Գլխավոր տեղեկություն
Համար
N 266-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (06.09.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.19-2024.09.01 Պաշտոնական հրապարակման օրը 27.08.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.08.2024
Ստորագրող մարմին
Պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
21.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
06.09.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 օգոստոս 2024 թ.

N 266-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՅԼ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել տղամարդու այլ և չճշտված սեռական օրգանների չարորակ նորագոյացություններով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Պարտականությունները կատարող`

 

21.08.2024

Լ. Նանուշյան

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«21» օգոստոս 2024 թվականի

N 266-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՏՂԱՄԱՐԴՈՒ ԱՅԼ ԵՎ ՉՃՇՏՎԱԾ ՍԵՌԱԿԱՆ ՕՐԳԱՆՆԵՐԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ

ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C63

Տղամարդու այլ և չճշտված սեռական օրգանների չարորակ նորագոյացություններ

2)

C63․0

Մակամորձու

3)

C63․1

Սերմնալարի

4)

C63․2

Փոշտի

Փոշտի մաշկի

5)

C63․7

Տղամարդու այլ ճշտված սեռական օրգանների չարորակ նորագոյացություններ

Սերմնալարի

Ամորձու բունոցային թաղանթի

6)

C63․8

Տղամարդու սեռական օրգանների ախտահարումներ, որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից

Տղամարդու սեռական օրգանների չարորակ նորագոյացություններ, որոնք ըստ ծագման տեղի հնարավոր չէ դասել C60-C63.7 դասերից ոչ մեկում

7)

C63․9

Տղամարդու սեռական օրգանների չարորակ նորագոյացություններ` չճշտված տեղակայմամբ

Տղամարդկանց միզասեռական ուղու` ԱՀՃ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ),

բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ուռուցքաբան-ուրոլոգ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ, ճառագայթային ուռուցքաբան, ճառագայթային ախտորոշման մասնագետ, կլինիկական հոգեբան, ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետ, բժշկական գենետիկայի մասնագետ

8)

Գանգատներ

Շոշափելի գոյացություն սեռական օրգանների կամ աճուկային շրջանում, որը կարող է լինել ցավոտ կամ անցավ, սուր կամ բութ ցավ որովայնի ստորին մասում կամ փոշտում, արյունամիզություն կամ մաշկի ընդգրկման դեպքում արյունային արտադրություն։ Մետաստազների առկայության դեպքում տարբեր գանգատներ՝ պայմանավորված մետաստազների տեղակայմամբ։

9)

Անամնեզ

Սույն գործելակարգի 2-րդ կետի 8-րդ ենթակետում ներկայացված գանգատները կարող են լինել տարբեր վաղեմության։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Զննմամբ արտաքին սեռական օրգանները կարող են լինել անփոփոխ, սակայն հիմնականում նկատվում է ըստ տեղակայման համապատասխան օրգանի չափերի մեծացում, պալպատոր պինդ կամ պինդ-էլաստիկ ուռուցքային գոյացության առկայություն։ Անհրաժեշտ է տարբերակել հիմնականում օրխիտի, էպիդիդիմիտի, հիդրոցելլեի, լիմֆադենիտի, կավերնիտի, բալանոպոստիտի հետ։

11)

Հոսպիտալացման ցուցում

Վիրահատական բուժում՝ հիվանդանոցային պայմաններում, քիմիաթերապիա, ճառագայթային բուժում` ցերեկային ստացիոնարի պայմաններում։ Բարդացած դեպքերում քիմիաթերապիա և ճառագայթային բուժում` հիվանդանոցային պայմաններում։

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ուռուցքաբան-ուրոլոգի խորհրդատվություն 6 ամիսը մեկ

1

1

2)

Քիմիաթերապևտի/կլինիկական ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

3)

Ճառագայթային ուռուցքաբանի խորհրդատվություն

1

1

4)

Կլինիկական հոգեբանի խորհրդատվություն

1

1

5)

Ֆիզիկական և վերականգնողական բժշկության մասնագետի խորհրդատվություն

1

1

6)

Բժշկական գենետիկայի մասնագետի խորհրդատվություն

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն` լեյկոֆորմուլայով

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն`

ալանինամինոտրանսֆերազ (ԱԼՏ), ասպարտատամինոտրանսֆերազ (ԱՍՏ), գամմագլյուտամիլտրանսֆերազ (ԳԳՏ), բիլիռուբին, ընդհանուր սպիտակուց, ալբումին, միզանյութ և միզանյութի N, կրեատինին, էլեկտրոլիտներ (Na, K, Ca ընդհանուր, Ca իոնիզացված), գլյուկոզ, խոլեստերին, պրոթրոմբինային ժամանակ, պրոթրոմբինային գործակից, միջազգային նորմալացված գործակից (ՄՆԳ)

1

 1

3)

Առկա չէ

Արյան սերոլոգիական հետազոտություն` հեպատիտ Բ, հեպատիտ Ց, մարդու իմունային անբավարարության վիրուս (ՄԻԱՎ` HIV1-2), սիֆիլիսի հարուցիչի նկատմամբ

1

 1

4)

Առկա չէ

Օնկոմարկերներ` ալֆա ֆետոպրոտեին, բետտա խորիոնալ գոնադոտրոպին, լակտատդեհիդոգենազա

   

5)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

 1

6)

Առկա չէ

Քերուկի, դրոշմվածքի բջջաբանական հետազոտություն

1

 1

 

Գործիքային հետազոտություններ

7)

Առկա չէ

Կրծքավանդակի, որովայնի, կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Պրոցեսի տարածվածության պարզաբանվում, ավշային հանգույցների ընդգրկվածության որոշում

8)

Առկա չէ

Օստեոսցինտիգրաֆիա (ըստ ցուցման)

1

1

9)

Առկա չէ

Որովայնի, կոնքի, փոշտի օրգանների, հետորովայնամզային տարածության գերձայնային հետազոտություն

1

1

10)

Առկա չէ

Որովայնի և փոքր կոնքի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման)

1

1

11)

Առկա չէ

Գլխուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (ըստ ցուցման)

1

1

12)

Առկա չէ

Ըստ ցուցումների գոյացության բիոպսիա` հյուսվածքաբանական և իմունահիստոքիմիական հետազոտությամբ

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի ճշտում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում

/ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ

Պակլիտաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 6մգ/մլ սրվակ

սրվակ

21 օրը մեկ

230-300մգ

230-300մգ

1 օր

2)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

սրվակ

21 օրը մեկ

450-700մգ

450-700մգ

1 օր

3)

Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

Դոցետաքսել խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

սրվակ

21 օրը մեկ

90-130մգ

90-130մգ

1 օր

4)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

21 օրը մեկ

100-150մգ

100-150մգ

1 օր

5)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի200մգ/2մլ,

200մգ/5.26մլ,

1000մգ/10մլ,

1000մգ/26.3մլ,

1500մգ/15մլ,

2000մգ/20մլ,

2000մգ/52.6մլ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի200մգ/2մլ,

200մգ/5.26մլ,

1000մգ/10մլ,

1000մգ/26.3մլ,

1500մգ/15մլ,

2000մգ/20մլ,

2000մգ/52.6մլ

սրվակ

21 օրը մեկ

1600-2000մգ

1600-2000մգ

1 օր

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ուռուցքային գոյացության էնուկլեացիա

1

1

2)

Ուռուցքային գոյացության լայն հեռացում

1

1

3)

Ուռուցքային գոյացության լայն հեռացում համապատասխան օրգանի մասնահատմամբ

1

1

4)

Էպիդիդիմէկտոմիա

1

1

5)

Օրխոֆունիկուլէկտոմիա

1

1

6)

Աճուկային լիմֆոդիսսեկցիա

1

1

7)

Առնանդամի կամ միզուկի մասնահատումներ

1

1

8)

Ուռուցքային գոյացության էնուկլեացիա

1

1

9)

Հետորովայնամզային լիմֆոդիսսեկցիա բաց եղանակով

1

1

10)

Հետորովայնամզային լիմֆոդիսսեկցիա լապարասկոպիկ եղանակով

1

1

11)

Տարբեր ծավալի վիրահատություններ պայմանավորված համակցված բուժումից հետո մնացորդային ուռուցքների տեղակայմամբ

1

1

12)

Վերականգնողական բուժում

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգման 8-րդ հրատարակություն (TNM classification 8-th edition)

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 օգոստոսի 2024 թվական: