Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-1103-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (26.09.1994-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/17-18
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
26.09.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
26.09.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.09.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՊԵՏԱԿԱՆ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՊԱՀՈՒՍՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելը պետական նյութական պահուստի մասին նորմատիվային ակտերը գործում են այնքանով, որքանով չեն հակասում «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` օրենքի հրապարակման պահից եռամսյա ժամկետում.

ա) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.

բ) Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները և կարգադրությունները համապատասխանեցնել «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

գ) ապահովել Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական վարչությունների և մյուս գերատեսչությունների ընդունած ակտերի համապատասխանությունը «Պետական նյութական պահուստի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին.

դ) սահմանել պետական նյութական պահուստում ամբարվող և պահպանվող նյութական արժեքների անվանացանկը, կուտակման նորմատիվները և նորմերը, դրանց հաշվարկման մեթոդիկան ըստ պահանջարկի, ինչպես նաև պետական նյութական պահուստի կազմում ստեղծվող նյութական արժեքների չնվազեցվող պաշարները (մշտական պահպանվող ծավալը) և ձևավորման կարգը.

ե) սահմանել պետական նյութական պահուստի նյութական արժեքների առկայության և շարժի ամփոփ հաշվառման կարգը.

զ) սահմանել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական նյութական պահուստի վարչության տարեկան հաշվետվության ներկայացման կարգը.

է) սահմանել պետական նյութական պահուստից նյութական արժեքների փոխառման կարգը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


26 սեպտեմբերի 1994 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 400, կետ 10
հ.ն-1103-1