Գլխավոր տեղեկություն
Համար
հ.ն-0942-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (13.10.1993-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1993/19
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
13.10.1993
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
13.10.1993
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.10.1993
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

 Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

«ՇԱՀՈՒՅԹ ՍՏԱՆԱԼՈՒ ՆՊԱՏԱԿ ՉՀԵՏԱՊՆԴՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Սահմանել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների գրանցման տուրք Հայաստանի Հանրապետությունում սահմանված նվազագույն աշխատավարձի չափով:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հրապարակման պահից մեկ ամսվա ընթացքում`

ա) սահմանել շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների գործունեության թույլատրելի ոլորտները.

բ) սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


13 հոկտեմբերի 1993 թվականի,
քաղ. Երևան
արձ. հ. 335, կետ 4
հ.ն-0942-1