Գլխավոր տեղեկություն
Համար
N 183-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (23.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.06.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«05» հունիս 2024 թ.

N 183-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԲՐՈՆԽԻԱԼ ԱՍԹՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հաստատել բրոնխիալ ասթմայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

05.06.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«05» հունիս 2024 թվականի

N 183-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԲՐՈՆԽԻԱԼ ԱՍԹՄԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

J45.0

Ասթմա` ալերգիկ բաղադրամասի գերակշռումով

2)

J45.1

Ոչ ալերգիկ ասթմա

3)

J45.8

Խառը ասթմա

4)

J45.9

Ասթմա չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. թեթև ընդմիջվող ընթացքով՝ ցերեկային ախտանիշները շաբաթական մինչև երկու անգամ, գիշերային արթնացումներ՝ ամիսը մինչև երկու անգամ, առանց ակտիվության սահմանափակման, նորմալ FEV1` արտաշնչման առավելագույն արագություն (ԱԱԾ1), FEV1/FVC` արտաշնչման առավելագույն արագություն (ԱԱԾ1)/թոքերի արագացած կենսական տարողություն (ԹԱԿՏ), սրացումները մինչև տարին մեկ անգամ,

բ. թեթև կայուն ընթացքով՝ ցերեկային ախտանիշները շաբաթական երկուսից մինչև յոթ անգամ, գիշերային արթնացումներ՝ ամիսը երեքից չորս անգամ, ակտիվության նվազագույն սահմանափակումով, նորմալ FEV1, FEV1/FVC, սրացումները տարվա ընթացքում երկուս և ավել անգամ,

գ. միջին կայուն ընթացքով՝ ցերեկային ախտանիշները ամենօրյա, գիշերային արթնացումներ՝ շաբաթը մեկից ավել անգամ, ամենօրյա β2 ագոնիստների օգտագործում, ակտիվության մասնակի սահմանափակումով, FEV1, FEV1/FVC 60-80% նորմայից ցածր, սրացումները տարվա ընթացքում երկուս և ավել անգամ,

դ.ծանր կայուն՝ օրվա ընթացքում հաճախակի ախտանիշներ, հաճախակի գիշերային արթնացումներ, β2 ագոնիստների հաճախակի օրական օգտագործում ֆիզիկական ակտիվության ծայրաստիճան սահմանափակում, FEV1 < 60%, FEV1/FVC նորմայից ցածր

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ալերգոլոգ և իմունոլոգ

8)

Գանգատներ

Հիմնական գանգատներն են.

ա. հազ,

բ. հևոց,

գ. խզզոցներ,

դ. շնչարգելություն,

ե. կրծքավանդակի շրջանում սեղմոցի զգացողություն,

զ. խորխարտադրություն:

9)

Անամնեզ

Վիրուսային, ալերգիկ, ֆիզիկական ակտիվությունով և այլ գրգռիչների/գործոնների ազդեցությամբ սկսվող շնչառական ախտանիշների պատկեր, որոնք անցնում են գրգռիչների բացառմամբ կամ հակաասթմատիկ դեղով։

10)

Զննման արդյունք/Ցուցում

Աուսկուլտատիվ լսվում է սուլող շնչառություն։ Խզզոցները կարող են ունենալ տարբեր հնչյուններ, ներառյալ վերին շնչուղիների աղմուկներ, քթից մինչև կոկորդ, չնայած միշտ չէ, որ առկա են և բացակայում են սրացումներից դուրս։ Խզզոցները հիմնականում արտաշնչական են։ Հազը կարող է լինել չոր, պրոդուկտիվ՝ մաքուր լորձայինից մինչև գունատ դեղին խորխով։ Ծանր դեպքերում նկատվում է արագաշնչություն, տախիկարդիա, արտաշնչական փուլի երկարացում, թուլացած շնչառություն հավելյալ շնչառական մկանների ընդգրկումով, հարկադիր դիրք։

11)

