Գլխավոր տեղեկություն
Համար
N 1500-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (03.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ընդունման ամսաթիվ
02.07.2024
Ստորագրող մարմին
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար
Ստորագրման ամսաթիվ
02.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
03.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

 

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

 

«02» հուլիսի 2024 թ.

ք. Երևան

N 1500-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՎԻԼՅԱՄ ԼԱԶՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԶՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԹԵԹԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԱԳԾԻ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ և 28-րդ հոդվածներով, 18-րդ հոդվածի 2-րդ մասով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 16-րդ բաժնի 2-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի փետրվարի 15-ի N 690-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի սեպտեմբերի 24-ի N 1565-Ն որոշման 1-ին կետով հաստատված կարգով, Հայաստանի Հանրապետության վարչապետի 2019 թվականի հունիսի 1-ի թիվ 659-Լ որոշման հավելվածի 19-րդ կետի 20-րդ ենթակետով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության լիցենզավորման հանձնաժողովի 2024 թվականի հունիսի 28-ի N 10/1 եզրակացությունը՝

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Անհատ ձեռնարկատեր ՎԻԼՅԱՄ ԼԱԶՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ տրամադրել տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործունեության լիցենզիա և թեթև տրանսպորտային միջոցների հոսքագծի ներդիր N 0001՝ ՀՀ, Տավուշի մարզ, ք. Իջևան, Ա. Վասիլյան փողոց 4 գործունեության վայրում:

2. Ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության, լիցենզավորման և թույլտվությունների վարչության պետին` լիցենզիան և ներդիրն անհատ ձեռնարկատեր ՎԻԼՅԱՄ ԼԱԶՐԻ ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ պատշաճ ձևով հանձնել կամ ուղարկել ոչ շուտ, քան օրենքով սահմանված պետական տուրքը վճարելու օրը:

3. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ոլորտը համակարգող նախարարի տեղակալին:

 

Նախարար`

 

7/2/2024

Գ. Սանոսյան