ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«26» հունիս 2024 թ. |
N 197-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 09-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2012 թվականի ապրիլի 20-ի «Մարդու նկատմամբ գործադրվող հատուկ միջոցների կիրառման համար թույլատրելի չափանիշները սահմանելու մասին» թիվ 09-Ն հրամանի հավելվածում կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունը՝
1) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 4.1-ին կետ․
«4․1. Ձեռքի անբեկոր լուսաձայնային նռնակ «Զարյա-3»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` քաշը 0,180 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա:»,
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 5.1-ին կետ․
«5․1. Բազմատարր ձեռքի լուսաձայնային նռնակ «ՌԳԿ-60 ՍԶ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` քաշը 0,175 կիլոգրամից ոչ ավելի, գործարկումը միայն բաց տեղանքում` մարդուց նվազագույնը 2,5 մետր հեռավորության վրա: Ձայնային ճնշման մակարդակը 10 մետր հեռավորության վրա` 135 դեցիբելից ոչ ավելի։»,
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 17.1-ին կետ․
«17.1. Աերոզոլային փոշեցրիչ «Սաբր ռեդ 920060-Ս, ՄԿ-9, Ֆօգգեր սփրեյ»-ի կիրառման թույլատրելի չափանիշներն են` ազդեցության միջակայքը 5 մետրից ոչ ավելի, ազդեցության ժամանակը 12 վայրկյանից ոչ ավելի։»,
4) 22-րդ կետում «ԱԲԱ-40-ի» բառերը փոխարինել «ԱԲԱ-40, Սինոտրուկ Հօվօ-ի» բառերով։
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
26.06.2024 |
Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 27 հունիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|