ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
09 հուլիս 2024 թ. |
N 211-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՇՆՉԱՓՈՂԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հաստատել շնչափողի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
09.07.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «09» հուլիս 2024 թվականի N 211-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ՇՆՉԱՓՈՂԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
C33 |
Շնչափողի չարորակ նորագոյացություններ |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Մեծահասակ, երեխա, դեռահաս | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
T - Առաջնային ուռուցք Tis` Նախնական ինվազիվ ուռուցք (carcinoma in situ) T0` Առաջնային ուռուցքը չի բացահայտվել T1` Ոչ ավել, քան 3 սմ հիմքով ուռուցք` լորձաթաղանթի և ենթալորձային շերտերը ընդգրկող շնչափողի երկու սեգմենտների սահմաններում T2` 3 սմ-ից ավել մեծ չափերով ուռուցք` մկանային շերտի ախտահարմամբ, շնչափողի երկու սեգմենտների սահմաններում, առանց աճառային կիսաօղերի ախտահարման T3` Ցանկացած չափի ուռուցք, որը ընդգրկում է ավելի քան երկու սեգմենտ, ընդգրկում է շնչափողի շերտերը ամբողջությամբ՝ առանց հարակից օրգանների ընդգրկման T4` Ցանկացած չափի ուռուցք հարակից օրգանների ընդգրկմամբ N - Ռեգիոնար ավշային հանգույցներ N0` Չկան ախտահարված պարատրախեալ ավշային հանգույցներ (չեն շոշափվում կամ գերձայնային հետազոտությամբ, համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությամբ չեն հայտնաբերվել) N1` Ռեգիոնար ավշային հանգույցի միակողմանի (իպսիլատերալ) ախտահարում N2` Բազմակի մետաստազներ ախտահարման կողմի ավշային հանգույցներում N3` Երկկողմանի ախտահարված ավշային հանգույց կամ այլ մակարդակի ախտահարված ավշային հանգույց M - Հեռավոր մետաստազներ М0` Չկան ախտահարման նշաններ М1` Առկա են հեռավոր մետաստազներ
| ||||||||||||||||||||||||||||||||||||||||
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում) |
Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային) |
Անհետաձգելի, շտապ, պլանային | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Կրծքային վիրաբույժ, բժիշկ–էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, թոքաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, անոթային վիրաբույժ | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
8) |
Գանգատներ |
ա. առանց գանգատների բ. գանգատների առկայությամբ` հազ, հևոց, շնչարգելություն, արյունախխում, ցավ կրծքավանդակի շրջանում, հիպերթերմիա, հոդացավ, ընդհանուր թուլություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
9) |
Անամնեզ |
Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Ծավալային գոյացության հայտնաբերում, լաբորատոր կլինիկական ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում | ||||||||||||||||||||||||||||||||||||||||
11) |
Հոսպիտալացման ցուցում |
Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Հ/Հ |
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | |
ԱԲ |
Բ | ||||
1) |
Առկա չէ |
Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
2) |
Առկա չէ |
Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն, իմունոհիստոքիմիական հետազոտություն, գենետիկ մուտացիաների որոշում` EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK (ոչ մանրաբջջային, ոչ տափակբջջային), PDL էքսպրեսսիայի որոշում (ոչ մանրաբջջային), NGS (նոր սերնդի սեկվենավորում) |
1 |
1 |
Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում |
Գործիքային հետազոտություններ | |||||
3) |
Առկա չէ |
Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ |
1 |
1 |
Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը |
4) |
Առկա չէ |
Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
5) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման |
1 |
1 | |
6) |
Առկա չէ |
Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման |
1 |
1 | |
7) |
Առկա չէ |
Ռենտգենաբանական հետազոտություն` |
1 |
1 | |
8) |
Առկա չէ |
Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման) |
1 |
1 | |
9) |
Առկա չէ |
Օստեոսցինտիգրաֆիա |
1 |
1 | |
10) |
Առկա չէ |
Համակարգչային տոմոգրաֆիա- տոպոմետրիա |
1 |
1 | |
11) |
Առկա չէ |
Ֆիբրոբրոնխոսկոպիա` բիոպսիայով և առանց, ներբրոնխային գերձայնային հետազոտություն` բիոպսիայով և առանց, ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց, ներկերակրափողային գերձայնային հետազոտություն` բիոպսիայով և առանց |
1 |
1 |
Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ |
12) |
Առկա չէ |
Կորոնարոանգիոգրաֆիա, բրոնխիալ զարկերակմների անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց |
1 |
1 |
Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում |
13) |
Առկա չէ |
Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ) |
1 |
1 |
Շեղումների հայտնաբերում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/Հ |
Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
օրերի քանակ | ||
1) |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ |
սրվակ |
14 օրը մեկ 240մգ 21 օրը մեկ 360մգ 28 օրը մեկ 480մգ |
240-480 |
240-480 |
1 | ||
2) |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
200 |
200 |
1 | ||
3) |
Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ |
Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ |
շշիկ |
840մգ 14 օրը մեկ 21 օրը մեկ 1200մգ 1680մգ 28 օրը մեկ |
840-1680 |
840-1680 |
1 | ||
4) |
Զոլեդրոնաթթու խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 4մգ/5մլ |
Զոլեդրոնաթթու խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 4մգ/5մլ |
սրվակ |
28 օրը մեկ |
4․մգ |
4 |
1 | ||
5) |
Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
120-140 |
120-140 |
1 | ||
6) |
Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, |
Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ, |
սրվակ |
21 օրը մեկ |
260-350 |
260-350 |
1 | ||
7) |
Պեմետրեքսեդ պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ ,500մգ |
Պեմետրեքսեդ պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ ,500մգ |
շշիկ |
21 օրը մեկ |
800-1000 |
800-1000 |
1 | ||
8) |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ |
սրվակ |
21 օրը մեկ |
1600-2200 |
3200-4400 |
1,8 | ||
9) |
Ալբումին-կապված պակլիտաքսել 100մգ |
Ալբումին-կապված պակլիտաքսել 100մգ |
շշիկ |
21 օրը մեկ |
350-450 |
350-450 |
1 | ||
10) |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
120-160 |
120-160 |
1 | ||
11) |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
400-800 |
400-800 |
1 | ||
12) |
Տոպոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 1մգ, 4մգ |
Տոպոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 1մգ, 4մգ |
շշիկ |
21 օրը մեկ |
1,8-2,5 |
9-13 |
1-5 | ||
13) |
Ցիկլոֆոսֆամիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 500մգ ,1000մգ |
Ցիկլոֆոսֆամիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 500մգ ,1000մգ |
շշիկ |
21 օրը մեկ |
900-1200 |
900-1200 |
1 | ||
14) |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
80-120 |
80-120 |
1 | ||
15) |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլա-ներարկման 100մլ/5մլ |
Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլա-ներարկման 100մլ/5մլ |
սրվակ |
21 օրը մեկ |
1,5-2 |
1,5-2 |
1 | ||
16) |
Էտոպոզիդ |
Էտոպոզիդ |
100մգ 200մգ սրվակ |
21 կամ 28 օրը մեկ |
160-220 |
480-660 |
1-3 | ||
17) |
Էտոպոզիդ 50մգ, 100մգ |
Էտոպոզիդ 50մգ, 100մգ |
դեղահատեր |
21 կամ 28 օրը մեկ |
50-100 |
800-2000 |
1-21 | ||
18) |
Իրինոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
Իրինոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ |
շշիկ |
21 կամ 28 օրը մեկ |
100-400 |
300-400 |
1,8,15 | ||
19) |
Վինոռելբին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
Վինոռելբին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ |
շշիկ |
21 կամ 28 օրը մեկ |
40-60 |
120-180 |
1,8,15 | ||
20) |
Աֆատինիբ 20մգ,30մգ,40մգ,50մգ |
Աֆատինիբ 20մգ,30մգ,40մգ,50մգ |
դեղահատեր |
ամեն օր |
30-50 |
900-1500 |
1-30 | ||
21) |
Եռլոտինիբ 100մգ,150մգ |
Եռլոտինիբ 100մգ,150մգ |
դեղահատեր |
ամեն օր |
100-150 |
3000-4500 |
1-30 | ||
22) |
Գեֆիտինիբ 150մգ |
Գեֆիտինիբ 150մգ |
դեղահատեր |
ամեն օր |
250 |
7500 |
1-30 | ||
23) |
Օսիմեռտինիբ 20մգ,80մ |
Օսիմեռտինիբ 20մգ,80մ |
դեղահատեր |
ամեն օր |
80 |
2400 |
1-30 | ||
24) |
Սոտոռասիբ 120մգ |
Սոտոռասիբ 120մգ |
դեղահատեր |
ամեն օր |
960 8 հաբ |
28800 |
1-30 | ||
25) |
Ալեկտինիբ 150մգ |
Ալեկտինիբ 150մգ |
դեղահատեր |
ամեն օր |
1200 8 հաբ |
36000 |
1-30 | ||
26) |
Բռիգատինիբ 30մգ, 90մգ, 180մգ |
Բռիգատինիբ 30մգ, 90մգ, 180մգ |
դեղահատեր |
ամեն օր |
90-180 |
2700-5400 |
1-30 | ||
27) |
Ցեռիտինիբ 150մգ |
Ցեռիտինիբ 150մգ |
դեղահատեր |
ամեն օր |
750 5 հաբ |
22500 |
1-30 | ||
28) |
Կրիզոտինիբ 200մգ |
Կրիզոտինիբ 200մգ |
դեղահատեր |
ամեն օր |
500 |
15000 |
1-30 | ||
29) |
Լոռլատինիբ 25մգ, 100մգ |
Լոռլատինիբ 25մգ, 100մգ |
դեղահատեր |
ամեն օր |
100 |
3000 |
1-30 |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
ա. շնչափողի ցիրկուլյար մասնահատում՝ ուռուցքի հեռացումով (թորակոտոմիկ, ստեռնոտոմիկ, կոմբինացված մուտքով), բ. փուլավորող վիրահատություններ, գ. էքսցիզիոն բիոպսիաներ` բաց և թորակոսկոպիկ, դ. թորակոսկոպիա, ե. հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն, զ. վերականգնողական բուժում, է. մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա, ը. հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա, թ. բրախիթերապիա: |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864
2․ Ուռուցքների դասակարգում` TNM 8-th edition
Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|