Գլխավոր տեղեկություն
Համար
N 903-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (01.01.2025-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 29.07.2024
Ընդունող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ընդունման ամսաթիվ
24.07.2024
Ստորագրող մարմին
Պետական եկամուտների կոմիտեի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
24.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.01.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ

ՆԱԽԱԳԱՀ

 

«24» հուլիսի 2024 թ.

N 903-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 246-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ հոդվածով և 34-րդ հոդվածի 1-ին մասով՝

 

Հրամայում եմ`

 

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի 2017 թվականի հուլիսի 27-ի «Միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի ձևը և լրացման կարգը հաստատելու մասին» N 246-Ն հրամանում (այսուհետ` հրաման) կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները.

1) հրամանի վերնագրում, հրամանի 1-ին կետի 2-րդ ենթակետում և հրամանով հաստատված N 2 հավելվածում «միասնական հաշվից» բառերից հետո լրացնել «կամ վարչական ակտի միասնական հաշվից» բառերով,

2) հրամանի N 2 հավելվածում`

ա. առաջին աղյուսակի 4-րդ կետն ուժը կորցրած ճանաչել,

բ. «միասնական հաշվում առկա» բառերը փոխարինել «միասնական հաշվում կամ վարչական ակտի միասնական հաշվում առկա» բառերով,

գ. երկրորդ աղյուսակի երկրորդ սյունակում «, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը» բառերը փոխարինել «կամ կենտրոնական գանձապետարան» բառերով, իսկ նույն աղյուսակի երրորդ սյունակում «, որին պետք է փոխանցել վերադարձման ենթակա գումարը» բառերը փոխարինել «կամ գանձապետական հաշիվը կամ միասնական հաշիվը կամ վարչական ակտի միասնական հաշիվը» բառերով,

դ. հարկ վճարողին միասնական հաշվից գումարները վերադարձնելու դիմումի լրացման կարգի 6-րդ կետում «գումարը» բառից հետո լրացնել «, կամ կենտրոնական գանձապետարանը» բառերով, իսկ նույն կարգի 7-րդ կետում «բանկային հաշվի համարը» բառերից հետո լրացնել «կամ գանձապետական հաշիվը կամ միասնական հաշիվը կամ վարչական ակտի միասնական հաշիվը» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հունվարի 1-ից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

7/24/2024

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 29 հուլիսի 2024 թվական: