Ք Ա Ղ Վ Ա Ծ Ք
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ
Ա Ր Ձ Ա Ն Ա Գ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ի Ց
24 նոյեմբերի 2016 թվականի N 47
23. «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԵՏԱԳԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄՏԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳՐԻ ՆԱԽԱԳԾԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
(անվավեր է ճանաչվել 21.10.21 N 1728-Ն որոշման 1-ին կետով)
1. Հավանություն տալ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին» փոխըմբռնման հուշագրի նախագծին` համաձայն հավելվածի:
2. Լիազորել Հայաստանի Հանրապետության տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանին ստորագրել սույն որոշման 1-ին կետում նշված հուշագիրը:
Հայաստանի Հանրապետության |
Կ. Կարապետյան |
2016 թ. նոյեմբերի 25 Երևան |
Հավելված ՀՀ կառավարության 2016 թվականի նոյեմբերի 24-ի նիստի N 47 |
ՓՈԽԸՄԲՌՆՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ
Հայաստանի Հանրապետության կառավարության և Թուրքմենստանի կառավարության միջև
տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա զարգացման մտադրությունների մասին
Հայաստանի Հանրապետության կառավարությունը և Թուրքմենստանի կառավարությունը, այսուհետ՝ Կողմեր,
հաշվի առնելով երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման կարևորությունը,
ձգտելով վստահելի և հավասարազոր գործընկերության հաստատմանը, որը կնպաստի տրանսպորտի ոլորտում փոխշահավետ համագործակցությանը,
ձգտելով ապահովել բարենպաստ պայմաններ երկու երկրների միջև, ինչպես նաև վերջիններիս տարածքով դեպի երրորդ երկրներ տարանցիկ բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների իրականացման դյուրացման համար,
հաստատելով Կողմերի՝ նախկինում ընդունած միջազգային փոխադարձ պարտականությունները տրանսպորտի ոլորտում, և Կողմերի պետությունների միջև կնքված պայմանագրերի շրջանակներում ակտիվ համագործակցության մտադրությունը,
փոխըմբռնման եկան հետևյալի վերաբերյալ՝
1. Կողմերը ընդունում են տրանսպորտի ոլորտում տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հետագա զարգացման և խորացման անհրաժեշտությունը:
2. Կողմերից յուրաքանչյուրը, համաձայն իր ազգային օրենսդրության և փոխադարձության սկզբունքի, ընդունում է իր տարածքում երկու երկրների միջև, ինչպես նաև վերջիններիս տարածքով դեպի երրորդ երկրներ տարանցիկ բեռնափոխադրումներ և ուղևորափոխադրումներ իրականացնող մյուս Կողմի տրանսպորտային բոլոր տեսակների գործունեության համար բարենպաստ պայմանների ապահովման անհրաժեշտությունը:
Երկու երկրների միջև, ինչպես նաև վերջիններիս տարածքով դեպի երրորդ երկրներ երկաթուղային, օդային, ծովային, գետային և ավտոմոբիլային տրանսպորտով իրականացվող տարանցիկ ուղևորախադրումների և բեռնափոխադրումների կազմակերպման կարգը որոշվում է Կողմերի պետությունների միջև կնքված միջազգային պայմանագրերի հիման վրա:
Կողմերը մեծ նշանակություն են տալիս այդ պայմանագրերի իրականացմանը, ինչպես նաև՝ հարկ եղած դեպքում, դրանց կատարելագործմանը:
3. Կողմերն ընդունում են երկու երկրների տրանսպորտային ընկերությունների և կազմակերպությունների միջև ուղիղ տնտեսական կապերի զարգացման և տրանսպորտի ոլորտում ընդհանուր ընկերությունների ստեղծման անհրաժեշտությունը:
Կողմերն ընդունում են տրանսպորտային միջոցների արտադրության և նորոգման ոլորտում երկու երկրների ընկերությունների համագործակցության անհրաժեշտությունը:
4. Կողմերը խրախուսում են տրանսպորտի ոլորտում երկու երկրների իրավասու նախարարությունների և գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակումը՝ ներառյալ իրենց երկրում տրանսպորտի գործունեության պայմանների փոփոխությունների մասին տեղեկատվության փոխանակում, որը կշոշափի մյուս Կողմի շահերը:
5. Կողմերն ընդգծում են անմիջական կոնտակտների և, ըստ անհրաժեշտության, երկու Կողմերի պետությունների տարածքով փոխադրումներ կատարելու հարցում բարդությունների առաջացման դեպքում՝ երկուստեք ընդունելի որոշումների կայացման նպատակով երկու երկրների իրավասու նախարարությունների և գերատեսչությունների միջև երկկողմ նիստերի անցկացման կարևորությունը:
6. Սույն Հուշագիրը միջազգային պայմանագիր չէ և չի առաջացնում միջազգային օրենքով կարգավորվող իրավունքներ և պարտականություններ:
7. Սույն Հուշագիրը ուժի մեջ կմտնի ստորագրման պահից:
Կատարված է _____________ քաղաքում 201__ թվականի __________ «___» -ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, թուրքմեներեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից |
Թուրքմենստանի կառավարության կողմից |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|