Գլխավոր տեղեկություն
Համար
N 62-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (08.08.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.08.05-2024.08.18 Պաշտոնական հրապարակման օրը 07.08.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
01.08.2024
Ստորագրող մարմին
Նախարարի պարտականությունները կատարող
Ստորագրման ամսաթիվ
01.08.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
08.08.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«01» օգոստոսի 2024 թ.

N 62-Ն

 

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Թանգարանների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուներում և Հայաստանի Հանրապետու թյան առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների պաշտպանության կարգը համաձայն հավելվածի։

2․ Սահմանել, որ սույն հրամանը ուժի մեջ մտնելուց հետո` եռամսյա ժամկետում, մշակութային կազմակերպություններում ստեղծվում են տարհանման հանձնաժողովներ, մշակվում են մշակութային արժեքների տարահանման պլանները և հաստատվում ըստ վերադասության։

3․ Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար՝

 

8/1/2024

Ա. ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ 
/պարտականությունները կատարող/ 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

Հայաստանի Հանրապետության 

կրթության, գիտության,

 մշակույթի և սպորտի նախարարի

2024 թ. օգոստոսի 1-ի

N 62-Ն հրամանի

 

ԿԱՐԳ

 

ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կարգով սահմանվում են ռազմական դրության ժամանակ և արտակարգ իրավիճակներում Հայաստանի Հանրապետության թանգարանային հավաքածուներում և Հայաստանի Հանրապետու թյան առանձնակի արժեքավոր և բացառիկ կարևորության թանգարանային հավաքածուում ընդգրկված թանգարանային առարկաների և հավաքածուների պաշտպանության հետ կապված հարաբերությունները:

2. Սույն կարգում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

1) մշակութային կազմակերպություն` պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության ոչ առևտրային կազմակերպություն, որում պահպանվող մշակութային արժեքներն ընդգրկված են Հայաստանի Հանրապետության կառավարության համապատասխան որոշմամբ հաստատված ցանկում,

2) վտանգավոր տարածք՝ տեղանք կամ առանձին բնակավայր, օբյեկտ, որտեղ արտակարգ իրավիճակի կամ ռազմական դրության հետևանքով առաջացել կամ կարող են առաջանալ մշակութային արժեքների վրա բացասաբար ազդող գործոններ,

3) մշակութային արժեքների տարահանում` վտանգավոր տարածքից անվտանգ պահպանման օբյեկտ մշակութային արժեքների ժամանակավոր տեղափոխում, տեղաբաշխում և ժամանակավոր պահպանում,

4) տարահանման հանձնաժողով` մշակութային կազմակերպության կողմից նշանակված կազմ, որը կազմակերպում ու ղեկավարում է տվյալ կազմակերպության մշակութային արժեքների տարահանման միջոցառումները,

5) տարահանման պլան` նախապես մշակված փաստաթուղթ, որով կանոնակարգվում են մշակութային կազմակերպությունից անվտանգ պահպանման օբյեկտ մշակութային արժեքների տարահանման և տեղաբաշխման միջոցառումները,

6) տարահանման աշխատանքային խումբ` մշակութային կազմակերպության ղեկավարի հրամանով առաջադրված խնդիրների լուծման համար ստեղծվող ստորաբաժանում, որն օժտված է մշակութային արժեքների փաթեթավորում, ցուցակագրում, տեղափոխում, հանձնում ու այլ՝ տարահանման ապահովմանն առնչվող գործառույթների իրականացման լիազորություններով,

7) անվտանգ պահպանման օբյեկտ` Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հաստատված անվտանգ պահպանման օբյեկտ, որտեղ իրականացվելու է մշակութային արժեքների ժամանակավոր պահպանումը և որում ապահովված են մշակութային արժեքների պահպանության համար անհրաժեշտ բոլոր պայմանները,

 

 2. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԱԿԱՆ ՓՈՒԼԸ

 

3. Մշակութային արժեքների տարահանման պլանների ընդհանուր ճշգրտումներն իրականացվում են ամեն տարի հունվարի 1-ի դրությամբ և համաձայնեցվում են լիազոր մարմնի հետ։ Մշակութային կազմակերպությունների տարահանման գործընթացում ընդգրկված անձանց հետ յուրաքանչյուր տարի անցկացվում են վարժանքներ:

4. Անվտանգ պահպանման օբյեկտների ցանկի հաստատումից հետո` 30 օրվա ընթացքում, մշակութային կազմակերպությունների ղեկավարները պայմանագրեր են կնքում ընտրված պահպանման օբյեկտների ղեկավարների հետ` մշակութային արժեքները պահպանության հանձնելու իրավահարաբերությունների մասին, որում մասնավորապես նշվում են անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները` օբյեկտին ներկայացվող պահանջների պահպանման, համապատասխան մարմիններին անհրաժեշտ տվյալների տրամադրման, մշակութային արժեքների ընդունման, պահպանման և վերադարձման վերաբերյալ: Պայմանագրերի նախագծերը նախապես համաձայնեցվում են Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հետ:

5. Պայմանագրերը կնքելուց հետո` քառամսյա ժամկետում, անվտանգ պահպանման օբյեկտների ղեկավարները համապատասխան մասնագետների հետ համատեղ իրականացնում են անվտանգ պահպանման օբյեկտների նախապատրաստական աշխատանքներ` մասնավորապես ապահովում են ջերմախոնավային ռեժիմը և համապատասխան կահավորանքը: Նշված դրույթները ամրագրվում են սույն հավելվածի 4-րդ կետում նշված պայմանագրում:

6. Մշակութային կազմակերպության ղեկավարը, մեկամսյա ժամկետում ըստ վերադասության, ներկայացնում է կազմակերպությունից տարահանվող մշակութային արժեքների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութերի և տարաների (արկղեր, տուփեր, ծրարներ) ցանկը` բնագավառի լիազոր պետական մարմնին՝ ֆինանսավորման նպատակով, որտեղ նշվում են դրանց տեխնիկական տվյալները` չափերը, նյութի տեսակը:

7. Մշակութային արժեքների տարահանման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցների տրամադրումն իրականացվում է մարզպետարանների (Երևանի քաղաքապետարան) և տեղական ինքնակառավարման մարմիններ կողմից՝ համաձայն մշակութային կազմակերպության կողմից ստացված հայտի:

8. Մշակութային արժեքների փաթեթավորման համար անհրաժեշտ նյութերի և տարաների, անվտանգ պահպանման օբյեկտների նախապատրաստման ու տրանսպորտային միջոցների տրամադրման հետ ծախսերը իրականացվում են պետական և համայնքային կազմակերպություններին հատկացված միջոցների հաշվին։

 

3. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄԸ

 

9. Մշակութային արժեքների տարահանման գործընթացի համակարգումն իրականացնում են`

1) Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը` որպես լիազոր մարմնի քաղաքացիական պաշտպանության պետ,

2) լիազոր մարմնի ղեկավարի տեղակալը` որպես լիազոր մարմնի քաղաքացիական պաշտպանության պետի տեղակալ,

3) մշակութային կազմակերպությունների ղեկավարները` որպես տվյալ կազմակերպության քաղաքացիական պաշտպանության պետեր

4) համայնքի ղեկավարը:

 

4. ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՓՈՒԼԵՐԸ

 

10. Մշակութային արժեքների տարահանման գործընթացը սկսվում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի հիման վրա: Համապատասխան հրամանը ընդունվելուց հետո մշակութային կազմակերպությունների ղեկավարներն արձակում են հրամաններ Տարահանման գործընթացի մեկնարկի վերաբերյալ: Մշակութային կազմակերպության ղեկավարի հրամանի պատճենը ներկայացվում է բնագավառի լիազոր մարմնի և ղեկավարներին:

11. Մշակութային կազմակերպության մասշտաբով վտանգավոր երևույթների սպառնալիքի կամ ճգնաժամի դեպքում, երբ անհրաժեշտ է անհապաղ սկսել մշակութային արժեքների տարահանում, այդ մասին որոշումն ընդունում է կազմակերպության ղեկավարը` համաձայնեցնելով լիազոր մարմնի հետ: տարահանման գործընթացը սկսելուց հետո անհապաղ իրականացվում է գործընթացի վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի ձևակերպումը:

12. Մշակութային արժեքների տարահանման, պահպանման և վերադարձման գործընթացի փուլերն են`

1) տարահանման վերաբերյալ որոշման ընդունումը,

2) տարահանման ենթակա մշակութային արժեքների փաթեթավորումը,

3) մշակութային արժեքների տեղափոխումը,

4) մշակութային արժեքների հանձնումը և պահպանումը անվտանգ պահպանման օբյեկտներում,

5) անվտանգ պահպանման օբյեկտների կողմից մշակութային արժեքները մշակութային կազմակերպություններին վերադարձնելը:

 

5. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՓԱԹԵԹԱՎՈՐՈՒՄԸ

 

13. Մշակութային կազմակերպությունների ղեկավարները, քաղաքացիական պաշտպանության համակարգը «Բարձր» աստիճանի պատրաստականության բերելիս, 10 ժամվա ընթացքում ճշգրտում են մշակութային արժեքների տարահանման հանձնաժողովի կազմը, անվտանգ պահպանման օբյեկտը և տարահանման երթուղիները:

14. Մշակութային կազմակերպության տարահանման հանձնաժողովը` կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված տարահանման հանձնաժողովի նախագահի գլխավորությամբ ուսումնասիրում է տարահանման ենթակա մշակութային արժեքները: Մասնագիտական ուսումնասիրության արդյունքում տարահանման հանձնաժողովը կազմում է արձանագրություն` կցելով դրան այն մշակութային արժեքների ցանկը, որոնց տեղափոխումը տվյալ իրավիճակում հնարավոր է:

15. Այն մշակութային արժեքները, որոնց վիճակը թույլ չի տալիս տարահանումն իրականացնել առանց վնաս հասցնելու, կարող են տարահանվել միայն հանձնաժողովի մասնագիտական պահանջների կատարման հնարավորության դեպքում, իսկ անհնարինության դեպքում ընտրվում է գործողության այն տարբերակը, որի արդյունքում մշակութային արժեքը կստանա նվազագույն վնաս: Մշակութային արժեքների ձևափոխումը՝ մասնատման, դեֆորմացման կամ այլ եղանակներով գործընթացի ժամանակ պարտադիր ենթակա է տեսանկարահանման կամ լուսանկարահանման:

16. Տարահանման ենթակա բոլոր մշակութային արժեքների փաթեթավորումն իրականացնում են մշակութային կազմակերպության տարահանման աշխատանքային խմբի մասնագետները` տարահանման հանձնաժողովի անդամների հսկողությամբ` անհրաժեշտության դեպքում ներգրավելով լրացուցիչ մասնագետների:

17. Տարահանման ենթակա բոլոր մշակութային արժեքները բաժանվում են խմբերի` հաշվի առնելով յուրաքանչյուր առարկայի առանձնահատկությունները` դրանց համար նախատեսված արկղերում փաթեթավորելու համար:

18. Փաթեթավորումը պետք է ապահովի մշակութային արժեքների պաշտպանությունը մեխանիկական վնասվածքներից և մթնոլորտային ազդեցություններից: Մշակութային արժեքները պետք է ամուր ամրացված լինեն փաթեթավորման տարայի ներսում ու լինեն անշարժ վիճակում:

19. Փաթեթավորման յուրաքանչյուր տարայում դրվում է մշակութային արժեքի նկարագիրը, որը կազմվում է մեկամսյա ժամկետում մշակութային կազմակերպության կողմից՝ սույն հրամանի ընդունելուց հետո, որը ստորագրվում է մշակութային կազմակերպության ղեկավարի և տարահանման հանձնաժողովի նախագահի կողմից: Փաթեթավորման տարան փակվում է իր կափարիչի վրա դրված փականքներով, որոնք զմռսվում են ու կնքվում մշակութային կազմակերպության կնիքով: Բոլոր տարաները համարակալվում են:

20. Տարահանման աշխատանքային խմբի անձնակազմը տարահանվող մշակութային արժեքների փաթեթավորումն իրականացնում են ստեղծված դրությանը համարժեք ժամկետներում: Եթե մշակութային արժեքների տարահանման գործընթացը սահմանված կարգով և ժամկետներում հնարավոր չէ իրականացնել, փաթեթավորումն իրականացվում է ընտրովի, մասնակի, իսկ տարահանման անհապաղության դեպքում, երբ առաջացել է մշակութային արժեքների կորստի սպառնալիք, չի իրականացվում: Այս դեպքում, գործողություններն իրականացվում են մշակութային արժեքներին մշակութային արժեքներին նվազագույն վնաս հասցնելու սկզբունքով: Աշխատանքների ավարտի մասին մշակութային կազմակերպությունների ղեկավարներն անմիջապես տեղեկացնում են բնագավառի լիազոր պետական մարմնի ղեկավարին կամ տեղակալին:

 

6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

21. Մշակութային արժեքների տարահանման համար անհրաժեշտ տրանսպորտային միջոցներ ստանալու նպատակով մշակութային կազմակերպությունների ղեկավարները հայտով դիմում են իրենց վերադաս լիազոր պետական մարմնին:

22. Սույն կարգի 21-րդ կետի համաձայն` հայտը ստանալուց հետո մեկօրյա ժամկետում վերադաս մարմինը ապահովում է տրանսպորտային միջոցների, այդ թվում նաև` հատուկ տեխնիկայի (ամբարձիչներ և այլն) տրամադրումը:

23. Մշակութային արժեքն ավտոտրանսպորտով տարահանելու դեպքում փոխադրումն իրականացվում է փոխադրման անվտանգությունն ապահովող ավտոմեքենաներով: Անհրաժեշտությունից ելնելով` մշակութային արժեքների տարահանումը կարող է իրականացվել տրանսպորտային այլ միջոցներով (երկաթուղային, օդային, ջրային):

24. Մշակութային արժեքների ուղեկցման համար լիազոր պետական մարմինը վերակարգերի և ուղեկցողների տրամադրման նպատակով դիմում է Հայաստանի Հանրապետության Ներքին գործերի նախարարության ոստիկանության համապատասխան մարզային (Երևանի քաղաքային) վարչություններ:

25. Մշակութային կազմակերպության ղեկավարները տարահանման ճշգրտված երթուղիների մասին տվյալները ստանում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի օգոստոսի 18-ի N 1180-Ն որոշմամբ նախատեսված համապատասխան մարզային (Երևանում` Երևան քաղաքի) տարահանման հանձնաժողովներից:

26. Փաթեթավորված մշակութային արժեքների բարձման և բեռնաթափման աշխատանքները մշակութային կազմակերպությունում կազմակերպում և ղեկավարում է մշակութային կազմակերպության ղեկավարը: Անհրաժեշտության դեպքում նա կարող է ներգրավել բարձման և բեռնաթափման լրացուցիչ աշխատուժ:

27. Մշակութային կազմակերպության ղեկավարը նշանակում է յուրաքանչյուր տրանսպորտային միջոցի ուղեկցող և ուղեկցողների կազմից նշանակում է պատասխանատու ղեկավար, ում տրամադրում է մշակութային արժեքների հանձնման-ընդունման ակտերի չորս օրինակ` պահպանման օբյեկտում մշակութային արժեքների հանձնում-ընդունումը ձևակերպելու համար:

28. Տրանսպորտային միջոցին կցված ուղեկցողը տրանսպորտային միջոցով կազմակերպության մշակութային արժեքները տեղափոխում է անվտանգ տարածքում գտնվող անվտանգ պահպանման օբյեկտ:

 

7. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՈՒՄԸ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸ ԱՆՎՏԱՆԳ ՏԱՐԱԾՔՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ

 

29. Պահպանման օբյեկտի ղեկավարն իր կազմակերպությունում նշանակում է մշակութային արժեքների պահպանման համար պատասխանատու աշխատակիցներ: Պատասխանատու աշխատակիցների տվյալները (ազգանունը, անունը և հայրանունը) պահպանման կազմակերպությունների ղեկավարները ներկայացնում են լիազոր մարմնին:

30. Անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարը կազմակերպում է տարահանված մշակութային արժեքների բեռնաթափման աշխատանքները պահպանման օբյեկտում:

31. Մշակութային կազմակերպության կողմից նշանակված պատասխանատու ղեկավարը անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարի հետ կատարում է մշակութային արժեքների հանձնում-ընդունում: Մշակութային արժեքների հանձնման-ընդունման ակտերը` 4 օրինակից, ստորագրում և կնքում են պահպանման օբյեկտի ղեկավարը և մշակութային կազմակերպության պատասխանատու ղեկավարը: Ակտի մեկ օրինակը մնում է անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարի մոտ, երկրորդ օրինակը` մշակութային կազմակերպությունում, երրորդ օրինակն ներկայացվում է լիազոր մարմնին, իսկ չորրորդ օրինակը համայնքի ղեկավարին:

32. Մշակութային արժեքների արկղերը ստանալիս անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարը ստուգում է դրանց փականքների վրայի կնիքների ու զմուռսների անվնասությունը: Դրանք վնասված լինելու դեպքում պահպանման օբյեկտի ղեկավարը համապատասխան նշում է կատարում մշակութային արժեքների հանձնման-ընդունման ակտում: Այն դեպքում, երբ մշակութային արժեքը պահպանվելու է արկղերից դուրս, դրանց հանձնում-ընդունումն իրականացվում է ըստ նմուշների` համաձայն մշակութային կազմակերպության ղեկավարի և տարահանման հանձնաժողովի նախագահի ստորագրած մշակութային արժեքի նկարագրի:

33. Մշակութային կազմակերպության մշակութային արժեքների տեղափոխումն իրականացրած պատասխանատու ղեկավարը մշակութային կազմակերպու թյան ղեկավարին է ներկայացնում պահպանման հանձնված մշակութային արժեքների հանձնման-ընդունման ակտի չորս օրինակները:

34. Անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարը կազմակերպում է մշակութային արժեքների տեղավորումն ու պահպանումը դրանց համար նախատեսված պահեստարաններում:

35. Անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարը անվտանգ պահպանման օբյեկտի պատասխանատու աշխատակիցների միջոցով մշտապես հետևում է պահեստարաններում մշակութային արժեքների պահպանմանը և դրանց համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը:

36. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանությունը լիազոր մարմնի միջնորդությամբ, ում տարածքում գտնվում է անվտանգ պահպանման օբյեկտը, կազմակերպում է պահպանման օբյեկտների ուժեղացված հսկողություն:

37. Մշակութային արժեքների պահպանության համար անհրաժեշտ պայմանների խաթարման կամ այլ վտանգների առաջացման դեպքերում անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարն անմիջապես ահազանգում է լիազոր մարմնին: Լիազոր մարմինը ահազանգ ստանալուց հետո ձեռնարկում են միջոցներ` ըստ ստեղծված իրադրության:

38. Անվտանգ պահպանման օբյեկտում տեղակայման ժամանակ հավաքածուներին պատճառված վնասի դեպքերում Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պատասխանատվությունը կրում են անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարը և պատասխանատու աշխատակիցը:

 

8. ՊԱՀՊԱՆՄԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԸ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ

 

39. Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրության դադարեցման կամ արտակարգ իրավիճակների հետևանքների կամ սպառնալիքի վերացման դեպքում, երբ մշակութային արժեքներին այլևս վտանգ չի սպառնում, դրանք վերադարձվում են համապատասխան մշակութային կազմակերպություններին:

40. Մշակութային արժեքները համապատասխան մշակութային կազմակերպություններին վերադարձնելու մասին որոշումը կայացնում է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը:

41. Վերադարձման մասին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի կողմից կայացվում է հրաման, որի հիման վրա հանձնարարվում է ենթակայության մշակութային կազմակերպությունների ղեկավարներին սկսել մշակութային արժեքները մշակութային կազմակերպություններին վերադարձնելու գործընթացը:

42. Մշակութային կազմակերպության ղեկավարները մշակութային արժեքների վերադարձման ճշգրտված երթուղիների մասին տվյալները ստանում են համապատասխան մարզային (Երևանում` Երևան քաղաքի) տարահանման հանձնաժողովներից:

43. Մշակութային կազմակերպության պատասխանատու աշխատակիցները մարզպետարանների (Երևանի քաղաքապետարան) և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից հատկացրած տրանսպորտային միջոցներով մեկնում են մշակութային արժեքների անվտանգ տարածքի պահպանման օբյեկտ, և մշակութային կազմակերպության ղեկավարի կողմից նշանակված պատասխանատու ղեկավարը մշակութային արժեքները մշակութային կազմակերպությանը վերադարձնելու մասին համապատասխան բնագավառի լիազոր պետական մարմնի ղեկավարի որոշումը հանձնում է անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարին:

44. Անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարը և պատասխանատու ղեկավարը տեղում կազմում են մշակութային արժեքների վերադարձման մասին հանձնման-ընդունման ակտ` 4 օրինակից, որը ստորագրում են անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարը և մշակութային կազմակերպության պատասխանատու ղեկավարը: Անհրաժեշտության դեպքում ակտում նշում է կատարվում արկղերի վրայի կնիքների ու զմուռսների վիճակի մասին: Ակտի մեկ օրինակը մնում է անվտանգ պահպանման օբյեկտում, երկրորդ օրինակը` մշակութային կազմակերպությունում, երրորդ օրինակն ներկայացվում է լիազոր մարմնին:

45. Անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարը և պատասխանատու աշխատակիցները կազմակերպում են մշակութային արժեքների տարաների բարձումը տվյալ մշակութային կազմակերպությանը հատկացված տրանսպորտային միջոցի վրա:

46. Մշակութային կազմակերպության ղեկավարը մշակութային արժեքներով բեռնված տրանսպորտային միջոցների ժամանելուց հետո կազմակերպում է բեռնաթափումը, բացում է դրանք, համեմատում կազմված ակտի հետ և տեղադրում համապատասխան տեղերում:

 

9․ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԵՎ ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒԻ ԱՌԱՋՆԱՀԵՐԹ ՏԱՐԱՀԱՆՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

47․ Մշակութային արժեքների տարահանման միջոցառումները ներկայացվում են ստորև ցանկում․

 

ՀՀ
ը/կ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Պատասխանատու

1)

Տարահանման պլանների ճշգրտում: Քաղաքացիական պաշտպանության համակարգը «Բարձր» աստիճանի պատրաստականության բերելու ժամանակը «Ժ»

մինչև «Ժ»+10 ժ
Քաղաքացիական Պաշտպանության համակարգը «Բարձր» աստիճանի պատրաստականության բերելուց

մշակութային կազմակերպությունների Քաղաքացիական Պաշտպանության շտաբներ

2)

Տարահանման վերաբերյալ հրամանի ընդունում

ըստ ստեղծված իրադրության

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

3)

Տարահանման վերաբերյալ որոշման ստացում
(ժամանակը «Ա»)

«Ա»

պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ

4)

Հրամանների արձակում, հրամանների պատճենների տրամադրում լիազոր մարմնին

մինչև «Ա» +2ժ

լիազոր մարմին, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ

 

Տրանսպորտային միջոցների վերաբերյալ հայտերի ներկայացումներ մարզպետարաններ (Երևանի քաղաքապետարան) և տեղական ինքնակառավարման մարմիններ

մինչև «Ա» +3ժ

մշակութային կազմակերպությունների ղեկավարներ

5)

Մշակութային կազմակերպություններում պահեստավորված փաթեթավորման նյութերի և տարաների ստացում

մինչև«Ա» +1.5 ժ

տարահանման հանձնաժողովներ, փաթեթավորողներ, բանվորներ

6)

Տարահանման գործընթացի մեկնարկի մասին լիազոր մարմնին իրազեկում

մինչև«Ա» +2ժ

Մշակութային կազմակերպություններ

7)

Մշակութային արժեքների փաթեթավորում, տեղադրում տարաներում, տարաների կնքում և տեղափոխում բարձման հարթակներ

«Ա» +2ժ-ից

Տարահանման հանձնաժողովներ, փաթեթավորողներ, բանվորներ

8)

Տարահանման համար տրանսպորտի տրամադրում

«Ա» +1 օր

Մարզպետարաններ և տեղական ինքնակառավարման մարմիններ

9)

Մշակութային արժեքների բարձում տրանսպորտի վրա և պատասխանատուների նշանակում

տարահանման համար տրանսպորտի տրամադրումից սկսած

Մշակութային կազմակերպությունների ղեկավարներ տարահանման հանձնաժողովներ, բանվորներ

10)

Տարահանման երթուղիների ճշգրտում

«Ա» +1 օր

մշակութային կազմակերպությունների ղեկավարներ

11)

Հայտերի ներկայացում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային (Երևանի) վարչություններ` ուղեկցողներ տրամադրելու համար

«Ա» +1 օր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

12)

Մշակութային արժեքների տեղափոխում

«Ա» +…

Մշակութային կազմակերպությունների կողմից նշանակված պատասխանատու աշխատակիցներ, վարորդներ, ոստիկանության ուղեկցողներ

Տեղափոխման մեկնարկի մասին լիազոր մարմնի իրազեկում

 

13)

Տարահանող տրանսպորտի ժամանում անվտանգ պահպանման օբյեկտների (ժամանակը «Պ»)

«Պ»

 

14)

Տրանսպորտի բեռնաթափում և մշակութային արժեքների տեղավորում

«Պ»+ 1 ժ-ից

անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարներ, պատասխանատու անձիք, բանվորներ, մշակութային կազմակերպության կողմից նշանակված պատասխանատու անձիք

15)

Հայտերի ներկայացում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանություն անվտանգ պահպանման օբյեկտները հսկողության վերցնելու համար

«Պ»+ 1 ժ

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

16)

Մշակութային արժեքների հանձնում-ընդունում, ակտերի կազմում (ակտի մեկ օրինակը մնում է անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարի մոտ)

մշակութային արժեքների տեղավորումից հետո

անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարներ, պատասխանատու անձիք, մշակութային կազմակերպության կողմից նշանակված պատասխանատու անձինք

17)

Տարահանման ավարտի մասին լիազոր մարմնի իրազեկում

մշակութային կազմակերպության կողմից նշանակված պատասխանատու անձինք

18)

Ընդունման-հանձնման ակտերի ներկայացում մշակութային կազմակերպությունների ղեկավարներին (ակտի մեկ օրինակը մնում է մշակութային կազմակերպությունների ղեկավարների մոտ)

 

մշակութային կազմակերպության կողմից նշանակված պատասխանատու անձինք

19)

Ընդունման-հանձնման ակտերի ներկայացում համապատասխան պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին և լիազոր մարմին

տարահանման ավարտից 2 օրվա ընթացքում

մշակութային կազմակերպությունների ղեկավարներ

20)

Զեկույց Հայաստանի Հանրապետության վարչապետին տարահանման գործընթացի ավարտի մասին

 

լիազոր մարմնի ղեկավար

10․ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ՓՈՒԼ

 

48․ Վերադարձման փուլը իրականացվում է ներկայացված աղյուսակին համապատասխան՝

 

ՀՀ

Միջոցառման անվանումը

Կատարման ժամկետը

Պատասխանատու

1)

Տարահանված մշակութային արժեքների վերադարձման վերաբերյալ որոշման ընդունում

 

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար

2)

Մշակութային արժեքների վերադարձման վերաբերյալ որոշման ստացում («Վ»)

«Վ»

պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ

3)

Հրամանների արձակում, հրամանների պատճենների տրամադրում լիազոր մարմնին

մինչև «Վ» +2 ժ

մշակութային կազմակերպությունների ղեկավարներ

4)

Տրանսպորտային միջոցների վերաբերյալ հայտերի ներկայացումներ մարզպետարաններ (Երևանի քաղաքապետարան) և տեղական ինքնակառավարման մարմիններ

մինչև «Վ» +3 ժ

մշակութային կազմակերպությունների ղեկավարներ

5)

Մշակութային արժեքների վերադարձման պլանների ճշգրտում

մինչև «Վ» +6 ժ

մշակութային կազմակերպությունների ՔՊ շտաբներ

6)

Տրանսպորտի տրամադրում

«Վ» +1 օր

մարզպետարաններ և տեղական ինքնակառավարման մարմիններ

7)

Հայտերի ներկայացում Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության ոստիկանության մարզային (Երևանի) վարչություններ ուղեկցողներ` տրամադրելու համար

«Վ» +1 օր

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն

8)

Տրանսպորտի մեկնում անվտանգ պահպանման օբյեկտներ

«Վ» +1 օր

մշակութային կազմակերպությունների կողմից նշանակված պատասխանատու աշխատակիցներ, վարորդներ, ոստիկանության ուղեկցողներ

9)

Տրանսպորտի ժամանում անվտանգ պահպանման օբյեկտներ («Պվ»)

«Պվ»

 

10)

Մշակութային արժեքների փաթեթավորում, տեղադրում տարաներում, տարաների կնքում և բարձում տրանսպորտի վրա

«Պվ»+ 1 ժ-ից

անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարներ, պատասխանատու անձինք, մշակութային կազմակերպության կողմից նշանակված պատասխանատու անձինք, բանվորներ

11)

Մշակութային արժեքների հանձնում-ընդունում, ակտերի կազմում (ակտի մեկ օրինակը մնում է անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարի մոտ)

Մշակութային արժեքները տրանսպորտի վրա բարձումից հետո

անվտանգ պահպանման օբյեկտի ղեկավարներ, պատասխանատու անձիք, մշակութային կազմակերպության կողմից նշանակված պատասխանատու անձիք

12)

Մշակութային արժեքների տեղափոխում

«Պվ»+ …

մշակութային կազմակերպությունների կողմից նշանակված պատասխանատու աշխատակիցներ, վարորդներ, ոստիկանության ուղեկցողներ

13)

Տեղափոխման մեկնարկի մասին լիազոր մարմնի իրազեկում

 

մշակութային կազմակերպությունների կողմից

14)

Երթի ընթացքի մասին տեղեկատվության ստացում

յուրաքանչյուր 2 ժամը մեկ

մշակութային կազմակերպությունների ղեկավարներ

15)

Տրանսպորտի ժամանում մշակութային կազմակերպություններ («Մշ»)

«Մշ»

 

16)

Ընդունման-հանձնման ակտերի ներկայացում մշակութային կազմակերպությունների ղեկավարներին (ակտի մեկ օրինակը մնում է մշակութային կազմակերպությունների ղեկավարների մոտ)

մինչև «Մշ»+ 1 ժ

մշակութային կազմակերպության կողմից նշանակված պատասխանատու անձինք

17)

Շարասյունների ժամանման մասին լիազոր մարմնի և մարզպետարանների իրազեկում

մինչև «Մշ»+ 1 ժ

պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ

18)

Տրանսպորտի բեռնաթափում և մշակութային արժեքների տեղավորում

«Մշ»+ 1 ժ-ից

ձևավորած հանձնաժողովներ, փաթեթավորողներ, բանվորներ

19)

Ընդունման-հանձնման ակտերի ներկայացում պետական կամ ՏԻՄ և լիազոր մարմին

Մշակութային արժեքների վերադարձման ավարտից 2 օրվա ընթացքում

մշակութային կազմակերպությունների ղեկավարներ

20)

Զեկույց Հայաստանի Հանրապետության վարչապետին մշակութային արժեքների վերադարձման գործընթացի ավարտի մասին

 

լիազոր մարմնի ղեկավար

11. ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱԿԻ ԱՐԺԵՔԱՎՈՐ ԵՎ ԲԱՑԱՌԻԿ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ԱՌԱՐԿԱՆԵՐԻ ԵՎ ՀԱՎԱՔԱԾՈՒՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՋԵՐՄԱԽՈՆԱՎԱՅԻՆ ՌԵԺԻՄ

 

49․ Ջերմախոնավային ռեժիմների պահանջները ներկայացվում են ստորև․

 

Նյութը (նյութերի խումբը)

Ջերմաստիճանը

(''С - ով)

Խոնավությունը

( % - ով )

1

2

3

Մետաղներ

+18 – +20

մինչև 50

Ապակի, էմալ, կերամիկա

+12 – +20

55–65

Կիսաթանկարժեք քարեր

+15 – +18

50–55

Փայտ

+15 – +18

50–60

Գործվածք

+15 – +18

55–65

Կաշի, մագաղաթ, մորթի

+16 – +18

50–60

Ոսկոր, կոտոշ, կրիայի պատյան

+14 – +15

55–60

Թուղթ

+17 – +19

50–55

Յուղանկար

+12 – +18

60–70

Սև-սպիտակ լուսանկարներ, սևանկարներ (նեգատիվներ)

+12 - +15

40–50

Գունավոր լուսանկարներ, սևանկարներ (նեգատիվներ)

-5

40–50

Սև-սպիտակ կինոժապավեններ

+15

55-60

Գունավոր կինոժապավեններ

-5

55-60

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 7 օգոստոսի 2024 թվական: