Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
13 ապրիլի 2017 թվականի N 15
1. ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Ընդունել ի գիտություն Հայաստանի Հանրապետության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի բարեգործական ծրագրերի շրջանակներում 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին հաղորդումը` համաձայն N 1 հավելվածի, և տեղեկանքները` համաձայն NN 2, 3, 4 և 5 հավելվածների:
2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի նախագահին, Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին, մարզպետներին և առաջարկել համայնքների ղեկավարներին սահմանել վերահսկողություն համապատասխան կազմակերպություններում ու համայնքներում մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում ստացված ապրանքների ու մատուցված ծառայությունների ստացման, հաշվառման և նպատակային օգտագործման նկատմամբ:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2017 թ. ապրիլի 14 Երևան |
Հ Ա Ղ Ո Ր Դ ՈՒ Մ
Բարեգործական ծրագրերի շրջանակներում 2016 թվականի ընթացքում կատարված աշխատանքների մասին
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
2016 թվականի ընթացքում ՀՀ ներմուծված մարդասիրական օգնության բեռների վերաբերյալ (ըստ կազմակերպությունների)
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|