոնները սահմանում են ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների տեղակայմանը, սենքերի ներքին հարդարմանը, կառուցվածքին (սարքավորումներին, կահավորմանը), միկրոկլիմային, օդափոխությանը, լուսավորությանը, ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների կանխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջներ:»,

6) հրամանի հավելվածի 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների ռենտգեն կաբինետներին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 26-Ն հրամանով:»,

7) հրամանի հավելվածի 5-րդ կետում «հաստատությունները» բառը փոխարինել «կազմակերպությունները» բառով,

8) հրամանի հավելվածի 8-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«8. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն և 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշումների:»,

9) հրամանի հավելվածի 1-ին գլուխը 8-րդ կետից հետո լրացնել նոր՝ 8.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«8.1. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների հեպատիտ Բ-ի վերաբերյալ հետազոտվող անձնակազմը (ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշման) պատվաստվում է վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի պահանջների:»,

10) հրամանի հավելվածի 14-րդ կետի 3-րդ ենթակետում «ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձի» բառերը փոխարինել «պացիենտի» բառով,

11) հրամանի հավելվածի 16-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«16. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում կիրառվում է միայն պատիճավորված ամալգամ, որը խառնում են թրթռիչներով: Գործընթացն իրականացվում է պլոմբանյութի կիրառման հրահանգին համապատասխան:»,

12) հրամանի հավելվածի 19-րդ կետի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունում» բառերը փոխարինել «Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում» բառերով,

13) հրամանի հավելվածի 23-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«23. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների աշխատանքային գոտու օդում վնասակար նյութերի խտությունները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:»,

14) հրամանի հավելվածի 5-րդ գլխի վերնագրի «ԼՈՒՍԱՎՈՐՎԱԾՈՒԹՅԱՆԸ» բառը փոխարինել «ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ» բառով,

15) հրամանի հավելվածի 30-րդ և 33-րդ կետերի «լուսավորվածություն» բառը փոխարինել «լուսավորություն» բառով,

16) հրամանի հավելվածի 34-րդ կետի «լուսավորում» բառը փոխարինել «լուսավորություն» բառով,

17) հրամանի հավելվածի 35-րդ կետի և աղյուսակ 3-ի վերնագրի «արհեստական լուսավորվածության» բառերը փոխարինել «արհեստական լուսավորության» բառերով,

18) ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելվածի 6-րդ գլուխը,

19) հրամանի հավելվածի 39-րդ կետի «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում» բառերը փոխարինել «Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում» բառերով, իսկ «ախտահանման» բառից առաջ լրացնել «մաքրման,» բառը,

20) հրամանի հավելվածի 7-րդ գլուխը 39-րդ կետից հետո լրացնել նոր՝ 39.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.

«39.1. Բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման ռեժիմի գրանցման, նախամանրէազերծման մշակման որակի հսկողության, չոր օդով, գոլորշային, քիմիական մեթոդով մանրէազերծման վերաբերյալ գրանցումներն իրականացվում են համապատասխան գրանցամատյաններում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի:»,

21) հրամանի հավելվածի 44-րդ, 56-րդ և 57-րդ կետերում «Ստոմատոլոգիական բուժօգնության և սպասարկման դիմած անձ» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «Պացիենտ» բառով համապատասխան հոլովաձևերով,

22) հրամանի հավելվածի 44-րդ և 47-րդ կետերում «այցելուից» բառը փոխարինել «պացիենտից» բառով,

23) հրամանի հավելվածի 45-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«45. Բժշկական թափոնների գործածությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի պահանջների:»,

24) հրամանի հավելվածի 50-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում օդի մանրէաբանական աղտոտվածության թույլատրելի մակարդակները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանով:»,

25) հրամանի հավելվածի 52-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«52. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 46-Ն հրամանով:»,

26) ուժը կորցրած ճանաչել հրամանի հավելվածի 53-րդ, 54-րդ և 55-րդ կետերը,

27) հրամանի հավելվածի 57-րդ կետում «Մաշկային ծածկույթների» բառերը փոխարինել «Մաշկի» բառով, իսկ «700» թիվը փոխարինել «700» թվով»,

28) հրամանի հավելվածի 7-րդ գլուխը 58-րդ կետից հետո լրացնել նոր՝ 59-րդ և 60-րդ կետերով՝ հետևյալ բովանդակությամբ.

«59. Բուժանձնակազմը ապահովված է լինում բժշկական հագուստով, անհատական պաշտպանության միջոցներով և հիգիենիկ պարագաներով` հեղուկ օճառ, թղթե անձեռոցիկ:

60. Աշխատանքի ընթացքում առաջացող զանազան աէրոզոլներից շնչուղիները պաշտպանելու համար կրում են միանվագ օգտագործման դիմակ, տեսողական օրգանները պաշտպանելու համար` հատուկ պաշտպանիչ ակնոց:»,

29) ուժը կորցրած ճանաչել հրամանի NN 2, 4, 5 և 6 հավելվածները:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

03.09.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 սեպտեմբերի 2024 թվական: