Գլխավոր տեղեկություն
Համար
N 270-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (06.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.08.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
21.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«21» օգոստոս 2024 թ.

N 270-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԻԶԱԾՈՐԱՆՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ`

 

1. Հաստատել միզածորանների չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

21.08.2024

Լ. ՆԱՆՈՒՇՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«21» օգոստոս 2024 թվականի

N 270-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԻԶԱԾՈՐԱՆՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C66

Միզածորանների չարորակ նորագոյացություններ, բացառությամբ՝

միզապարկի միզածորանային բացվածքների (C67.6)

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

T` առաջնային ուռուցք

Tx` Առաջնային ուռուցքը հնարավոր չէ հայտնաբերել

To` Առաջնային ուռուցքի վերաբերյալ ինֆորմացիա չկա

Ta` Ոչ ինվազիվ պապիլյար կարցինոմա

Tis` Հարթ ուռուցք

T1` Ուռուցքը տարածվում է ենթաէպիթելային շարակցական հյուսվածք

T2` Ուռուցքը ներաճում է մկանային շերտ

T3`Ուռուցքը ներաճում է հարմիզածորանային ճարպաբջջանք

T4` Ուռուցքը թափանցում է շրջակա օրգաններ

N` Ավշային հանգույցներ

Nx` Ռեգիոնար ավշային հանգույցները չեն կարող գնահատվել

No` Ռեգիոնար ավշային հանգույցներում չկան մետաստազներ

N1` Մետաստազ մեկ ռեգիոնար ավշային հանգույցում <2սմ-ից

N2` Մետաստազ մեկ ռեգիոնար ավշային հանգույցում >2սմ-ից մեծ կամ մեկից ավել մետաստազներ

M` Հեռավոր մետաստազներ

Mx` Հեռավոր մետաստազները չեն կարող գնահատվել

Mo` Չկան հեռավոր մետաստազներ

M1` Հեռավոր մետաստազներ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ուռուցքաբան-ուրոլոգ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, կլինիկական հոգեբան, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ, բժշկական գենետիկայի մասնագետ

8)

Գանգատներ

Արյունամիզություն, գոտկային շրջանի ցավեր, որովայնի, աճուկային շրջանի ցավեր, ջերմային համախտանիշ, դիզուրիկ երևույթներ։ Մետաստազների առկայության դեպքում տարբեր գանգատներ՝ պայմանավորված մետաստազների տեղակայմամբ։

9)

Անամնեզ

Սույն գործելակարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետում ներկայացված գանգատները կարող են լինել տարբեր վաղեմության։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Զննման ժամանակ էական փոփոխություններ կարող են չհայտնաբերվել։ Կարող է շոշափվել գոյացություն երիկամի պրոյեկցիայով։

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում։ Բարդացած դեպքերում քիմիաթերապիա և ճառագայթային բուժում` հիվանդանոցային պայմաններում։

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ուռուցքաբան-ուրոլոգի խորհրդատվություն 6 ամիսը մեկ

1

1

2)

Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

3)

Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

4)

Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն

1

1

5)

Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետի խորհրդատվություն

1

1

6)

Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն

1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն`

ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ)

1

 1

3)

Առկա չէ

Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ

1

 1

4)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

 1

5)

Առկա չէ

Մեզի բջջաբանական հետազոտություն

1

 1

 

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

Կրծքավանդակի, որովայնի, կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

7)

Առկա չէ

Օստեոսցինտիգրաֆիա

1

1

8)

Առկա չէ

Որովայնի, կոնքի, հետորովայնամզային տարածության գերձայնային հետազոտություն

1

1

9)

Առկա չէ

Որովայնի և փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման)

1

1

10)

Առկա չէ

Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման)

1

1

11)

Առկա չէ

Ըստ ցուցումների գոյացության բիոպսիա` հյուսվածքաբանական և իմունոհիստոքիմիական հետազոտությամբ

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

70մգ/մ2

21 օրը մեկ 4կուրս

100-140մգ

100-140մգ

1օր

2)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

1000մգ/մ2

21 օրը մեկ 4կուրս

1500-2000մգ

3000-4000մգ

1,8օր

3)

Մետոտրեքսատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/մլ

Մետոտրեքսատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/մլ

30մգ/մ2

28 օրը մեկ 4 կուրս

45-60մգ

135-180մգ

1,15,22օր

4)

Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ

Վինբլաստին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ

3մգ/մ2

28 օրը մեկ 4 կուրս

4-6մգ

12-18մգ

2,15,22օր

5)

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

30մգ/մ2

28 օրը մեկ 4 կուրս

40-60մգ

40-60մգ

2օր

6)

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

3մգ/կգ

2շաբաթը մեկ

240-480մգ

240-480մգ

1օր

7)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

AUC4-5

21օրը մեկ

450-750մգ

450-750մգ

1օր

8)

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ

70մգ/մ2

21օրը մեկ

100-150մգ

100-150մգ

1օր

9)

Պեմբրոլիզումաբ լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 50մգ

Պեմբրոլիզումաբ լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 50մգ

մգ

3 շաբաթը մեկ

200-400մգ

200-400մգ

1օր

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ռադիկալ նեֆրոուրետերէկտոմիա

1

1

2)

Ուռուցքի ուրետերոսկոպիկ էնդոսկոպիկ հեռացում (սկզբնական փուլերում ըստ ցուցումների)

1

1

3)

Միզածորանի մասնահատում միզածորան-միզածորան անաստամոզի ձևավորմամբ

1

1

4)

Միզածորանի դիստալ մասնահատում, միզածորան-միզապարկ նոր անաստամոզի ձևավորմամբ

1

1

5)

Միզածորանի հեռացում պերկուտան նեֆրոստոմիայով (երիկամի պահպանման խիստ ցուցման դեպքում)

1

1

6)

Հետորովայնամզային լիմֆոդիսսեկցիա (ըստ ցուցումների)

1

1

7)

Զստային լիմֆոդիսսեկցիա (ըստ ցուցումների)

1

1

8)

Վիրահատություններ պայմանավորված մետաստատիկ օջախներով

1

1

9)

Վերականգնողական բուժում

1

1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2024 թվական: