Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն-0645-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (02.06.1992-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/11
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
02.06.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
02.06.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
02.06.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՏԱՐԻՔԱՅԻՆ ԱՐՏՈՆՅԱԼ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿ ՍՏԱՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՈՒՆԵՑՈՂ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ ԱՆՑՆԵԼՈՒ ՏԱՐԻՔԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՍՏԱԺԻ ՉԱՓԻ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կամ ներկայացված արտադրությունների, արտադրամասերի, ինչպես նաև համապատասխան մասնագիտությունների աշխատատեղերի և պաշտոնների համար տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող աշխատանքային ստաժի չափը և կենսաթոշակի անցնելու տարիքը.

1. Ստորերկրյա աշխատանքներում, առանձնապես վտանգավոր և առանձնապես ծանր աշխատապայմաններում լրիվ աշխատանքային օրը զբաղված աշխատողները տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն.

- տղամարդիկ` 50 տարին լրանալու և առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, որից առնվազն 10 տարին պետք է աշխատած լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված մասնագիտությամբ` ըստ հավելվածի.

- կանայք` 45 տարին լրանալու և առնվազն 15 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, որից առնվազն 7 տարի 6 ամիս պետք է աշխատած լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված մասնագիտությամբ` ըստ հավելվածի:

2. Վնասակար և ծանր աշխատապայմաններով այլ աշխատանքներում լրիվ աշխատանքային օրը զբաղված աշխատողները տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունեն.

- տղամարդիկ` 55 տարին լրանալու և առնվազն 25 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, որից առնվազն 12 տարի 6 ամիսը պետք է աշխատած լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված մասնագիտությամբ` ըստ հավելվածի.

- կանայք` 50 տարին լրանալու և առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում, որից առնվազն 10 տարին պետք է աշխատած լինեն Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից նախատեսված մասնագիտությամբ` ըստ հավելվածի:

3. Տեքստիլ արտադրության բանվորուհիների համար, որոնք աշխատում են հաստոցների և մեքենաների վրա` 50 տարին լրանալու և նշված աշխատանքներում առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

4. Եթե աշխատողի կողմից կատարված աշխատանքի մի մասը նախատեսված է տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք տվող սույն որոշման 1-ին կետով, իսկ մյուսը` սույն որոշման 2-րդ կետով, ապա տվյալ աշխատողը տարիքային արտոնյալ աշխատանքային կենսաթոշակի իրավունք ունի սույն որոշման 2-րդ կետով սահմանված կարգով:

5. Հիպոֆիզային թզուկությամբ (լիլիպուտներ) հիվանդ բանվոր-ծառայողները տարիքային կենսաթոշակի իրավունք ունեն`

- տղամարդիկ` 45 տարին լրանալու և առնվազն 20 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում.

- կանայք` 40 տարին լրանալու և առնվազն 15 տարվա աշխատանքային ստաժ ունենալու դեպքում:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ

բ. արարքցյան


2 հունիսի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն-0645-1