Գլխավոր տեղեկություն
Համար
N 167-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 05.06.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
21.05.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
21.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

21 մայիս 2024 թ.

N 167-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՍՏԱՄՈՔՍԱԿԵՐԱԿՐԱՓՈՂԱՅԻՆ ՌԵՖԼՅՈՒՔՍՈՎ (ՀԵՏՀՈՍՔ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Հաստատել ստամոքսակերակրափողային ռեֆլյուքսով (հետհոսք) մեծահասակ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

21.05.2024

Ա. ԱՎԱՆԵՍՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«21» մայիս 2024 թվականի

N 167-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՍՏԱՄՈՔՍԱԿԵՐԱԿՐԱՓՈՂԱՅԻՆ ՌԵՖԼՅՈՒՔՍՈՎ (ՀԵՏՀՈՍՔ) ՄԵԾԱՀԱՍԱԿ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

K21

Ստամոքսակերակրափողային (գաստրոէզոֆագեալ) ռեֆլյուքս (հետհոսք)

2)

K21.0

Ստամոքսակերակրափողային (գաստրոէզոֆագեալ) ռեֆլյուքս էզոֆագիտով: Ռեֆլյուքս-էզոֆագիտ

3)

K21.9

Ստամոքսակերակրափողային (գաստրոէզոֆագեալ) ռեֆլյուքս՝ առանց էզոֆագիտի

4)

K22.1

Կերակրափողի խոց

5)

K22.8

Կերակրափողի ճշտված այլ հիվանդություններ

6)

K22.9

Կերակրափողի չճշտված հիվանդություններ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա.առանց էզոֆագիտի – տիպիկ գանգատների դեպքում էնդոսկոպիկ հետազոտությամբ կերակրափողի լորձաթաղանթի ախտահարման բացակայություն,

բ. էզոֆագիտ (ըստ Լոս-Անջելեսյան դասակարգման)՝

A աստիճան - Լորձաթաղանթի 1 կամ մի քանի էրոզիաներ 1 ծալքում, որոնց երկարությունը չի գերազանցում 5 մմ,

B աստիճան - լորձաթաղանթի 1 կամ մի քանի էրոզիաներ 1 ծալքում, որոնցից նվազագույնը մեկի երկարությունը գերազանցում է 5 մմ,

C աստիճան - լորձաթաղանթի էրոզիաներ 2 կամ ավել ծալքերում, որոնք կերակրափողի շրջագծի 75%-ից փոքր տարածություն են զբաղեցնում,

D աստիճան - լորձաթաղանթի տարածուն էրոզիաներ, որոնք զբաղեցնում են կերակրափողի շրջագծի առնվազն 75%-ը,

գ.կերակրափողի նեղացում (բարդություն),

դ.կերակրափողի արյունահոսություն (բարդություն),

ե. Բարետի կերակրափող (բարդություն) – կերակրափողի ստորին երրորդականում էնդոսկոպիկ եղանակով գլանաձև էպիթելի հայտնաբերում, հաստատված հյուսվածքաբանական հետազոտությամբ,

զ. կերակրափողի ադենոկարցինոմա – Բարետի կերակրափողի հետագա բարդություն:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

 ԱԲ, Բ

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ), թերապևտ, ընտանեկան բժիշկ

8)

Գանգատներ

Հետկրծոսկրային շրջանում այրոցի զգացում, ռեգուրգիտացիա, կրծքավանդակի ցավ, դիսֆագիա, հազ

9)

Անամնեզ

Ռիսկի գործոններ՝

ա. ծխախոտի օգտագործում,

բ.ավելորդ քաշ,

գ. ոչ ստերոիդային հակաբորբոքային և այլ տեսակի դեղերի օգտագործումը (նիտրատներ, կալցիումական անցուղիների պաշարիչներ, М-խոլինոմիմետիկներ):

10)

Զննման արդյունք/Ցուցում

Զննումը գերակշիռ դեպքերում նշանակալի արդյունքներ չի տալիս, կարող են լինել ատամների էրոզիաներ, լեզվի սպիտակադեղնավուն փառ, իսկ ծանր էզոֆագիտի դեպքում՝ թերսնուցման նշաններ։

11)

Հոսպիտալացման Ցուցում

Արյունահոսություն, դիսֆագիայի հետևանքով առաջացած թերսնուցում:

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Աղեստամոքսաբան (գաստրոէնտերոլոգ)

1

1

2)

Էնդոսկոպիստ

1

1

3)

Անեսթեզիոլոգ /էնդոսկոպիայի համար/

1

1

4)

Սրտաբան

0,3

0,5

5)

Ճառագայթային ախտորոշման մասնագետ (Ռադիոլոգ) /ՈւՁՀ/

0,5

0,5

6)

Վիրաբույժ

0,05

0,3

7)

 Ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի մասնագետ

0,02

0,9

8)

Ուռուցքաբան

0

0,2

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

0,1

1

Սակավարյունություն (հեմոգլոբինի (HB)` էրիթրոցիտների ցածր ցուցանիշներ) արյունահոսության կամ Բարետի կերակրափողի մալիգնիզացիայի կամ ստրիկտուրայի հետևանքով, թերսնուցման հետևանքով

2)

Առկա չէ

Սրտային տրոպոնինի որոշում

0,2

0,2

Ցուցանիշի մակարդակի բարձրացում հետկրծոսկրային ցավի և այրոցի, սուր սրտային պատճառի դեպքում

Գործիքային հետազոտություններ

3)

Առկա չէ

Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ԷԳԴՍ)

1

1

Հիվանդության փուլի որոշում:

Էզոֆագիտի առկայության և դրա աստիճանի սահմանում։ Բարդությունների հայտնաբերում ինչպես նաև հելիկոբակտեր պիլորի վարակի (H. pylori) արագ ուրեազային թեստի անցկացում:

4)

Առկա չէ

ԷԳԴՍ` օպտիկական խոշորացմամբ

0

0,2

Բարետի կերակրափողի դեպքում բուժման ֆոնի վրա բորբոքային կոմպոնենտի անցնելուց հետո մոնիթորինգի կատարում՝ դիսպլազիայի հայտնաբերում։

5)

Առկա չէ

H. pylori արագ ուրեազային թեստ /էնդոսկոպիայի միջոցով/

0,8

0,5

Հաշվի առնելով մեր երկրում հելիկոբակտերային վարակի միջին և ստամոքսի քաղցկեղի բարձր տարածվածությունը, վարակի դրական լինելու դեպքում պարտադիր էռադիկացիոն թերապիայի անցկացում՝ հետագայում գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքս հիվանդության (ԳԷՌՀ) պրոտոնային պոմպի ինհիբիտորներով (ՊՊԻ-ով) երկարատև բուժումը անվտանգ դարձնելու նպատակով:

6)

Առկա չէ

H. pylori շնչական թեստ C13 միզանյութով

0,7

0,6

Հելիկոբակտերային վարակի էռադիկացիան հաստատում, ինչպես նաև արագ ուրեազային թեստով ստուգված չլինելու դեպքում:

7)

Առկա չէ

H. pylori հակամարմինների թեստ արյան շիճուկում

0,2

0,4

Այն դեպքում, երբ նախքան ԷԳԴՍ-ի իրականացումը դեղերի կիրառումը թույլ չի տվել անցկացնել արագ ուրեազային կամ շնչական թեստը, վարակի հայտնաբերումը իրականացվում է այս մեթոդով:

8)

Առկա չէ

Կերակրափողի լորձաթաղանթի էնդոսկոպիկ բիոպսիա

0,3

0,9

Բարետի կերակրափողի կասկածի դեպքում գլանաձև էպիթելային մետապլազիայի, ինչպես նաև դիսպլազիայի և ադենոկարցինոմայի առկայության հաստատում կամ ժխտում։ Նաև, կասկածի դեպքում, էզոֆագիտի այլ էթիոլոգիաների (սնկային, էոզինոֆիլային, վիրուսային և այլ) ժխտում։

9)

Առկա չէ

Կերակրափողի լորձաթաղանթի բիոպտատի հյուսվածքաբանական հետազոտություն

0,3

0,9

Բարետի կերակրափողի կասկածի դեպքում գլանաձև էպիթելային մետապլազիայի, ինչպես նաև դիսպլազիայի և ադենոկարցինոմայի առկայության հաստատում կամ ժխտում։ Նաև, կասկածի դեպքում, էզոֆագիտի այլ էթիոլոգիաների (սնկային, էոզինոֆիլային, վիրուսային և այլն) ժխտում։

10)

Առկա չէ

Կերակրափողի 24-ժամյա pH-մետրիա /իմպեդանսով կամ առանց իմպեդանսի/

0,1

0,01

Կասկածելի դեպքերում, երբ կա տարբերակիչ ախտորոշման կարիք, այդ թվում երբ հիվանդությունը չի ենթարկվում օպտիմալ դեղաչափով ՊՊԻ բուժմանը, pH-մետրիայով գաստրոէզոֆագիալ ռեֆլյուքսի դրվագների քանակի և տևողության բավարար մակարդակի առկայության դեպքում ԳԷՌՀ ախտորոշման հաստատում։

11)

Առկա չէ

Ստամոքսաղիքային ուղու ռենտգենաբանական հետազոտություն` կոնտրաստով

0,1

0,3

Ստրիկտուրաների և ստոծանու կերակրափողային բացվածքի ճողվածքի հայտնաբերում և դասակարգում, նաև կերակրափողի շարժունության խանգարումների (ախալազիա, էզոֆագոսպազմ) հետ տարբերակիչ ախտորոշում։

12)

Առկա չէ

Կրծքավանդակի և որովայնի/կոնքի համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստով

0,05

0,1

Կերակրափողի ադենոկարցինոմայի կասկածի դեպքում ուռուցքի տարածվածության գնահատում, ինչպես նաև կրծքավանդակի ցավի այլ պատճառների տարբերակիչ ախտորոշում։

13)

Առկա չէ

Կերակրափողային մանոմետրիա

0,05

0,2

Հակառեֆլյուքսային վիրահատական բուժման պատրաստման համար անհրաժեշտ հետազոտություն ՝ ստորին կերակրափողային սեղմանի տոնուսի նվազեցման փաստի և աստիճանի գնահատում, ինչպես նաև կերակրափողի շարժունության խանգարումների (ախալազիա, էզոֆագոսպազմ) հետ տարբերակիչ ախտորոշում։

14)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն (ԷՍԳ)

0,2

0,2

Կրծքավանդակի ցավի այլ՝ սրտային պատճառների տարբերակիչ ախտորոշում։

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

 Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) աղելույծ 40մգ

Պանտոպրազոլ (պանտոպրազոլ նատրիումի սեսկվիհիդրատ) աղելույծ 40մգ

դեղա-հատեր

0,98***

2

112

56

2)

Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) 20մգ,40մ

Էզոմեպրազոլ (էզոմեպրազոլ մագնեզիում) 20մգ,40մ

դեղա-պատիճներ

0,98***

2

112

56

3)

Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) աղելույծ

10մգ,20մգ

Ռաբեպրազոլ (ռաբեպրազոլ նատրիում) աղելույծ

10մգ,20մգ

դեղա-հատեր

0,98***

2

112

56

4)

Oմեպրազոլ (էզօմեպրազոլ մագնեզիումի դիհիդրատ) աղելույծ 20մգ

Էզօմեպրազոլ (էզօմեպրազոլ մագնեզիումի դիհիդրատ) աղելույծ 20մգ

դեղա-հատեր

0,98***

2

112

56

5)

Ֆամոտիդին 20մգ, 40մգ

Ֆամոտիդին 20մգ,40մգ

դեղա-հատեր

0,1

1,5

42

28

6)

Նատրիումի ալգինատ 250մգ

Նատրիումի ալգինատ 250մգ

մոմիկներ ուղիղ-աղիքային

0,08

4

60

15

7)

Իտոպրիդ 50 մգ

Իտոպրիդ 50մգ

դեղա-հատեր

0,1

3

90

30

8)

Դոմպերիդոն 10մգ

Դոմպերիդոն 10մգ

դեղա-հատեր

0,1

3

45

15

 

8․Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը,

3) նշանակվում է աղյուսակի 1-4-րդ ենթակետերով սահմանված դեղերից որևէ մեկը:

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլեր:

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Էնդոսկոպիկ բուժավորում` ստրիկտուրայով բարդանալու դեպքում

0

 0,1

2)

Լորձաթաղանթի էնդոսկոպիկ ռեզեկցիա կամ դիսեկցիա

0

 0,3

3)

Հակառեֆլյուքսային վիրահատություն /Նիսենի ֆունդոպլիկացիա/

0,05

0,1

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. ՀՀ Առողջապահության նախարարի 2018 թվականի «Գաստրոէզոֆագեալ ռեֆլյուքսային հիվանդության ախտորոշման և վարման կլինիկական ուղեցույցը հաստատելու մասին» No 500 -Ա հրաման:

2. Գաստրոէնտերոլոգների Համաշխարհային Կազմակերպության գլոբալ ուղեցույցներ․ ԳԷՌՀ։ Գլոբալ հայացք գստրոէզոֆագեալ ռեֆլյուքս հիվանդությանը, թարմացում 2015թ․․ Պատրաստված է Գաստրոէնտերոլոգների Համաշխարհային կազմակերպության (ԳՀԿ) ուղեցույցների և հրատարակությունների կոմիտեի կողմից/World Gastroenterology Organization Global Guidelines. GERD: Global Perspective on Gastroesophageal Reflux Disease, Update 2015. Produced by the World Gastroenterology Organisation (WGO) Guidelines and Publications Committee, available at www.worldgastroenterology.org :

3․ Ստամոքսակերակրափողային (գաստրոէզոֆագեալ) ռեֆլյուքսի ախտորոշման և բուժման կլինիկական ուղեցույց: Աղեստամոքսաբանության ամերիկյան ամսագիր 117(1):p 27-56, January 2022. | DOI: 10.14309/ajg.0000000000001538/ Katz, Philip O. MD, MACG1; Dunbar, Kerry B. MD, PhD2,3; Schnoll-Sussman, Felice H. MD, FACG1; Greer, Katarina B. MD, MS, FACG4; Yadlapati, Rena MD, MSHS5; Spechler, Stuart Jon MD, FACG6,7. ACG Clinical Guideline for the Diagnosis and Management of Gastroesophageal Reflux Disease. The American Journal of Gastroenterology 117(1):p 27-56, January 2022. | DOI: 10.14309/ajg.0000000000001538:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 5 հունիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան