Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն-0734-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Ինկորպորացիա (16.11.1992-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/21-22
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
16.11.1992
Ստորագրող մարմին
Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
16.11.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
16.11.1992

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել հրապարակման պահից:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանը` երկամսյա ժամկետում.

- Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերը «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելու վերաբերյալ.

- հաստատել պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայության կառուցվածքը, տնօրինության առարկան և լիազորությունները.

- սահմանել սանիտարական կանոնների, նորմերի և հիգիենիկ նորմատիվների մշակման, վերանայման և կիրարկման կարգն ու պայմանները.

- սահմանել իոնացնող ճառագայթման աղբյուրների օգտագործման կարգն ու պայմանները.

- սահմանել հիգիենիկ ուսուցման, ընդհանուր բժշկական և հիգիենիկ գիտելիքների տարածման կարգն ու պայմանները.

- հաստատել բնակչության համապատասխան սոցիալ-ժողովրդագրական խմբերի, վնասակար արտադրության մեջ աշխատողների (ցանկը հաստատվում է) առողջական վիճակի նախնական և պարտադիր բժշկական զննություն անցկացնելու կարգը.

- սահմանել սանիտարական օրենսդրության խախտման դեպքում հիմնարկների, ձեռնարկությունների և կազմակերպությունների կողմից (անկախ սեփականության ձևերից) քաղաքացիներին, բուժկանխարգելիչ և սանիտարականխարգելիչ հիմնարկներին ծախսերի փոխհատուցման կարգն ու պայմանները.

- հաստատել մարդկանց առողջությանը հասցված վնասի փոխհատուցման կարգը:


Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ քաղ.Երևան
Հ.Ն-0734-I