ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՏԵՂԱԿԱԼ
«20» օգոստոսի 2024 թ․ |
թիվ 5-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 15-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
Հրամայում եմ՝
1. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի 2012 թվականի նոյեմբերի 19-ի «Պահնորդների և թիկնապահների կողմից իրենց պարտականությունները կատարելիս հատուկ միջոցների մարտավարական գործադրման կարգը սահմանելու մասին» թիվ 15-Ն հրամանը:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարի՝ պահնորդների և թիկնապահների կողմից իրենց պարտականությունները կատարելիս հատուկ միջոցների մարտավարական գործադրման կարգը սահմանող հրամանն ուժի մեջ մտնելու օրը։
Ոստիկանության գեներալ-մայոր |
Ա. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ |
«20» օգոստոսի 2024 թ․ ք. Երևան |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 օգոստոսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|