Գլխավոր տեղեկություն
Համար
N 305-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (18.10.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.10.14-2024.10.27 Պաշտոնական հրապարակման օրը 17.10.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
09.10.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
09.10.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
18.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

09 հոկտեմբեր 2024 թ.

N 305-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 88-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները.

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

 

1. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2021 թվականի դեկտեմբերի 6-ի «Բժշկական մի շարք փաստաթղթերի ձևերը հաստատելու և Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2013 թվականի հուլիսի 3-ի թիվ 35-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 88-Ն հրամանում (այսուհետ՝ հրաման) կատարել հետևյալ լրացումները.

1) հրամանի նախաբանում «12-րդ հոդվածի 1-ին մասը» բառերից հետո լրացնել «,25-րդ հոդվածի 3-րդ մասը» բառերը.

2) հրամանի հավելված 15-ով հաստատված Ձև-ում «Պացիենտի (օրինական ներկայացուցչի կամ կոնտակտային անձի) Ա.Ա.Հ» բառերից հետո լրացնել «, ծննդյան օր, ամիս, տարեթիվ» բառերը, ամբողջ տեքստում «Տարի, ամիս, ամսաթիվ» բառերից հետո լրացնել «,ժամը» բառը։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

 

09.10.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 17 հոկտեմբերի 2024 թվական: