ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ
ՆԱԽԱՐԱՐ
«08» օգոստոսի 2024 թ. ք. Երևան |
N 1837-Ա |
Հ Ր Ա Մ Ա Ն
«ԷՅ ԷՄ ԷՅ ՄՈԹՈՐՍ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ N ՏՄՏԶ 00051 ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածով, 33-րդ հոդվածի 3-րդ մասով, 36-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետով և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով, հիմք ընդունելով «ԷՅ ԷՄ ԷՅ ՄՈԹՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2024 թվականի օգոստոսի 1-ի դիմումը և Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի օգոստոսի 8-ի N 12/1 եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1․ Կասեցնել «ԷՅ ԷՄ ԷՅ ՄՈԹՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տրամադրված՝ տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության N ՏՄՏԶ 00051 լիցենզիայի գործողությունը՝ մինչև լիցենզավորված անձի կողմից գործունեության իրականացման վայրի փոփոխության հայտի ներկայացնելը:
2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին`
1) սույն հրամանը ստորագրվելուց հետո եռօրյա ժամկետում ծանուցել «ԷՅ ԷՄ ԷՅ ՄՈԹՈՐՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում իրազեկելուն հաջորդող օրվանից։
4․ Հրամանի կատարման հսկողությունը վերապահել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:
Նախարար`
8/8/2024 |
Գ. Սանոսյան |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|