Գլխավոր տեղեկություն
Համար
N 250-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 08.08.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.08.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«05» օգոստոս 2024 թ.

N 250-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿՈՆՅՈՒՆԿՏԻՎԻՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը.

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել կոնյունկտիվիտ հիվանդությամբ պացիենտի վարման գործելակարգը` համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

05.08.2024

 Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

 «05» օգոստոս 2024 թ.

N 250-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԿՈՆՅՈՒՆԿՏԻՎԻՏ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի.

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

B30

Վիրուսային կոնյունկտիվիտ Բացառությամբ` աչքի հիվանդության` հարուցված վիրուսներով` հերպեսի (Herpes simplex) (B00.5) գոտևորող որքինի (B02.3)

2)

B30.1

Կոնյունկտիվիտ` հարուցված ադենովիրուսով (H13.1 ) Լողավազանների կոնյունկտիվիտ Սուր բշտիկային ադենովիրուսային կոնյունկտիվիտ

3)

B30.2

Վիրուսային ֆարինգոկոնյունկտիվիտ

4)

B30.3

Սուր համաճարակային հեմոռագիկ կոնյունկտիվիտ (էնտերովիրուսային) (H13.1 ) Կոնյունկտիվիտ հարուցված` կոկսակի վիրուս 24-րդ տեսակով էնտերո վիրուս 70-րդ տեսակով Հեմոռագիկ կոնյունկտիվիտ` սուր, համաճարակային

5)

B30.9

Վիրուսային կոնյունկտիվիտ` չճշտված

6)

B30.8

Վիրուսային այլ կոնյունկտիվիտ (H13.1 ) Նյուկաստլ կոնյունկտիվիտ (Newcastle)

7)

P39.1

Նորածնի կոնյունկտիվիտ և դակրիոցիստիտ Նորածնային կոնյունկտիվիտ՝ հարուցված խլամիդիաներով Նորածնի օֆթալմիա` ԱՀՃ Բացառությամբ` գոնոկոկային կոնյուկտիվիտի (A54.3)

8)

H10

Շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ) Բացառությամբ` կերատոկոնյունկտիվիտի (H16.2)

9)

H10.5

Բլե‎ֆարոկոնյունկտիվիտ (կոպաշաղկապենաբորբ)

10)

H10.4

Քրոնիկ շաղկապենաբորբ (կոնյունկտիվիտ)

11)

A74.0

Խլամիդիային կոնյունկտիվիտ (եղջրաթաղանթի բորբոքում) (H13.1 ) Պարատրախոմա

12)

A54.3

Աչքի գոնոկոկային վարակ Գոնոկոկային` կոնյունկտիվիտ (Н13.1 ) իրիդոցիկլիտ (Н22.0 ) Նորածինների գոնոկոկային օֆթալմիա

13)

T15

Օտար մարմին՝ աչքի արտաքին մասում Բացառությամբ՝ օտար մարմնի` ներթափանցող վերքի ժամանակ ակնակապճի և ակնագնդի (S05.4-S05.5) ակնակապճի և ակնագնդի՝ չհեռացված (վաղուց մնացած) (H05.5, H44.6-H44.7) չհեռացված օտար մարմին կոպի մեջ (H02.8)

14)

T26.3

Աչքի այլ մասերի և դրա հավելյալ ապարատի ջերմային այրվածք

15)

T26

Ջերմային և քիմիական այրվածքներ՝ սահմանափակված աչքի և նրա հավելյալ ապարատի շրջանում

16)

T26.9

Աչքի և նրա հավելյալ ապարատի քիմիական այրվածք` չճշտված տեղակայմամբ

17)

T26.8

Աչքի այլ մասերի և հավելյալ ապարատի քիմիական այրվածք

18)

T26.4

Աչքի և նրա հավելյալ ապարատի ջերմային այրվածք՝ չճշտված տեղակայմամբ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի.

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ

Երեխաներ

2)

Սեռ

Արական, իգական

3)

Բարդություններ

Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը

Կիրառելի չէ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (հիվադանոցային, արտահիվանդանոցային, շտապօգնության)

Արտահիվանդանոցային, հիվանդանոցային

6)

Բուժօգնության տրամադրման ձևը (անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի

7)

 Կիրառման շրջանակը

Մանկաբույժ

8)

Գանգատներ

Աչքերի կարմրություն, քոր, արտադրություն, կոպերի այտուց, ցավ աչքերում, ցան, տեսողության խանգարում, ֆոտոֆոբիա, բլեֆարոսպազմ, աչքի տրավմա, օտար մարմնի զգացողություն, երկտեսություն:

9)

Անամնեզ

Սիմպտոմների տևողությունը: Այլ գանգատների առկայությունը,

10)

Զննման արդյունք/Ցուցում

Սուր շնչական վարակի առկայություն, գաստրոէնտերիտի առկայություն, համակարգային բորբոքման նշաններ, աչքի վնասում, արտադրություն, այտուց:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

 1)

Ակնաբույժ

1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

 

Արյան ընդհանուր քննություն

ԱԲ

Բ

1)

-

1

 բորբոքային ցուցանիշներ կան/չկան

2)

ՑՌՊ

-

 1

բարձր/ցածր

3)

Արտադրուկի միկրոսկոպիկ քննություն

-

1

 արտադրուկի բնույթը

4)

Արտադրուկի մանրէաբանական քննություն

-

1

 հարուցչի հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

5)

Կիրառելի չէ

-

 -

-

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 

Անվանումը, դեղաչափը, դեղաձևը, փաթեթավորումը

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրե-րի քա-նակ

1)

Տոբրամիցին աչքի կաթիլներ 0.3%

Տոբրամիցին աչքի կաթիլներ 0.3%

պլաստիկե շշիկ

1կաթ*4-6

4-6կաթիլ

1

5-7

2)

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին դիհիդրատ) դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի 200մգ/5մլ

Ազիթրոմիցին (ազիթրոմիցին դիհիդրատ) դեղափոշի ներքին ընդունման դեղակախույթի 200մգ/5մլ

սրվակ

20մգ/կգ/օր

 20մգ/կգ

 1 սրվակ

3

3)

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

Ցեֆտրիաքսոն (ցեֆտրիաքսոն նատրիում) դեղափոշի մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

25-50մգ/կգ/օր

25-50մգ/կգ

 10

10

4)

Էրիթրոմիցինի 1%

Էրիթրոմիցինի 1%

քսուք

 2-3 անգամ

1

7-10

5)

Տետրակաին (ամետոկաին) 1% կամ

Տետրակաին (ամետոկաին) 1% կամ

ֆլակոն

 1-2 անգամ

1

1

 1

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

1)

Կիրառելի չէ

ԱԲ

Բ

 

10․ Սույն հավելվածի Ձև 6–ով և Ձև 7-ով ներկայացված են կոնյունկտիվիտ հիվանդությամբ պացիենտների վարման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն.

 

Ձև 6

Ներմուծեք նկարագրությունը_23598

Ներմուծեք նկարագրությունը_23606

 

11. Գնահատումը.

1) Պատմություն.

ա.Կարմրության տևողությունը,

բ. Աչքի ցավ,

գ. Տեսողության խանգարում,

դ. Աչքի տրավմա,

ե. Ֆոտոֆոբիա,

զ. Օտար մարմնի զգացողություն (եղջերաթաղանթի պրոցես),

է. Քոր,

ը. Արտադրություն,

թ. Կոնտակտային լինզաների կրում,

ժ. Ջերմություն,

ժա. Բորբոքման համակարգային նշաններ (օրինակ՝ Կավասակի հիվանդության, բազմաօրգան բորբոքման համախտանիշ):

12. «Կարմիր դրոշակ» ախտանիշները և նշանները (խորհրդակցեք ակնաբույժի հետ).

1) Ախտանիշները`

ա.Աչքի ցավ (սուր սկիզբ, հարաճող բնույթ, ցավ, որը չի վերանում ցավազրկմամբ կամ հիվանդին գիշերը արթուն է պահում),

բ. Գլխացավ նույն կողմում, ինչ ախտահարված աչքը,

գ. Տեսողության կորուստ,

դ. Ֆոտոֆոբիա, բլեֆարոսպազմ,

ե. Կոնտակտային լինզաների կրման, վնասվածքի կամ աչքի վիրահատության թարմ պատմություն,

զ. Նոր սկսված բինոկուլյար երկտեսություն,

2) Նշանները.

ա.Պերիoրբիտալ այտուց կամ ցան,

բ. Պրոպտոզ,

գ. Ակնագնդի փափկություն պալպացիայի ժամանակ,

դ. Եղջերաթաղանթի սպիտակեցում (վարակի, ծանր բորբոքման կամ այտուցի պատճառով),

ե. Առեակտիվ բիբ,

զ. Վարակի համակարգային նշաններ (օրինակ՝ տենդ, դող և ընդհանուր վատառողջություն),

3) Սուբկոնյուկտիվային արյունազեղում.

ա. Անցավ է և առանց արտադրության,

բ. Կապված է ներակնային ճնշումը բարձրացնող գործողությունների հետ՝ հազ, փռշտոց, փսխում, խեղդում,

գ. Աչքի թափանցող վնասվածքի հնարավոր նշան է, եթե կա տրավմայի պատմություն: Եթե արյունազեղման հետին եզրը հնարավոր չէ վիզուալիզացնել, հաշվի առեք օրբիտայի կամ գանգի հիմքի կոտրվածք,

դ. Երեխաների մոտ ենթակոնյուկտիվային արյունազեղումը կարող է լինել ոչ պատահարի հետ կապված վնասվածքի նշան,

ե. Զննեք. Եթե մեկուսացված է, սովորաբար ինքնաբերաբար վերանում է 1-3 շաբաթվա ընթացքում,

զ. Եթե տեղայնացված է, կարող է լինել թափանցող վնասվածք,

է. Եթե կրկնվում է, ուսումնասիրեք պատճառը (օրինակ՝ արյունահոսական խանգարումներ): Մտածեք ոչ պատահարային վնասվածքի մասին, օրինակ բռնություն, ծեծ,

4) Աչքի սուր վնասում.

ա. Երեխաների շրջանում աչքի վնասվածքը տարածված է, և կարևոր է տարբերակել փոքր վնասվածքը տեսողությանը սպառնացող իրավիճակներից,

բ. Սուր առարկաները վնասվածքների ամենատարածված պատճառներն են, որին հաջորդում են բույսերը, կենդանիները, խաղալիքները կամ սպորտի հետ կապված վնասվածքները,

գ. Մտածեք աչքի լուրջ վնասվածքի մասին, երբ երեխան ներկայանում է ցավոտ աչքով կամ մշուշոտ տեսողությամբ,

դ. Քիմիական, հատկապես հիմքերով այրվածքները անհապաղ լվացման կարիք ունեն,

ե. Աչքի տրավմայի գնահատումը և վարումը պետք է կատարել կյանքին սպառնացող այլ վնասվածքների, գլխի և պարանոցային ողնաշարի վնասվածքի դիտարկումից հետո,

զ. Տեղային անզգայացնող միջոց, ինչպիսին է տետրակաինը (ամետոկաինը) 0.5% կամ 1%, կարող է օգտագործվել հետազոտությանն օգնելու համար: Մեկ կաթիլը ախտահարված աչքի մեջ անզգայացում կառաջացնի 20 վրկ անց, և ազդեցությունը տևում է 10-20 րոպե (ավելի երկար՝ 1%-ով): Խուսափեք անզգայացնող աչքի կաթիլների կրկնակի օգտագործումից՝ ուղիղ էպիթելային տոքսիկության պատճառով, որը կարող է ձգձգել եղջերաթաղանթի ապաքինումը,

է. Բաց ակնագունդը կամ աչքի թափանցող վնասվածքը լուրջ սպառնալիք է տեսողության համար,

ը. Աչքի թափանցող վնասվածքի դեպքում խուսափեք ակնագնդի վրա որևէ ճնշումից զննման ժամանակ, կոպերը ստիպողաբար մի բացեք, քանի որ աչքի պարունակությունը կարող է արտամղվել,

թ. Ապահովեք արագ և ադեկվատ ցավազրկում: Աչքի կաթիլներ չտալ: Հաշվի առեք միաժամանակ հակափսխումայինի կիրառումը (օրինակ՝ օնդանսետրոն), քանի որ փսխումը մեծացնում է ներակնային ճնշումը և կարող է առաջացնել աչքի պարունակության արտամղում,

ժ. Երեխային պառկեցրեք՝ մահճակալի գլուխը բարձրացրած մինչև 30 աստիճան, եթե թույլ է տալիս հեմոդինամիկ վիճակը,

ժա. Ստուգեք փայտացման կարգավիճակը,

ժբ. Տվեք հակաբիոտիկներ` եթե պրոֆիլակտիկա է առանց վարակի նշանների. բերանացի ցիպրոֆլոքասին 20 մգ/կգ (առավելագույնը 750 մգ) 2 ընդունումով, իսկ եթե կան էնդօֆթալմիտի կասկած կամ վարակի նշաններ. ցեֆտազիդիմ 50 մգ/կգ (առավելագույնը 2 գ) 8 ժամը և վանկոմիցին 15 մգ/կգ (առավելագույնը 750 մգ) 6 ժամը մեկ, ն/ե,

ժգ. Եթե հաստատվում է կամ կասկածվում է, դադարեցրեք հետազոտությունը, դրեք աչքին ստերիլ վիրակապ, շտապ դիմեք ակնաբույժի: Կարող է պահանջվել նաև շտապ վիզուալիզացիա:

13. Տեսողությանը սպառնում են հետևյալ տրավմատիկ վիճակները`

1) Ակնագնդի ամբողջականությունը խախտող վիճակներ.

2) Ռետրոբուլբար հեմատոմա.

3) Օտար մարմին՝ ներակնային կամ եղջերաթաղանթի.

4) Խոշոր հիֆեմաներ (բերելով սուր գլաուկոմայի).

5) Ցանցաթաղանթի շերտազատում.

6) Եղջերաթաղանթի այրվածքներ՝ քիմիական կամ ջերմային (ալկալիներն ավելի խորն են թափանցում և ունեն լուրջ վնասվածքների և խորը այրվածքների ավելի մեծ հնարավորություն):

14. Եղջերաթաղանթի քերծվածքներ և օտար մարմիններ`

1) Դիմեք ակնաբույժի խորհրդատվության և միջամտության.

2) Ներհրված կամ մետաղական օտար մարմիններ, խուսափեք հեռացնելուց.

3) Խոշոր, խորը կամ կենտրոնական եղջերաթաղանթի օտար մարմիններ.

4) Եթե նկատվում է մեծ (> 2 մմ) կամ խորը դեֆեկտ, ենթադրեք ամբողջական հաստության քայքայում և վարվեք որպես աչքի թափանցող վնասվածք.

5) Անզգայացրեք կոնյուկտիվան մեկ կաթիլ տետրակաին (ամետոկաին) 1% կամ օքսիբուպրոկան (բենոքսինատ) 0,4%.

6) Զննեք աչքի մակերեսը և կոպերի տակը՝ շրջելով կոպերը՝ հնարավորության դեպքում օգտագործելով ճեղքող լամպ.

7) Ներկեք ֆլուորեսցեինով՝ եղջերաթաղանթի մակերեսը գնահատելու համար: Կիրառեք 1 կաթիլ յուրաքանչյուր աչքին, հպվեք միայն ստորին կոպին.

8) Հեռացրեք մանր օտար մարմինը խոնավ բամբակի խծուծով: 25 G ասեղը՝ թեքված դեպի վեր, կարող է օգտագործվել ավելի մեծ, համագործակցող երեխաների մոտ՝ օգտագործելով ճեղքող լամպ՝ երեխային մոտենալով աչքի քունքային անկյունից.

9) Ավելի մեծ դեֆեկտների դեպքում (>2 մմ) քսեք էրիթրոմիցին 1% քսուք, կրկնակի շերտ մեկ գիշերվա ընթացքում: Ավելի փոքր դեֆեկտների դեպքում (<2 մմ) կիրառեք քլորամֆենիկոլ 0.5% կաթիլներ (հասանելիության դեպքում), կամ տոբրամիցին 0.3% կաթիլներ օրական չորս անգամ 5-ից 7 օրվա ընթացքում.

10) Անհրաժեշտ է ամենօրյա վերահսկում (տեսողության սրության և ճեղքող լամպով հետազոտություն) մինչև էպիթելի ապաքինումը.

11) Պահպանվող ցավի դեպքում (>48 ժամ) կամ եթե չկա բարելավում, դիմեք ակնաբույժի խորհրդատվության:

15. Քիմիական (ուժեղ թթու/ալկալի) այրվածքներ`

1) Շտապ, առատ լվացում, տեղային անզգայացումից հետո, ներառյալ վերին կոպի տակ: Կարող է պահանջվել սեդացիա կամ շտապ ընդհանուր անզգայացում.

2) Ալկալու մասնիկները անհրաժեշտ է շտապ, ամբողջական հեռացնել բամբակի խծուծով.

3) Լվանալ աչքի մակերեսից 3-5 սմ բարձրությունից: Խնդրեք երեխային լվանալիս նայել ձախ, աջ, վեր և վար.

4) Շարունակեք լվանալ մինչև pH-ի նորմալացումը (6-8): Չափել pH-ը` օգտագործելով ունիվերսալ ցուցիչ թուղթ.

5) Բոլոր այրվածքները քննարկեք ակնաբույժի հետ։

 

Ձև 7

 

Ներմուծեք նկարագրությունը_23599

 

16. Սուր բակտերիալ կոնյուկտիվիտ`

1) Բակտերիալ կոնյուկտիվիտի ամենատարածված ձևն է.

2) Երեխաների մոտ հաճախակի պատճառներն են՝ հեմոֆիլուս ինֆլուենցա (haemophilus influenzae), ստրեպտակոկուս պնևմոնիա (streptococcus pneumoniae) կամ մորաքսելլա կատարալիս (moraxella catarrhalis).

3) Սովորաբար ինքնասահմանափակվում է 1-2 շաբաթվա ընթացքում, սակայն տեղային հակաբիոտիկային թերապիան կարող է նվազեցնել հիվանդության տևողությունը.

4) Եթե ասոցացված է սուր միջին օտիտի կամ ցելյուլիտի հետ, տես համապատասխան ուղեցույցը:

17. Հիպերսուր բակտերիալ կոնյուկտիվիտ`

1) Կոնյուկտիվիտի շատ հազվագյուտ և ծանր տեսակ է՝ արագ առաջանալով և առաջընթացով, ինչպես նաև ծանր ախտանիշներով, ներառյալ առատ էքսուդատը, ծանր քեմոզը, կոպերի այտուցը, արտահայտված հիպերեմիան, ցավը և տեսողության նվազումը.

2) Հարուցիչներն են՝ Նեյսերի գոնոկոկ (Neisseria gonorrhoeae) կամ Նեյսերի մենինգոկոկ (Neisseria meningitidis).

3) Կլինիկական կասկածի դեպքում վերցրեք քսուք գրամով ներկման, գիմզայով ներկման և ցանքսերի համար, ինչպես նաև գոնոկոկային և խլամիդիային ՊՇՌ-ի համար.

4) Պահանջում է ինչպես պարենտերալ, այնպես էլ տեղային հակաբիոտիկային թերապիա.

5) Կարող են առաջանալ եղջերաթաղանթի ինֆիլտրատներ, քայքայում և պերֆորացիա,տեսողության կորսուստ, եթե անհապաղ չբուժվի ակնաբույժի կողմից.

18. Քրոնիկ բակտերիալ կոնյուկտիվիտ`

1) Ախտանիշները տևում են առնվազն 4 շաբաթ.

2) Ընդհանուր պատճառները ներառում են՝ ստաֆիլոկոկուս աուրեուս (staphylococcus aureus) կամ մորաքսելլա լակունատա (moraxella lacunata).

3) Հաճախ առաջանում է բլեֆարիտով (կոպի բորբոքում), որը կարող է առաջացնել շերտավոր բեկորներ և ջերմություն կոպի երկայնքով.

4) Այս իրավիճակում պետք է դիմել ակնաբույժի:

19. Նեոնատալ կոնյուկտիվիտ` պաթոգեններն են՝ ստաֆիլակոկ, ստրեպտոկոկ, հեմոֆիլուս, խլամիդիա, գոնոկոկ, հասարակ հերպես:

20. Մտածեք գոնոկոկային կոնյուկտիվիտի մասին, եթե կա արտահայտված թարախային արտահոսք, կոնյուկտիվայի և կոպերի այտուցով`

1) Կլինիկական կասկածի դեպքում վերցրեք քսուք գրամով ներկման, գիմզայով ներկման և ցանքսերի համար, ինչպես նաև գոնոկոկային և խլամիդիային ՊՇՌ-ի համար.

2) Գոնոկոկը, Խլամիդիան և հասարակ հերպեսը կարող են առաջացնել ինվազիվ հիվանդություն և կարող է պահանջվել սեպսիսի ուղղությամբ հետազոտություններ: Դիմեք մասնագետի խորհրդատվության.

3) Բուժեք խլամիդիային կոնյուկտիվիտը բերանացի ազիթրոմիցինով 20մգ/կգ օրական մեկ անգամ 3 օրվա ընթացքում և աչքի լվացումներով.

4) Գոնոկոկային կոնյուկտիվիտի բուժումը սկսեք ցեֆտրիաքսոնի 25-50 մգ/կգ դեղաչափով: Հնարավորության դեպքում պետք է խուսափել ցեֆտրիաքսոնից <41 շաբաթական հեստացիոն տարիքի նորածինների մոտ, հատկապես, եթե դեղնուկ ունեն կամ կալցիում պարունակող լուծույթներ են ստանում.

5) Հերպես սիմպլեքս վարակը և/կամ կերատիտը, ամենայն հավանականությամբ, կպահանջեն սեպսիսի ուղղությամբ հետազոտություն և բուժում IV ացիկլովիրով: Դիմեք մասնագետի խորհրդատվության.

6) Մյուս միկրոբները բուժեք տեղային հակաբակտերիալ միջոցներով՝ քլորամֆենիկոլ 0.5%(հասանելիության դեպքում) կամ տոբրամիցին 0.3% աչքի կաթիլներով, օրական 4-6 անգամ 5-7 օրվա ընթացքում:

21. Դակրիոցիստիտ` Արցունքապարկի վարակն է։ Մանկական հիվանդացության գագաթնակետը նորածինների մոտ է, հաճախ արցունքատար ծորանի թերի կանալիզացիայի կամ քթի վերջնամասի խցանման պատճառով, օրինակ. ադենոիդներով, սինուսիտի կամ ալերգիկ ռինիտի պատճառով այտուցվածություն: Վարակները սովորաբար առաջանում են ոսկեգույն ստաֆիլակոկով կամ ստրեպտոկոկերով:

22. Դակրիոցիստիտի կլինիկական նկարագիրը`

1) Արագ սկսվող ցավ, կարմրություն, այտուցվածություն, որը ծածկում է արցունքապարկի շրջանը, աչքից միջայնորեն և ցած, կարող է տարածվել դեպի քիթ և դեմք.

2) Կարող է լինել թարախային արտահոսք.

3) Ոլորված արցունքապարկը կարող է շոշափելի լինել.

4) Հնարավոր է արցունքապարկի ամբողջականության խախտում՝ ֆիստուլայի ձևավորմամբ, որից թարախային արտահոսք, սովորաբար անհետանում է մի քանի օրվա ընթացքում.

5) Աչքն անընդհատ ջրվում է, թաց է. արցունքատար ծորանները խցանված են.

6) Հաճախ ասոցացված է կոնյուկտիվիտի և պրեսեպտալ ցելյուլիտի հետ.

7) Սովորաբար երեխաները ընդհանուր առմամբ լավ են, սակայն չբուժելու դեպքում կարող է զարգանալ օրբիտալ ցելյուլիտ.

8) Հետազոտությունների կարիք սովորաբար չկա, բայց եթե առկա է թարախ՝ քսուք միկրոսկոպիայի, ցանքսի, զգայնության համար.

9) Կարող է պահանջվել կտրվածք և դրենաժ:

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. WHO. Pocket Book of Hospital Care for Children: Guidelines for the Management of Common Childhood Illnesses. Vol 348. Second. (World Health Organization (WHO), ed.). World Health Organization; 2013. Accessed August 21, 2023. http://www.who.int/maternal_child_adolescent/documents/9241546700/en/ ԱՀԿ Երեխաների հիվանդանոցային խնամքի գրպանի ուղեցույց. Մանկական ընդհանուր հիվանդությունների բուժման առաջարկություններ․ 348-րդ հատոր երկրորդ․( ԱՀԿ հրատարակություն)․ Առողջապահության Համաշխարհային Կազմակերպություն; 2013թ․ Թույլատրված է 2023թ․ օգոստոս 21

2. Chawla R, Kellner JD, Astle WF. Acute infectious conjunctivitis in childhood. Paediatr Child Health. 2001;6(6):329. doi:10.1093/PCH/6.6.329 Չավա Ռ, Կելլներ ՋԴ, Աստլ ՎՖ․ Երեխաների սուր ինֆեկցիոն կոնյուկտիվիտ․ Մանկաբուժություն․ երեխաների առողջություն․ 2001;6(6):329. doi:10.1093/PCH/6.6.329

3. Lu SJ, Lee GA, Gole GA. Acute red eye in children. Aust J Gen Pract. 2020;49(12):815-822. doi:10.31128/AJGP-02-20-5240 Լու ՍՋ, Լի ԳԱ, Գոլ ԳԱ․ Երեխաների մոտ աչքերի սուր կարմրություն․ Ավստրալիայի ընդհանուր պրակտիկայի հանդես․ 2020;49(12):815-822. doi:10.31128/AJGP-02-20-5240

4. Clinical Practice Guidelines : Acute red eye. Accessed October 14, 2023. https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/acute_red_eye/ Կլինիկական պրակտիկայի ուղեցույցներ։ Աչքերի սուր կարմրություն․ Թույլատրված է 2023թ․ հոկտեմբեր 14, https://www.rch.org.au/clinicalguide/guideline_index/acute_red_eye/

5. Emma Best GW. Eye Infections. 2023;Starship C. Accessed October 14, 2023. https://starship.org.nz/guidelines/eye-infections/ Էմմա Բեսթ ԳՎ․ Աչքի ինֆեկցիաներ․ 2023թ․; Սթարշիփ ․ Թույլատրված է 2023թ․ հոկտեմբեր 14 https://starship.org.nz/guidelines/eye-infections/

6. Mahoney MJ, Bekibele R, Notermann SL, Reuter TG, Borman-Shoap EC. Pediatric Conjunctivitis: A Review of Clinical Manifestations, Diagnosis, and Management. Child 2023, Vol 10, Page 808. 2023;10(5):808. doi:10.3390/CHILDREN10050808 Մահոնի ՄՋ, Բեկիբել Ռ, Նոտերման ՍԼ, Ռուտեր ՏԳ, Բորման-Շոափ ԵԿ․ Մանկական կոնյուկտիվիտ։ Կլինիկական դրսևորումների, ախտորոշման և վարման ակնարկ․ երեխաներ 2023, 10-րդ հատոր, էջ 808 2023;10(5):808. doi:10.3390/CHILDREN10050808

7. Conjunctivitis: management in children. Accessed October 14, 2023. https://www.clinicalguidelines.scot.nhs.uk/nhsggc-guidelines/nhsggc-guidelines/emergency-medicine/conjunctivitis-management-in-children/ Կոնյուկտիվիտ։ Երեխաների վարումը․ Թույլատրված է 2023թ․ հոկտեմբեր 14․ https://www.clinicalguidelines.scot.nhs.uk/nhsggc-guidelines/nhsggc-guidelines/emergency-medicine/conjunctivitis-management-in-children/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 օգոստոսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան