Գլխավոր տեղեկություն
Համար
N 209-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.07.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«09» հուլիս 2024 թ.

N 209-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔՐՈՆԻԿ ԼԻՄՖՈԼԵՅԿՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել քրոնիկ լիմֆոլեյկոզով մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

09.07.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«09» հուլիս 2024 թվականի

N 209-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՔՐՈՆԻԿ ԼԻՄՖՈԼԵՅԿՈԶՈՎ ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C 91.1

Քրոնիկ լիմֆոցիտային B-բջջային տիպի լեյկոզ

 

2. Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական և իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

(ԱԲ), (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

1) Դասակարգում ըստ Ռայի`

ա.0 շրջան- պերիֆերիկ արյան մեջ լիմֆոցիտոզ >5*10⁹/լ և/կամ >40% լիմֆոցիտոզ ոսկրածուծում,

բ.1 շրջան- 0 շրջան+լիմֆադենոպաթիա,

գ.2 շրջան-0-1 շրջան, հեպատոմեգալիայով և/կամ սպլենոմեգալիայով,

դ.3 շրջան-0-2 շրջան, հեմոգլոբին 110գ/լ կամ հեմատոկրիտ 33%,

ե.4 շրջան-0-3 շրջան, թրոմբոցիտներ 100*10⁹/լ,

2) Ըստ Բինետի՝

ա.A շրջան-հեմոգլոբին ≥100գ/լ, թրոմբոցիտներ ≥100*10⁹/լ, <3 ընդգրկված տարածք,

բ.B շրջան- հեմոգլոբին ≥100գ/լ, թրոմբոցիտներ ≥100*10⁹/լ, ≥3 ընդգրկված տարածք,

գ.C շրջան-հեմոգլոբին 100գ/լ և/կամ թրոմբոցիտներ 100*10⁹/լ և մի քանի ընդգրկված տարածքներ:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային, անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Արյունաբան, ինտենսիվ թերապիայի մասնագետ, թերապևտ, սրտաբան, վիրաբույժ

8)

Գանգատներ

ա․ անեմիկ բնույթի գանգատներ՝ ընդհանուր թուլություն, հևոց,

սրտխփոց, գլխապտույտ, մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության անտանելիություն,

բ. ինտոքսիկացիոն բնույթի գանգատներ (B ախտանշաններ)

ընդհանուր թուլություն, ֆիզիկական ծանրաբեռնվածության սահմանափակում, քրտնարտադրության ավելացում, վերջին 6 ամիսների ընթացքում 10 կգ-ից ավել քաշի կորուստ,

գ․ հաճախակի կրկնվող բակտերիալ/վիրուսային վարակներ:

9)

Անամնեզ

Վերջին ամիսների ընթացքում կրկնվող բակտերիալ/վիրուսային վարակներ, աշխատունակության անկում, թուլություն,

10)

Զննման արդյունք/Ցուցում

Մաշկի և տեսանելի լորձաթաղանթների գունատություն:

Պերիֆերիկ լիմֆադենոպաթիայի հայտնաբերում։

Արյան ընդհանուր հետազոտություն (ապարատային և միկրոսկոպիկ)` ռետիկուլոցիտների քանակի որոշումով:

11)

Հոսպիտալացման ցուցում

Հիպերլեյկոցիտոզ, ուռուցքի քայքայման համախտանիշ, Ռիխտերի տրանսֆորմացիա, հեմոլիտիկ կրիզ:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը՝ ըստ բուժման փուլերի, իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը՝

ըստ բուժման փուլերի

Տրամադրման

քանակը

ԱԲ

Բ

1)

Արյունաբան

1

 1

2)

Թերապևտ

0,5

0,5

3)

Սրտաբան

1

1

4)

Վիրաբույժ

1

1

5)

Անեսթեզիոլոգիայի և ինտենսիվ թերապիայի մասնագետ

0,2

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը).

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն (ապարատային և միկրոսկոպիկ) ռետիկուլոցիտների քանակի որոշումով

1

 1

Հիպերլեյկոցիտոզ՝ լիմֆոցիտոզի հաշվին, սակավարյունություն, թրոմբոցիտոպենիա, ռետիկուլոցիտոզ (հեմոլիտիկ կրիզի ժամանակ)

2)

Առկա չէ

Արյան բիոքիմիական քննություն

1

1

Բարձր լակտատդեհիդրոգենազ, բարձր բիլիռուբին, կրեատինին, թթվա-հիմնային հավասարակշռություն (ԹՀՀ)

3)

Առկա չէ

Կոագուլոգրամմա

1

1

Հիպոկոագուլյացիա, հիպերկոագուլյացիա

4)

Առկա չէ

Արյան խումբ և ռեզուս գործոն

1

1

-

5)

Առկա չէ

Արյան սերոլոգիական հետազոտություն / Հեպատիտներ Բ,Ց, բրուցելյոզի, մարդու իմունային անբավարարության վիրուսի վերաբերյալ հետազոտություն/

1

1

Հարուցիչի հայտնաբերում

6)

Առկա չէ

Կումբսի ուղղակի և անուղղակի ռեակցիաներ

0,5

1

Հեմոլիտիկ կրիզի հայտնաբերում

7)

Առկա չէ

Պերիֆերիկ արյան իմունոֆենոտիպավորում

1

1

Բնորոշ մակերեսային դիֆերենցիացիայի կլաստերների հայտնաբերում

8)

Առկա չէ

Լիմֆատիկ հանգույցների բիոպտատի հյուսվածաբանական հետազոտություն

1

1

Մանր լիմֆոցիտար ինֆիլտրացիա

9)

Առկա չէ

Հոսքային ցիտոմետրիա

1

1

B բջջային կլոնալություն

10)

Առկա չէ

Ֆլյուրոսցենտային in-situ հիբրիդիզացիա (FISH)

1

1

+12; del(11q); del(13q); del(17p)

11)

Առկա չէ

Բջջագենետիկական հետազոտություն

1

1

TP53 մուտացիայի որոշում

 

 Գործիքային-ախտորոշիչ հետազոտություններ

12)

Առկա չէ

Որովայնի խոռոչի օրգանների և ավշային հանգույցների գերձայնային հետազոտություն

1

1

Որովայնի խոռոչի օրգանների (մասնավորապես լյարդի և փայծաղի չափսերի) և ծայրամասային ավշային հանգույցների վիճակի գնահատում

13)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտությունն

1

1

Սովորաբար առանց փոփոխությունների

14)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

1

Սրտի ռիթմի գնահատում

15)

Առկա չէ

Էխոսրտագրություն (ԷԽՍԳ)

1

1

Սրտամկանի արտամղման ծավալի գնահատում

16)

Առկա չէ

Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա

1

1

Լիմֆադենոպաթիա տարածուն բնույթի

17)

Առկա չէ

Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա

1

1

Լիմֆատիկ հանգույցների ակտիվություն

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ռիտուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի

 100մգ (375մգ/մ2)

Ռիտուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի

 100մգ (375մգ/մ2)

սրվակներ

 0,500

700մգ (375մգ/մ2)

6

168

2)

Բենդամուստին (բենդամուստինի հիդրոքլորիդ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 2,5մգ/մլ

Բենդամուստին (բենդամուստինի հիդրոքլորիդ) դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 2,5մգ/մլ

 սրվակ

 0,500

150մգ (90մգ/մ2)ն/ե

6

168

3)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

ամպուլներ

 0,500

8մգ

6

168

4)

Լենալիդոմիդ 25 մգ ՊՕ

Լենալիդոմիդ 25 մգ ՊՕ

Դեղա-հատեր

 0,100

25 մգ

6

168

5)

Ֆլուդարաբին 50մգ (25մգ/մ2) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի

Ֆլուդարաբին 50մգ (25մգ/մ2) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի

շշիկ

 0,350

45մգ (25մգ/մ2)ն/ե

6

168

6)

Իբրուվիկա 140մգ (420մգ)

Իբրուվիկա 140մգ (420մգ)

դեղապա-տիճներ

 0,500

420մգ 3հաբ

մշտական

մինչև հիվան-դության պրոգրեսիա

7)

Զանուբրուտինիբ 80մգ

Զանուբրուտինիբ 80մգ

դեղապա-տիճներ

 0,500

320մգ 4հաբ

մշտական

մինչև հիվան-դության պրոգրեսիա

8)

Ակալաբրուտինիբ 100մգ

Ակալաբրուտինիբ 100մգ

դեղապա-տիճներ

 0,200

200մգ 2հաբ

մշտական

մինչև հիվան-դության պրոգրեսիա

9)

Վենետոկլաքս 100մգ

Վենետոկլաքս 100մգ

Դեղա-հատեր

 0,200

400մգ 4հաբ

մինչև 1 տարի

365

10)

Իդելալիզիբ

100մգ/150մգ

Իդելալիզիբ

Դեղա-հատեր

 0,050

 300մգ 2հաբ

մշտական

մինչև հիվան-դության պրոգրեսիա

11)

Օբինուտուզումաբ

 1000մգ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի

Օբինուտուզումաբ

 1000մգ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի

շշիկ

 0,200

1000մգ

6

168

12)

Ցիկլոֆոսֆամիդ 500մգ (250մգ/մ2) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի

Ցիկլոֆոսֆամիդ 500մգ (250մգ/մ2) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի

շշիկ

 0,350

450մգ (250 մգ/մ2)

6

168

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման

քանակը

ԱԲ

Բ

1)

Էրիթրոցիտար զանգվածի փոխներարկում

0,25

 1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված Տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.nccn.org/professionals/physician_gls/pdf/cll.pdf

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2024 թվական: