Գլխավոր տեղեկություն
Համար
Հ.Ն.-0534-1
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.02.1992-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1992/4
Ընդունող մարմին
ՀՀ Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.02.1992
Ստորագրող մարմին
ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.02.1992
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.02.1992
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔԸ ԿԻՐԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքը կիրարկել հրապարակման պահից:

2. Մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին համապատասխանեցնելը Հայաստանի Հանրապետության օրենսդրության գործող ակտերը կիրառվում են այնքանով, որքանով դրանք չեն հակասում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին:

3. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքը կիրառվում է այն իրավահարաբերությունների նկատմամբ, որոնք կառաջանան օրենսգիրքը կիրարկվելուց հետո:

4. Մինչև ջրային օրենսգրքի կիրարկումն առաջացած ջրային իրավահարաբերությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգիրքը կիրարկվում է այն իրավունքների ու պարտականությունների հանդեպ, որոնք կառաջանան օրենսգիրքը կիրարկվելուց հետո:

5. Սահմանել, որ ջրային օբյեկտներ տրամադրելու մասին այն որոշումները, որոնք համապատասխան մարմինների կողմից իրենց իրավասության սահմաններում ընդունվել են, բայց մինչև Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի կիրարկման պահը չեն կատարվել, ենթակա են կատարման` Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի պահանջներին համապատասխան:

6. Ուժը կորցրած ճանաչել Հայկական ՍՍՀ 1973 թվականի մայիսի 25-ի օրենքով հաստատված Հայկական ՍՍՀ ջրային օրենսգիրքը:

7. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը մինչև 1992 թվականի ապրիլի 1-ը`

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդին առաջարկություններ ներկայացնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրական ակտերում Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումները համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին.

ապահովել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման հանրապետական մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքին հակասող նորմատիվ ակտերի վերանայումը կամ վերացումը.

իրականացնել Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի գործածմանը նպատակամղված միջոցառումների համալիրը, այդ թվում` ջրային պաշարների հաշվառման, նրա օգտագործման և  պահպանության, ջրային կադաստրի վարման, ջրերի հատկացման ծավալների, ժամկետների և վարձաչափերի նկատմամբ պետական վերահսկողությունը.

կազմել և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի քննարկմանը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ջրի ազգային ծրագիրը:

8. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ագրարային և գյուղի զարգացման, բնության պահպանության և բնական պաշարների ու իրավական հարցերի մշտական հանձնաժողովներին` ապահովել սույն որոշմամբ նախատեսված միջոցառումների իրականացման ընթացքի վերահսկողությունը և անհրաժեշտության դեպքում համապատասխան առաջարկություններ մտցնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդ:

 

Հայաստանի Հանրապետության ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՐԴԻ Նախագահ`

բ. արարքցյան


25 փետրվարի 1992 թվականի,
քաղ. Երևան
Հ.Ն.-0534-1