Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն-1061-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.05.1994-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1994/10
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.05.1994
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.05.1994
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.05.1994
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՐԺԵՔՆԵՐԻ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ԵՎ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքն ուժի մեջ մտնելու պահից շարունակում են գործել նորմատիվային ակտերի միայն այն դրույթները, որոնք չեն հակասում այդ օրենքին:

3. Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի իրավական հարցերի ու կրթության և գիտության, լեզվի և մշակույթի հարցերի մշտական հանձնաժողովներին` եռամսյա ժամկետում Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքին համապատասխան Հայաստանի Հանրապետության վարչական իրավախախտումների վերաբերյալ և Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծեր:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքի հրապարակման պահից.

ա) մեկամսյա ժամկետում նշանակել մշակութային արժեքների պահպանության վարչության պետ և հաստատել կանոնադրությունը,

բ) երկամսյա ժամկետում Գերագույն խորհրդի նախագահության հաստատմանը ներկայացնել մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհրդի կազմը և կանոնադրությունը,

գ) երկամսյա ժամկետում ապահովել մշակութային արժեքների պահպանության վարչության և մշակութային արժեքների արտահանման և ներմուծման հարցերի պետական խորհրդի գործունեությունը,

դ) մեկամսյա ժամկետում հաստատել մշակութային արժեքների պահպանության վարչության փորձագիտական հանձնաժողովի կանոնադրությունը և փորձաքննության անցկացման կարգը,

ե) երկամսյա ժամկետում հաստատել մշակութային արժեքների արտահանման իրավունքի վկայագրի ձևը,

զ) եռամսյա ժամկետում հաստատել ժամանակավորապես Հայաստանի Հանրապետություն ներմուծված մշակութային արժեքների նկատմամբ բոլոր վտանգների ֆինանսական ծածկույթն ապահովող պետական երաշխիք տալու կարգը,

է) եռամսյա ժամկետում հաստատել բռնագրավված մշակութային արժեքների իրացումից գոյացած միջոցների բաշխման և օգտագործման կարգը,

ը) եռամսյա ժամկետում հաստատել մշակութային արժեքների հետ կապված փորձաքննության համար վճարի գանձման կարգը,

թ) եռամսյա ժամկետում «Մշակութային արժեքների արտահանման և ներմուծման մասին» օրենքին համապատասխանեցնել կառավարության ընդունած որոշումները և Հայաստանի Հանրապետության նախարարությունների և գերատեսչությունների ընդունած նորմատիվային ակտերը:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


25 մայիսի 1994 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-1061-I