Գլխավոր տեղեկություն
Համար
N 203-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.07.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.24-2024.07.07 Պաշտոնական հրապարակման օրը 03.07.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
26.06.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
26.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.07.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

26 հունիս 2024 թ.

N 203-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՏԱՄՈՔՍԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ստամոքսի չարորակ նորագոյացություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

26.06.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«26» հունիս 2024 թվականի

N 203-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՍՏԱՄՈՔՍԻ ՉԱՐՈՐԱԿ ՆՈՐԱԳՈՅԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

C16

Ստամոքսի չարորակ նորագոյացություններ

2)

C16․0

Կարդիայի (մուտքի)

Կարդիալ անցքի

Կարդիալ-կերակրափողային միակցության

Ստամոքսակերակրափողային միակցության

Կերակրափողի և ստամոքսի

3)

C16.1

Ստամոքսի հատակի

4)

C16.2

Ստամոքսի մարմնի

5)

C16.3

Ստամոքսի ելքի նախադռան

Ստամոքսի նախադռան

6)

C16.4

Ստամոքսի ելքի

Ելքի

Ելքի խողովակի

7)

C16.5

Ստամոքսի փոքր կորության չճշտված հատվածի

Ստամոքսի փոքր կորության չարորակ նորագոյացություններ, որոնք ներառված չեն հետևյալ ենթադասերում C16.1-C16.4

8)

C16.6

Ստամոքսի մեծ կորության չճշտված հատվածի

Ստամոքսի մեծ կորության չարորակ նորագոյացություններ, որոնք ներառված չեն հետևյալ ենթադասերում C16.0-C16.4

9)

C16.8

Ստամոքսի ախտահարումներ,որոնք դուրս են վերը նշված մեկ և ավելի տեղակայումների սահմաններից

10)

C16.9

Ստամոքսում տեղակայումներ` չճշտված

Ստամոքսի կարցինոմա` ԱՀՃ

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ, երեխա, դեռահաս

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Т-առաջնային ուռուցք

Tx — առաջնային ուռուցքը չի բացահայտվում

T0 — առաջնային ուռուցքի նշանների բացակայություն

Tis — carcinoma in situ, ներէպիթելիալ ուռուցք առանց ինվազիայի սեփական թաղանթ

T1 — ուռուցքը ներաճում է սեփական լորձաթաղանթ, ենթալորձային շերտ

T1a — ուռուցքը ներաճում է սեփական լորձաթաղանթ, ենթալորձային շերտ, մկանային շերտ

T1b —ուռուցքը ներաճում է ենթալորձային մակերես

T2 — ուռուցքը ներաճում է մկանային շերտ

T3 —ուռուցքը ներաճում է սուբսերոզ մակերես

T4 — ուռուցքը ներաճում է սուբսերոզ մակերես և տարածվում է հարևան հյուսվածքների վրա

T4a — ուռուցքը աճում է ենթասերոզ թաղանթ

T4b — ուռուցքը ներաճում է հարևան հյուսվածքներ։

N-ռեգիոնար ավշային հանգույցներ

Nx — ռեգիոնար ավշային հանգույցը չի բացահայտվում

N0 — ռեգիոնար ավշային հանգույցներում բացակայում է մետաստազը

N1 — մետաստազներ 1-2 ռեգիոնար ավշային հանգույցներում

N2 — մետաստազներ 3-6 ռեգիոնար ավշային հանգույցներում

N3 — մետաստազներ 7 և ավել ավշային հանգույցներում

N3a —մետաստազներ 7-15 ռեգիոնար ավշային հանգույցներում

N3b —մետաստազներ 16 և ավել ռեգիոնար ավշային հանգույցներում

M —հեռավոր մետաստազներ

M0 — հեռադիր մետաստազները բացակայում են

M1 — առկա են հեռադիր մետաստազներ

 

Փուլեր

Չափորոշիչ T

ՉափորոշիչN

Չափորոշիչ M

0

Tis

N0

М0

IA

T1

N0

М0

IB

T2

N0

М0

T1

N1

M0

IIA

T3

N0

М0

T2

N1

M0

T1

N2

M0

IIB

T4a

N0

М0

T3

N1

M0

T2

N2

M0

T1

N3

M0

IIIA

T4a

N1

М0

T3

N2

M0

T2

N3

M0

IIIB

T4b

N0, N1

М0

T4a

N2

M0

T3

N3

M0

IIIC

T4a

N3

М0

T4b

N2, N3

M0

IV

Ցանկացած T

Ցանկացած N

M1

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Որովայնային/լապարոսկոպիկ/ընդհանուր վիրաբույժ, բժիշկ – էնդոսկոպիստ, ճառագայթային ախտորոշման մասնագետ, ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ, քիմիաթերապևտ-ուռուցքաբան, ճառագայթային ուռուցքաբան, սրտաբան, անոթային վիաբույժ, հոգեբույժ, նուտրիցիոլոգ, աղեստամոքսաբան, առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատության ուռուցքաբան

8)

Գանգատներ

ա. առանց գանգատների,

բ. գանգատների առկայությամբ` ցավեր որովայնի շրջանում, սրտխառնոց, փսխում, թուլություն, ախորժակի բացակայություն, որովայնի չափերի մեծացում, փքվածություն, մկանային թուլություն, քաշի անկում, կախեքսիա:

9)

Անամնեզ

Ցավեր էպիգաստրիալ շրջանում, սրտխառնոց, փսխում

10)

Զննման արդյունք/Ցուցում

Ծավալային գոյացության հայտնաբերում, որովայնի վիճակի գնահատում (փքված, լարված, հանգիստ և այլն), լաբորատոր կլինիկական և ռադիոլոգիական տվյալների հետ համադրում

11)

Հոսպիտալացման Ցուցում

Պլանային վիրահատություն, պլանային քիմիաթերապիա, պլանային/շտապ ճառագայթային թերապիա, կյանքին վտանգ սպառնացող իրավիճակներում շտապ հոսպիտալացում վիրաբուժական և/կամ ինտենսիվ թերապիայի բաժանմունք

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Տվյալ նոզոլոգիական խմբում խորհրդատվությունների քանակը, բնույթը և ընդգրկված մասնագետների քանակը դիտվում է յուրովի և կախված է տվյալ կլինիկական դեպքի առանձնահատկությունների կամ ուղեկցող նոզոլոգիական խմբերի առկայությունից կամ բացակայությունից

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր և բիոքիմիական հետազոտություն, կոագուլոգրամմա, էլեկտրոլիտներ, արյան խումբ, սերոլոգիական հետազոտություն, CEA` քաղցկեղային էմբրիոնալ հակածին, Ca 19-9` շրջանառվող ուռուցքային անտիգեն։

1

 1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Էնդոսկոպիկ բիոպտատի/պրեպարատի հյուսվածաբանական հետազոտություն։

Իմունոհիստոքիմիական հետազոտություն

Գենետիկ մուտացիաների որոշում MSI (միկրոսատելիտային անկայունության) ստատուսի, EGFR, KRAS, BRAF, ALK, ROS, MET, RET, HER, NTRK, NGS (նոր սերնդի սեկվենավորում)

1

1

Ուռուցքի հյուսվածաբանական տեսակի, գենետիկ պրոֆիլի ճշտում

 

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Գաստրոսկոպիա՝ բիոպսիայով

1

1

Ճառագայթային ախտորոշիչ հետազոտություններով պարզաբանվում է պրոցեսի տարածվածությունը, ավշային հանգույցների ընդգրկվածությունը

4)

Առկա չէ

Պոլիօրգան համակարգչային տոմոգրաֆիա` ն/ե կոնտրաստավորմամբ

1

1

5)

Առկա չէ

Պոզիտրոն էմիսիոնային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

6)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն` ըստ ցուցման

1

1

7)

Առկա չէ

Միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` ըստ ցուցման

1

1

8)

Առկա չէ

Գերձայնային հետազոտություն կամ համակարգչային տոմոգրաֆիա` տրեպան բիոպսիայով (ըստ ցուցման)

1

1

9)

Առկա չէ

Ֆիբրոէզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա` բիոպսիայով

1

1

Էնդոսկոպիկ հետազոտություններով պարզաբանվում է ուռուցքի տեղակայումը, ինչպես նաև հանդիսանում է բիոպսիայի մեթոդ, նաև անհրաժեշտ է հետազոտել աղեստամոքսային ուղու վերին հատվածները այլ պաթոլոգիաները ժխտելու/հայտնաբերելու համար

10)

Առկա չէ

Կորոնարոանգիոգրաֆիա

1

1

Էնդովասկուլյար միջամտությունների արդյունքում որոշվում է սրտի սնուցող անոթների անցանելիությունը, ինչպես նաև ուրգենտ կարգավիճակներում արյունահոսության դադարեցում, ստուգվում են հաստ աղին սնուցող անոթները վիրահատության ծավալը որոշելու համար, լյարդի մետաստատիկ օջախների համար կիրառվում է օջախը սնուցող անոթի էմբոլիզացիա

11)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա-անգիոգրաֆիա, լյարդի անգիոգրաֆիա` էմբոլիզացիայով և առանց

1

1

12)

Առկա չէ

Էնդոգաստրոսոնոգրաֆիա

1

1

Անհրաժեշտ է ուռուցքների փուլավորման, ավշային հանգույցների գնահատման, վաղ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացման համար

13)

Առկա չէ

էնդոկոլոնոսոնոգրաֆիա

1

1

 6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում /ջեներիկ/

Չ/Մ

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախականություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափաքանակ

Օրերի քանակ

1)

Իրինոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

Իրինոտեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

շշիկ

21 օրը 1 անգամ

250 մգ

360 մգ

4-6ամիս

2)

Աֆլիբերցեպտ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/1մլ

Աֆլիբերցեպտ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 25մգ/1մլ

սրվակ

14 օրը 1 անգամ

250 մգ

400մգ

4-6ամիս

3)

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

Դոցետաքսել (դոցետաքսելի տրիհիդրատ) խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 20մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

150 մգ

180մգ

4-6ամիս

4)

Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ

Օքսալիպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 5մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

260մգ

4-6ամիս

5)

5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ

5 Ֆտորուրացիլ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 250մգ/5մլ, 500մգ/10մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

4500 մգ

5500 մգ

4-6 ամիս

6)

Կապեցիտաբին 500մգ

Կապեցիտաբին 500մգ

դեղահատեր

21 օրը 1 անգամ

6 հաբ 3000մգ

112 հաբ 4000մգ

4-6 ամիս

7)

Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Ca-ֆոլինատ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

ՄԳ

14 օրը 1 անգամ

650 մգ

800 մգ

4-6 ամիս

8)

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

Նիվոլումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/1մլ

սրվակ

2-3 շաբաթը 1անգամ

200 մգ

480 մգ

6-12 ամիս

9)

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

200 մգ

200 մգ

6-12 ամիս

10)

Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

Ցետուքսիմաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 2մգ/մլ

շշիկ

21 օրը 1 անգամ

400 մգ

800մգ

6-12 ամիս

11)

Րեգորաֆեմիբ 40մգ

Րեգորաֆեմիբ 40մգ

դեղահատեր

1-21 ՕՐ

160մգ

-

Երկարատև

12)

Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Ռամուցիրումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

սրվակ

14 օրը 1 անգամ

500մգ

800

12 ամիս և ավել

13)

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ

Տրաստուզումաբ դեղափոշի կաթիլաներարկման լուծույթի խտանյութի 100մգ, 150մգ , 440մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

440մգ

600մգ

12 ամիս և ավել

14)

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

Պեմբրոլիզումաբ խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 50մգ/1մլ,100մգ/4մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

420մգ

840մգ

12 ամիս և ավել

15)

Տրաստուզումաբ-դերուստեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Տրաստուզումաբ-դերուստեկան խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

ֆլակոն

21 օրը 1 անգամ

420մգ

840մգ

12 ամիս և ավել

16)

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

Ցիսպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 0,5մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

80մգ

130մգ

4-6 ամիս

17)

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

Կարբոպլատին խտանյութ կաթիլաներարկման լուծույթի 10մգ/մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

450

900մգ

4-6 ամիս

18)

Տեմոզոլամիդ 5մգ,140մգ,180մգ

Տեմոզոլամիդ 5մգ,140մգ,180մգ

դեղապատիճ

10-14 օրեր

150մգ

150մգ

4-6 ամիս

19)

Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ, 20մգ, 30մգ

Օկտրեոտիդ (օկտրեոտիդի ացետատ) լուծույթ ներարկման 0,05մգ/մլ, 20մգ, 30մգ

սրվակ

28 օրը 1 անգամ

120մգ

-

12 ամիս

20)

Էվերոլիմուս 2,5մգ, 5մգ,

7.5մգ,

10մգ

Էվերոլիմուս 2,5մգ, 5մգ,

7.5մգ,

10մգ

դեղահատեր

ամենորյա

10մգ

10մգ

12 ամիս և ավել

21)

Պազոպամիբ 200մգ,400մ

 Պազոպամիբ 200մգ,400մ

դեղահատեր

ամենօրյա

800մգ

800մգ

12 ամիս և ավել

22)

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

Գեմցիտաբին (գեմցիտաբինի հիդրոքլորիդ) դեղափոշի լիոֆիլացված կաթիլաներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

21 օրը 1 անգամ

1500

2000մգ

4-6 ամիս

23)

Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 100մլ/5մլ

Էտոպոզիդ լուծույթ ներարկման/կաթիլաներարկման 100մլ/5մլ

սրվակ

21 օրը 1 անգամ

100

200մգ

4-6 ամիս

24)

Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ,

Պակլիտաքսել պակլիտաքսելխտանյութ կաթիլաներարկման լուծույթի 100մգ/16.7մ,30մգ/5մլ, 6մգ/մլ,

սրվակ

1,8,15 օրեր

120

160

12ամիս

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

 1)

Վիրահատական միջամտություն հետևյալ ծավալով/ներով (լապարոտոմիկ և լապարոսկոպիկ).

ա. Լյուիսի վիրահատություն,

բ. գաստրէկտոմիա,

գ. ստամոքսի պրոքսիմալ մասնահատում,

դ. ստամոքսի դիստալ սուբտոտալ մասնահատում,

ե. շրջանցող գաստրոէնտերոանաստամոզի ձևավորում,

զ. գաստրոստոմայի ձևավորում,

է. կոմբինացված վիրահատություններ,

ը.լյարդի մասնահատումներ` ատիպիկ, սեգմենտար, լայնածավալ,

թ. լյարդի օջախների աբլյացիաներ,

ժ. էնդոսկոպիկ սուբմուկոզ դիսեկցիա,

ժա. էնդոսկոպիկ սուբսերոզ դիսեկցիա,

ժբ. ստամոքսաելքի էնդոսկոպիկ ստենտավորում,

ժգ. ախտորոշիչ լապարոսկոպիա,

ժդ. ներորովայնային քիմիաթերապիա,

ժե. պերիտոնէկտոմիա:

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142864

2․ Ուռուցքների դասակարգմում` TNM 8-th edition

3․ https://www.nccn.org/

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հուլիսի 2024 թվական: