Գլխավոր տեղեկություն
Համար
N 27-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.05.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» մայիսի 2024 թ.

N 27-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» (4-ՐԴ, 9-ՐԴ ԵՎ 12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐ) ԱՌԱՐԿԱՅԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Թվային գրագիտություն և համակարգչային գիտություն» (4-րդ, 9-րդ և 12-րդ դասարաններ) առարկայի օրինակելի ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

 

5/7/2024

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

 ՀՀ կրթության, գիտության,

 մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի մայիսի 7-ի

N 27-Ն հրամանի

 

«ԹՎԱՅԻՆ ԳՐԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀԱՄԱԿԱՐԳՉԱՅԻՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆ» ԱՌԱՐԿԱՅԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ԾՐԱԳՐԵՐ

 

(4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններ)

 

4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

Թեմա 1

Դասարան 4

Էլեկտրոնային ապահովություն և առողջություն

Կոդ - (ՀՄԳՀՄՀԱՊ1)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել էլեկտրական/էլեկտրոնային սարքերը անվտանգ օգտագործելու և շահագործելու հմտություններ։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Նկարագրել ֆիզիկական ապահովությունը վտանգող հիմնական խնդիրները, օրինակ՝ սարքերի գերծանրաբեռնվածություն, տաքացում:

- Նկարագրել պարզ քայլեր, որոնցով հնարավոր է խուսափել էլեկտրական սարքերի վտանգներից:

- Նկարագրել քայլեր, որոնք կնվազեցնեն ՏՏ սարքերի օգտագործման ժամանակ ապահովության և առողջության հնարավոր վտանգները:

Բովանդակություն

Էլեկտրոնային ապահովություն և առողջություն:

Ճանաչում ենք սարքերի անսարքությունները։

 Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

- Հարցեր տալ և խնդիրներ սահմանել:

- Ներգրավվել ապացույցից բխող փաստարկման/հիմնավորման գործընթացում:

 - Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել:

Պատճառ և հետևանք

 Էներգիա և նյութ

Անհատ և հարաբերություններ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ5

Կ3

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ14

Տ31

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում անվտանգ կիրառել համակարգիչները, քանի որ դրանք կարևոր են առողջության համար։

Կարողանալ պահպանել անվտանգության կանոնները էլեկտրական սարքավորումներով աշխատելիս:

Նկարագրել քայլեր, որոնք կնվազեցնեն ՏՏ սարքերի օգտագործման ժամանակ ապահովության և առողջության հնարավոր վտանգները:

Թեմա 2

Դասարան 4

Ում և ինչ պատմել կամ չպատմել մեր մասին

Կոդ - (ՀՄԳՀՄՀԱՊ2)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել անձնական տվյալները ճանաչելու և դրանց գաղտնիությունը ապահովելու հմտություններ։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Բացատրել, թե ինչ են անձնական տվյալները:

- Բացատրել, թե ինչու պետք է անձնական տվյալները գաղտնի և պաշտպանված լինեն:

- Նկարագրել էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով անձնական տվյալների հնարավոր տարածման վտանգները:

Բովանդակություն

Էլեկտրոնային ապահովություն:

Անձնական տվյալներ։

 Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

- Հարցեր տալ և խնդիրներ սահմանել:

 - Ներգրավվել ապացույցից բխող փաստարկման/հիմնավորման գործընթացում:

- Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել:

Պատճառ և հետևանք,

Անհատ և հարաբերություններ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ3

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ31

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում պահպանել Էլեկտրոնային ապահովությունը՝ անձնական տեղեկատվությունը պահել գաղտնի և չտարածել։

Թեմա 3

Դասարան 4

Նոր նպատակներ տեքստերի և աղյուսակների համար

Կոդ - (ՀՄԳԹԳԾՕԳՏ1)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել հմտություններ՝ ընտրելու և գործարկելու համապատասխան համակարգչային ծրագրեր, կիրառել դրանք բազմազան առաջադրանքներ կատարելու համար։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Սահմանել պարբերության ձևաչափերը` հավասարեցում ձախից, աջից, կենտրոնից, երկու եզրից: ։

- Ներմուծել և խմբագրել նկարներ, գրաֆիկական պատկերներ։

 Թվային աղյուսակներով աշխատանք.

- ներմուծել տվյալներ, տեքստ և բանաձևեր թվային աղյուսակների բջիջներում։

- բացատրել, թե ինչպես են թվային աղյուսակներում հաշվողական գործողությունները կատարվում ավտոմատ կերպով։

-

Բովանդակություն

Նպատակային տեքստեր.

- ներմուծել նկարներ փաստաթղթում,

- ներմուծել գրաֆիկական պատկերներ փաստաթղթում

- Սահմանել պարբերության ձևաչափ։

Նպատակային աղյուսակներ.

- տվյալներ, տեքստ և բանաձևեր,

- հաշվարկների ավտոմատացում:

 Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

- Հարցեր տալ և խնդիրներ սահմանել:

- Տվյալներ վերլուծել և մեկնաբանել:

- Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Զարգացում

Կառուցվածք և գործառույթ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ5

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ14

Միջառարկայական կապեր

 

Մաթեմատիկա

- Կարողանալ ստեղծել աղյուսակներ, անել հաշվարկներ, դրանք ավտոմատացնել։

Արվեստ

- Կարողանալ թեմային համապատասխան նկարներ ընտրել։

Թեմա 4

Դասարան 4

Ինչպես ցուցադրել մեր աշխատանքը

Կոդ - (ՀՄԳԹԳԾՕՊՏ1)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել բովանդակությունը առավել արդյունավետ ներկայացնելու համար համակարգչային ծրագրեր օգտագործելու հմտություններ։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Անհատապես կամ համագործակցությամբ ստեղծել սահիկաշարեր /ցուցադրություններ/, տեսանելի և արդյունավետ ներկայացնելով մտքերն ու գաղափարները։

- Ձևավորել ներմուծած տեքստը։

Բովանդակություն

Սահիկաշարեր նպատակի համար.

- սահիկաշարեր՝ տեղեկացնում ենք ցուցադրություններով։

 Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

 - Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

- Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել:

Անհատ և հարաբերություններ

Անհատական և մշակութային արժեհամակարգ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ9

Տ15

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում կարողանալ թեմային համապատասխան սահիկաշարեր ստեղծել։

Թեմա 5

Դասարան 4

Աշխատում ենք միասին, կիսվում մեր աշխատանքով և ստանում մյուսներից

Կոդ - (ՀՄԳԹԳԾՕՊՏ1)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Զարգացնել էլեկտրոնային փոստից օգտվելու կարողություններ։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

-Կիրառել էլեկտրոնային փոստը՝ կցել, ուղարկել և ստանալ կից ֆայլեր։

Բովանդակություն

Ուսումնասիրում ենք էլեկտրոնային փոստի գործիքները.

-կցում, ուղարկում, ստանում և բացում ենք ֆայլեր։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

 - Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

- Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել:

Մասշտաբ, համամասնություն և քանակ

Անհատ և հարաբերություններ

Կառուցվածք և գործառույթ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ9

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում ուսումնական նյութերի փոխանակման նպատակով ուղարկել և ստանալ էլեկտրոնային նամակներ՝ կցելով ֆայլեր։

Հայոց լեզու

- Գրել գրագետ նամակներ, ճիշտ ձևակերպել նամակի վերնագիրը, բովանդակությունը։

Թեմա 6

Դասարան 4

Աշխատում ենք նիշքերի հետ

Կոդ - (ՀՄԳՍՐՔԱՇԽ2)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել նիշքերի ցուցադրման տարբեր հատկանիշներ սահմանելու և նիշքերի հատկություններից օգտվելու հմտություններ։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- տեսակավորել ըստ տարբեր հատկանիշների

- կարգավորել նիշքերի ցուցադրման տարբերակները

- ցուցադրել նիշքի հատկությունները։

Բովանդակություն

Նիշքեր․ ինչպես կիրառել դրանք․

- նիշքերի ցուցադրման տարբերակներ,

- նիշքերի տեսակավորումը՝ ըստ տարբեր հատկանիշների,

- նիշքի հատկություններ։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

 - Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

- Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել:

 Պատճառ և հետևանք

Կառուցվածք և գործառույթ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ5

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ14

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում կիրառել նիշքերը՝ աշխատանքը ավելի արդյունավետ կազմակերպելու համար։

Թեմա 7

Դասարան 4

Տեխնիկական խնդիրներ

Կոդ - (ՀՄԳՍՐՔԽԼԾ2)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել համակարգչային սարքերի և ծրագրերի անսարքությունների հետ կապված խնդիրների հայտնաբերման և լուծման կարողություններ։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Վերագործարկել սարքերը, ստուգել հոսանքի, ցանցի առկայությունը, գտնել, բացել և փակել ծրագրերը։

Բովանդակություն

Լուծում ենք տեխնիկական խնդիրներ․

- սարքի վերագործարկում,

- ծրագրի վերաբացում,

- հոսանքի սնուցման ստուգում,

- ցանցի առկայության ստուգում,

- սարքի միացման ստուգում,

- արդյոք Caps Lock ստեղնը միացված չէ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

 - Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Մասշտաբ, համամասնություն և քանակ

Էներգիա և նյութ

Կառուցվածք և գործառույթ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ9

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում կարողանալ հայտնաբերել համակարգչային սարքերի և ծրագրերի անսարքությունների հետ կապված խնդիրները և առաջարկել լուծումներ։

Թեմա 8

Դասարան 4

Տվյալները պատկերելու եղանակները

Կոդ - (ՀՄԳԱՄՏԾՌԵՊ2)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել տեղեկատվությունը հավաքագրելու և այն տարբեր տեսողական ձևաչափով ներկայացնելու կարողություններ։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Ներկայացնել հավաքված տվյալները էլեկտրոնային աղյուսակի միջոցով՝ ստեղծելով դրանցից երկու կամ ավելի արտապատկերում, ինչպիսիք են սյունակաձև գրաֆիկները, շրջանաձև գծապատկերները:

- Համեմատել տվյալների տարբեր արտապատկերումները՝ ընդգծելով դրանց օգտակարությունն ու կիրառելիությունը:

Բովանդակություն

Ինչպե՞ս տվյալներից ստանալ գծապատկերներ.

- սյունակաձև գծապատկեր,

- շրջանաձև գրաֆիկներ։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

- Հետազոտություններ պլանավորել և իրականացնել:

- Տվյալներ վերլուծել և մեկնաբանել:

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

Օրինաչափություն

Պատճառ և հետևանք

Մասշտաբ, համամասնություն և քանակ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

Կ1

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ3

Տ15

Միջառարկայական կապեր

 

Մաթեմատիկա

- Կիրառել տվյալների ներկայացման տարբեր ձևեր։

Թեմա 9

Դասարան 4

Քայլերից դեպի շարժանկարներ հերոսների օգնությամբ։

Կոդ(ՀՄԳԱՄՏԾԾՐԳ4)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել որոշակի արդյունքի հասնելու համար քայլերի հաջորդականություն մշակելու կարողություն։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Բաղդատել առաջադրանքներն ավելի պարզ քայլերի:

- Մշակել ալգորիթմ որոշակի արդյունքի հասնելու համար:

- Իրականացնել այն բլոկների վրա հիմնված ծրագրավորման լեզվում։

- Բացատրել կոդը՝ օգտագործելով մեկնաբանություններ:

Բովանդակություն

Ինչպես ստեղծել պատմության շարժանկար․

- դրվագների և դեպքերի որոշում,

- դեպքերի կազմակերպում բոլոր հերոսների համար:

Կոդի մեկնաբանություններ.

- ինչպես ստեղծել մեկնաբանություն,

- մեկնաբանությունների օգտակարությունը:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

- Հարցեր տալ և խնդիրներ սահմանել:

- Մոդելներ մշակել և օգտագործել:

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

- Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Պատճառ և հետևանք

Համակարգ և մոդել

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ9

Տ12

Միջառարկայական կապեր

 

Մաթեմատիկա

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

Թեմա 10

Դասարան 4

Պայմաններ

Կոդ - (ՀՄԳԱՄՏԾՌԵՊ4)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել տրամաբանական փաստարկ բերելու, դրա ելքը կանխատեսելու, ալգորիթմական լուծումներ գտնելու հմտություններ։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Տրված իրավիճակներում գտնել/նկարագրել պայմանները, բերել տրամաբանական փաստարկ պայմանի ելքի մասին։

- Պլանավորել ալգորիթմ, որը պայմանից կախված կունենա տարբեր արդյունքներ։

- Իրականացնել ալգորիթմները բլոկների վրա հիմնված ծրագրավորման լեզվով:

Բովանդակություն

- Պլանավորում ենք ալգորիթմներ, որոնք պարունակում են պայմաններ։

- Պայմանի ալգորիթմերը բլոկների վրա հիմնված ծրագրավորման լեզվում։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

-Մոդելներ մշակել և օգտագործել:

-Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

- Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Օրինաչափություն

Պատճառ և հետևանք

Համակարգ և մոդել

ՀՊՉ Կարողունակություններ

Կ2

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ8

Տ9

Տ10

Միջառարկայական կապեր

 

Մաթեմատիկա

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

Թեմա 11

Դասարան 4

Նկարում ու ստեղծում ենք պատկերներ ցիկլերի օգնությամբ

Կոդ - (ՀՄԳԱՄՏԾՌԵՊ4)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել հմտություններ, որոնց օգնությամբ հնարավոր է լուծել որևէ խնդիր՝ օգտագործելով հաջորդականություններ, ցիկլեր և պարզ հանգույցներ:

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Ստեղծել ցիկլային ալգորիթմ պատկեր ստանալու համար։

- Գտնել կրկնվող հատվածներ ծրագրում։

- Ստեղծել պարզ ծրագիր ցիկլերի կիրառմամբ։

Բովանդակություն

 Ստեղծում ենք ցիկլային ալգորիթմներ:

Ինչպե՞ս նկարել ցիկլերի օգնությամբ․

- պարզ պատկերներ,

- իրար նկատմամբ տեղափոխված պատկերներ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

-Մոդելներ մշակել և օգտագործել:

-Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

- Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

 Օրինաչափություն

Պատճառ և հետևանք

Համակարգ և մոդել

ՀՊՉ Կարողունակություններ

Կ2

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ8

Տ9

Տ10

Միջառարկայական կապեր

 

Մաթեմատիկա

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

Թեմա 12

Դասարան 4

Կիրառում ենք փոփոխականներ

Կոդ - (ՀՄԳԱՄՏԾՌԵՊ4)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել ծրագրեր ստեղծելու կարողություններ, որոնցում օգտագործում են փոփոխականներ՝ տվյալներ պահելու և դրանք փոփոխելու համար:

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Գտնել/ճանաչել այն մեծությունները, որոնց արժեքները փոփոխելու համար հնարավոր է օգտագործել փոփոխականներ՝ ծրագրի աշխատանքի ընթացքում։

- Օգտագործել փոփոխականները մեծությունների արժեքները փոխելու համար:

Բովանդակություն

Փոփոխականներ:

Օգտագործում ենք փոփոխականներ։

Ինչպես ղեկավարել մի քանի հերոսի գործողություններ՝ օգտագործելով փոփոխականներ։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

 - Մոդելներ մշակել և օգտագործել:

- Տվյալներ վերլուծել և մեկնաբանել:

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

Համակարգ և մոդել

Էներգիա և նյութ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Տ12

Տ9

Միջառարկայական կապեր

 

Մաթեմատիկա

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

 

9-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

Թեմա 1

Դասարան 9

Հիմնական թվային վտանգները

Կոդ - (ՀՄԳ9ՀՄՀԱՊ5)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ներկայացնել/ բացատրել այն վտանգները , որոնք առնչվում են տեխնոլոգիայի օգտագործման տարբեր ձևերին։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա․

- Նկարագրել համակարգչային ծրագրերից առաջացող մի շարք վնասակար ծրագրերը (Սպամ, ֆիշինգ, Տրոյական ձի, լրտեսող ծրագրեր, գովազդային ծրագրեր):

- Օրինակներով բացատրել, թե ինչպես է հնարավոր խուսափել վնասակար ծրագրերի ազդեցությունից (ծրագրային ապահովումներ ներբեռնելիս, տեղադրելիս, հիպերհղումներ կամ հղումներ բացելիս, ֆայլեր ներբեռնելիս)

Բովանդակություն

Էլեկտրոնային ապահովություն:

- Սպամ, Ֆիշինգ, Տրոյական ձի, որդեր, լրտեսող ծրագրեր, գովազդային ծրագրեր:

- Ինչպե՞ս տարբերել ապահով էլեկտրոնային հաղորդագրությունները և ծրագրային ապահովումները վնասակարից:

 Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

- Մոդելներ մշակել և օգտագործել:

- Ներգրավվել ապացույցից բխող փաստարկման/հիմնավորման գործընթացում:

Անհատ և հարաբերություններ

Պատճառ և հետևանք

ՀՊՉ Կարողունակություններ

Կ8

Կ3

Կ2

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Հ13

Հ46

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում պահպանել էլեկտրոնային ապահովությունը, գիտակցել հիմնական թվային վտանգները, խուսափել առարկայի շրջանակում կիրառվող ծրագրերի վնասակար ազդեցություններից։

Թեմա 2

Դասարան 9

Տվյալների պաշտպանություն, հաքերություն

Կոդ - (ՀՄԳ9ՀՄՀԱՊ13)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել հաքերության նպատակները բացատրելու և գործունեության տեսակները տարբերակելու կարողություններ։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Սահմանել հաքերություն եզրույթը և նկարագրել դրա ազդեցությունը:

- Տարբերել սպիտակ, մոխրագույն և սև գլխարկով հաքերներին նրանց գործունեության հիման վրա:

Բովանդակություն

- Պետական հովանավորության տակ գտնվող և կիբերհանցավոր հաքերային խմբերի գործունեության տեսակները, դրանց իմաստը:

- Սեփական համակարգչի և էլեկտրոնային հաշիվների պաշտպանությունը հաքերային հարձակումներից։

 Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

- Հարցեր տալ և խնդիրներ սահմանել:

- Ներգրավվել ապացույցից բխող փաստարկման/հիմնավորման գործընթացում:

- Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել։

Պատճառ և հետևանք

Անհատ և հարաբերություններ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ5

Կ7

Կ8

Կ3

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Հ10

Հ13

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում պահպանել Էլեկտրոնային ապահովությունը՝ անձնական տեղեկատվությունը պահել գաղտնի և չտարածել, սեփական համակարգչի և էլեկտրոնային հաշիվները պաշտպանել հաքերային հարձակումներից։

Թեմա 3

Դասարան 9

Տեղեկատվական տեխնոլոգիաները և հասարակությունը

Կոդ - (ՀՄԳՀՄՀԱԶԴ1)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել համակարգչային տեխնոլոգիաների դրսևորումները համեմատելու կարողություններ, որոնք ազդում են մարդկանց առօրյա և մասնագիտական գործունեության վրա։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Նկարագրել, թե ինչպես են զարգացող տեխնոլոգիաներն ազդում առօրյա կյանքի վրա (արհեստական բանականություն, բիոմետրիկա, տեսողության ընդլայնում, ռոբոտիկա, համակարգային օժանդակությամբ թարգմանություն, 3D պատկերներ, վիրտուալ իրականություն):

Բովանդակություն

Տեխնոլոգիական ռեսուրսների վերլուծությունը մեր օրերում.

- Թվային տեխնոլոգիաների զարգացումը և ազդեցությունը առօրյա կյանքի և մասնագիտական գործունեության վրա։

 Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

  - Ներգրավվել ապացույցից բխող փաստարկման/հիմնավորման գործընթացում:

- Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել:

Պատճառ և հետևանք

Կառուցվածք և գործառույթ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ4

Կ5

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

 Հ10

Հ51

Հ40

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում կարողանալ ապագայի սարքերը ներկայացնել տվյալ առարկայի ուսումնառության շրջանակում։

Թեմա 4

Դասարան 9

Ստեղծում ենք ցուցակներ և ձևեր վեբէջերում

Կոդ - (ՀՄԳ9ԹԳԾՕԳՏ1)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել վեբէջերում ցուցակներ և ձևեր ստեղծելու կարողություններ։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Ստեղծել HTML փաստաթուղթ, որը կպարունակի ցուցակներ։

- Ստեղծել ձևեր՝ մուտքագրման դաշտ, ընտրման կոճակներ։

Բովանդակություն

- Ցուցակներ և ձևեր HTML փաստաթղթում։

 Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

 - Մոդելներ մշակել և օգտագործել :

- Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

 - Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել:

Համակարգ և մոդել

Կառուցվածք և գործառույթ

Պատճառ և հետևանք

ՀՊՉ Կարողունակություններ

Կ5

Կ2

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Հ12

Հ14

Հ07

Հ46

Հ28

Հ25

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում կարողանալ ստեղծել վեբէջեր, որոնցում կօգտագործվեն ցուցակներ և ձևեր։

Թեմա 5

Դասարան 9

Հղումները և նկարները HTML-ում

Կոդ - (ՀՄԳ9ԹԳԾՕԳՏ1)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել հղումներ պարունակող վեբէջեր ստեղծելու կարողություններ՝ պահպանելով հենքային թղթապանակի կազմման հիմունքները։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Ստեղծել պարզագույն վեբէջ՝ կիրառելով տեքստի ձևավորման նոր գործիքներ, կատարել նկարի տեղադրում։

- Վեբէջում ներառել հիպերտեքստային հղումներ և հղումներ ֆայլերին։

- Վեբէջի հենքային թղթապանակի ճիշտ կազմում։

Բովանդակություն

- Հղումները HTML-ում։

- Հենքային թղթապանակ։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

 Մոդելներ մշակել և օգտագործել:

- Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

 - Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել:

Համակարգ և մոդել

Կառուցվածք և գործառույթ

Պատճառ և հետևանք

ՀՊՉ Կարողունակություններ

Կ5

Կ2

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Հ12

Հ14

Հ07

Հ46

Հ28

Հ25

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում կարողանալ ստեղծել վեբէջեր, որոնցում կներառվեն տարատեսակ հղումներ՝ ուսումնասիրվող առարկայի շրջանակներում։

Թեմա 6

Դասարան 9

Ձևավորում ենք վեբէջը

Կոդ - (ՀՄԳ9ԹԳԾՕԳՏ1)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել վեբէջի արտաքին տեսքը ձևավորելու հմտություններ՝ բովանդակությունը լսարանին առավել պատկերավոր ներկայացնելու նպատակով։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Ձևավորել վեբէջի արտաքին տեսքը՝ սահմանելով ֆոնի գույնը, տառի գույնը, տառաչափը և այլն, օգտագործելով CSS ոճերի կասկադային աղյուսակներ։

Բովանդակություն

- CSS ոճերի կասկադային աղյուսակներ։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

 - Մոդելներ մշակել և օգտագործել:

- Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

 - Տեղեկատվություն ստանալ, գնահատել և հաղորդել:

 Համակարգ և մոդել

Կառուցվածք և գործառույթ

Պատճառ և հետևանք

ՀՊՉ Կարողունակություններ

Կ5

Կ2

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Հ12

Հ14

Հ07

Հ46

Հ28

Հ25

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում կարողանալ ձևավորել ստեղծված վեբէջերը։

Թեմա 7

Դասարան 9

Օպերացիոն համակարգեր

Կոդ - (ՀՄԳ9ՍՐՔԱՇԽ3)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել հմտություններ՝ համեմատելու ծրագրային հավելվածների, համակարգային ծրագրերի և սարքերի միջև փոխազդեցության մակարդակները:

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Թվարկել օպերացիոն համակարգի գործառույթները:

- Թվարկել և նկարագրել օպերացիոն համակարգերի տեսակները:

- Բացատրել օպերացիոն համակարգով իրականացվող առանցքային կառավարման առաջադրանքները:

Բովանդակություն

- Օպերացիոն համակարգեր (ՕՀ), դրանց պատմությունը և տեսակները:

- Օպերացիոն համակարգի գործառույթները։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

  Մոդելներ մշակել և օգտագործել:

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

 Համակարգ և մոդել

Կառուցվածք և գործառույթ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ7

Կ5

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Հ6

Հ12

Միջառարկայական կապեր

 

Բոլոր առարկաների ուսումնասիրության ընթացքում կարողանալ օպերացիոն համակարգի գործառույթները կիրառելով արդյունավետ կազմակերպել ուսումնական գործընթացը։

Թեմա 8

Դասարան 9

 Ցիկլեր և պայմանի օպերատոր

Կոդ - (ՀՄԳ9ԱՄՏԾՌԵՊ6)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել Python ծրագրավորման միջավայրում ներդրված ցիկլերի, պայմանի պարզ և բաղադրյալ օպերատորների կիրառմամբ աշխատելու հմտություններ։

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Կիրառել ներդրված ցիկլեր Python ծրագրավորման լեզվում։

- Կիրառել պայմանի պարզ և բաղադրյալ օպերատորներ Python ծրագրավորման լեզվում։

Բովանդակություն

- Ներդրված ցիկլեր։

- Պայմանի պարզ և բաղադրյալ օպերատորներ։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

 - Մոդելներ մշակել և օգտագործել:

- Տվյալներ վերլուծել և մեկնաբանել

 Պատճառ և հետևանք

Համակարգ և մոդել

Կառուցվածք և գործառույթ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ2

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Հ4

Հ6

Հ8

Միջառարկայական կապեր

 

Մաթեմատիկա

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

Թեմա 9

Դասարան 9

Ֆունկցիաներ

Կոդ - (ՀՄԳ9ԱՄՏԾԾՐԳ11)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Զարգացնել խնդիրները ավելի փոքր բաղադրիչների մասնատելու կարողություն՝ օգտագործելով այնպիսի կառուցվածքային տարրեր, ինչպիսիք են ընթացակարգերը:

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Նկարագրել պարամետրերով և առանց պարամետրի ֆունկցիաները։

- Կիրառել այդ ֆունկցիաները ծրագրում։

Բովանդակություն

- Ֆունկցիաներ և դրանց տեսակները:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

  Մոդելներ մշակել և օգտագործել:

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

- Բացատրություններ ձևակերպել և լուծումներ մշակել:

Պատճառ և հետևանք

Կառուցվածք և գործառույթ

ՀՊՉ Կարողունակություններ

Կ2

Կ5

Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Հ6

Հ7

Հ14

Միջառարկայական կապեր

 

Մաթեմատիկա

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

Թեմա 10

Դասարան 9

Զանգվածները Python լեզվում

Կոդ - (ՀՄԳ9ԱՄՏԾՌԵՊ4)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել զանգվածների կիրառմամբ խնդիրներ լուծելու կարողություններ:

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Կատարել գործողություններ զանգվածներում։

Բովանդակություն

- Գործողություններ զանգվածներով Python լեզվում:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

 - Մոդելներ մշակել և օգտագործել:

- Տվյալներ վերլուծել և մեկնաբանել:

Օրինաչափություններ

Համակարգ և մոդել

ՀՊՉ Կարողունակություններ

Կ2

Կ3

Կ5

Կ7

Կ8

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Հ6

Հ7

Հ12

Հ14

Միջառարկայական կապեր

 

Մաթեմատիկա

- Կիրառել մաթեմատիկան և հաշվողական մտածողություն:

 

12-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

Թեմա 1

Դասարան 12

Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորում

Կոդ - (ՀՄԳ12․ԱՄՏԾ․ԾՐԳ․3)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել ընթացակարգերի, մոդուլների և օբյեկտների կիրառմամբ խնդիրների լուծումներ կառուցելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- Նկարագրել օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման նրբությունները,

- Կիրառել ֆունկցիաներ, փոփոխականներ և օպերատորներ, - Լուծել խնդիրներ՝ կիրառելով գծային, ճյուղավորված, ցիկլային ալգորիթմներ։ - Կիրառել զանգվածներ՝ խնդիրներ լուծելու համար։

- օգտագործել օբյեկտի կառուցվածքը և կառուցել առարկայամետ (object-oriented) կոդ:

Բովանդակություն

- Օբյեկտ-կողմնորոշված ծրագրավորման նրբությունները:

- Ֆունկցիաներ, փոփոխականներ և օպերատորներ: - Գծային, ճյուղավորված, ցիկլային ալգորիթմներ։ - Միաչափ և երկչափ զանգվածներ։

- Օբյեկտների ներքին կառուցվածքը և կյանքի ընթացքը:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

- Մշակել և օգտագործել մոդելներ:

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն և ֆունկցիաներ:

- Ձևակերպել բացատրություններ և մշակել լուծումներ:

Համակարգ և մոդել:

Կառուցվածք և գործառույթ:

ՀՊՉ Կարողունակություններ

Կ5

Կ3

Կ2

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Մ15

Մ29

Միջառարկայական կապեր

 

Մաթեմատիկա

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

Թեմա 2

Դասարան 12

Թեստավորման եղանակներ

Կոդ - (ՀՄԳ12․ԱՄՏԾ․ԾՐԳ․5)

Նպատակ/Գիտակարգային առանցքային վերջնարդյունք. 3-րդ մակարդակ

Ձևավորել ծրագրի աշխատունակության ստուգման և հիմնավորման համար թեստային սցենարների շարք մշակելու և օգտագործելու, ինչպես նաև համապատասխան հաշվետվություններ կազմելու հմտություններ:

Վերջնարդյունքներ

Թեմայի ուսումնառության արդյունքում սովորողը կկարողանա.

- ներկայացնել թեստավորման փուլերը,

- դասակարգել թեստավորման մակարդակները,

- ընտրել և կիրառել թեստավորման ճիշտ մեթոդներ ու տեսակներ,

- համակարգել թեստավորման արդյունքներն ու կազմել հաշվետվություններ:

Բովանդակություն

- Թեստավորման հասկացությունը և կազմակերպումը:

- Թեստավորման փուլերը՝ թեստավորման պլանավորում (Test Planning), թեստավորման իրականացում (Test Execution), թեստավորման հաշվետվություն (Test Reporting):

- Թեստավորման մակարդակներ՝ մոդուլային թեստավորում (Unit Testing), ինտեգրացիոն թեստավորում (Integration Testing), համակարգային թեստավորում (System Testing), ընդունման թեստավորում (User Acceptance Testing):

- Թեստավորման մեթոդներն ու տեսակները՝ White box, Black box, Alpha և Betta թեստավորում։

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

- Հարցեր տալ և խնդիրներ սահմանել:

- Հետազոտություններ պլանավորել և իրականացնել:

- Տվյալներ վերլուծել և մեկնաբանել:

 - Կազմել հաշվետվություններ

Պատճառ և հետևանք:

Համակարգ և մոդել:

Կառուցվածք և գործառույթ:

ՀՊՉ Կարողունակություններ

Կ2 Կ7

ՀՊՉ Վերջնարդյունքներ

Մ5

Միջառարկայական կապեր

 

Մաթեմատիկա

- Կիրառել մաթեմատիկական և հաշվողական մտածողություն:

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական:

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան