Գլխավոր տեղեկություն
Համար
Ն-0490-I
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (25.12.1991-04.01.2007)
Կարգավիճակ
Չի գործում
Սկզբնաղբյուր
ՀՀԳԽՏ 1991/24
Ընդունող մարմին
Գերագույն խորհուրդ
Ընդունման ամսաթիվ
25.12.1991
Ստորագրման ամսաթիվ
25.12.1991
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
25.12.1991
Ուժը կորցնելու ամսաթիվ
04.01.2007

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԽՈՐՀՈՒՐԴ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

«Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկելու մասին

 

Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը որոշում է.

1. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը կիրարկել 1992թ. ապրիլի 1-ից, բացառությամբ օրենքի 3-րդ գլխի:

2. «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ գլուխը գործողության մեջ դնել Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից համապատասխան որոշման ընդունման պահից` դրանով իսկ դադարեցնելով սույն օրենքի 2-րդ գլխի կիրարկումը:

(փոփ. 26.12.92 որոշում)

3. Առաջիկայում, մինչև Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխանեցնելը, օրենսդրությամբ գործող ակտերը կիրառվում են այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքին:

4. Սահմանել, որ աղետի գոտում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացրած և Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի կողմից հաստատված ցանկով շրջաններում և բնակավայրերում գործունեություն իրականացնող շինարարական ձեռնարկությունները 1992թ. ապրիլի 1-ից մինչև 1994 թ. շինարարական աշխատանքների գծով ազատվում են շահութահարկի վճարումից, իսկ 1994-1996թթ.` շահութահարկի վճարումից 50 տոկոսի չափով:

(փոփ. 19.05.92 որոշում)

5. Սահմանել, որ սույն օրենքի 22 հոդվածով նախատեսված արտոնությունը տարածվում է 1992թ. հունվարի 1-ից հետո ստեղծված ձեռնարկությունների վրա:

Մինչև 1992թ. հունվարի 1-ը ստեղծված ձեռնարկությունների համար պահպանվում են մինչև 1992թ. ապրիլի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված շահութահարկի ժամկետային արտոնությունները:

(լրաց. 19.05.92 որոշում)

6. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կառավարությանը`

1) մինչև 1992 թ. հունիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի համաձայնեցմանը ներկայացնել`

ա) այն կազմակերպությունների և ֆոնդերի ցուցակը, որոնց ձեռնարկությունների վրա տարածվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ա» կետով նախատեսված արտոնությունները.

բ) այն կազմակերպությունների և ֆոնդերի ցուցակը, որոնց վրա տարածվում են «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23 հոդվածի «ժ» կետով նախատեսված արտոնությունները.

գ) «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6 և 14 հոդվածներում նախատեսված տնտեսական ու այլ առևտրական գործունեության տարբեր ձևերից ստացված եկամուտների և կատարված ծախսերի հաշվարկման առանձնահատկությունները սահմանելու կարգը.

դ) գործունեության այն տեսակների ցանկը, որոնց համար չի գործում «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22 հոդվածով տրված արտոնությունը.

2) մինչև 1992թ. մարտի 1-ը սահմանել`

ա) օրենքի 5 հոդվածի համաձայն` արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) արտադրման և իրացման առանձին ծախսերի նորմաները.

բ) տնտեսական և այլ առևտրական գործունեության շահութաբերության հաշվարկման կարգը` հաշվի առնելով շուկայական մեխանիզմի գործման պայմանները:

3) մինչև 1992թ. հուլիսի 1-ը կենտրոնացված կարգով բյուջեի հետ փոխհարաբերություններ ունեցող ձեռնարկությունների իրավական կարգավիճակը համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությանը:

4) մինչև 1992թ. հոկտեմբերի 1-ը սահմանել տնտեսական գործունեության ցուցանիշների հաշվապահական հաշվարկման նոր կարգը.

5) մինչև 1993թ. հունվարի 1-ը մշակել հանրապետության տարածքային տնտեսական քաղաքականության ծրագիր և դրա հիման առաջարկություններ ներկայացնել շահութահարկի արտոնյալ դրույքաչափերի վերաբերյալ.

6) ելնելով 1992թ. առաջին կիսամյակի արդյունքներից, անդրադառնալ բանկերի շահութաբերության դրույքաչափին և համապատասխան առաջարկություն ներկայացնել Գերագույն խորհուրդ.

7) 1992թ. տնտեսական տարվա արդյունքների հիման վրա անդրադառնալ շահութահարկի դրույքաչափերի վերանայման անհրաժեշտությանը` կապված ձեռնարկությունների շահութաբերության մակարդակի հետ, և համապատասխան առաջարկություն ներկայացնել Գերագույն խորհուրդ.

8) մինչև 1992թ. հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի հաստատմանը ներկայացնել «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21 հոդվածում նախատեսված դեպքերում ըստ առանձին բյուջեների շահութահարկի բաշխման կարգը, ինչպես նաև «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման հետ կապված Հայաստանի Հանրապետության օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:

9) մինչև 1994 թվականի ապրիլի 1-ը սահմանել.

ա) շահութահարկի գծով պետական բյուջե կենտրոնացված կարգով վճարումներ կատարողների ցանկը,

բ) ոչ նյութական ակտիվների, հիմնական միջոցների, ինչպես նաև այլ նյութական արժեքների իրացումից ստացված շահույթի որոշման կարգը,

գ) փայամասնակցությունից և արժեթղթերից ստացված եկամուտներից հարկի հաշվարկման և վճարման կարգը:

(լրաց. 14.02.94 որոշում)

7. Սահմանել, որ մինչև շահութահարկի հաստատագրված վճարումների նոր կարգի հաստատումը գործում է նախկինում ընդունված կարգը:

(փոփ. 19.05.92 որոշում)

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
28.11.2006, ՀՕ-199-Ն 04.01.2007, Ն-0490-I
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան