ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«07» մայիսի 2024 թ. |
N 29-Ն |
ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆԻ «ՇԱԽՄԱՏ» ԱՌԱՐԿԱՅԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Հրամայում եմ
1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատությունների 4-րդ դասարանի «Շախմատ» առարկայի ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Նախարար`
|
Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ |
Հավելված ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի N 29-Ն հրամանի |
«ՇԱԽՄԱՏ» - 4-րդ ԴԱՍԱՐԱՆ
Հիմնական գաղափարներ
1. Իրավիճակների վերլուծություն և լուծման տարբերակների որոնում
2. Այլընտրանքային որոշումների ընդունում
3. Գնահատում և պլանավորում
4. Գիտելիքի կիրառում
Բաժին |
Թեմա |
Հիմնական գաղափարներ |
1. Շախմատային ավարտներ |
1.1 Մատային դիրքերի ստեղծում 1.2 Գլուխկոտրուկներ խաղաքարերի գույներով 1.3 Երկքայլանի մատային խնդիրներ. ցուգցվանգ 1.4 Վերջնախաղ` նավակը զինվորի դեմ 1.5 Վերջնախաղ` ձին զինվորի դեմ 1.6 Մատ՝ ձիով և փղով 1.7 Վերջնախաղեր`տարադաշտ փղերով 1.8 Եռաքայլ մատային դիրքեր 1.9 Երկքայլանի մատային խնդիրներ |
Իրավիճակների վերլուծություն և լուծման տարբերակների որոնում |
2. Մարտավարություն |
2.1 Մարտավարական հնարքներ. զոհաբերում «խեղդուկ մատ» 2.2 Կրկնակի հարված 2.3 Շեղում 2.4 Հրապուրում 2.5 Գծի բացում 2.6 Ծանրաբեռնված խաղաքար 2.7 Անցունակ զինվորը 2.8 Գծային հարված 2.9 Միջանկյալ շախ 2.10 Հավերժական շախ 2.11 Մատ վերջին հորիզոնականում 2.12 Ծուղակներ. թագուհին ծուղակում 2.13 Ծուղակներ. այլ խաղաքարերը ծուղակում |
Այլընտրանքային որոշումների ընդունում |
3. Ռազմավարություն |
3.1 Սկզբնախաղի կանոնները 3.2 Դիրքի գնահատում 3.3 Ռազմավարություն. պլան (ծրագիր) 3.4 Ռազմավարություն. բաց գծի գրավում 3.5 Ընթացիկ պլան. կանխարգելում 3.6 Ընթացիկ պլան. թույլ դաշտեր 3.7 Ընթացիկ պլան. «լավ» և «վատ» ձիեր ու փղեր 3.8 Անթագակիր չեմպիոնների ռազմավարությունը 3.9 Վիլհելմ Ստեյնիցի ռազմավարությունը 3.10 Տիգրան Պետրոսյանի ռազմավարությունը |
Գնահատում և պլանավորում |
4. Շախմատային խաղ |
Թեմատիկ խաղեր Ներդասարանական խաղեր Ներդպրոցական խաղեր |
Գիտելիքի կիրառում |
5.Նախագծային աշխատանք |
Հայ չեմպիոններ Աշխարհի չեմպիոններ |
Թեմա 1.1 -1.8 | |
Շախմատային վերջնախաղեր | |
Նպատակը | |
1.1 Զարգացնել սովորողի ստեղծագործական մտածողությունն ու ստեղծարարությունը: 1.2 Զարգացնել սովորողի պատկերացումն ու հիշողությունը: Ուսուցանել գունային գլուխկոտրուկների սկզբունքները, ուղղորդել՝ գտնելու և ստեղծելու գունային գլուխկոտրուկներ: 1.3 Ցուգցվանգային խնդիրների միջոցով զարգացնել բազմատարբերակային մտածողությունը, ձևավորել վերլուծելու հմտություններ: 1.4-1.7 Ձևավորել ալգորիթմ կազմելու հմտություններ: Զարգացնել սովորողների պլանավորման, նպատակադրման և ծրագրերի իրականացման կարողություններ: Ձևավորել բազմաթիվ տարբերակների վերլուծության կարողություն: Զարգացնել տարածական ընկալում և անելանելի իրավիճակներում տարբերակներ գտնելու կարողություն: 1.8 Ձևավորել պլանավորում` երեք սեփական քայլեր և հակառակորդի երկու հակաքայլերի կանխատեսում: Ձևավորել կանխատեսելու և կանխարգելելու հմտություններ: | |
Վերջնարդյունքները | |
1.1 Ստեղծել մատային դիրքեր` օգտագործելով 5 և ավելի խաղաքարեր: 1.2 Ստեղծել մատային դիրքեր` փոփոխելով խաղաքարերի գույնը: 1.3 Վերլուծել շախմատային խնդիրը, բաժանել այն մասերի, բացառել սխալ տարբերակները և գտնել ճիշտ պատասխանները: Առանց խաղաքարերը տեղաշարժելու՝ մտքում փոփոխել տրված դիրքը, մատ անել երկու քայլից: Կանխարգելել հակառակորդի մտահղացումները: 1.4 Պլանավորել, ցուցադրել և մեկնաբանել նավակի և արքայի, զինվորի և արքայի համագործակցային քայլերը, որոնել և գտնել հաղթանակի և ոչ-ոքիի ուղիները: 1.5 Պլանավորել, ցուցադրել և մեկնաբանել ձիու և արքայի, զինվորի և արքայի համագործակցային քայլերը, որոնել և գտնել հաղթանակի և ոչ-ոքիի ուղիները: 1.6 Պլանավորել, ցուցադրել և մեկնաբանել փղի, ձիու և արքայի համագործակցային քայլերը, ստեղծել մատային դիրքեր: 1.7 Պլանավորել, ցուցադրել այլընտրանքային լուծումներ ոչ-ոքիի և հաղթանակի հասնելու համար: 1.8 Վերլուծել խնդիրը և բացառելով սխալ տարբերակները՝ որոնել ու գտնել ճիշտ պատասխաններ: Առանց խաղաքարերը տեղաշարժելու, մտքում փոփոխել տրված դիրքը, մատ անել երեք քայլից: Կանխարգելել հակառակորդի մտահաղացումները: | |
Բովանդակությունը | |
1.1 Մատային դիրքերի ստեղծում 1.2 Գլուխկոտրուկներ խաղաքարերի գույներով 1.3 Երկքայլանի մատային խնդիրներ. ցուգցվանգ 1.4 Վերջնախաղ` նավակը զինվորի դեմ 1.5 Վերջնախաղ` ձին զինվորի դեմ 1.6 Մատ ձիով և փղով 1.7 Վերջնախաղեր տարադաշտ փղերով 1.8 Եռաքայլ մատային դիրքեր 1.9 Երկքայլանի մատային խնդիրներ | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
խաչվող հասկացություններ |
Մատային դիրքերի ստեղծում 5 և ավելի խաղաքարերով: Գունային գլուխկոտրուկների լուծում: Գունային գլուխկոտրուկների ստեղծում: Ցուգցվանգային խնդիրների լուծում: Նավակային վերջնախաղերի թեմատիկ խաղ: Նավակային վերջնախաղերի խնդիրների լուծում: Ձիերի վերջնախաղերի խնդիրների լուծում: Մատային խաղեր փղով և ձիով և խնդիրների լուծում: Տարադաշտ փղերով խնդիրների լուծում: Եռաքայլ խնդիրների լուծում: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Շախմատային «գեղեցիկ» և հետաքրքիր իրավիճակներ ստեղծելու կարողության ձևավորում։ Համակարգեր և մոդելներ Մատային մոդելները և վերջնախաղերը հասկանալու և կիրառելու հմտությունների ձևավորում: Օրինաչափություններ Խաղի կանոնների իմացություն, գործող օրինաչափությունների համադրում: Պատճառ և հետևանք Յուրաքանչյուր որոշման և քայլի հիմքում գործող մեխանիզմների կիրառում: Կայունություն և փոփոխություն Դինամիկ փոփոխությունների ընկալում։ Մեխանիզմ և կանխատեսում |
Միջառարկայական կապեր | |
Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Նորի ստեղծում: Մաթեմատիկա - Կարողանա բացահայտել և հասկանալ խնդրի պահանջները և լուծել այն: Արվեստ: Նորի ստեղծում: | |
ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ | |
Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35 |
Թեմա 2.1-2.13 |
Մարտավարություն |
Նպատակը | |
Ձևավորել այլընտրանքային որոշումների կայացման կարողություններ: Զարգացնել երևակայությունը մարտավարական հնարքների վերլուծությամբ: Զարգացնել որոնողական գործունեություն | |
Վերջնարդյունքները | |
Գնահատել և վերլուծել իրավիճակը, որոնել և գտնել այլընտրանքային ուղիներ` կիրառելով մարտավարական հնարքներ: | |
Բովանդակությունը | |
2.1 Մարտավարական հնարք «Զոհաբերում», «խեղդուկ մատ» 2.2 Մարտավարական հնարք «Կրկնակի հարված 2.3 Մարտավարական հնարք «Շեղում» 2.4 Մարտավարական հնարք «Հրապուրում» 2.5 Մարտավարական հնարք «Գծի բացում» 2.6 Մարտավարական հնարք «Ծանրաբեռնված խաղաքար» 2.7 Մարտավարական հնարք «Անցունակ զինվոր» 2.8 Մարտավարական հնարք «Գծային հարված» 2.9 Մարտավարական հնարք «Միջանկյալ շախ» 2.10 Մարտավարական հնարք «Հավերժական շախ» 2.11 Մարտավարական հնարք «Մատ վերջին հորիզոնականում» 2.12 Մարտավարական հնարք «Թագուհին ծուղակում» 2.13 Մարտավարական հնարք «Այլ խաղաքարերը ծուղակում» | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
խաչվող հասկացություններ |
Խնդիրների լուծում մարտավարական հնարքներով: Խնդիրների ստեղծում մարտավարական հնարքներով: |
Անհատական և մշակութային արժեհամակարգ Մարտավարական իրավիճակների ստեղծում և մոդելավորում: Համակարգեր և մոդելներ Մարտավարական մոդելները հասկանալու և կիրառելու հմտություններ: Պատճառ և հետևանք Յուրաքանչյուր որոշման և քայլի հիմքում գործող մեխանիզմների կիրառում: Մարտավարական իրավիճակներում պատճառահետևանքային կապերի վերհանման և վերլուծության հմտությունների ձևավորում: |
Միջառարկայական կապեր | |
Մայրենի լեզու – Անվանումները կարդալու, մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված և համոզիչ արտահայտելու կարողություն։ Նորի ստեղծում: Մաթեմատիկա - Խնդրի լուծման փուլերը պլանավորելու կարողություն: Արվեստ - Նորի ստեղծում: Գեղեցիկի ընկալում: | |
ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ | |
Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35 |
Թեմա 3.1-3.10 | |
Ռազմավարություն | |
Նպատակը | |
Զարգացնել քննադատական և բազմատարբերակային մտածողություն: Զարգացնել գնահատելու, պլանավորելու կարողություններ: | |
Վերջնարդյունքները | |
Մեկնաբանել ռազմավարական ծրագրերը, վերլուծել դրանք, ներկայացնել տեսակետները, հիմնավորել դրանք: Ընտրել նպատակներ. գնահատել, պլանավորել դրանք և իրականացնել գործնականում: | |
Բովանդակությունը | |
3.1 Սկզբնախաղի կանոնները 3.2 Դիրքի գնահատում 3.3 Ռազմավարություն. պլան (ծրագիր) 3.4 Ռազմավարություն. բաց գծի գրավում 3.5 Ընթացիկ պլան. կանխարգելում 3.6 Ընթացիկ պլան. թույլ դաշտեր 3.7 Ընթացիկ պլան. «լավ» և «վատ» ձիեր ու փղեր 3.8 Անթագակիր չեմպիոնների ռազմավարությունը 3.9 Վիլհելմ Ստեյնիցի ռազմավարությունը 3.10 Տիգրան Պետրոսյանի ռազմավարությունը | |
Առաջարկվող գործունեության ձևեր |
խաչվող հասկացություններ |
• Ռազմավարական իրավիճակների քննարկում: • Բանավեճ «Պլանավորումը շախմատում և կյանքում» թեմայով: • Ռազմավարական ծրագրերի քննարկում: |
Օրինաչափություններ Խաղի կանոնների իմացություն, գործող օրինաչափությունների համադրում: Պատճառ և հետևանք Յուրաքանչյուր որոշման և քայլի հիմքում գործող մեխանիզմների կիրառում: |
Համակարգեր և մոդելներ Խաղի մասերի մոդելների կառուցման հմտություններ: Կայունություն և փոփոխություն Դինամիկ փոփոխությունների ընկալման հմտություններ: | |
Միջառարկայական կապեր | |
Մայրենի լեզու - Նորածանոթ հասկացությունները կարդալու, մտապահելու, սեփական մտքերը գրագետ, տրամաբանված, համոզիչ և հակիրճ արտահայտելու կարողություն։ Նորի ստեղծում: Մաթեմատիկա - Խնդրի պայմանը և պահանջը բացահայտելու և լուծելու կարողություն: Արվեստ - Նորի ստեղծում: | |
ԿԱՊԸ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՏԱՐՐԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՈՒՍՈՒՄՆԱՌՈՒԹՅԱՆ ԱԿՆԿԱԼՎՈՂ ՎԵՐՋՆԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՀԵՏ | |
Տ1,Տ3,Տ4,Տ6,Տ7,Տ8,Տ9,Տ11,Տ12,Տ15,Տ16,Տ22,Տ23,Տ25,Տ26,Տ27,Տ28,Տ29,Տ32,Տ35 |
ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՑԱՆԿ
1. Հանրակրթության մասին ՀՀ օրենքը:
2. Հանրակրթության պետական չափորոշիչ, հաստատված ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 4-ի N 136-Ն որոշմամբ։
3. Հանրակրթության պետական կրթակարգ, միջնական կրթության պետական չափորոշիչ, Երևան, «Անտարես», 2004:
4. Հանրակրթության պետական չափորոշչի, առարկայական չափորոշիչների և ծրագրերի վերանայման կարիքի գնահատման ուսումնասիրություն, պատրաստվել է «Ի-Վի քոնսալթինգ» ՓԲԸ-ի և «Այբ» կրթական հիմնադրամի կողմից, ԿԳՆ «Կրթական ծրագրերի կենտրոն» գրասենյակի պատվերով, Երևան, 2016:
5. Թումանյան Հ.Տ., Շախմատ 2, Դասագիրք, Երևան, 2017 թ. :
6. Թումանյան Հ.Տ., Շախմատ 3, Դասագիրք, Երևան, 2015 թ. :
7. Թումանյան Հ.Տ., Շախմատ 4, Դասագիրք, Երևան, 2019 թ. :
8. Միսակյան Ս.Զ., Շախմատ 2-4, Մեթոդական ուղեցույց, Երևան, 2013թ. :
Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|