Գլխավոր տեղեկություն
Համար
N 211-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (25.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.07.08-2024.07.21 Պաշտոնական հրապարակման օրը 15.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.07.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.07.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

09 հուլիս 2024 թ.

N 211-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՇՆՉԱՓՈՂԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել շնչափողի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

09.07.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«09» հուլիս 2024 թվականի

N 211-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՇՆՉԱՓՈՂԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C33

Շնչափողի չարորակ նորագոյացություններ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ, երեխա, դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

T - Առաջնային ուռուցք

Tis` Նախնական ինվազիվ ուռուցք (carcinoma in situ)

T0` Առաջնային ուռուցքը չի բացահայտվել

T1` Ոչ ավել, քան 3 սմ հիմքով ուռուցք`

լորձաթաղանթի և ենթալորձային շերտերը ընդգրկող շնչափողի երկու սեգմենտների սահմաններում

T2` 3 սմ-ից ավել մեծ չափերով ուռուցք` մկանային շերտի ախտահարմամբ, շնչափողի երկու սեգմենտների սահմաններում, առանց աճառային կիսաօղերի ախտահարման

T3` Ցանկացած չափի ուռուցք, որը ընդգրկում է ավելի քան երկու սեգմենտ, ընդգրկում է շնչափողի շերտերը ամբողջությամբ՝ առանց հարակից օրգանների ընդգրկման

T4` Ցանկացած չափի ուռուցք հարակից օրգանների ընդգրկմամբ

N - Ռեգիոնար ավշային հանգույցներ

N0` Չկան ախտահարված պարատրախեալ ավշային հանգույցներ (չեն շոշափվում կամ գերձայնային հետազոտությամբ, համակարգչային տոմոգրաֆիա հետազոտությամբ չեն հայտնաբերվել)

N1` Ռեգիոնար ավշային հանգույցի միակողմանի (իպսիլատերալ) ախտահարում

N2` Բազմակի մետաստազներ ախտահարման կողմի ավշային հանգույցներում

N3` Երկկողմանի ախտահարված ավշային հանգույց կամ այլ մակարդակի ախտահարված ավշային հանգույց 

M - Հեռավոր մետաստազներ

М0` Չկան ախտահարման նշաններ

М1` Առկա են հեռավոր մետաստազներ

 

Փուլեր

Չափորոշիչ T

Չափորոշիչ N

Չափորոշիչ M

0

TIS

-

-

I

T1

N0

M0

T2

N0

M0

II

T1-2

N1

M0

IIIA

T3

N0

M0

T3

N1

M0

T1-3

N2

M0

IIIB

T1-4

N3

M0

T4

N0-3

M0

IV

T1-4

N0-3

M1

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Կրծքային վիրաբույժ, բժիշկ–էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, թոքաբան, կլինիկական հոգեբան, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, անոթային վիրաբույժ

8)

Գանգատներ

ա. առանց գանգատների

բ. գանգատների առկայությամբ` հազ, հևոց, շնչարգելություն, արյունախխում, ցավ կրծքավանդակի շրջանում, հիպերթերմիա, հոդացավ, ընդհանուր թուլություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա

9)

Անամնեզ

Պաթոգնոմոնիկ ախտանշաններ առկա չեն

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ծավալային գոյացության հայտնաբերում, լաբորատոր կլինիկական ախտորոշիչ հետազոտությունների արդյունքների հետ համադրում

11)

Հոսպիտալացման ցուցում

Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի նրբությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություններ, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Քսուկի/քերուկի բջջաբանական, բիոպտատի/պրեպարատի հյուսվածքաբանական հետազոտություն,

իմունոհիստոքիմիական հետազոտություն,

գենետիկ մուտացիաների որոշում` EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK (ոչ մանրաբջջային, ոչ տափակբջջային), PDL էքսպրեսսիայի որոշում (ոչ մանրաբջջային), NGS (նոր սերնդի սեկվենավորում)

1

1

Ուռուցքի հյուսվածքաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում

 

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4)

Առկա չէ

Պոզիտրոն-էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

5)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման

1

1

6)

Առկա չէ

Գլխի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ, այլ հատվածների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

7)

Առկա չէ

Ռենտգենաբանական հետազոտություն`

1

1

8)

Առկա չէ

 Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` ուղղորդված տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման)

1

1

9)

Առկա չէ

Օստեոսցինտիգրաֆիա

1

1

10)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա- տոպոմետրիա

1

1

11)

Առկա չէ

Ֆիբրոբրոնխոսկոպիա` բիոպսիայով և առանց, ներբրոնխային գերձայնային հետազոտություն` բիոպսիայով և առանց, ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով և առանց, ներկերակրափողային գերձայնային հետազոտություն` բիոպսիայով և առանց

1

1

Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ

12)

Առկա չէ

Կորոնարոանգիոգրաֆիա, բրոնխիալ զարկերակմների անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց

1

1

Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում

13)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

1

1

Շեղումների հայտնաբերում

 6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

 Հ/հ Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

օրերի քանակ

1)

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

սրվակ

14 օրը մեկ 240մգ

21 օրը մեկ 360մգ

28 օրը մեկ 480մգ

240-480

240-480

1

2)

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

սրվակ

21 օրը մեկ

200

200

1

3)

Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ

Ատեզոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 840մգ/14մլ

շշիկ

840մգ 14 օրը մեկ

21 օրը մեկ

1200մգ

1680մգ 28 օրը մեկ

840-1680

840-1680

1

4)

Զոլեդրոնաթթու խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 4մգ/5մլ

Զոլեդրոնաթթու խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 4մգ/5մլ

սրվակ

 28 օրը մեկ

4․մգ

4

1

5)

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

սրվակ

21 օրը մեկ

120-140

120-140

1

6)

Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ,

Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ,

սրվակ

21 օրը մեկ

260-350

260-350

1

7)

Պեմետրեքսեդ պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ ,500մգ

Պեմետրեքսեդ պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ ,500մգ

շշիկ

21 օրը մեկ

800-1000

800-1000

1

8)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

21 օրը մեկ

1600-2200

3200-4400

1,8

9)

Ալբումին-կապված պակլիտաքսել 100մգ

Ալբումին-կապված պակլիտաքսել 100մգ

շշիկ

21 օրը մեկ

350-450

350-450

1

10)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

21 օրը մեկ

120-160

120-160

1

11)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

սրվակ

21 օրը մեկ

400-800

400-800

1

12)

Տոպոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 1մգ, 4մգ

Տոպոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 1մգ, 4մգ

շշիկ

21 օրը մեկ

1,8-2,5

9-13

1-5

13)

Ցիկլոֆոսֆամիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 500մգ ,1000մգ

Ցիկլոֆոսֆամիդ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 500մգ ,1000մգ

շշիկ

21 օրը մեկ

900-1200

900-1200

1

14)

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

Դօքսոռուբիցին (դօքսոռուբիցինի հիդրոքլորիդ)խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

սրվակ

21 օրը մեկ

80-120

80-120

1

15)

Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլա-ներարկման 100մլ/5մլ

Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլա-ներարկման 100մլ/5մլ

սրվակ

21 օրը մեկ

 1,5-2

 1,5-2

 1

16)

Էտոպոզիդ

Էտոպոզիդ

100մգ

200մգ

սրվակ

21 կամ 28 օրը մեկ

 160-220

 480-660

 1-3

17)

Էտոպոզիդ 50մգ, 100մգ

Էտոպոզիդ 50մգ, 100մգ

դեղահատեր

21 կամ 28 օրը մեկ

50-100

800-2000

1-21

18)

Իրինոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

Իրինոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

շշիկ

21 կամ 28 օրը մեկ

100-400

300-400

1,8,15

19)

Վինոռելբին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Վինոռելբին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

շշիկ

21 կամ 28 օրը մեկ

40-60

120-180

1,8,15

20)

Աֆատինիբ 20մգ,30մգ,40մգ,50մգ

Աֆատինիբ 20մգ,30մգ,40մգ,50մգ

դեղահատեր

ամեն օր

30-50

900-1500

1-30

21)

Եռլոտինիբ 100մգ,150մգ

Եռլոտինիբ 100մգ,150մգ

դեղահատեր

ամեն օր

100-150

3000-4500

1-30

22)

Գեֆիտինիբ 150մգ

Գեֆիտինիբ 150մգ

դեղահատեր

ամեն օր

250

7500

1-30

23)

Օսիմեռտինիբ 20մգ,80մ

Օսիմեռտինիբ 20մգ,80մ

դեղահատեր

ամեն օր

80

2400

1-30

24)

Սոտոռասիբ 120մգ

Սոտոռասիբ 120մգ

դեղահատեր

ամեն օր

960 8 հաբ

28800

1-30

25)

Ալեկտինիբ 150մգ

Ալեկտինիբ 150մգ

դեղահատեր

ամեն օր

1200 8 հաբ

36000

1-30

26)

Բռիգատինիբ 30մգ, 90մգ, 180մգ

Բռիգատինիբ 30մգ, 90մգ, 180մգ

դեղահատեր

ամեն օր

90-180

2700-5400

1-30

27)

Ցեռիտինիբ 150մգ

Ցեռիտինիբ 150մգ

դեղահատեր

ամեն օր

750 5 հաբ

22500

1-30

28)

Կրիզոտինիբ 200մգ

Կրիզոտինիբ 200մգ

դեղահատեր

ամեն օր

500

15000

1-30

29)

Լոռլատինիբ 25մգ, 100մգ

Լոռլատինիբ 25մգ, 100մգ

դեղահատեր

ամեն օր

100

3000

1-30

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ.

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

ա. շնչափողի ցիրկուլյար մասնահատում՝ ուռուցքի հեռացումով (թորակոտոմիկ, ստեռնոտոմիկ, կոմբինացված մուտքով),

բ. փուլավորող վիրահատություններ,

գ. էքսցիզիոն բիոպսիաներ` բաց և թորակոսկոպիկ,

դ. թորակոսկոպիա,

ե. հետվիրահատական բարդությունների վիրաբուժություն,

զ. վերականգնողական բուժում,

է. մետաստատիկ օջախների աբլատիվ բուժում, քիմիոէմբոլիզացիա,

ը. հեռահար բուժական/պալիատիվ ճառագայթային թերապիա,

թ. բրախիթերապիա:

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգում` TNM 8-th edition

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 15 հուլիսի 2024 թվական: