Գլխավոր տեղեկություն
Համար
N 3315-Ա
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (19.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Հրապարակվել է միասնական կայքում
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.06.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
19.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» հունիս 2024 թ.

N 3315-Ա

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՔՎՈՏԱՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ (ՆՎԱԶԵՑՆԵԼՈՒ) ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ, ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՔՎՈՏԱՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ԿԱՆԵՓԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆՈՐ ՆԵՐԴԻՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

 

Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը, 18-րդ հոդվածի 2.1-ին մասը, Կառավարության 2021 թվականի հուլիսի 15-ի N 1170-Ն որոշման N 1 հավելվածի 19-րդ, 19.1-ին կետը և շահագրգիռ պետական մարմինների կողմից տրված դրական դիրքորոշումները`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Բավարարել «ԳՐՈՈՒԱՐ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներկայացված արտադրական կանեփի արտադրության լիցենզիայով սահմանված քվոտաների վերանայման 2024 թվականի մայիսի 21-ի թիվ 20310-2024 հայտը:

2. «ԳՐՈՈՒԱՐ» փակ բաժնետիրական ընկերության Առողջապահության նախարարության կողմից 2021 թվականի սեպտեմբերի 27-ին տրված արտադրական կանեփի արտադրության թիվ Կ-XX-000002 լիցենզիայի ներդիրով սահմանված քվոտաները նվազեցման կարգով վերանայել` սահմանելով ըստ տարիների հետևյալ քվոտաները.

«1-ին 27.09.2021-27.09.2022 0.95 (զրո ամբողջ իննսունհինգ տասնորդական) տոննա, 2-րդ 27.09.2022-27.09.2023 0.95 (զրո ամբողջ իննսունհինգ տասնորդական) տոննա, 3-րդ 27.09.2023-27.09.2024 1 (մեկ) տոննա, 4-րդ 27.09.2024-27.09.2025 10 (տասը) տոննա, 5-րդ 27.09.2025-27.09.2026 10 (տասը) տոննա, 6-րդ 27.09.2026-27.09.2027 10 (տասը) տոննա, 7-րդ 27.09.2027-27.09.2028 10 (տասը) տոննա, 8-րդ 27.09.2029-27.09.2030 10 (տասը) տոննա, 9-րդ 27.09.2030-27.09.2031 10 (տասը) տոննա, 10-րդ 27.09.2031-27.09.2032 10 (տասը) տոննա».

3. Առողջապահության նախարարության լիցենզավորման գործակալության պետ Վահե Ալեքսանյանին` ապահովել «ԳՐՈՈՒԱՐ» փակ բաժնետիրական ընկերության նոր ներդիրի տրամադրումը, վերջինիս մեջ` ներդիրի 11-րդ կետում ներառելով սույն հրամանի 2-րդ կետով սահմանված քվոտաները և նախկին ներդիրով սահմանված բոլոր տեղեկությունները:

4. Առողջապահության նախարարության քարտուղարության պետ Աստղիկ Առաքելյանին` եռօրյա ժամկետում ապահովել սույն հրամանի առաքումը հայտատուին:

5. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում «ԳՐՈՈՒԱՐ» փակ բաժնետիրական ընկերության իրազեկելուն հաջորդող օրվանից:

6. Սույն հրամանը կարող է բողոքարկվել Առողջապահության նախարարություն, ինչպես նաև Վարչական դատավարության օրենսգրքի 219-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն վարչական դատարան՝ վարչական ակտը ստանալուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում:

 

Ա. Ավանեսյան