Գլխավոր տեղեկություն
Համար
N 182-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (23.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.06.10-2024.06.23 Պաշտոնական հրապարակման օրը 13.06.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.06.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.06.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
23.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

05 հունիս 2024 թ.

N 182-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՑՐՎԱԾ ՍԿԼԵՐՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ցրված սկլերոզով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

05.06.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«05» հունիս 2024 թվականի

N 182-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՑՐՎԱԾ ՍԿԼԵՐՈԶՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10-րդ վերանայման դասակարգչի․

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

G35

Ցրված սկլերոզ (կարծրախտ)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1-ի․

 

Ձև 1

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ըստ կլինիկական ընթացքի` սուր և ռեմիսիայի փուլեր.

ա. սուր փուլում առաջանում են նոր նյարդաբանական նշաններ կամ տեղի է ունենում նախկին նյարդաբանական նշանների վատացում, ինչպես նաև առաջանում են նոր ռադիոլոգիական օջախներ, կամ նախկին օջախների չափերի մեծացում։ Սուր փուլը կարող է տարբեր լինել յուրաքանչյուր անհատի մոտ իր տևողությամբ և առաջացրած նշաններով,

բ. ռեմիսիայի փուլում հիվանդությունը համեմատաբար քիչ ակտիվ է, նշանները կամ բարելավվում են կամ որոշակի դեպքերում անհետանում։ միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա հետազոտությամբ` օջախները կոնտրաստ չկուտակող են։

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում, արտահիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Նյարդաբան, ակնաբույժ

8)

Գանգատներ

Հոգնածություն, թմրածություն կամ ծակծկոցներ, մկանային թուլություն, տեսողական խանգարումներ (շաղված տեսողություն, դիպլօպիա, տեսողության կորուստ), գլխապտույտ, հավասարակշռության և բալանսի խանգարումներ, սպաստիկություն, ցավեր (նեյրոպաթիկ, մկանային, հոդային և այլն), կոգնիտիվ փոփոխություններ, միզապարկի և աղիքների դիսֆունկցիա, տրամադրության խանգարումներ, սեռական խանգարում

9)

Անամնեզ

Պացիենտը (կամ ուղեկցողը) նշում է սույն Ձևի 8-րդ ենթակետում նշված գանգատներից որևէ մեկը, որն ըստ հիվանդության ենթատեսակի կարող է լինել տարբեր։ Գրոհող ընթացքով ցրված սկլերոզի ենթատեսակի դեպքում յուրաքանչյուր գրոհ տևում է օրերից շաբաթներ, որից հետո դիտվում է ռեմիսիա (տե՛ս սույն Ձևի 4-րդ ենթակետը), իսկ հիվանդության պրոգրեսիվող ենթատեսակի դեպքում գրոհների միջև ռեմիսիա չի դիտվում։ Անամնեզում սովորաբար կարող են նշվել մեկ/մի քանի նմանատիպ, սակայն հնարավոր է նաև այլ գանգատներով գրոհներ։

10)

Զննման արդյունք/Ցուցում

տեսողության մասնակի կամ լրիվ կորուստ, զգայնության անկում մարմնի որևէ հատվածում, որոշակի մկանախմբի թուլություն, կոգնիտիվ դիսֆունկցիա, հավասարակշռության վատացում, նիստագմ և այլն։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Նոր ակտիվ օջախի առկայություն, հին օջախի սրացում, չափի մեծացում կամ հարօջախային այտուցի առաջացում, պլանային կարգով ընդունվող որոշակի ինֆուզիոն դեղերի ստացում

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Նյարդաբան

1

1

2)

Ակնաբույժ

1

 1

4․ Սույն հավելվածի Ձև 2-ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3-ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Ուղեղ-ողնուղեղային հեղուկի քննություն՝ ընդհանուր կլինիկական հետազոտություն, օլիգոկլոնալ հակամարմինների որոշում։ Անհրաժեշտության դեպքում հակաակվապորինային, Anti-MOG (Միելին օլիգոդենդրոցիտ գլիկոպրոտեին) հակամարմինների որոշում՝ տարբերակիչ ախտորոշման համար։

1

1

Օլիգոկլոնալ հակամարմինները դրական (առավելապես տիպ2/տիպ3)

Բացասական պատասխանը չի հերքում ախտորոշումը։

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Գլխուղեղի կամ ողնուղեղի միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա` կոնտրաստավորմամբ (նորը յուրաքանչյուր սրացման կասկածի դեպքում և բուժման արդյունքի համար)

1

1

Հիպերինտենսիվ օջախների առկայություն Т2 ռեժիմում, սուր օջախները կուտակում են կոնտրաստ և ունեն հարակից այտուց։ Т1 ռեժիմում օջախները հիպոինտենսիվ են, բրտամարմինը ավելի նեղ կարող է լինել։ FLAIR ռեժիմն ավելի սենսիտիվ է բնորոշ յուքստակորտիկալ և պերիվենտրիկուլյար օջախների հայտնաբերման համար։ T1 (C+) օջախներն ունեն կուտակում, հաճախ ոչ լավ լցված պերիֆերիայում։ Կիրառական է ՄքԴոնալդի չափորոշումը։

 

Առկա չէ

Տեսողական հարուցված պոտենցիալներ

1

1

Հարուցված պոտենցիալի իջեցում

6․ Սույն հավելվածի Ձև 3-ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4-ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափաքանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

ՍՐԱՑՄԱՆ ՓՈՒԼ

1)

Մեթիլպրեդ-նիզոլոն (մեթիլպրեդ-նիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

Մեթիլպրեդ-նիզոլոն (մեթիլպրեդ-նիզոլոն նատրիումի սուկցինատ) դեղափոշի լիոֆիլիզացված մ/մ և ն/ե ներարկման լուծույթի 1000մգ

սրվակ

օրը 1 անգամ

1000

5000

5

2)

Մեթիլպրեդ-նիզոլոն 16մգ

Մեթիլպրեդ-նիզոլոն 16մգ

դեղահատեր

օրը 1 անգամ

Օրական 3 հաբ (3 օրը մեկ կես հաբով իջեցում ըստ սխեմայի)

174

15

ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ ԸՆԹԱՑՔԸ ՓՈԽՈՂ ԴԵՂԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՑՈՒՑԱԿ

3)

Ինտերֆերոն INF β-1α 44 մկգ/5մլ լուծույթ ներարկման ե/մ

Ինտերֆերոն INF β-1α 44 մկգ/5մլ լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

Շաբաթը 1 անգամ, սկսել 7,5 մկգ, ամեն շաբաթ բարձրացնել 7,5մկգ-ով, մինչև հասնել 30 մկգ-ին

օրը մեջ

Ռեբիֆ-շաբաթական 3 անգամ, սկսել նախնական դոզայից 20% ցածրով, բարձրացնել 4 շաբաթվա ընթացքում

-

Ըստ բժշկի

ցուցման

(միջինում

2 տարի)

Երկարատև

4)

 Ինտերֆերոն INF β-1b 8մլն ՄՄ/0,3 լուծույթ ներարկման ե/մ

Ինտերֆերոն INF β-1b 8մլն ՄՄ/0,3 լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

Օրը մեջ

-

Ըստ բժշկի

Ցուցման

(միջինում

2 տարի)

Երկարատև

5)

 Գլատիրամեր ացետատ 20մգ/մլ, 40մգ/մլ լուծույթ ներարկման ե/մ

Գլատիրամեր ացետատ 20մգ/մլ, 40մգ/մլ լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

 40մգ օրը մեջ,

 20մգ ամեն օր

-

Երկարատև

Երկարատև

6)

Օկրելիզումաբ 300մգ/10մլ

լուծույթ ներարկման ե/մ

Օկրելիզումաբ 300մգ/10մլ

լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

Սկիզբը 300մգ ներարկում, կրկնություն 2 շաբաթ անց, այնուհետև 2 հատ 300մգ-անոց տարին 2 անգամ

-

Տարեկան 2 անգամ

Տարեկան 2 անգամ

7)

Օֆատումումաբ 20մգ/0,4մլ լուծույթ ներարկման ե/մ

Օֆատումումաբ 20մգ/0,4մլ լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

20 մգ ե/մ ամեն շաբաթ 0,1,2 շաբաթներում, հետո 20մգ ամեն 4 շաբաթը, սկսած 4 շաբաթից

-

4 շաբաթը մեկ անգամ

4 շաբաթը մեկ

անգամ

8)

Նատալիզումաբ 20մգ/1մլ

խտանյութ կաթիլա-ներարկման լուծույթի

Նատալիզումաբ 20մգ/1մլ

խտանյութ կաթիլա-ներարկման լուծույթի

սրվակ

1 ներարկում յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ անգամ

-

1 ներարկում յուրա-քանչյուր 4 շաբաթը մեկ անգամ

 

9)

Լեմտրադա,

 10մգ/մլ, ն/ե խտանյութ կաթիլա-ներարկման լուծույթի

Լեմտրադա,

 10մգ/մլ, ն/ե խտանյութ կաթիլա-ներարկման լուծույթի

սրվակ

1ին բուժման կուրս՝ 12 մգ ն/ե, 4 ժամը մեկ, 5 հաջորդական օրեր,

2 բուժման կուրս՝ 12 մգ ն/ե, 4 ժամը մեկ, 3 հաջորդական օրեր, առաջին բուժման կուրսից 12 ամիս անց,

Պահպանման դեղաչափ՝

12 մգ ն/ե, 4 ժամը մեկ, 3 հաջորդական օրեր, եթե անհրաժեշտ է, նախորդ բուժումից 12 ամիս անց

-

Առաջին կուրս՝ 5 օր, մնացած կուրսերը՝ 3օր

Առաջին՝ 5 օր,

Մնացած՝ 3օր

10)

Տերիֆլունամիդ

14 մգ

Տերիֆլունամիդ

14 մգ

դեղահատեր

Ամեն օր

14մգ

Երկարատև

Երկարատև

11)

 Կլադրիբին10մգ, 20մգ

Կլադրիբին 10մգ,

20մգ

դեղահատեր

Տարվա մեջ երկու ընդունում, առաջինը՝ առաջին ամսվա առաջին շաբաթում, 4-5 օր,

Երկրորդը երկրորդ ամսվա առաջին շաբաթում՝ 4-5 օր

10մգ օր կամ 20մգ օր, ըստ բժշկի ցուցման

Տարվա մեջ 8-10 օր, մեկ ամիս ընդմիջմամբ

8-10 օր

12)

Օզանիմոդ0.23մգ, 0,46մգ

Օզանիմոդ0.23մգ, 0,46մգ, 0,92մգ

դեղահատեր

Սկզբնական 0,23 մգ մեկ անգամ բերանացի 4 օր, 0,46մգ 5-7 օրերին, այնուհետև 0,92մգ ամեն օր

0,92մգ (նախապես ըստ սխեմայի բարձրացման)

Երկարատև

Երկարատև

13)

Սիպոնիմոդ 2մգ

Սիպոնիմոդ 2մգ

դեղահատեր

Սկզբնական 0,25մգ բերանացի մեկ անգամ/օր 2օր;

0,5մգ 3րդ օրը,

0,75մգ 4րդ օրը,

1,25մգ 5րդ օրը,

Այնուհետև 2 մգ օրը մեկ անգամ սկսած 6 օրից

2մգ (նախապես ըստ սխեմայի բարձրացնելու)

Երկարատև

Երկարատև

14)

Դիմեթիլ-ֆումարատ 240մգ

Դիմեթիլ-ֆումարատ 240մգ

դեղապատիճ

1 հաբից օրական 2 անգամ

480մգ

Երկարատև

Երկարատև

ԿԼԻՆԻԿՈՐԵՆ ԻԶՈԼԱՑՎԱԾ ՀԱՄԱԽՏԱՆԻՇԻ բուժման մեջ օգտագործվող դեղերի ցանկ

15)

 Գլատիրամեր ացետատ 20մգ/մլ, 40մգ/մլ լուծույթ ներարկման ե/մ

Գլատիրամեր ացետատ 20մգ/մլ, 40մգ/մլ լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

40մգ օրը մեջ,

20մգ ամեն օր

-

Երկարատև

Երկարատև

16)

Ինտերֆերոն INF β-1α 44 մկգ/5մլ լուծույթ ներարկման ե/մ

Ինտերֆերոն INF β-1α 44 մկգ/5մլ լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

Շաբաթը 1 անգամ, սկսել 7,5 մկգ, ամեն շաբաթ բարձրացնել 7,5մկգ-ով, մինչև հասնել 30 մկգ-ին

 օրը մեջ

Ռեբիֆ-շաբաթական 3 անգամ, սկսել նախնական դոզայից 20% ցածրով, բարձրացնել 4 շաբաթվա ընթացքում

-

Ըստ բժշկի

ցուցման

(միջինում

2 տարի)

Երկարատև

17)

 Ինտերֆերոն INF β-1b 8մլն ՄՄ/0,3 լուծույթ ներարկման ե/մ

Ինտերֆերոն INF β-1b 8մլն ՄՄ/0,3 լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

Օրը մեջ

-

Ըստ բժշկի

Ցուցման

(միջինում

2 տարի)

Երկարատև

ԳՐՈՀԱՅԻՆ ԸՆԹԱՑՔՈՎ ՑՐՎԱԾ ՍԿԼԵՐՈԶ (1-ին գծի դեղեր)

18)

Ինտերֆերոն բետա 1a, 30 մկգ, լուծույթ ներարկման ե/մ

Ինտերֆերոն բետա 1a, 30 մկգ, լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

Շաբաթը 1 անգամ, սկսել 7,5 մկգ, ամեն շաբաթ բարձրացնել 7,5մկգ-ով, մինչև հասնել 30 մկգ-ին

 օրը մեջ

Ռեբիֆ-շաբաթական 3 անգամ, սկսել նախնական դոզայից 20% ցածրով, բարձրացնել 4 շաբաթվա ընթացքում

-

Երկարատև

Երկարատև

19)

Ինտերֆերոն

բետա 1b0,25մգ, լուծույթ ներարկման ե/մ

Ինտերֆերոն

բետա 1b0,25մգ, լուծույթ ներարկման ե/մ

սրվակ

Օրը մեջ

-

Երկարատև

Երկարատև

20)

Գլատիրամեր ացետատ40մգ/մլ, լուծույթ ներարկման ե/մ

Գլատիրամեր ացետատ 40մգ/մլ, լուծույթ ներարկման ե/մ

սրվակ

Օրը մեջ

-

Երկարատև

Երկարատև

21)

Տերիֆլյունոմիդ 14մգ

Տերիֆլյունոմիդ 14մգ

դեղահատեր

Օրը մեկ անգամ

14մգ

Երկարատև

Երկարատև

22)

Դիմեթիլ-ֆումարատ 240մգ

Դիմեթիլ-ֆումարատ 240մգ

դեղահատեր

Օրը երկու անգամ

480մգ

Երկարատև

Երկարատև

ԳՐՈՀԱՅԻՆ ԸՆԹԱՑՔՈՎ ՑՐՎԱԾ ՍԿԼԵՐՈԶ (2-րդ գծի դեղեր, գրոհային ընթացք)

23)

Ֆինգոլիմոդ 0,5մգ

Ֆինգոլիմոդ 0,5մգ

դեղապատիճ

Ամեն օր

0,5մգ

Երկարատև

Երկարատև

24)

Սիպոնիմոդ 2 մգ

Սիպոնիմոդ

 2 մգ

դեղահատեր

Սկզբնական 0,25մգ բերանացի մեկ անգամ/օր 2օր;

0,5մգ 3րդ օրը,

0,75մգ 4րդ օրը,

1,25մգ 5րդ օրը,

Այնուհետև 2 մգ օրը մեկ անգամ սկսած 6 օրից

Ըստ սխեմայի

0,25-2մգ

Երկարատև

Երկարատև

25)

Նատալիզումաբ 20մգ/1մլ խտանյութ կաթիլա-ներարկման լուծույթի

Նատալիզումաբ 20մգ/1մլ խտանյութ կաթիլա-ներարկման լուծույթի

սրվակ

1 ներարկում յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ անգամ

-

1 ներարկում յուրա-քանչյուր 4 շաբաթը մեկ անգամ

-

26)

Օկրելիզումաբ 300մգ/10մլ

լուծույթ ներարկման ե/մ

Օկրելիզումաբ 300մգ/10մլ

լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

Սկիզբը 300մգ ներարկում, կրկնություն 2 շաբաթ անց, այնուհետև 2 հատ 300մգ-անոց տարին 2 անգամ

-

Տարին 2 անգամ

Տարին 2 անգամ

27)

Կլադրիբին խտանյութ կաթիլա-ներարկման լուծույթի 1մգ/մլ

Կլադրիբին խտանյութ կաթիլա-ներարկման լուծույթի 1մգ/մլ

-

Տարվա մեջ երկու ընդունում, առաջինը՝ առաջին ամսվա առաջին շաբաթում, 4-5 օր,

Երկրորդը երկրորդ ամսվա առաջին շաբաթում՝ 4-5 օր

10մգ օր կամ 20մգ օր, ըստ բժշկի ցուցման

Տարվա մեջ 8-10 օր, մեկ ամիս ընդմիջմամբ

8-10 օր

ԱՐԱԳ ԶԱՐԳԱՑՈՂ ԳՐՈՀԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆ

28)

Օկրելիզումաբ 300մգ/10մլ

լուծույթ ներարկման ե/մ

Օկրելիզումաբ 300մգ/10մլ

լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

Սկիզբը 300մգ ներարկում, կրկնություն 2 շաբաթ անց, այնուհետև 2 հատ 300մգ-անոց տարին 2 անգամ

-

Տարին

2 անգամ

Տարին

2 անգամ

29)

Նատալիզումաբ 20մգ/1մլ խտանյութ կաթիլա-ներարկման լուծույթի

Նատալիզումաբ

20մգ/1մլ

խտանյութ կաթիլա-ներարկման լուծույթի

սրվակ

1 ներարկում յուրաքանչյուր 4 շաբաթը մեկ անգամ

-

1 ներարկում

յուրա-քանչյուր

4 շաբաթը

մեկ անգամ

 

30)

Ալեմտուզումաբ 12մգ/1,5մլ խտանյութ կաթիլա-ներարկման լուծույթի

Ալեմտուզումաբ 12մգ/1,5մլ

խտանյութ կաթիլա-ներարկման լուծույթի

-

1-ին բուժման կուրս՝ 12 մգ ն/ե, 4 ժամը մեկ, 5 հաջորդական օրեր,

2-րդ բուժման կուրս՝ 12 մգ ն/ե, 4 ժամը մեկ, 3 հաջորդական օրեր, առաջին բուժման կուրսից 12 ամիս անց,

Պահպանման դեղաչափ՝

12 մգ ն/ե, 4 ժամը մեկ, 3 հաջորդական օրեր, եթե անհրաժեշտ է, նախորդ բուժումից 12 ամիս անց

-

Առաջին կուրս՝ 5 օր, մնացած կուրսերը՝ 3օր

Առաջին՝ 5 օր,

Մնացած՝ 3օր

ԱՌԱՋՆԱՅԻՆ ՊՐՈԳՐԵՍԻՎՈՂ ՑՐՎԱԾ ՍԿԼԵՐՈԶ

31)

Օկրելիզումաբ 300մգ/10մլ

լուծույթ ներարկման ե/մ

Օկրելիզումաբ 300մգ/10մլ

լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

Սկիզբը 300մգ ներարկում, կրկնություն 2 շաբաթ անց, այնուհետև 2 հատ 300մգ-անոց տարին 2 անգամ

-

Տարին 2 անգամ

Տարին 2 անգամ

ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ՊՐՈԳՐԵՍԻՎՈՂ ՑՐՎԱԾ ՍԿԼԵՐՈԶ

32)

Օկրելիզումաբ 300մգ/10մլ

լուծույթ ներարկման ե/մ

Օկրելիզումաբ 300մգ/10մլ

լուծույթ ներարկման ե/մ

Նախալցված ներարկիչ

Սկիզբը 300մգ ներարկում, կրկնություն 2 շաբաթ անց, այնուհետև 2 հատ 300մգ-անոց տարին 2 անգամ

-

Տարին 2 անգամ

Տարին 2 անգամ

33)

Սիպոնիմոդ 2մգ

Սիպոնիմոդ 2մգ

դեղահատեր

Սկզբնական 0,25մգ բերանացի մեկ անգամ/օր 2օր;

0,5մգ 3րդ օրը,

0,75մգ 4րդ օրը,

1,25մգ 5րդ օրը,

Այնուհետև 2 մգ օրը մեկ անգամ սկսած 6 օրից

Ըստ սխեմայի

0,25-2մգ

Երկարատև

Երկարատև

 

8․ Սույն հավելվածի Ձև 4-ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,

3) դեղեր, որոնք ընդգրկված չեն ուղեցույցներում, սակայն կիրառելի են ցրված սկլերոզի ժամանակ`

ա. Ռիտուքսիմաբ (Մաբտեռա)՝ մոնոկլոնալ հակամարմին է, որն առաջնային ցուցված է ռևմատոիդ արթրիտի բուժման համար, սակայն որոշ գիտական հետազոտություններում օգտագործվել է ցրված սկլերոզի բուժման նպատակով և ցույց տվել որոշակի դրական արդյունք։ Վերջերս նաև ներառվել է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության կողմից հրապարակված ցրված սկլերոզի այլընտրանքային բուժման ցուցում ունեցող դեղերի ցանկում,

բ. Լեֆլունոմիդ (Լեֆլուոնիա), որն առաջնային ցուցված է ռևմատոիդ արթրիտի բուժման համար, սույն ենթակետում նշված ցրված սկլերոզի ցուցում ունեցող տերիֆլունոմիդի նախադեղն է։ Որոշ գիտական հետազոտություններ ցույց են տվել լեֆլունոմիդի կիրառելիությունը ցրված սկլերոզի բուժման նպատակով։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5-ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Պալիատիվ բժշկական օգնություն և սպասարկում

1

1

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Սելլեբջերգ Ֆ, Ֆիլիպպինի Գ, Միդգարդ Ռ, Մոնտալբան Խ, Ռիկմանն Պ, Սելմաջ Կ, Վիսսել ԼՀ, Սոելբերգ Սորենսեն Պ․ Ցրված սկլերոզի սուր կրկնություն․ Նյարդաբանական կառավարման Եվրոպական ձեռնարկ․ 2006 հունվար 1:433-42./Sellebjerg F, Barnes D, Filippini G, Midgard R, Montalban X, Rieckmann P, Selmaj K, Visser LH, Soelberg SՔrensen P. Acute relapses of multiple sclerosis. European Handbook of Neurological Management. 2006 Jan 1:433-42

2. Ռաե-Գրանտ, Ա․, Դեյ, Գ․ Ս․, Մարրի, Ռ․ Ա․, Ռաբինստեին, Ա․, Քրի, Բ․ Ա․ Ց․, Գրոնսեթ Գ․ Ս․, Հաբուբի, մ․, Հալպեր, Ջ․, Հոսի, Ջ․ Պ․, Ջոնս Դ․ Ե․, Լիսակ, Ռ․, Պելլետիեր, Դ․, Պօտռեբից, Ս․, Սիտկով, Ս․, Սոմմերս, Ռ․, Ստաչովիակ, Ջ․, Գետչիուս, Տ․ Ս․ Դ․, Մերիլլատ, Ս․ Ա․, Պրինգշեիմ, Տ․ (2018) պրակտիկական ուցեցույցների կարճ նկարագրություն։ Ցրված սկլերոզով մեծահասակ պացիենտների հիվանդություն-մոդիֆիկացված թերապիա։ Նյարդաբանների Ամերիկյան Ակադեմիայի Ենթակոմիտեի ուղեցույցի մշակման, տարածման և իրականացման հաշվետվություն․ Նյարդաբանություն 90(17), 777–788. /Rae-Grant, A., Day, G. S., Marrie, R. A., Rabinstein, A., Cree, B. A. C., Gronseth, G. S., Haboubi, M., Halper, J., Hosey, J. P., Jones, D. E., Lisak, R., Pelletier, D., Potrebic, S., Sitcov, C., Sommers, R., Stachowiak, J., Getchius, T. S. D., Merillat, S. A., & Pringsheim, T. (2018). Practice guideline recommendations summary: Disease-modifying therapies for adults with multiple sclerosis: Report of the Guideline Development, Dissemination, and Implementation Subcommittee of the American Academy of Neurology. Neurology, 90(17), 777–788. https://doi.org/10.1212/WNL.0000000000005347

3. Մոնտալբան, Խ., Գոլդ, Ռ., Թոմսոն, Ա. Ջ., Օտերո-Ռոմերո, Ս., Ամատո, Մ. Պ., Չանդրարատնա, Դ., Կլենեթ, Մ., Կոմի, Գ., Դերֆուս, Տ., Ֆազեկաս, Ֆ., Հարթունգ, Հ. Պ., Հավրդովա, Ե., Հեմեր, Բ., Կապոս, Լ., Լիբլաու, Ռ., Լյուբետսկի, Խ., Մարկոսյան, Ե., Միլլեր, Դ. Հ., Օլսոն, Տ., Պիլինգ, Ս., ... Զիփ, Ֆ. (2018)Ցրված սկլերոզով պացիենտի դեղերով բուժման ECTRIMS/EAN ուղեցույց․ Նյարդաբանության Եվրոպական ամսագիր, 25(2), 215–237./ Montalban, X., Gold, R., Thompson, A. J., Otero-Romero, S., Amato, M. P., Chandraratna, D., Clanet, M., Comi, G., Derfuss, T., Fazekas, F., Hartung, H. P., Havrdova, E., Hemmer, B., Kappos, L., Liblau, R., Lubetzki, C., Marcus, E., Miller, D. H., Olsson, T., Pilling, S., … Zipp, F. (2018). ECTRIMS/EAN guideline on the pharmacological treatment of people with multiple sclerosis. European journal of neurology, 25(2), 215–237. https://doi.org/10.1111/ene.13536

4. Վատտոթ, ս․, Քադամ, Գ․ Հ․, Գադդիկերի, Ս․(2021) Մակդոնալդի կրիտերիաներ, ցրված սկլերոզի ախտորոշման և հետագա հսկողության MAGNIMS և այլ ուղեցույցներ։ Ինչ պետք է իմանա ռադիոլոգը․ Ախտորոշիչ ռադիոլոգիայի առկա խնդիրները, 50(3), 389–400./Vattoth, S., Kadam, G. H., & Gaddikeri, S. (2021). Revised McDonald Criteria, MAGNIMS Consensus and Other Relevant Guidelines for Diagnosis and Follow Up of MS: What Radiologists Need to Know?. Current problems in diagnostic radiology, 50(3), 389–400. https://doi.org/10.1067/j.cpradiol.2020.06.006

5. Սոլարի, Ա., Ջորդանո, Ա., Սաստրե-Գարիգա, Ջ., Կյոպկե, Ս., Ռան, Ա. Խ., Կլայտեր, Ի., Ալեքսանդրովսկայա, Կ., Բատտալիա, Մ. Ա., Բեյ, Ջ., Կոպետտի, Մ., Դրուլովիչ, Ժ., Կոույ, Լ., Մենս, Ջ., Մեզա Մուրիլյո, Է. Ռ., Միլանով, Ի., Միլո, Ռ., Պեկմեզովիչ, Տ., Վոսբուրգ, Ջ., Սիլբեր, Ե., Վերոնեզե, Ս., ... ուղեցույցի թիրախայն խումբ․(2020) ծանր, պրոգրեսիվող ցրված սկլերոզով պացիենտների պալիատիվ օգնության Նյարդաբանների Եվրոպական Ասոցիացիայի ուղեցույցներ․ Նյարդաբանության Եվրոպական ամսագիր, 27(8), 1510–1529. /Solari, A., Giordano, A., Sastre-Garriga, J., Köpke, S., Rahn, A. C., Kleiter, I., Aleksovska, K., Battaglia, M. A., Bay, J., Copetti, M., Drulovic, J., Kooij, L., Mens, J., Meza Murillo, E. R., Milanov, I., Milo, R., Pekmezovic, T., Vosburgh, J., Silber, E., Veronese, S., … guideline task force (2020). EAN guideline on palliative care of people with severe, progressive multiple sclerosis. European journal of neurology, 27(8), 1510–1529. https://doi.org/10.1111/ene.14248

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 13 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան