Գլխավոր տեղեկություն
Համար
N 3
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (27.01.2017-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
26.01.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
27.01.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
27.01.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

26 հունվարի 2017 թվականի N 3

 

19. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության և Ղրղզական Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման ֆոնդի միջև համագործակցության մասին հուշագրի նախագծին` համաձայն հավելվածի:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված հուշագիրը:

 

Հայաստանի Հանրապետության
վարչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. հունվարի 27

Երևան

 

Հավելված

ՀՀ կառավարության 2017 թվականի

հունվարի 26-ի նիստի N  3
արձանագրային որոշման

 

ՀՈՒՇԱԳԻՐ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖՈՆԴԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

Համագործակցության մասին սույն հուշագիրը (այսուհետ՝ Հուշագիր) համագործակցության հիմքեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության (այսուհետ՝ Վարչություն) և Ղրղզական Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման ֆոնդի (այսուհետ՝ Ֆոնդ) միջև, որոնք միասին այսուհետ հիշատակվում են՝ Կողմեր:

Կողմերը, իրենց իրավասությունների շրջանակում, ստորագրում են սույն Հուշագիրը նպատակ ունենալով Կողմերի միջև համագործակցություն ծավալել պետական գույքի արդյունավետ կառավարման, տեղեկատվության փոխանակման, մասնագետների վերապատրաստման, համատեղ ծրագրերի իրականացման, ուսուցողական և ճանաչողական ծրագրերի ոլորտներում:

 

 

2. Կողմերի համագործակցության ոլորտները

 

Սույն Հուշագրի դրույթների իրականացման նպատակով Կողմերը սահմանում են համագործակցության հետևյալ ոլորտները՝

1. պետական գույքի կառավարման և մասնավորեցման լավագույն փորձի ուսումնասիրմանն ու ներդրմանն ուղղված միջոցառումների իրականացումը.

2. պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտներում Կողմերի փորձի և գործունեության, ինչպես պետական գույքի կառավարման և մասնավորեցման ոլորտներում նորարարական մոտեցումների մասին տեղեկատվության փոխանակումը.

3. պետական գույքի կառավարման որակի բարձրացմանն ուղղված համատեղ ճանաչողական, գիտական և տեխնիկական ծրագրերի մշակումը և իրականացումը.

4. Կողմերի մասնագետների համար մեթոդական և տեխնիկական խորհրդատվության կազմակերպումը.

5. պետական գույքի կառավարման ոլորտում նոր տեխնոլոգիաների ներդրմանն ուղղված համատեղ ծրագրերի կազմակերպումը.

6. Կողմերի գործունեության ոլորտներում Կողմերի կուտակած փորձի և գիտելիքների փոխանակումը՝ Կողմերից յուրաքանչյուրի կազմակերպած գիտա-մեթոդական սեմինարներին, գիտա-գործնական համաժողովներին և այլ միջոցառումներին Կողմերի ներկայացուցիչների մասնակցության միջոցով.

7. Կողմերի միջև համաձայնեցված համագործակցության ցանկացած այլ ձևերը:

 

3. Կողմերի փոխգործակցությունը

 

Սույն Հուշագրի շրջանակում Կողմերը ղեկավարվում են ազգային օրենսդրությամբ և Եվրասիական տնտեսական միության համապատասխան փաստաթղթերով, և համագործակցությունն իրականացնում են հավասարության, հրապարակայնության բարեվարքության սկզբունքների հիման վրա:

Կողմերը, սույն Հուշագրի կետերի կատարման գործում, համագործակցում են միմյանց հետ Կողմերի լիազորված ներկայացուցիչների միջոցով, ում պատվիրակվում է առաջացած հարցերի դիտարկման ու համատեղ գործողություններ իրականացնելու լիազորությունները:

 

4. Եզրափակիչ դրույթներ

 

Կողմերը սույն Հուշագիրն ընդունում են որպես մտադրությունների մասին հայտարարագիր, որը Կողմերի համար չի հանգեցնում համատեղ գործունեության իրավական և ֆինանսական պարտականությունների:

Կողմերն ելնում են այն հանգամանքից, որ սույն Հուշագրի շրջանակում իրականացվող և ոչ մի գործողություն չպետք է խախտի Կողմերից ոչ մեկի որևէ լիազորությունն ու իրավունքը:

Սույն Հուշագրի դրույթների մեկնաբանման կամ կիրարկման ընթացքում ծագող ցանկացած վեճ կարգավորվում է Կողմերի միջև՝ խորհրդակցությունների ու բանակցությունների միջոցով:

Կողմերից յուրաքանչյուրի նախաձեռնությամբ և փոխադարձ համաձայնությամբ սույն Հուշագրում կարող են կատարվել լրացումներ և փոփոխություններ, որոնք կձևակերպվեն առանձին արձանագրություններով: Արձանագրություններն ուժի մեջ կմտնեն սույն Հուշագրի ուժի մեջ մտնելու համար սահմանված կարգով և կհանդիսանան դրա անբաժանելի մասը:

Սույն Հուշագիրն ուժի մեջ է մտնում երկու Կողմերի կողմից ստորագրման պահից և գործում է մինչև երկու Կողմերի կողմից Հուշագրի լուծման պահը՝ երկկողմանի փոխհամաձայնությամբ կամ Կողմերից մեկի ցանկությամբ, ինչի մասին մյուս կողմը պետք է տեղեկացված լինի սույն Հուշագիրը լուծելու ցանկության մասին ոչ պակաս քան 30 օր առաջ:

Կատարված է __________ քաղաքում 201__ թվականի __________ «___»-ին, երկու բնօրինակով՝ ռուսերեն լեզվով, յուրաքանչյուր կողմին տրամադրվում է մեկական օրինակ:

 

ԿՈՂՄԵՐԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

ՂՐՂԶԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՖՈՆԴ

Հայաստանի Հանրապետություն
քաղ.Երևան,
Տիգրան Մեծի փող.4

 

Ղրղզական Հանրապետություն
քաղ.Բիշքեկ,
Մոսկովյան փող.151

     
     

ՍԱՀԱԿՅԱՆ Ա.Գ.

 

ՄԱՄԲԵՏՋԱՆՈՎ Մ.Տ.