Գլխավոր տեղեկություն
Համար
N 25-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Պաշտոնական Ինկորպորացիա (11.09.2024-մինչ օրս)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԳՏ 2012.01.18/2(415).1 Հոդ.12.2
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
05.12.2011
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
05.12.2011
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
28.01.2012

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 դեկտեմբերի 2011 թ.

Պետական գրանցման թիվ 10011567

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

5 դեկտեմբերի 2011 թ.  

ք. Երևան

N 25-Ն 

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 3.1.1.-024-2011 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26-Ի ԹԻՎ 983-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 03.09.24 N 275-Ն)

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը՝

(նախաբանը խմբ. 18.05.22 N 31-Ն)

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել «Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների տեղակայմանը, կառուցվածքին, կահավորմանը, շահագործմանը, բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների վերահսկմանը և կանխարգելմանը ներկայացվող պահանջներ» N 3.1.1.-024-2011 սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները համաձայն հավելվածի:

(1-ին կետը փոփ. 03.09.24 N 275-Ն)

2. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ առողջապահության նախարարի 2005 թվականի հոկտեմբերի 26-ի «Ստոմատոլոգիական պոլիկլինիկաներին, կաբինետներին ու ատամնատեխնիկական լաբորատորիաներին ներկայացվող հիգիենիկ պահանջներ» N 2-III-2.2.5 Սանիտարական կանոնները և նորմերը հաստատելու մասին» N 983-Ն հրամանը:

 

 
Հ. Քուշկյան

 

 

Հավելված

Հաստատված է

ՀՀ առողջապահության նախարարի

2011թ. դեկտեմբերի 8-ի

N 25-Ն հրամանով

 

«ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԵՂԱԿԱՅՄԱՆԸ, ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ, ԿԱՀԱՎՈՐՄԱՆԸ, ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆԸ, ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՁԵՌՔ ԲԵՐՎՈՂ ՎԱՐԱԿՆԵՐԻ ՎԵՐԱՀՍԿՄԱՆԸ ԵՎ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ» N 3.1.1.-024-2011 ՍԱՆԻՏԱՐԱԿԱՆ ԿԱՆՈՆՆԵՐ ԵՎ ՀԻԳԻԵՆԻԿ ՆՈՐՄԱՏԻՎՆԵՐ

(վերնագիրը խմբ. 03.09.24 N 275-Ն)

 

1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն սանիտարական կանոնները և հիգիենիկ նորմատիվները (այսուհետ` սանիտարական կանոններ) նախատեսված են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բոլոր ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (ստոմատոլոգիական կենտրոն, պոլիկլինիկա, կաբինետ) (այսուհետ` ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություն) համար:

(1-ին կետը խմբ. 03.09.24 N 275-Ն)

2. Սանիտարական կանոնները սահմանում են ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների տեղակայմանը, սենքերի ներքին հարդարմանը, կառուցվածքին (սարքավորումներին, կահավորմանը), միկրոկլիմային, օդափոխությանը, լուսավորությանը, ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում բժշկական օգնության և սպասարկման ընթացքում ձեռք բերվող վարակների կանխարգելման գործընթացի կազմակերպմանը և իրականացմանը ներկայացվող պահանջներ:

(2-րդ կետը խմբ. 03.09.24 N 275-Ն)

3. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների կազմում գործող սենքերի կազմը և մակերեսները սահմանվում են սույն կանոնների Հավելված 1-ի պահանջներին համապատասխան:

4. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների ռենտգեն կաբինետներին ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2009 թվականի դեկտեմբերի 26-ի թիվ 26-Ն հրամանով:

(4-րդ կետը խմբ. 03.09.24 N 275-Ն)

5. Բնակելի շենքերի տարածքներում տեղակայված ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունները ունենում են առանձին մուտք:

(5-րդ կետը փոփ. 03.09.24 N 275-Ն)

6. Բնակելի և հասարակական շենքերում թույլատրվում է տեղակայել այն ատամնատեխնիկական լաբորատորիաները, որոնց գործունեության ընթացքում օգտագործվող սարքավորումների տեխնոլոգիաները չեն ունենում բացասական ազդեցություն մարդկանց բնակության և աշխատանքի պայմանների վրա, իսկ աշխատանքային գոտու արտանետումները հեռացվում են արտաձիգ օդափոխիչ համակարգով, որի խողովակի բացվածքը շենքի տանիքից առնվազն 1 մ բարձր է:

7. Նկուղային հարկում կարող են տեղակայվել ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների կառուցվածքային կազմում եղած հանդերձարան-սպասասրահը, մատենավարման ծառայությունը, պահեստը, արհեստական օդափոխիչ համակարգի օդափոխության խցիկը, կոմպրեսորային սարքավորումները, իսկ կիսանկուղային հարկում կարող են տեղակայվել նաև ատամնատեխնիկական լաբորատորիայի օժանդակ ծառայությունները (զոդում, փայլեցում, գիպսի և պոլիմերիզացիայի սենքեր):

8. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բուժանձնակազմը առողջական վիճակի պարտադիր նախնական (աշխատանքի ընդունվելիս) և պարբերական բժշկական զննության է ենթարկվում համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի N 347-Ն և 2004 թվականի հուլիսի 15-ի N 1089-Ն որոշումների:

(8-րդ կետը խմբ. 03.09.24 N 275-Ն)

8.1. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների հեպատիտ Բ-ի վերաբերյալ հետազոտվող անձնակազմը (ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 27-ի թիվ 347-Ն որոշման) պատվաստվում է վիրուսային հեպատիտ Բ-ի դեմ` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 17-ի N 21-Ն հրամանի պահանջների:

(8.1-ին կետը լրաց. 03.09.24 N 275-Ն)

 

2. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՆԵՐՔԻՆ ՀԱՐԴԱՐՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

9. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների սենքերի պատերը լինում են հարթ և ամբողջական: Սենյակների բոլոր անկյունները լինում են առանց քիվերի, զարդարանքների:

10. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների կլինիկական աշխատանքային սենքերը, ատամնատեխնիկական լաբորատորիայի, մանրէազերծման սենքերի պատերը, առաստաղները և հատակը պատվում են ջրակայուն, լվացվող և ախտահանվող մակերեսներով (կերամիկական սալիկ, գլանափաթեթային պոլիվինիլքլորիդային (վինիլպլաստ, լինոլեում), յուղաներկ, ջրաէմուլսիոն ներկեր, և այլն):

11. Բոլոր սենքերի դռները և պատուհանները լինում են հարթ, հեշտ մաքրման ենթակա:

 

3. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

12. Թերապևտիկ և օրթոպեդիկ ստոմատոլոգիական կլինիկական աշխատանքային սենյակներում տեղադրվում են ոչ ավելի, քան 4 աշխատատեղ, իսկ վիրաբուժական ստոմատոլոգիայի աշխատասենյակում ոչ ավելի, քան 2 աշխատատեղ:

13. Աշխատատեղերը միմյանցից բաժանվում են առնվազն 1.5 մ բարձրությամբ անթափանց միջնապատերով:

14. Բուժական աշխատասենյակներում և ատամնատեխնիկական լաբորատորիաների սենքերում հատկացվում են առանձին լվացարաններ անձնակազմի ձեռքերի լվացման համար:

1) Նախամանրէազերծումային մշակումը կարող է իրականացվել կլինիկական աշխատանքային սենյակում` բացառությամբ վիրաբուժական ստոմատոլոգիայի:

2) Նախամանրէազերծումային մշակումը կլինիկական աշխատանքային սենյակում իրականացնելու դեպքում տեղադրվում է լրացուցիչ ավազան` գործիքների լվացման համար:

3) Կլինիկական աշխատանքային սենյակում նախամանրէազերծումային մշակումը իրականացվում է պացիենտի բացակայության պայմաններում:

(14-րդ կետը փոփ. 03.09.24 N 275-Ն)

15. Բոլոր աշխատանքային սենյակներում, այդ թվում նաև սանհանգույցներում, լվացարանները ապահովված են լինում մշտական հոսող սառը և տաք ջրով և ոչ պտուտակային (արմնկային, դաստակային կառավարմամբ և այլն) ծորակներով:

16. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում կիրառվում է միայն պատիճավորված ամալգամ, որը խառնում են թրթռիչներով: Գործընթացն իրականացվում է պլոմբանյութի կիրառման հրահանգին համապատասխան:

(16-րդ կետը խմբ. 03.09.24 N 275-Ն)

17. Գիպսի սենյակների լվացարաններից ջրահեռացման համակարգ բաց է թողնվում գիպսից ազատված կեղտաջրեր:

18. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բոլոր աշխատանքային կաբինետներն (որտեղ իրականացվում են բժշկական միջամտություններ և բժշկական նշանակության գործիքների (առարկաների) ախտահանում և մանրէազերծում) ապահովվում են մանրէասպան ճառագայթիչներով կամ օդի այլ վարակազերծիչ սարքերով` որոնք շահագործվում են իրենց տեխնիկական անձնագրին համապատասխան:

19. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում գործիքների և փափուկ նյութի մանրէազերծումն իրականացվում է կազմակերպությունում գտնվող մանրէազերծման սենյակում: Մանրէազերծման սենյակը լինում է առանձին:

(19-րդ կետը խմբ. 07.07.15 N 40-Ն, փոփ. 03.09.24 N 275-Ն)

 

4. ՄԻԿՐՈԿԼԻՄԱՅԻՆ ԵՎ ՕԴԱՓՈԽՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

20. Ջեռուցումը, օդափոխությունը և օդի լավորակումն ապահովում են միկրոկլիմայի և օդային միջավայրի նորմատիվ չափանիշները, այդ թվում` մանրէաբանական ցուցանիշներով:

21. Ջեռուցման համակարգի (սարքի) մակերեսները լինում են հարթ, հեշտ մաքրվող: Չի թույլատրվում ջեռուցման էլեկտրական սալիկների օգտագործումը:

22. Մշտական աշխատատեղերում (բուժանձնակազմի 2 ժամից ավելի անընդմեջ աշխատելու դեպքում) միկրոկլիմային ներկայացվող պահանջները բերվում են աղյուսակ 1-ում: Ժամանակավոր աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների նորմավորումը բերվում է աղյուսակ 2-ում:

 

Միկրոկլիմային ներկայացվող պահանջներ

 

Աղյուսակ 1

 

Տարվա եղանակ

Ջերմաստիճան

0C

Օդի հարաբերական խոնավություն %

Օդի շարժման արագություն մ/վրկ

Սառը և անցումային (օրվա միջին ջերմաստիճանը

+10 0C և ցածր)

18-23

60-40

0,2

Տաք (օրվա միջին ջերմաստիճանը

+10 0C և բարձր)

21-25

60-40

0,2

 

Ժամանակավոր աշխատատեղերում միկրոկլիմայի ցուցանիշների նորմավորում

 

Աղյուսակ 2

 

Տարվա եղանակ

Ջերմաստիճան

0C

Օդի հարաբերական խոնավություն %

Օդի շարժման արագություն մ/վրկ

Սառը և անցումային (օրվա միջին ջերմաստիճանը

+10 0C և ցածր)

17-25

ոչ ավելի 75

0,2-0,3

Տաք (օրվա միջին ջերմաստիճանը

+10 0C և բարձր)

ոչ ավելի 28

ոչ ավելի 65

0,2-0,5

 

23. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների աշխատանքային գոտու օդում վնասակար նյութերի խտությունները չեն գերազանցում Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2005 թվականի օգոստոսի 15-ի N 756-Ն հրամանով սահմանված սահմանային թույլատրելի կոնցենտրացիաները:

(23-րդ կետը խմբ. 03.09.24 N 275-Ն)

24. Նույն սենքում մինչև 3 աշխատատեղերի դեպքում թույլատրվում է բնական օդափոխություն` վերնափեղկերի բացման ճանապարհով:

25. Նույն սենքում 3 աշխատատեղերից ավելի տեղակայման դեպքում օդափոխանակությունը իրականացվում է ընդհանուր ներհոս-արտաձիգ մեխանիկական օդափոխության միջոցով:

26. Ինքնուրույն օդափոխանակության համակարգեր նախատեսվում է մանրէազերծման, ռենտգեն կաբինետի, ատամնատեխնիկական լաբորատորիայի օժանդակ ծառայությունների և սանհանգույցների համար:

27. Ատամնատեխնիկական լաբորատորիայում, տեխնոլոգիական գործընթացից ելնելով, նախատեսվում է տեղային արտածծիչներ:

28. Բոլոր աշխատասենյակներում անկախ օդափոխության համակարգի առկայությունից պատուհանները ունենում են վերնափեղկեր կամ օդանցքներ:

29. Ատամնատեխնիկների աշխատատեղերում, հղկման տեղամասի յուրաքանչյուր մեքենայի մոտ, տեղադրվում է տեղային փոշեկլանիչներ, ձուլման տեղամասի վառարանի, զոդման տեղամասի գազօջախի և պոլիմերիզացիոն տեղամասի աշխատասեղանների վրա ապահովվում են քարշիչ զոնդեր:

 

5. ԼՈՒՍԱՎՈՐՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

(վերնագիրը փոփ. 03.09.24 N 275-Ն)

 

30. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների և ատամնատեխնիկական լաբորատորիաների հիմնական աշխատատեղերով (ստոմատոլոգի և ատամնատեխնիկի աշխատատեղ) սենքերը ունենում են բնական լուսավորություն:

(30-րդ կետը փոփ. 03.09.24 N 275-Ն)

31. Լուսային գործակիցը հիմնական սենքերում լինում է 1:4-1:5, իսկ մնացած արտադրական տարածքներում` 1:8 հարաբերությամբ:

32. Բնական լուսավորվածության գործակիցը հիմնական աշխատատեղերում լինում է 1,5%-ից ոչ պակաս:

33. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների և ատամնատեխնիկական լաբորատորիաների բոլոր սենքերը ունենում են արհեստական լուսավորություն:

(33-րդ կետը փոփ. 03.09.24 N 275-Ն)

34. Ստոմատոլոգիական աշխատասենյակները, ատամնատեխնիկական լաբորատորիայի հիմնական և հղկման սենքերը ունենում են նաև տեղային լուսավորություն:

(34-րդ կետը փոփ. 03.09.24 N 275-Ն)

35. Աշխատանքային մակերեսների հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար առաջարկվող ընդհանուր արհեստական լուսավորության նորմերը բերվում են աղյուսակ 3-ում:

 

Աշխատանքային մակերեսների հորիզոնական լուսավորվածության մակարդակների համար առաջարկվող ընդհանուր արհեստական լուսավորության նորմեր

(վերնագիրը փոփ. 03.09.24 N 275-Ն)

 Աղյուսակ 3

 

Սենքերի անվանումը

Ընդհանուր լուսավորվածության 

մակարդակը

Լյումինեսցենտային լամպեր

շիկացման

լամպեր

Բժիշկների աշխատասենյակներ, ատամնատեխնիկական լաբորատորիաների հիմնական սենքեր

500

200

Գլխավոր բժշկի, տեղակալի կաբինետներ, գիպսի, պոլիմերիզացիոն տեղամասեր

400

200

Բուժքրոջ, տնտեսուհու սենյակ, լվացման բաժին

300

150

Ձուլման, զոդման աշխատասենյակներ,

ռենտգեն նկարահանման աշխատասենյակ ու վիրաբուժական գործիքների մանրէազերծման նախապատրաստման սենյակ

200

100

Գրանցման բաժին, սպասասրահ, ստերիլիզացիոն ավտոկլավային ոչ ստերիլ գործիքների և ստերիլ մատերիալի պահման սենյակներ

150

75

Աստիճանավանդակներ, տամբուր

100

50

Դեզնյութերի պահման սենք

-

30

Սանհանգույցի սենքեր

75

30

(աղյուսակը փոփ. 03.09.24 N 275-Ն)

(35-րդ կետը փոփ. 03.09.24 N 275-Ն)

36. Բոլոր տիպի լուսամփոփներն ունենում են պաշտպանիչ հիմնակմախք` անձնակազմի տեսողական օրգանները կուրացման ազդեցությունից պաշտպանելու նպատակով:

 

6. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՁՆԱԿԱԶՄԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ

(գլուխն ուժը կորցրել է 03.09.24 N 275-Ն)

 

7. ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՔՐՄԱՆԸ ԵՎ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ

 

39. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպություններում բժշկական արտադրատեսակի մաքրման, ախտահանման, նախամանրէազերծման, մանրէազերծման աշխատանքները իրականացվում են` համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի պահանջների:

(39-րդ կետը խմբ. 05.04.16 N 11-Ն, փոփ., լրաց. 03.09.24 N 275-Ն)

39.1. Բժշկական արտադրատեսակների մաքրման, ախտահանման ռեժիմի գրանցման, նախամանրէազերծման մշակման որակի հսկողության, չոր օդով, գոլորշային, քիմիական մեթոդով մանրէազերծման վերաբերյալ գրանցումներն իրականացվում են համապատասխան գրանցամատյաններում՝ համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանի:

(39.1-ին կետը լրաց. 03.09.24 N 275-Ն)

40. Ախտահանող նյութերը պահվում են պահպանման համար նախատեսված հատուկ տեղերում` մակնշում ունեցող համապատասխան տարողություններում (արծնապատ և մետաղյա տարողությունների օգտագործումը արգելվում է):

41. Ստոմատոլոգիական կաբինետներում ապահովում են ախտահանիչ միջոցների աշխատանքային լուծույթների պահպանման առանձին տարողություններ` նախատեսված տարբեր օբյեկտների ախտահանման համար.

1) բժշկական նշանակության իրերի,

2) սենքերի մակերեսների, կահույքի, սարքավորումների, սարքերի մակերեսների,

3) մաքրող պարագաների և այլն:

42. Աշխատանքային լուծույթով տարողություններն ապահովվում են փակվող կափարիչներով և հստակ գրառումներով` տոկոսայնության, նշանակության, պատրաստման ամսաթվի և պիտանելիության սահմանային ժամկետների վերաբերյալ:

43. Ախտահանող միջոցների հետ աշխատելու ժամանակ պահպանվում են անվտանգության բոլոր կանոնները, որոնք նշված են օգտագործման հրահանգում:

44. Պացիենտի համար նախատեսված գոգնոցները լինում են միանվագ օգտագործման և յուրաքանչյուր պացիենտից հետո փոխվում են:

(44-րդ կետը փոփ. 03.09.24 N 275-Ն)

45. Բժշկական թափոնների գործածությունն իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2008 թվականի մարտի 4-ի թիվ 03-Ն հրամանի պահանջների:

(45-րդ կետը խմբ. 03.09.24 N 275-Ն)

46. Տարածքի խոնավ մշակումը կատարվում է օրական 2 անգամից ոչ պակաս (յուրաքանչյուր հերթափոխից հետո և աշխատանքային օրվա վերջում)` օգտագործելով լվացող և ախտահանող միջոցներ` ողողման կամ շփման միջոցով:

47. Բուժման հատվածում տեղակայված առարկաների (գործիքների սեղանիկը, ղեկավարման վահանակը, օդային ատրճանակը, լուսատուն, թքամանը, բազկաթոռի գլխահենակը և արմնկահենակը) մակերեսների ախտահանումը կատարվում է յուրաքանչյուր պացիենտից հետո:

(47-րդ կետը փոփ. 03.09.24 N 275-Ն)

48. Վիրահատական կառուցահատվածում, վիրաբուժական կաբինետներում և մանրէազերծման սենքում շաբաթը 1 անգամ, մնացած կաբինետներում ամիսը 1 անգամ կատարվում է տարածքի հիմնական մաքրում: Հիմնական մաքրում կատարվում է նաև համաճարակային ցուցման դեպքում:

49. Հիմնական մաքրման ժամանակ ախտահանող լուծույթներով մշակումը կատարվում է ողողման կամ շփման եղանակով (պատերը և հատակը ամբողջությամբ): Ախտահանելուց հետո բոլոր մակերեսները լվացվում են խմելու ջրով թրջված լաթով, որից հետո կատարվում է սենքի օդի վարակազերծում:

1) Օգտագործվող մաքրման պարագաները լինում են միանվագ օգտագործման:

2) Հատակի և պատերի մաքրման պարագաները լինում են առանձին` մակնշված և օգտագործվում են կաբինետի, միջանցքների և սանհանգույցների համար առանձին:

3) Մաքրման պարագաների պահպանման համար ունենում են առանձնացված սենք կամ աշխատանքային կաբինետից դուրս տեղադրված առանձին պահարան:

50. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում օդի մանրէաբանական աղտոտվածության թույլատրելի մակարդակները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2015 թվականի սեպտեմբերի 10-ի թիվ 48-Ն հրամանով: Ստոմատոլոգիական կաբինետների օդի մանրէային հագեցվածությունը անվտանգ մակարդակ իջեցնելու նպատակով օգտագործվում են հետևյալ սարքավորումները.

1) Ուլտրամանուշակագույն ճառագայթիչներ` օդի վարակազերծման համար մարդկանց բացակայության ժամանակ օգտագործում են բաց և կոմբինացված մանրէասպան ճառագայթիչներ, իսկ փակ` էկրանավորված ճառագայթիչներն, այդ թվում` հետշրջանառիչներն (ռեցերկուլյատորներ) օգտագործվում են մարդկանց ներկայությամբ: Ուլտրամանուշակագույն ճառագայթիչներն օգտագործում են վերջիններիս աշխատանքային պիտանելիության ժամկետներին համապատասխան:

2) Օզոնային ազդեցությամբ սարքավորումներ` օզոնային գեներատորները շահագործում են մարդկանց բացակայության դեպքում (եզրափակիչ տիպի ախտահանման և գլխավոր մաքրման անցկացման ժամանակ)։

3) Հակամիկրոբային զտիչներ, այդ թվում` էլեկտրազտիչներ, ինչպես նաև ֆոտոկատալիզատորների և իոնային քամիների սկզբունքով աշխատող զտիչներ և այլն:

(50-րդ կետը խմբ. 03.09.24 N 275-Ն)

51. Ելնելով կատարվող բժշկական միջամտություններից և ձեռքի մաշկի մանրէային աղտոտվածության իջեցման պահանջվող մակարդակից` կատարվում է բժշկական անձնակազմի ձեռքերի հիգիենիկ կամ վիրաբուժական մշակում:

52. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունում ձեռքերի հիգիենային ներկայացվող պահանջները սահմանված են Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի 2023 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 46-Ն հրամանով:

(52-րդ կետը խմբ. 03.09.24 N 275-Ն)

53. (կետն ուժը կորցրել է 03.09.24 N 275-Ն)

54. (կետն ուժը կորցրել է 03.09.24 N 275-Ն)

55. (կետն ուժը կորցրել է 03.09.24 N 275-Ն)

56. Պացիենտներին բուժման ժամանակ չի թույլատրվում դիպչել հեռախոսափողին կամ կատարել գրառումներ:

(56-րդ կետը փոփ. 03.09.24 N 275-Ն)

57. Մաշկի վնասման դեպքում (պատահական ծակոց, կտրվածք և այլն) ձեռնոցները մշակում են ախտահանիչ լուծույթով, ձեռնոցները հանելուց հետո ձեռքերը պահում են հոսող ջրի տակ, լվանում օճառով, վնասված մաշկի հատվածը մշակում են 700 սպիրտով, հետո յոդով: Պացիենտի կենսաբանական հեղուկները քիթ-ըմպան ընկնելու դեպքում բերանը և ըմպանը անմիջապես ողողում են 700 սպիրտով, աչքի կամ քթի մեջ ընկնելու դեպքում` լվանում ջրով կամ 1:1000 կալիումի պերմանգանատի լուծույթով:

(57-րդ կետը փոփ. 03.09.24 N 275-Ն)

58. Ստոմատոլոգիական բժշկական կազմակերպությունների բոլոր բաժանմունքներն ապահովվում են առաջին բուժօգնության դեղորայքի արկղիկներով:

59. Բուժանձնակազմը ապահովված է լինում բժշկական հագուստով, անհատական պաշտպանության միջոցներով և հիգիենիկ պարագաներով` հեղուկ օճառ, թղթե անձեռոցիկ:

(59-րդ կետը լրաց. 03.09.24 N 275-Ն)

60. Աշխատանքի ընթացքում առաջացող զանազան աէրոզոլներից շնչուղիները պաշտպանելու համար կրում են միանվագ օգտագործման դիմակ, տեսողական օրգանները պաշտպանելու համար` հատուկ պաշտպանիչ ակնոց:

(60-րդ կետը լրաց. 03.09.24 N 275-Ն)

 

8. ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ԱԽՏԱՀԱՆՄԱՆԸ, ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆԸ ԵՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐ
(գլուխն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

 

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 1

 

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԱՅԻՆ ԿԱԶՄԸ ԵՎ ՍԵՆՔԵՐԻ ՆՎԱԶԱԳՈՒՅՆ ՄԱԿԵՐԵՍՆԵՐԸ

(վերնագիրը խմբ. 07.07.15 N 40-Ն)

 

Սենքի անվանում

Սենքի նվազագույն մակերես

Նշումներ

Ստոմատոլոգիական բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություն (կենտրոն, պոլիկլինիկա, կաբինետ)

   

Սպասասրահ`
1) կաբինետի համար


 

2) պոլիկլինիկայի և կենտրոնի համար

մեկ և երկու համասարքի
դեպքում նվազագույնը`
6 քառակուսի մետր, երեք և չորս համասարքի դեպքում նվազագույնը` 10 քառակուսի մետր,

հինգ և ավելի համասարքի
դեպքում նվազագույնը`
20 քառակուսի մետր

 

Կլինիկական աշխատանքային սենյակ

նվազագույնը՝ 11 քառակուսի մետր, միևնույն սենյակում յուրաքանչյուր լրացուցիչ համասարքի առկայության դեպքում սենյակի չափն ավելանում է 9 քառակուսի մետր տարածքով

 

Աշխատակազմի (հանգստի) սենյակ

երկու և երեք համասարքի
դեպքում նվազագույնը`
6 քառակուսի մետր,
չորս և ավելի համասարքի
դեպքում նվազագույնը՝
10 քառակուսի մետր

 

Մանրէազերծման սենյակ

գտնվում է միևնույն բժշկական կազմակերպության տարածքում

 

Սանհանգույց

գտնվում է միևնույն բժշկական կազմակերպության տարածքում

 

Ընդհանուր ատամնատեխնիկական լաբորատորիա

Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ

նվազագույնը՝ 3 քառակուսի մետր

մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր

Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ

նվազագույնը՝ 3 քառակուսի մետր

մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր

Ճենապակյա և մետաղճենապակյա կառույցների պատրաստման համար նախատեսված սենյակ

նվազագույնը՝ 3 քառակուսի մետր

մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր

Ձուլարան

նվազագույնը՝ 3 քառակուսի մետր

մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր

Շարժական կառույցների ատամնատեխնիկական լաբորատորիա

 

Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ

նվազագույնը՝
3 քառակուսի մետր

մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր

Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ

նվազագույնը՝
3 քառակուսի մետր

մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է 2 քառակուսի մետր

 

Անշարժ կառույցների ատամնատեխնիկական լաբորատորիա

 

 

Հիմնական աշխատանքների համար նախատեսված սենյակ

նվազագույնը՝
3 քառակուսի մետր

մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է
2 քառակուսի մետր

Գիպսային, պոլիմերացման և փայլեցման աշխատանքների համար նախատեսված սենյակ

նվազագույնը՝
3 քառակուսի մետր

մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է
2 քառակուսի մետր

Ճենապակյա և մետաղճենապակյա կառույցների պատրաստման համար նախատեսված սենյակ

նվազագույնը՝
3 քառակուսի մետր

մեկից ավելիի դեպքում` յուրաքանչյուր հաջորդ աշխատատեղի համար ավելացվում է
2 քառակուսի մետր

(հավելվածը խմբ. 07.07.15 N 40-Ն)

ՀԱՎԵԼՎԱԾ N 2

ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՆՔԵՐԻ ՕԴԻ ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼԱՏՐԵԼԻ ՄԱԿԱՐԴԱԿՆԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 03.09.24 N 275-Ն)

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 3

ԳՈՐԾԻՔՆԵՐԻ ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՈՒՄ ՁԵՌՔՈՎ
(հավելվածն ուժը կորցրել է 05.04.16 N 11-Ն)

ՀԱՎԵԼՎԱԾ N 4

ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ ՄԱՏՅԱՆ

 

ԳՈԼՈՐՇԱՅԻՆ ՄԵԹՈԴՈՎ ՄԱՆՐԷԱԶԵՐԾՄԱՆ (ՋՐԱՅԻՆ ՀԱԳԵՑԱԾ ԳՈԼՈՐՇԻ, ՃՆՇՄԱՆ ՏԱԿ)

(հավելվածն ուժը կորցրել է 03.09.24 N 275-Ն)

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 5

 

ԲԺՇԿԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՐԵՐԻ ՆԱԽԱՄԱՆՐԷԱԶԵՐԾՈՒՄԱՅԻՆ ՄՇԱԿՄԱՆ ՈՐԱԿԻ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՄԱՏՅԱՆ

(հավելվածն ուժը կորցրել է 03.09.24 N 275-Ն)

 

ՀԱՎԵԼՎԱԾ N 6

 

ԱՄԱԼԳԱՄԱՅԻ ՀԵՏ ԱՇԽԱՏԵԼԻՍ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՀԻԳԻԵՆԱՅԻ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՈՒՄԸ ԿԱՆԽԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԱՆՀՐԱԺԵՇՏ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

(հավելվածն ուժը կորցրել է 03.09.24 N 275-Ն)

 

(հավելվածը խմբ. 07.07.15 N 40-Ն, խմբ., փոփ. 05.04.16 N 11-Ն, խմբ., փոփ., լրաց. 03.09.24 N 275-Ն)