Գլխավոր տեղեկություն
Համար
N 20
Տիպ
Քաղվածք
Ակտի տիպ
Base act (19.05.2017-01.01.2022)
Կարգավիճակ
Գործողությունը դադարեցված է
Սկզբնաղբյուր
Չի հրապարակվել պաշտոնական պարբերականում
Ընդունող մարմին
ՀՀ կառավարություն
Ընդունման ամսաթիվ
18.05.2017
Ստորագրող մարմին
ՀՀ վարչապետ
Ստորագրման ամսաթիվ
19.05.2017
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.05.2017
Ուժը կորցնելու ամսաթիվ
01.01.2022

Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ

 

Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց

 

18 մայիսի 2017 թվականի N 20

 

2. ԾԵՐԱՑՄԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՀԱՂԹԱՀԱՐՄԱՆ ԵՎ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ԵՎ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ 2017-2021 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)

 

1. Հավանություն տալ՝

1) ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարությանը՝ համաձայն N 1 հավելվածի.

2) ծերացման հետևանքների հաղթահարման և տարեցների սոցիալական պաշտպանության ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրին՝ համաձայն N 2 հավելվածի:

2. Համաձայն սույն արձանագրային որոշման N 2 հավելվածի՝ պատասխանատու կատարող հանդիսացող՝ Հայաստանի Հանրապետության հանրապետական գործադիր իշխանության և տարածքային կառավարման մարմինների ղեկավարներին` մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել տեղեկատվություն սույն արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

3. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` ամփոփել սույն որոշման 2-րդ կետով նախատեսված մարմիններից ստացված տեղեկատվությունը և մինչև յուրաքանչյուր տարվա մարտի 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն սույն արձանագրային որոշմամբ հավանության արժանացած ռազմավարության իրականացման 2017-2021 թվականների միջոցառումների ծրագրի կատարման ընթացքի վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության
վա
րչապետ

Կ. Կարապետյան

 

2017 թ. մայիսի19

Երևան

 

 

 

Հավելված N 1
ՀՀ կառավարության 2017 թ.
մայիսի 18-ի նիստի N 20
արձանագրային որոշման