Գլխավոր տեղեկություն
Համար
N 217-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 16.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
12.07.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
12.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

12 հուլիս 2024 թ.

N 217-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՄԱԿԵՐԻԿԱՄԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել մակերիկամի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

12.07.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«12» հուլիս 2024 թվականի

N 217-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՄԱԿԵՐԻԿԱՄԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C74

Մակերիկամի չարորակ նորագոյացություններ

2)

C74.0

Մակերիկամի կեղևի

3)

C74.1

Մակերիկամի ուղեղային շերտի

4)

C74.9

Մակերիկամի չճշտված մասերի

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ, երեխա, դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

T` Առաջնային ուռուցք

TX` Առաջնային ուռուցքի մասին չկա տեղեկություն

T0` Առաջնային ուռուցքի մասին ապացույցներ չկան

Tis` Ուռուցք տեղում

T1` Ուռուցքի չափը < 5.0 սմ

T2` Ուռուցքի չափը > 5.0 սմ, սակայն դուրս չի գալիս մակերիկամի սահմաններից

T3` Ուռուցքը դուրս է գալիս մակերիկամի սահմաններից անկախ չափից

T4` Ուռուցքը ներաճում է շրջակա օրգանների կամ անոթների մեջ

N` Ավշային հանգույցներ

NX` ռեգիոնար ավշային հանգույցների ընդգրկվածությունը հաստատված չէ

N0` չկա ռեգիոնար ավշային հանգույցներում մետաստազ

N1` մետաստազների առկայություն ավշային հանգույցներում

M` Հեռավոր մետաստազներ

MX` հեռավոր մետաստազի մասին չկա տեղեկություն

M0` հեռավոր մետաստազ չկա

M1` առկա է հեռավոր մետաստազ

 

Փուլեր

Չափորոշիչ T

Չափորոշիչ N

Չափորոշիչ M

I

T1

N0

M0

II

T2

N0

M0

III

T1

T2

T3

T4

N1

N1

Ցանկացած N

Ցանկացած N

M0

M0

M0

M0

IV

Ցանկացած T

Ցանկացած N

M1

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Որովայնային /լապարոսկոպիկ/ ընդհանուր վիրաբույժ, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի

մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության ուռուցքաբան, անոթային վիրաբույժ, նյարդավիրաբույժ, էնդոկրինոլոգ (ներզատաբան)

8)

Գանգատներ

ա. առանց գանգատների,

բ. գանգատների առկայությամբ` ցավեր որովայնի և գոտկային շրջաններում, աղիների անկանոն աշխատանք, փորկապություն, քրտնարտադրություն, թուլություն, ախորժակի բացակայություն, սրտխառնոց, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն և լարվածություն, գլխացավ, զարկերակային ճնշման բարձրացում, քաշի անկում, կախեքսիա:

9)

Անամնեզ

Գլխացավեր, ցավեր որովայնի շրջանում, զարկերակային ճնշման բարձրացումներ

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ծավալային գոյացության հայտնաբերում, լաբորատոր կլինիկական և ճառագայթային ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում

11)

Հոսպիտալացման Ցուցում

Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների և/կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից և/կամ բացակայությունից

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն։ CEA` քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։

Հորմոնալ հետազոտություններ` կորտիզոլ, թիրոքսին, թիրեոտրոպ հորմոն (TSH), ադրենոկորտիկոտրոպ հորմոն (AKTH), նորադրենալին, ադրենալին, հակամիզամուղային հորմոն (ADH)

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն:

Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում)

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում

 

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4)

Առկա չէ

Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

5)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման

1

1

6)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

7)

Առկա չէ

 Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման)

1

1

8)

Առկա չէ

Կոլոնոսկոպիա` բիոպսիայով, ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

1

1

Սույն Էնդոսկոպիկ հետազոտությունները կատարվում են այլ պաթոլոգիաները ժխտելու նպատակով

9)

Առկա չէ

Կորոնարոգրաֆիա, համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա

1

1

Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում՝ արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները` վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստատիկ օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

Նիվոլումաբ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/10մլ

սրվակ

2-3 շաբաթը 1անգամ

200 մգ

480 մգ

6-12 ամիս

2)

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100 մգ/4մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

200 մգ

6-12 ամիս

3)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

80մգ

160մգ

6-8 ամիս

4)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի10մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

450

900մգ

6-8 ամիս

5)

Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ

Էտոպոզիդ, խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 200մգ /10մլ

սրվակ

28 օրը 1 անգամ

100

400մգ

6-8 ամիս

6)

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթ 2մգ/մլ, 10մգ

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթ 2մգ/մլ, 10մգ

սրվակ

28 օրը 1 անգամ

60

150

6-8 ամիս

7)

Միտոտան 500մգ

Միտոտան 500մգ

դեղահատեր

անենօրյա

14

20

6-8 ամիս

8)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 200մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

1800

4000

6-8 ամիս

9)

Կապեցիտաբին500մգ

Կապեցիտաբին 500մգ

դեղահատեր

1-14 օր 21 օրը 1անգամ

3000մգ

4000մգ

6-8 ամիս

10)

Տեմոզոլամիդ 140մգ

Տեմոզոլամիդ 140մգ

դեղապատիճ

1-5 օր 28օրը 1անգամ

150-200մգ

1000մգ

6-8 ամիս

11)

Հիդրոկորտիզոն 10մգ

Հիդրոկորտիզոն 10մգ

դեղահատեր

անենօրյա

50

75

6-12 ամիս

12)

Կորտիզոն 25մգ

Կորտիզոն 25մգ

դեղահատեր

անենօրյա

75

100

6-12 ամիս

13)

Պրեդնիզոլոն 5մգ

Պրեդնիզոլոն5մգ

դեղահատեր

անենօրյա

10

20

6-12 ամիս

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ).

ա. մակերիկամի հեռացում,

բ. մակերիկամի գոյացության հեռացում,

գ. մակերիկամի հեռացում շրջակա ճարպաբջջանքով,

դ. մակերիկամի հեռացում լիմֆոդիսեկցիայով,

ե. մակերիկամի հեռացում` համակցված երիկամի հեռացումով,

զ. երկկողմանի ադրենալէկտոմիա,

է. մակերիկամի հեռացում մյուս կողմի մակերիկամի գոյացության հեռացումով

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգում` TNM 8-th edition

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 հուլիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան