Գլխավոր տեղեկություն
Համար
N 258-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (24.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.22-2024.08.04 Պաշտոնական հրապարակման օրը 23.07.2024
Ընդունող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ընդունման ամսաթիվ
03.07.2024
Ստորագրող մարմին
Շրջակա միջավայրի նախարար
Ստորագրման ամսաթիվ
03.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
24.07.2024

ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ

 

«03» հուլիսի 2024 թ. 

N 258-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «թ5» կետով.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել՝

1) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման հայտի օրինակելի ձևը՝ համաձայն Հավելված N 1-ի:

2) Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը՝ համաձայն Հավելված N 2-ի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Հ. ՍԻՄԻԴՅԱՆ

 

«03» հուլիսի 2024 թ. 

ք. Երևան

7/3/2024

 

Հավելված N 1

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի հուլիսի 3-ի

N 258-Ն հրամանի

 

Հ Ա Յ Տ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

ա. _______________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը

 

բ. ________________________________________________________________________

գտնվելու վայրը (մարզը, համայնքը) կամ բնության հատուկ պահպանվող տարածքը

 

գ. ________________________________________________________________________

հեռախոսահամարը և էլեկտրոնային հասցեն

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

 

դ. _______________________________________________________________________ 

օգտագործման նպատակը և ծրագրի հակիրճ նկարագրությունը

 

ե. ______________________________________________________________________

վտանգվածության կարգավիճակը համաձայն ՀՀ կենդանիների Կարմիր գրքի

 

զ. ___________________________ թ-ից մինչև __________________________թ. ընկած ժամանակահատվածում:

 

է.

 

N

Օգտագործման ենթակա Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանու կամ կենդանիների գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում` նաև ենթատեսակը)

Չափաքանակը (հատ, կգ)

Սեռը

       
       
       
       

 

Հայտին կից ներկայացվում է շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի _______ ___-ի «Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման կարգը և պայմանագրեր կնքելու կարգը սահմանելու մասին» N_____-Ն հրամանի Հավելված N 2-ի 1-ին կետի 2-րդ ենթակետով պահանջվող տեղեկատվությունը:

 

Հայտատու` ___________________________________________________________

______________________________________________________________________

 անուն, ազգանուն կամ իրավաբանական անձի անվանում

 ________________________

 ստորագրություն

 

Ստորագրման ամսաթիվ՝ «_____» «_____________» 202 թ.

 

Հավելված N 2

Շրջակա միջավայրի նախարարի

2024 թվականի հուլիսի 3-ի

N 258-Ն հրամանի

 

Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ԿԱՐՄԻՐ ԳՐՔՈՒՄ ԳՐԱՆՑՎԱԾ ՎԱՅՐԻ ԿԵՆԴԱՆԻՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ

 

ք. Երևան

«_____»___________2024 թ.

 

Շրջակա միջավայրի նախարարությունը (այսուհետ՝ «Լիազորված պետական մարմին»), հանդես գալով Կառավարության անունից, ի դեմս`

____________________________________________________________________

(անուն, ազգանուն, պաշտոն)

______________________________________________________________________

_________________________________________________________________ մի կողմից

իրավաբանական անձի (անվանումը, պետական գրանցման համարը, գտնվելու վայրը) կամ ֆիզիկական անձի (անունը, ազգանունը, փաստացի բնակության վայրը, անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառման համարը) տվյալները

 

______________________________________________________________________

______________________________________________________________________

 

(այսուհետ՝ «Հայտատու»)  ի դեմս՝

______________________________________________________________________

(անուն, ազգանուն)

______________________________________________________________________

մյուս կողմից կնքեցին (այսուհետ միասին՝ Կողմեր) սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) հետևյալի մասին։

 

1. Պայմանագրի առարկան

 

Սույն պայմանագրով Լիազորված պետական մարմինը Հայտատուին իրավունք է վերապահում՝

________________________________________________________________________

_______________________________________________________________________ տարածքում,

 (օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը և չափը)

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

__________________________________________________________________________

_______________________________________________________________________ նպատակով,

 (օգտագործման նպատակը)

 

օգտագործել՝

 

N

Օգտագործման ենթակա Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանու կամ կենդանիների գիտական անվանումը (ցեղը և տեսակը, անհրաժեշտության դեպքում` նաև ենթատեսակը)

Չափաքանակը (հատ, կգ)

Սեռը

       
       
       

 

___________________________ թ-ից մինչև __________________________թ. ընկած ժամանակահատվածում:

 

2. Հատուկ պայմաններ

 

2.1. Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման համար Հայտատուն Լիազորված պետական մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և տեղեկությունները`

2.1.1. Հայտատուի կողմից տրամադրված ցուցումներ՝ հայցվող տեսակի վայրի բնությունից վերցնելու, տեղափոխելու, պահելու (այդ թվում՝ պահման վանդակների կամ ազատավանդակների չափերի ու առանձնահատկությունների, սննդակարգի, անհրաժեշտ սարքավորումների առկայության, տարածքի սանիտարահիգիենիկ պայմանների, նախնական անասնաբուժական զննություն կատարելու և կարանտինն ապահովելու) վերաբերյալ,

2.1.2. իրավաբանական անձի դեպքում՝ ոլորտում գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության կազմակերպման իրավունքը հավաստող փաստաթուղթ (լիցենզիա),

2.1.3. ֆիզիկական անձի դեպքում՝ ոլորտում գիտահետազոտական, բնապահպանական, առողջապահական կամ վերարտադրության կազմակերպման համապատասխան մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթուղթ,

2.2 Սույն պայմանագրի 2.1 ենթակետով պահանջվող տեղեկատվությունը կնքվող պայմանագրի անբաժանելի մաս է և համարվում է պարտադիր կատարման ենթակա պահանջ։

 

3. Կողմերի իրավունքները եվ պարտականությունները

 

3.1. Լիազորված պետական մարմինն իրավունք ունի`

3.1.1. կենդանիների Հայտատուից պահանջել օգտագործել սույն պայմանագրով սահմանված քանակի և տեսակի Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներ,

3.1.2. դադարեցնել Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումը՝ Հայտատուի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու նպատակով,

3.1.3. պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը՝ դրա մասին ոչ ուշ քան 10 օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին,

3. 2. Լիազորված պետական մարմինը պարտավոր է`

3.2.1. Հայտատուին տրամադրել Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների պահպանության վերաբերյալ տեղեկատվություն և խորհրդատվություն:

3.3. Հայտատուն իրավունք ունի՝

3.3.1. տնօրինել սույն պայմանագրում նշված Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիները՝ պայմանագրի պայմանների և տրամադրման նպատակին համապատասխան,

3.3.2. Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով իրացնել Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները,

3.3.3. Լիազորված պետական մարմնի հետ համաձայնեցնելուց հետո իրականացնել Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների և դրանց պոպուլյացիաների բարելավմանն ուղղված միջոցառումներ,

3.3.4. պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը՝ դրա մասին ոչ ուշ քան 10 օր առաջ գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:

3.4. Հայտատուն պարտավոր է՝

3.4.1. գործել Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով,

3.4.2. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներն օգտագործել բացառապես սույն պայմանագրի պայմանների և տրամադրման նպատակին համապատասխան,

3.4.3. պահպանել պայմանագրում նշված տարածքի Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տեսակային բազմազանությունը և չխախտել բնական միջավայրի ամբողջականությունը,

3.4.4. ապահովել Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների շարունակական օգտագործումն ու վերարտադրությունը,

3.4.5. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիներից օգտվելու հետևանքով խախտված էկոհամակարգը վերականգնել սահմանված ժամկետում,

3.4.6. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով հատուցել բնությանը պատճառած վնասները,

3.4.7. զերծ պահել մթնոլորտային օդը, հողը, անտառները, ջրերը և շրջակա միջավայրի մյուս օբյեկտները, ինչպես նաև շինությունները և այլ կառույցները, բնության, պատմության և մշակութային հուշարձանները Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների օգտագործման հետ կապված աշխատանքների վնասակար ազդեցությունից,

3.4.8. սույն պայմանագրի շրջանակներում, յուրաքանչյուր տարի մինչև փետրվարի 1-ը Լիազորված պետական մարմնին ներկայացնել հաշվետվություն` Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների նկատմամբ իրականացված ուսումնասիրությունների և հետազոտությունների վերաբերյալ:

 

4. Պայմանագրով կատարվող վճարները եվ հաշվարկները

 

4.1. Հայտատուն բացառությամբ գիտահետազոտական նպատակի՝ Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով վճարում է _______________ դրամ բնօգտագործման վճար:

 

5. Վեճերի լուծման կարգը

 

5.1.Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, համաձայնություն ձեռք չբերելու դեպքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:

 

6. Անհաղթահարելի ուժի ազդեցությունը (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

 

6.1. Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, որը Կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել։ Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը։ Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա Կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին։

 

7. Պայմանագրի ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ վաղաժամկետ լուծման հիմքերը

 

7.1. Պայմանագիրը դադարում է պայմանագրով սահմանված ժամկետը լրանալու դեպքում։

7.2. Լիազորված պետական մարմնի կողմից սույն պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե Հայտատուն`

7.2.1. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանին օգտագործել է օրենքի, իրավական այլ ակտերի կամ սույն պայմանագրի պայմանների կամ Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տրամադրման նպատակի խախտումներով,

7.2.2. լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումից,

7.2.3. Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների տվյալ տարածքը վերցվում է պետական կամ հասարակական կարիքների համար,

7.2.4. ստեղծվել է ակնհայտ սպառնալիք Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների բնական վերարտադրության, աշխատողների և/կամ բնակչության անվտանգության (առողջության) համար:

7.3. Նշված հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում Լիազորված պետական մարմինը որևէ գույքային պատասխանատվություն չի կրում:

 

8. Պայմանագրի փոփոխումը

 

8.1. Պայմանագրի դրույթների փոփոխումը կատարվում է Կողմերի գրավոր համաձայնությամբ: Կատարվելիք փոփոխությունները Կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում։ Դրանք ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրով, որը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:

 

9. Այլ դրույթներ

 

9.1. Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկական օրինակ:

9.2 Կնքված պայմանագրի պատճենն ուղարկվում է ոլորտի վերահսկողությունն իրականացնող բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին:

 

10. Պայմանագրի ժամկետը

 

Պայմանագրի ժամկետը սահմանվում է «____» ____________ թ-ից մինչև «____» ___________թ.։

 

11. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները եվ ստորագրությունները

 

Հայտատու

______________________

______________________

 

(բանկային վավերապայմանները)

 

______________________

(ստորագրություն)

 

Կ.Տ

 

Լիազորված պետական մարմին

______________________

______________________

 

(բանկային վավերապայմանները)

 

______________________

(ստորագրություն)

 

Կ.Տ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 23 հուլիսի 2024 թվական: