ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՈՐՈՇՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիների պետական կենսաթոշակային ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին» որոշման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ներկայացված հաշմանդամության հանգեցնող մասնագիտական հիվանդությունների ցանկը (հավելված հ.1):
2. Հաստատել երկարամյա ծառայության աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային գործունեության հետևյալ տեսակները.
- թատերական և թատերական-հանդիսային ձեռնարկությունների որոշ կատեգորիաների դերասաններ
- երկրաբանական-հետախուզական արշավախմբի աշխատողները
- լուսավորության բնագավառի աշխատողները
- քաղաքացիական ավիացիայի և թռիչքային փորձարկման անձնակազմի առանձին կատեգորիաների աշխատողներ
- առանձին կատեգորիաների մարզիկներ:
3. Կենսաթոշակի անցնելու համապատասխան աշխատանքային ստաժի չափն ու տարիքը (հավելված հհ. 2-7):
(2-7 հավելվածներն ուժը կորցրել են 04.03.96 օրենք)
4. Հաշվի առնելով հանրապետության սոցիալ-տնտեսական իրավիճակը և սպասվելիք վարչատարածքային փոփոխությունները, մինչև Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի համապատասխան որոշման ընդունումը հետաձգել այն շրջանների ցուցակների հաստատումը, որտեղ աշխատած ժամանակը աշխատանքային ստաժի մեջ հաշվառվում է արտոնություններով:
Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ |
բ. արարքցյան |
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան | |
---|---|---|
28.11.2006, ՀՕ-199-Ն | 04.01.2007, հ.ն.-0646-1 |
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|