Գլխավոր տեղեկություն
Համար
N 47-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (04.06.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.27-2024.06.09 Պաշտոնական հրապարակման օրը 03.06.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
30.05.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
30.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
04.06.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

Հ Ր Ա Մ Ա Ն

«30» մայիսի 2024 թ.

N 47-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 13-Ի N 370-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ, 34-րդ հոդվածները՝

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2017 թվականի ապրիլի 13-ի «Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 370-Ն հրամանի հավելվածի՝

1) 14-րդ կետում «դժվարություններ» բառից հետո լրացնել «կամ բացառիկ ընդունակություններ» բառերը։

2) 18-րդ կետի 4-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել։

3) 18-րդ կետի 5-րդ ենթակետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«5) ուսումնառության ընթացքում արձանագրված կայուն դժվարությունների կամ դրսևորված բացառիկ ընդունակությունների, ինչպես նաև հայտորոշիչ և ձևավորող գնահատման ընթացքում հավաքագրված փաստաթղթավորված ողջ տեղեկատվության ամփոփ նկարագրությունը (Ձև 9).»։

4) 23-րդ կետը շարադրել ներ խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«23. Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ավարտից հետո, 5 աշխատանքային օրվա ընթացքում, Գնահատող խումբը սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների վերաբերյալ հավաքագրված փաստաթղթավորված ողջ տեղեկատվությունը մուտքագրում է Կրթության կառավարման տեղեկատվական համակարգի Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների տվյալների միասնական բազա: Մուտքագրված տեղեկատվության հիման վրա համակարգի կողմից ինքնաշխատ եղանակով կազմվում է արձանագրություն և եզրակացություն»:

5) 27-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ հետևյալ բովանդակությամբ՝

«27. Հանձնաժողովը ձևավորվելու օրվանից հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում տարածքային կենտրոնից էլեկտրոնային եղանակով ստանում է սովորողի կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման ընթացքում հավաքագրված փաստաթղթավորված ողջ տեղեկատվությունը։»

6) 31-րդ կետում «տնօրենը» բառից հետո լրացնել «և այն 3 աշխատանքային օրվա ընթացքում թղթային տարբերակով հանձնվում է սովորողի ծնողին կամ օրինական ներկայացուցչին» բառերը:

7) 37-րդ կետի 3-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել:

8) Ձև 2-ի «Երեխայի կրթության արդյունավետ կազմակերպման համար առաջարկվում է» բաժնի աղյուսակը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ՍՈՎՈՐՈՂԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՌԱՋԱՐԿՎՈՒՄ Է.

ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՄԱՆԿԱՎԱՐԺ

ԾՆՈՂ

ՍՈՎՈՐՈՂ

Ուսուցման և ուսումնառության

գործընթացի մատչելիության,

ներառականության և արդյունավետության

ապահովում

Խելամիտ հարմարեցումների

ապահովում

Երկարօրյա ուսուցման պլանավորում

և իրականացում

ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ՄԱԿԱՐԴԱԿԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ (դասընթացներ, 

խորհրդատվություն, մասնագիտական,

մեթոդական աջակցություն և այլն)

ՄԱՆԿԱՎԱՐԺ

ԾՆՈՂ

ՍՈՎՈՐՈՂ

Տրանսպորտային ծառայություն

☐ ունի ☐ չունի

»:

9) Ձև 3-ի՝ «Գնահատման ավարտ՝___________» բառերից հետո լրացնել

«☐ Առաջին անգամ

☐ Հերթական անգամ

☐ Բողոքարկում»

բառերը։

10) Ձև 9-ի «Ուսումնառության ընթացքում արձանագրված կայուն դժվարությունների ամփոփ նկարագիր» բաժնի տողերից հետո լրացնել նոր բառերով հետևյալ բովանդակությամբ․

«Ուսումնառության ընթացքում արձանագրված բացառիկ ընդունակությունների վերաբերյալ ամփոփ նկարագիր

_____________________________________________________________________________

________________________________________________________»:

11) Ձև 10-ը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ՝

Ձև 10

Ծառայությունների ժամկետային և ծավալային ցուցանիշներն ըստ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի և մանկավարժահոգեբանական աջակցության աստիճանի

Հատուկ մանկավարժական ծառայություն

1-ին աստիճան = հսկում

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն

4-րդ աստիճան = մշտական աջակցություն

Ըստ կարիքի ապահովել

լոգոպեդի,

էրգոթերապիստի,

տիֆլոմանկավարժի,

սուրդոմանկավարժի,

օլիգոֆրենոմանկա-վարժի ծառայություն

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 60 րոպե տևողությամբ, որից առնվազն 45 րոպե սովորողի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե (շաբաթական երկու անգամ՝ 30 րոպե) սովորողի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով

Հոգեբանական ծառայություն

1-ին աստիճան = հսկում

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն

4-րդ աստիճան = մշտական աջակցություն

Հոգեբանի ծառայություն

Սոցիալ-մանկավարժական ծառայություն

1-ին աստիճան = հսկում

2-րդ աստիճան = հաճախակի աջակցություն

3-րդ աստիճան = մեծ հաճախականությամբ աջակցություն

4-րդ աստիճան = մշտական աջակցություն

Սոցիալական մանկավարժի ծառայություն

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 60 րոպե տևողությամբ, որից առնվազն 45 րոպե սովորողի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե (շաբաթական երկու անգամ՝ 30 րոպե) սովորողի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե (շաբաթական երկու անգամ՝ 30 րոպե) սովորողի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով

Ըստ կարիքի ապահովել համապատասխան մասնագիտական աջակցությունը՝ շաբաթական 90 րոպե տևողությամբ, որից առնվազն 60 րոպե (շաբաթական երկու անգամ՝ 30 րոպե) սովորողի հետ անհատական կամ խմբային պարապմունքների տեսքով

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Նախարար`

5/30/2024

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 հունիսի 2024 թվական: