Գլխավոր տեղեկություն
Համար
N 160-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (26.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 16.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
06.05.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
06.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
26.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

06 մայիս 2024 թ.

N 160-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԿԵՐԱՏՈԿՈՆՈՒՍՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

 

1. Հաստատել կերատոկոնուսով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

06.05.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«06» մայիս 2024 թվականի

N 160-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԿԵՐԱՏՈԿՈՆՈՒՍՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H18

Եղջերենու այլ հիվանդություններ

2)

H18.6

Կերատոկոնուս

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ըստ եղջերաթաղանթի ախտահարման և ռեֆրակցիայի խանգարման աստիճանի`

ա.Փուլ 0` A. >7.25մմ B. >5.90մմ C. >490մկմ D = 20/20 (կերատոմետրիա <46.5D, պախիմետրիա ≥490մկմ),

բ. Փուլ 1` A. >7.05մմ B. >5.70մմ C. >450մկմ D. <20/20 (կոնուսաձև եղջերաթաղանթ, սկսվող Ֆոգտի գծերի առաջացում, աստիգմատիզմ ≤5դպտր, կերատոմետրիա ≤48.0 դպտր, պախիմետրիա ≥450մկմ, եղջերաթաղանթի պղտորման բացակայություն, տեսողության սրությունը 0.5-1.0, Ֆոգտի գծերի առկայություն),

գ. Փուլ 2` A. >6.35մմ B. >5.15մմ C. >400մկմ D.<20/40 (աստիգմատիզմ 5-8դպտր, կերատոմետրիա 53.0 դպտր, պախիմետրիա ≥400մկմ, եղջերաթաղանթի պղտորման բացակայություն, տեսողության սրությունը <0.5, աստիգմատիզմ 8-10 դպտր),

դ. Փուլ 3` A. >6.15մմ B. >4.95մմ C. >300մկմ D.<20/100 (կերատոմետրիա ≥53 դպտր, պախիմետրիա 300-400մկմ, եղջերաթաղանթի պղտորման բացակայություն, տեսողության սրությունը <0,2, կերատոմետրիա ≥55 դպտր),

ե.Փուլ 4` A. >6.15մմ B. >4.95մմ C.=300մկմ D. <20/100.

(կլինիկական ռեֆրակցիան չի որոշվում, պախիմետրիա ≤300մկմ, եղջերաթաղանթի կենտրոնական պղտորում, տեսողության սրությունը 0.01-0.05)

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Անհետաձգելի, պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ

8)

Գանգատներ

Քոր աչքերում, գլխացավեր, հեռուն կամ մոտ նայելիս տեսողության ոչ հստակություն, աղավաղված տեսողություն, հաճախակի թարթում

9)

Անամնեզ

Տարիքը, սեռը, ստացած բուժումները, ժառանգականությունը, առողջական այլ խնդիրները

10)

Զննման արդյունք/Ցուցում

Տեսողության սրության ստուգում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, պախիմետրիա, կերատոտոպոգրաֆիա, առաջահետին առանցքի երկարության որոշում, օֆթալմոսկոպիա, ռետինոսկոպիա, առաջային օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կիրառելի չէ

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

Կիրառելի չէ

-

-

-

Գործիքային հետազոտություններ

1)

Առկա չէ

Ավտոռեֆրակտոմետրիա

1

1

Աստիգմատիզմ ≥(-)5.0D

2)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

0,75

0,75

 Սկզբնական փուլերում եղջերաթաղանթը՝ թափանցիկ, ուշ փուլում՝ կենտրոնական հատվածի պղտորում, կոնաձև արտափքում, Ֆոգտի գծերի առկայություն դեսցեմետյան թաղանթում, հարօպտիկ հատվածում երկաթի իոնների կուտակում՝ Ֆլեյշերի ախտանիշ

3)

Առկա չէ

Օֆթալմոսկոպիա

0,5

0,5

4)

Առկա չէ

Տոնոմետրիա

0,75

0,75

 9-24

5)

Առկա չէ

Պախիմետրիա

1

1

 ≤400մկմ

6)

Առկա չէ

Առաջահետին առանցքի երկարության որոշում

1

1

 ≥23.0 մմ

7)

Առկա չէ

Կերատոմետրիա

1

1

 ≤48.0 դպտր

8)

Առկա չէ

Առաջային օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա

 0,75

0,75

Եղջերաթաղանթի հաստության դետալային գնահատում, վիրաբուժական միջամտության արդյունքի գնահատում

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինաց-

ված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Թիամին (թիամինի հիդրոքլորիդ), ռիբոֆլավին (ռիբոֆլավին նատրիումի ֆոսֆատ), պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ), նիկոտինամիդ 5մգ/մլ+1մգ/մլ+5մգ/մլ+

50մգ/մլ

Թիամին (թիամինի հիդրոքլորիդ), ռիբոֆլավին (ռիբոֆլավին նատրիումի ֆոսֆատ), պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ), նիկոտինամիդ 5մգ/մլ+1մգ/մլ+

5մգ/մլ+50մգ/մլ

լուծույթ ներարկ-ման

3-5ր. մեկ անգամ

 30ր

 1 ներարկիչ

1 օր

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Եղջերաթաղանթի քռոս-լինքինգ (ստանդարտ, աքսելերացված)

1

0,5

2)

Օրթոկերատոլոգիական ոսպնյակներ

1

0,75

3)

Սկլերալ ոսպնյակներ

1

0,75

4)

Ֆակիկ տորիկ լինզայի իմպլանտացիա

0,75

0,5

5)

Ներեղջերաթաղանթային սեգմենտնտների իմպլանտացիա

0,75

0,75

6)

Կեռատոպլաստիկա (թափանցող,շերտավոր)

0.75

0.75

7)

Ակնոցային կորեկցիա: Պահպանել մարմնի ճիշտ դիրքը տեսողական աշխատանքի ժամանակ։ Չկարդալ պառկած, մեքենայի մեջ։ Պահպանել գրքից 35սմ հեռավորություն:

1

 1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. https://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7856970/table/T1/?report=objectonly

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 16 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան