Գլխավոր տեղեկություն
Համար
N 1218-Ա/2
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (09.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
08.07.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
08.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
09.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«08» հուլիսի 2024 թ.

N 1218-Ա/2

 

«ՇՈՒՇԻԻ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ, ԱՌԿԱ ՈՒՍՈՒՑՄԱՄԲ ՄԻ ՇԱՐՔ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԾՈՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 13 հավելվածի 3-րդ, 5.1-րդ, 6-րդ, 8-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 172/6 նիստի եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. «Շուշիի տեխնոլոգիական համալսարան» հիմնադրամին տալ միջին մասնագիտական կրթական ծրագրով, գրական հայերենով, առկա ուսուցմամբ, հիմնական հանրակրթության հիմքով, ուսուցման 4 տարի տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 15-ական տեղերով՝ 0212.01.5-«Դիզայն (0212.01.01.5-«Դիզայներ» որակավորմամբ)», 0612.01.5-«Տվյալների բազաների մշակման և կառավարման ավտոմատացված համակարգեր (0612.01.01.5-«Տեխնիկ-ծրագրավորող՝ տվյալների բազաների մշակման և կառավարման ավտոմատացված համակարգերի շահագործման» որակավորմամբ)», 0731.01.5-«Քաղաքաշինական կադաստր (0731.01.01.5-«Տեխնիկ-չափագրող» որակավորմամբ)», 0811.02.5-«Գյուղացիական (ֆերմերային) տնտեսության կազմակերպում (0811.02.01.5-«Ֆերմեր» որակավորմամբ)», ուսուցման 3 տարի տևողությամբ, ըստ կուրսերի սովորողների նախատեսվող սահմանային 15-ական տեղերով՝ 0411.01.5-«Հաշվապահական հաշվառում (ըստ ճյուղերի) (0411.01.01.5-«Հաշվապահ» որակավորմամբ)» մասնագիտությունների գծով գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:

2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:

 

Նախարար`

 

7/8/2024

Ժ. Անդրեասյան