Հոսպիտալացման Ցուցում

ա. տախիպնոե 30 և ավել ակտ/րոպե,

բ. տախիկարդիա 120 զարկ/րոպե,

գ. հավելյալ շնչառական մկանների ներգրավումով շնչառություն,

դ. ոչ լիարժեք նախադասությունների արտաբերում,

ե. հորիզոնական դիրքի անհնարինություն` դժվարաշնչության պատճառով,

զ. սիստոլիկ զարկերակային ճնշման իջեցում 12մմ/սս ներշնչման ժամանակ,

է. PEF ` արտաշնչման առավելագույն արագություն (ԱԱԱ) <50% արդյունքի դեպքում՝ եթե պացիենտն ի վիճակի է իրականացնել:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ալերգոլոգ և իմունոլոգ

1

1

2)

Մանկաբույժ

0,5

0,5

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Պատճառագիտական ալերգենի որոնման քննություն (յուրահատուկ IgE ալերգենների հանդեպ)

1

0,8

Սենսիբիլիզացիայի հայտնաբերում

2)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

0,8

Բորբոքման տեսակի և ծավալի գնահատում

3)

Առկա չէ

C ռեակտիվ սպիտակուց

0,5

0,2

Բորբոքման աստիճանի որոշում

4)

Առկա չէ

Ալֆա 1 անտիտրիպսին

0,01

0,01

Էմֆիզեմայի բացառման նպատակով

5)

Առկա չէ

Ընդհանուր իմունոգլոբուլին E

0,8

0,4

Բուժման տակտիկայի ընտրություն

Գործիքային հետազոտություններ

6)

Առկա չէ

 Կրծքավանդակի ռենտգենաբանական հետազոտություն

0,5

0,3

Թոքաբորբի հայտնաբերման նպատակով

7)

Առկա չէ

Քթի հարակից խոռոչների համակարգչային տոմոգրաֆիա/ ռենտգենաբանական հետազոտություն

0,3

0,01

Պոլիպների հայտնաբերում

8)

Առկա չէ

Սպիրոմետրիա

1

0

Շնչառական ֆունկցիայի նկարագրում

9)

Առկա չէ

Բրոնխասադրիչ թեստ` ֆիզիկական ակտիվությամբ

0,5

0

10)

Առկա չէ

Բրոնխասադրիչ թեստ` մետախոլինով

0,3

0

11)

Առկա չէ

Արտաշնչած NO ֆրակցիայի քանակի որոշում

0,2

0

Էոզինոֆիլային բորբոքման աստիճանի որոշում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում/

ջեներիկ/

Չ/Մ

Միջինաց-ված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ) 100մկգ/դեղաչափ

Սալբուտամոլ (սալբուտամոլի սուլֆատ) 100մկգ/դեղաչափ

դեղակա-

խույթ շնչառման

1

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

2)

Ալբուտերոլ 100մկգ/դեղաչափ

Ալբուտերոլ 100մկգ/դեղաչափ

դեղակա-

խույթ շնչառման

1

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

Ըստ կարիքի

3)

Սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 50մկգ+100մկգ

Սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 50մկգ+100մկգ

դեղափոշի շնչառման

0,5

1-2

12

365

4)

Սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 50մկգ+250մկգ

Սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 50մկգ+250մկգ

դեղափոշի շնչառման

0,4

1-2

12

365

5)

Սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 50մկգ+500մկգ

Սալմետերոլ (սալմետերոլի քսինաֆոատ), ֆլուտիկազոն (ֆլուտիկազոնի պրոպիոնատ) 50մկգ+500մկգ

դեղափոշի շնչառման

0,3

1-2

12

365

6)

Ինդակատերոլ (ինդակատերոլի ացետատ), մոմետազոն ֆուրոատ 150մկգ+320մկգ

ինդակատերոլ (ինդակատերոլի ացետատ), մոմետազոն ֆուրոատ 150մկգ+320մկգ

դեղափոշի շնչառման, դեղա-պատիճներ կոշտ

0,5

1-2

12

365

7)

Ֆլուտիկազոն/Ֆորմոտերոլ

50/5

Ֆլուտիկազոն/

Ֆորմոտերոլ 50/5

դեղակա-

խույթ շնչառման

 

1-2

12

365

8)

Մոմետազոն/Ֆորմոտերոլ

100/5

Մոմետազոն/

Ֆորմոտերոլ 100/5

դեղակա-

խույթ շնչառման

0,5

1-2

12

365

9)

Մոմետազոն/Գլիկոպիրոնիում/Ինդակատերոլ

160/50/150

Մոմետազոն/

Գլիկոպիրոնիում/

Ինդակատերոլ

160/50/150

դեղակա-

խույթ շնչառման

0,4

1-2

12

365

10)

Բուդեզոնիդ դեղակախույթ շնչառման 0,25մգ/մլ, 0,5մգ/մլ

Բուդեզոնիդ դեղակախույթ շնչառման 0,25մգ/մլ, 0,5մգ/մլ

դեղակա-

խույթ շնչառման

0,6

1-2

12

365

11)

Բուդեսոնիդ/Ֆորմետերոլ 160/4,5

Բուդեսոնիդ/

Ֆորմետերոլ 160/4,5

դեղափոշի շնչառման

0,5

1-2

12

365

12)

Օմալիզումաբ դեղափոշի ներարկման լուծույթի 150մգ,300մգ

Օմալիզումաբ դեղափոշի ներարկման լուծույթի 150մգ, 300մգ

սրվակ

0,2

1/30

12

365

13)

Պրեդնիզոլոն 5մգ

Պրեդնիզոլոն 5մգ

Դեղահատեր 0,5-1 մգ/կգ

0,1

Կարճատև կուրս, ըստ կարիքի

ըստ կարիքի

ըստ կարիքի

14)

Մեթիլպրեդնիզոլոն

4մգ, 16մգ

Մեթիլպրեդ-նիզոլոն4մգ, 16մգ

դեղահատեր

 4-40 մգ

0,1

Կարճատև կուրս, ըստ կարիքի

ըստ կարիքի

ըստ կարիքի

15)

Իպրատրոպիումի բրոմիդ (իպրատրոպիում բրոմիդի մոնոհիդրատ), ֆենոտերոլ (ֆենոտերոլի հիդրոբրոմիդ) լուծույթ շնչառման 261մկգ/մլ+500մկգ/մլ

Իպրատրոպիումի բրոմիդ (իպրատրոպիում բրոմիդի մոնոհիդրատ), ֆենոտերոլ (ֆենոտերոլի հիդրոբրոմիդ) լուծույթ շնչառման 261մկգ/մլ+500մկգ/մլ

լուծույթ շնչառման

0,3

Կարճատև կուրս, ըստ կարիքի

ըստ կարիքի

ըստ կարիքի

16)

Դեքսամեթազոն 6մգ

Դեքսամեթազոն 6մգ

դեղահատեր

0,2

Կարճատև կուրս, ըստ կարիքի

ըստ կարիքի

ըստ կարիքի

17)

Ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիա ե/լ

-

-

0,6

Ամենօր, մեկ անգամ

-

Մինչև երեք տարի

18)

Ալերգեն սպեցիֆիկ իմունաթերապիա ե/մ

-

-

0,3

Ամիսը մեկ անգամ

-

Մինչև երեք տարի

19)

Դուպիլումաբ լուծույթ ներարկման

Դուպիքսեն

Նախա-

լցվախ գրիչ

0,2

2/30

12

Ըստ կարիքի

20)

Ազիտրոմիցին 500 մգ

Ազիտրոմիցին 500 մգ

դեղապատիճ

0,05

1

3

3

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,

3) երեխաներին տրամադրվում են տարիքին համապատասխան դեղաչափով հեղուկ դեղաձևերը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կիրառելի չէ

-

-

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://ginasthma.org/

2. https://hub.eaaci.org/resources_guidelines/eaaci-guidelines-on-the-effective-transition-of-adolescents-and-young-adults-with-allergy-and-asthma-2/

3. https://erj.ersjournals.com/content/60/3/2200716

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան