Գլխավոր տեղեկություն
Համար
N 13-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Incorporation (22.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.01.08-2024.01.21 Պաշտոնական հրապարակման օրը 12.01.2024
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
22.12.2023
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
22.12.2023
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

22 դեկտեմբերի 2023 թ.
ք. Երևան

N 13-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 20-րդ հոդվածի 10-րդ մասը և ««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» 2022 թվականի մարտի 4-ի թիվ ՀՕ-52-Ն օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել ազդակիր բնակավայրերի ցանկը՝ համաձայն հավելվածի:

2. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ֆինանսական, հաշվապահական հաշվառման և համայնքային բյուջեների վարչության պետին՝ սույն հրամանն ընդունվելուց հետո մեկամսյա ժամկետում կատարել 2022 թվականին վճարված ռոյալթիներից ազդակիր բնակավայրերին ու ազդակիր բնակավայրեր ներառող համայնքներին համայնքային մասհանումների բաշխումը՝ 2022 թվականի սեպտեմբերի 26-ի ՏԿԵ նախարարի թիվ 2732-Ա հրամանի 1-ին կետով հաստատված ձևին համապատասխան և հատկացվող գումարների չափի մասին տեղեկացնել համապատասխան մարզպետների աշխատակազմերին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի ընդերքօգտագործման ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

4. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2024 թվականի հունվարի 1-ից հետո ծագած իրավահարաբերությունների վրա:

 

Նախարար`

Գ. Սանոսյան

 

Հավելված
ՀՀ տարածքային կառավարման
և ենթակառուցվածքների
նախարարի
2023 թվականի
դեկտեմբերի 22-ի
N 13-Ն հրամանի

 

ԱԶԴԱԿԻՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՑԱՆԿ

 

Հիմք ընդունելով, որ 2025 թվականին իրականացվելիք համայնքային մասհանումների ծրագրերի համար մասհանումների չափերը որոշելիս հիմք են ընդունվում 2022 թվականի ընթացքում փաստացի վճարված ռոյալթիի գումարների առկա տվյալները՝ 2022 թվականի ընթացքում ռոյալթի վճարած կազմակերպությունների ազդակիր բնակավայրերն են.

 

1.Սյունիքի մարզ

 

1) «ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՊՂՆՁԱՄՈԼԻԲԴԵՆԱՅԻՆ ԿՈՄԲԻՆԱՏ» ՓԲԸ

ա. Քաջարան համայնք՝ Քաջարան, Քաջարանց, Լեռնաձոր, Ներքին Գիրաթաղ, Կավճուտ, Անդոկավան և Կաթնառատ բնակավայրեր։

բ. Կապան համայնք՝ Կապան, Արծվանիկ, Սյունիք, Աճանան, Սևաքար, Չափնի, Ըրկենանց, Առաջաձոր, Նորաշենիկ և Ձորաստան բնակավայրեր:

 

2) «ՉԱԱՐԱՏ ԿԱՊԱՆ» ՓԲԸ

ա. Կապան համայնք՝ Գեղանուշ, Կապան, Սյունիք և Աճանան բնակավայրեր:

 

3) «ԱԳԱՐԱԿԻ ՊՄԿ» ՓԲԸ

ա. Մեղրի համայնք՝ Ագարակ, Մեղրի, Կարճևան,Կուրիս, Գուդեմնիս բնակավայրեր:

 

4) «ԼԻՉՔՎԱԶ» ՓԲԸ

ա. Մեղրի համայնք՝ Լեհվազ և Թխկուտ բնակավայրեր:

 (1-ին կետը լրաց. 14.08.24 N 10-Ն)

 

2.Լոռու մարզ

 

1) «Թեղուտ» ՓԲԸ

ա. Ալավերդի համայնք՝ Շնող և Թեղուտ բնակավայրեր:

 

2) «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

ա. Ալավերդի համայնք՝ Շամլուղ և Ճոճկան բնակավայրեր:

 

3) (ենթակետն ուժը կորցրել է 11.04.24 N 06-Ն)

 (2-րդ կետը փոփ. 11.04.24 N 06-Ն)

 

3.Գեղարքունիքի մարզ

 

1) «ԳԵՈ ՊՐՈ ՄԱՅՆԻՆԳ ԳՈԼԴ» ՍՊԸ

ա. Վարդենիս համայնք՝ Սոթք, Կութ, Ազատ և Տրետուք բնակավայրեր:

 

4.Կոտայքի մարզ

 

1) «Մեղրաձոր Գոլդ» ՍՊԸ

ա. Ծաղկաձոր համայնք՝ Մեղրաձոր, Արտավազ, Մարմարիկ և Աղավնաձոր բնակավայրեր։

(հավելվածը փոփ. 11.04.24 N 06-Ն, լրաց. 14.08.24 N 10-Ն)

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 12 հունվարի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
14.08.2024, N 10-Ն 22.08.2024, N 13-Ն
11.04.2024, N 06-Ն 19.04.2024, N 13-Ն
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան