Գլխավոր տեղեկություն
Համար
N 28-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (15.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.05.13-2024.05.26 Պաշտոնական հրապարակման օրը 14.05.2024
Ընդունող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ընդունման ամսաթիվ
07.05.2024
Ստորագրող մարմին
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Ստորագրման ամսաթիվ
07.05.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
15.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

«07» մայիսի 2024 թ.

N 28-Ն

 

ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ «ՏԵԽՆՈԼՈԳԻԱ» ԱՌԱՐԿԱՅԻ 1-ԻՆ ԵՎ 4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆՆԵՐԻ ԱՌԱՐԿԱՅԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հանրակրթության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով և 30-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝

 

Հրամայում եմ

 

1. Հաստատել հանրակրթական ուսումնական հաստատություններում «Տեխնոլոգիա» առարկայի 1-ին և 4-րդ դասարանների առարկայական ծրագրերը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Նախարար`

 

5/7/2024

Ժ. ԱՆԴՐԵԱՍՅԱՆ

 

Հավելված

 ՀՀ կրթության, գիտության,

 մշակույթի և սպորտի նախարարի

2024 թվականի մայիսի 7-ի

N 28-Ն հրամանի

 

Տեխնոլոգիա առարկայի ծրագիր

1-ին դասարան

 

1. Նյութեր և ռեսուրսներ

2. Նյութերի մշակում

3. Գործիքներ և սարքավորումներ

4․ Առողջ սնունդ, սննդի պատրաստում

5. Կենցաղ և ընտանիք

6. Դիզայն և կիրառական արհեստներ

7. Ընտրովի դասեր

 

Թեմա 1

Նյութեր և ռեսուրսներ

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ձևավորել հետաքրքրություն մեր շրջապատի նյութերը ճանաչելու, ուսումնասիրելու, դասակարգելու, դրանք սեփական կարիքների համար օգտագործելու նպատակով:

1.ՏՃ.ՆԿ.1.1․ Թվարկի մեր շրջապատի նյութերի անվանումները, տեսակները, հատկությունները

1.ՏՃ.ՆԿ.1.2․ Համեմատի բնական և արհեստական նյութերի, թղթի տեսակները, իմանա և նկարագրի հատկությունները

Բովանդակություն

1. Ինչ նյութերից են կազմված մեզ շրջապատող առարկաները, իրերը:

2. Բնական և արհեստական նյութեր (կոներ, տերևներ, սերմեր, արմատներ, ճյուղեր, փայտ, փրփրապլաստ, և այլն), անվանումները, ձևը, գույնը, չափերը, տեսակները, հատկությունները:

3. Բնական և արհեստական նյութերի նախապատրաստումն աշխատանքի. ընտրություն, որակավորում, մաքրում, չորացում, պահեստավորում:

4. Թուղթը և դրա հնարավորությունները գեղարվեստական աշխատանքներում:

5. Թղթի ստեղծման պատմությունը. եգիպտական պապիրուսներ:

6. Թղթի տեսակները, հատկությունները:

7. Թղթի կիրառությունը:

8. Թղթի նախապատրաստումն աշխատանքի:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Էքսկուրսիա բնության գրկում, հետաքրքիր կառուցվածք ունեցող փոքրիկ ճյուղերի, արմատների որոնում, դրանց հավաքում մշակման, շինվածքի պատրաստման նպատակով: Երեխաների հավաքած բնական և արհեստական նյութերի ուսումնասիրում, համաչափությունների դիտարկում, մաքրում, տեսակավորում, չորացում:

2. Տարբեր տեսակի թղթերի համեմատում՝ ըստ արտաքին տեսքի, ձևի, գույնի, հատկությունների:

3. Թուղթը թրջել, որոշել խոնավության նկատմամբ դրա կայունությունը: Եզրահանգումներ անել:

4. Համեմատել թաց և չոր թղթի հատկությունները:

Օրինաչափություններ․ Սովորողները նյութերի ուսումնասիրության շնորհիվ դասակարգում, խմբավորում են նյութերը, հետազոտում նյութերի փոփոխության օրինաչափությունները տարբեր պայմաններում:

Պատճառ և հետևանք

 Պարզել՝ որ պատճառն է տանում տվյալ հետևանքի. օրինակ՝ ինչո՞ւ մարդիկ սկսեցին փնտրել թղթի ստացման ավելի հարմար և համեմատաբար էժան տարբերակներ:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Կարողանալ գրագետ նկարագրել մեր շրջապատի նյութերը, թվարկել դրանց տեսակները, կիրառության բնագավառները՝ ճիշտ անվանումներ օգտագործելով, մեկնաբանելով:

Մաթեմատիկա - Կարողանալ նկարագրել բնական, արհեստական նյութերի ձևերը՝ դրանք նմանեցնելով իրեն հայտնի պատկերներին:

Կերպարվեստ - Կարողանալ ուշադիր զննել նյութերը (կոներ, ճյուղեր, տերևներ…)՝ պատկերացնելով պատրաստվելիք իրի ձևերը:

Ֆիզկուլտուրա - Կարողանալ ակտիվ աշխատանքային վիճակում լինել՝ զարգացնելով ձեռքի մանր մկանները, ճկունությունը, կատարման ճշտությունը, դիտողականությունը, աչքաչափը, կատարելագործելով շարժումների կոորդինացումը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-3, Տ-7, Տ-10, Տ-14, Տ-32, Տ-35


Թեմա 2

Նյութերի մշակում

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ծանոթացնել թղթի, բնական և արհեստական նյութերի մշակման պարզագույն եղանակներին՝ հաշվի առնելով մշակման առանձնահատկությունները:

Ձևավորել նյութերը մշակելու կարողություններ՝ պահպանելով անվտանգության կանոնները:

1.ՏՃ.ՆԿ.2.1․ Նկարագրի բնական, արհեստական նյութերի, թղթի մշակման պարզագույն տեխնոլոգիաները (ծալում, կտրում, պատռում, սոսնձում, հարթեցում):

1.ՏՃ.ՆԿ.2.2․ Ցուցադրի թղթի, բնական և արհեստական նյութերի մշակումը՝ պահպանելով անվտանգության կանոնները:

1.ՏՃ.ՆԿ.2.3․ Ներկայացնի ըստ նմուշի ապլիկացիա, խճանկար պատրաստելու քայլերը:

Բովանդակություն

1. Բնական և արհեստական նյութերի մշակման պարզագույն եղանակներ (կտրում, ամրացում, միացում):

2. Թղթի մշակման եղանակներ (ծալում, կտրում, պատռում, սոսնձում, հարթեցում):

3. Ապլիկացիա, խճանկար, թղթի ծալումներ (երկտակ, բազմակի):

4. Կոնստրուկտավորում` ըստ նմուշի, փուլերը, քայլաշարի մշակում (կառուցվածքի նախնական վերլուծություն, գործնական աշխատանք, աշխատանքի ստուգում):

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Գործնական աշխատանքներ.

1. Թուղթը ծալել (ձեռքով, քանոնով), կտրել՝ ուղիղ և կոր (ձեռքով, մկրատով), պատռել, հարթեցնել (ձեռքով, քանոնով), միացնել, սոսնձել:

2. Դետալների չափանշում աչքաչափով, ձևանմուշով:

3. Պատրաստել հարթ ապլիկացիա և խճանկար գունավոր թղթերով, սերմերով, տերևներով և այլն:

4. Թղթի ծալման աշխատանքներ կատարել:

5.Կազմել ըստ նմուշի կոնստրուկտավոր-ման քայլաշար:

Համակարգեր և մոդելներ

Մոդելավորել նմուշը որոշակի մոտավորությամբ: Կարող են նաև մտքերն արտահայտել նկարների, դիագրամների տեսքով:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Նյութերի ուսումնասիրության և մշակման շնորհիվ սովորողները գաղափարների, եզրահանգումների միջոցով կարողանում են ստեղծել մոդելներ, կենցաղային իրեր, սարքեր, խաղեր, հասկանում են դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, դրանցով զարդարում, գեղեցկացնում ու հարստացնում են շրջապատը, իրենց կյանքը:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Կարողանալ նկարագրել նյութերի մշակման, շինվածքի պատրաստման գործընթացը, կոնստրուկտավորման փուլերը, քայլաշարը՝ համապատասխան եզրույթներ օգտագործելով:

Մաթեմատիկա - Կարողանալ բացատրել մաթեմատիկական որոշ պարզագույն եզրույթներ՝ քառակուսի, կենտրոն, կես, վերև-ներքև, աջ-ձախ և այլն:

Կերպարվեստ - Կարողանալ վերջնարդյունքում ձևավորել շինվածքը՝ օգտագործելով կերպարվեստի հնարքները, միջոցները: Իմանալ գծերի, պայմանական նշանների, սլաքների իմաստը:

Ֆիզկուլտուրա - Կարողանալ ակտիվ աշխատանքային վիճակում լինել՝ զարգացնելով ձեռքի մանր մկանները, ճկունությունը, կատարման ճշտությունը, դիտողականությունը, աչքաչափը՝ կատարելագործելով շարժումների կոորդինացումը:

Թատրոն - Կարողանալ իր թղթե աշխատանքներով բեմադրել հեքիաթներ, պատմվածքներ, խաղալ տարբեր խաղեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-3, Տ-4, Տ-7, Տ-10, Տ-12, Տ-32, S-35


Թեմա 3

Գործիքներ և սարքավորումներ

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ձևավորել գործիքներով ու սարքավորումներով աշխատելու կարողություններ՝ պահպանելով անվտանգության կանոնները:

1. ՏՃ.ԳԱ. 1.1 Թվարկի թղթի, բնական և արհեստական նյութերի մշակման պարզ գործիքները, միջոցները և մեկնաբանի դրանց ընտրությունը:

1.ՏՃ.ԳԱ. 1.2 Ցուցադրի նյութերի մշակման համար նախատեսված պարզ գործիքներով անվտանգ և ճիշտ աշխատելու ձևերը:

Բովանդակություն

1․ Աշխատանքային գործիքներ, հարմարանքներ, միջոցներ, սարքավորումներ:

2. Բնական և արհեստական նյութերի մշակման համար նախատեսված գործիքներ՝ քանոն, հարթիչ, մկրատ, դանակ:

3. Թղթի մշակման համար նախատեսված գործիքներ ու միջոցներ՝ մկրատ, քանոն, հարթիչ, սոսինձ (տարբեր տեսակների):

4. Ծանոթացնել պարզագույն աշխատանքային գործիքների ստեղծման պատմությանը (մկրատ և այլն):

5. Աշխատանքի անվտանգության կանոնները և սանիտարահիգիենիկ պահանջները նյութերի մշակման համար նախատեսված պարզ գործիքներով աշխատելիս:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Ցուցադրել՝ ինչպես ճիշտ փոխանցել մկրատը (բութ կողմով):

2. Կատարել նյութերի մշակման պարզագույն աշխատանքներ համապատասխան գործիքների օգնությամբ. ծալել (ձեռքով, քանոնով), կտրել (ձեռքով, մկրատով), պատռել, հարթեցնել (ձեռքով, քանոնով, հարթիչով), միացնել:

3. Մշակել բնական և արհեստական նյութերը պարզագույն գործիքներով:

Համակարգեր և մոդելներ

Սարքավորումները, գործիքները պարզագույն մեխանիկական համակարգեր են:

Սովորողները նկարագրում են համակարգի բաղադրատարրերի դերը համակարգի գործունեության մեջ:

Կառուցվածք և գործառույթ

Բացատրել կառուցվածքը՝ ելնելով գործառույթից: Օրինակ՝ մկրատի կառուցվածքը կարելի է հասկանալ՝ ելնելով դրա գործառույթից կամ կարի մեքենայի կառուցվածքը կարելի է հասկանալ՝ ուսումնասիրելով դրա անիվը, ոտնակը և այլն:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Կարողանալ նկարագրել աշխատանքային գործիքների աշխատանքի սկզբունքը, հորինել դրանց ստեղծման պատմությունը:

Ֆիզկուլտուրա - Կարողանալ ակտիվ աշխատանքային վիճակում լինել՝ զարգացնելով ձեռքի մանր մկանները, ճկունությունը, կատարման ճշտությունը, դիտողականությունը, աչքաչափը՝ կատարելագործելով շարժումների կոորդինացումը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-4, Տ-9, Տ-32, Տ-35


Թեմա 4

Առողջ սնունդ, սննդի պատրաստում

Նպատակ

Վերջնարդյունքներ

Նկարագրել սեղանի պարզագույն սպասքադրման կանոններ, ձևավորել սպասքից ճիշտ օգտվելու հմտություններ:

1.ՏՃ.ՏԿ.1.1 Նկարագրի սեղանի պարզագույն սպասքադրման կանոնները:

1.ՏՃ.ՏԿ.1.2 Ներկայացնի սեղանի շուրջ վարվելակերպի կանոնները:

1.ՏՃ.ՏԿ.1.3 Բացատրի սպասքից օգտվելու ձև

Բովանդակություն

1․ Սեղանի պարզագույն (թեյի, նախաճաշի) սպասքադրման կանոններ:

2․ Սպասքի նշանակությունը և ճիշտ օգտվելու կանոնները (նախաճաշի սպասքի օրինակով կամ սեփական ընտրությամբ):

3. Առողջ և սնունդ. նախաճաշի կարևորությունը:

4. Մասնագիտություններ, որոնք կապված են սպասքադրման ոլորտի հետ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1․ Բացատրել, թե ինչպես սպասքադրել նախաճաշի (թեյի) սեղանը:

2․ Նախաճաշի հնարավոր օրինակներ բերել:

Ցուցադրումներ

1․ Ցուցադրել վարվելակերպի կանոնները նախաճաշի սեղանից օգտվելիս:

Օրինաչափություններ

Դրսևորվում են սպասքադրման, սեղանի շուրջ վարվելակերպի կանոնները պահպանելով:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Կարողանալ գրագետ ներկայացնել սպասքադրման, սեղանի շուրջ վարվելակերպի կանոնները, քննարկել դասընկերների, ուսուցչի հետ, ցուցադրել: Բերել օրինակներ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-25, Տ-32, Տ-34, Տ-35


Թեմա 5

Կենցաղ և ընտանիք

Նպատակ

Վերջնարդյունքներ

Իմանալ անձնական հիգիենայի կանոնները և կարողանալ պահպանել դրանք:

1.ՏՃ.ՏԿ.3.1 Նկարագրի անձնական հիգիենայի և վարվելակերպի պարզ կանոնները:

1.ՏՃ.ՏԿ.3.2 Կարևորի սեփական մարմնի խնամքը,

հիգիենայի կանոնների պահպանումը:

Բովանդակություն

1. Մարմնի խնամք:

2. Անձնական հիգիենայի կանոններ, դրանց պահպանման կարևորությունը:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Ցուցադրումներ

1. Հիգիենայի կանոնների թվարկում:

2. Մշակել հիգիենայի նոր կանոններ:

Օրինաչափություններ

Դրսևորվում են անձնական հիգիենայի կանոններին հետևելով:

Կառուցվածք և գործառույթ

Մարդու մարմինն իբրև բարդ կառուցվածք և համակարգ և նրա գործառույթները:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Կարողանալ ներկայացնել անձնական հիգիենայի խնամքի կանոնները՝ զարգացնելով բառապաշարը, գրագետ, անկաշկանդ խոսքը և մտածողությունը: Անցած դասերից, լսած պատմություններից, մուլտֆիլմերից վերհիշել ծանոթ պատմություններ հիգիենայի կանոնները չպահպանելու հետևանքների մասին (օրինակ՝ «Փնթի Սեթը»):

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-9, S-27, Տ-32


Թեմա 6

Դիզայն և կիրառական արհեստներ

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ձևավորել կենցաղային առարկաները, շրջապատը ձևավորելու/գեղեցկացնելու, գեղարվեստական շինվածքներ նախագծելու պարզագույն կարողություններ:

1.ՏՃ.ՏԿ.4.1 Նկարագրի կենցաղային առարկաների, պարզագույն գեղարվեստական շինվածքների ձևավորման հաջորդականությունը:

Բովանդակություն

1․ Կենցաղային առարկաների ձևավորում:

2․ Երեխաների պատրաստած շինվածքների ձևավորում (ըստ նմուշօրինակների կամ ըստ սեփական մտահղացման):

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Էջանշանի, բացիկի ձևավորում:

Ցուցադրումներ

Էջանշանի ձևավորում ըստ նմուշի:

Բացիկի ձևավորում:

Փոփոխություն և զարգացում

Ցույց տալ, թե ինչպես են փոխվում, գեղեցկանում մեր շրջապատի առարկաները: «Ի՞նչն եմ ես փոխելու, որ ավելի լավը դարձնեմ շրջապատս»:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Շրջապատող իրերի, նյութերի ուսումնասիրության և մշակման շնորհիվ սովորողները գաղափարների, եզրահանգումների միջոցով կարողանում են գեղեցկացնել դրանք, նախագծել գեղարվեստական շինվածքներ, հասկանում են դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, դրանցով զարդարում ու հարստացնում են շրջապատը, իրենց կյանքը:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Կարողանալ գրագետ նկարագրել որևէ կենցաղային առարկայի ձևավորման գործընթացի քայլերը:

Կերպարվեստ - Կարողանալ ձևավորել շինվածքը՝ օգտագործելով կերպարվեստի հնարքները, միջոցները: Իմանալ պարզ զարդանախշերի, գույների, պայմանական նշանների իմաստը:

Թատրոն - Կարողանալ իր ձևավորած առարկաները, շինվածքներն օգտագործել բեմադրությունների ժամանակ ինտերիերը ձևավորելիս:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-9, S-30, S-35


7. Ընտրովի դասեր (8 ժամ)

4-ՐԴ ԴԱՍԱՐԱՆ

 

1. Գծագրության հիմունքները

2. Նյութեր և ռեսուրսներ

3. Նյութերի մշակում

4. Գործիքներ և սարքավորումներ

5. Նախագծի կազմակերպում

6. Ձեռնարկատիրություն

7. Առողջ սնունդ, սննդի պատրաստում

8. Հագուստի նախագծում և մոդելավորում

9. Դիզայն և կիրառական արհեստներ

10. Ընտրովի դասեր

 

Թեմա 1

Գծագրության հիմունքները

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ծանոթացնել գծագրական պարզ գործիքներին, ձևավորել դրանցով պարզագույն կառուցումներ կատարելու, պատկերներն ու առարկաները համեմատելու, չափելու, կարողություններ:

4.ՏՃ.Գ.1.1 Իմանա գծագրության նյութերի, պիտույքների, պարզ գործիքների անվանումները:

4.ՏՃ.Գ.1.2․ Ճանաչի և տարբերակի երկրաչափական պարզ պատկերները:

4.ՏՃ.Գ.1.3․ Կարողանա կատարել պարզագույն կառուցումներ, կարդալ պարզ գծագրեր:

4.ՏՃ.Գ.1.4․ Կարողանա առարկաները նկարագրել, չափել, հաշվել, համեմատել՝ դրանց քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները գնահատելու համար։

Բովանդակություն

1. Գծագրության նյութեր, պիտույքներ (մատիտ, ռետին ևն):

2. Գծագրության պարզ գործիքներ (քանոն, անկյունակ, չափանշիչ կարկին):

3. Երկրաչափական պարզագույն պատկերներ և կառուցումներ:

4. Մասշտաբ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Կատարել պարզագույն դիտումներ, փորձեր:

1.Անվանել գծագրական գործիքները, երկրաչափական պատկերները, դրանք համեմատել և տարբերել:

2. Գնահատել առարկաների քանակական, որակական և տարածական պարզ հարաբերակցությունները:

3. Կատարել գծագրական, չափող և նշագծման գործողություններ:

4. Համառոտ շարադրանք՝ «Ինչո՞ւ է անհրաժեշտ գծագրության իմացությունը»:

Մասշտաբ, համամասնություն, քանակ

Երկրաչափական պատկերների քանակական, որակական, տարածական հարաբերակցություն:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Թվարկել գծագրության պիտույքների, պարզ գործիքների անվանումները, օգտագործել ճիշտ եզրույթներ:

Կերպարվեստ - Օգտվել կերպարվեստից ձեռք բերած գիտելիքներից, օրինակ՝ գծերի տեսակները և այլն:

Մաթեմատիկա –Անվանել երկրաչափական պատկերները, մարմինները, ընդլայնել նախապես մաթեմատիկայի դասերին ձեռք բերած այս գիտելիքները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-3, Տ-4, Տ-7, Տ-10, Տ-32, S-35


Թեմա 2

Նյութեր և ռեսուրսներ

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ընդլայնել գիտելիքները կենցաղում, բնության մեջ հանդիպող նյութերի մասին: Կատարել նմուշի վերլուծություն:

4.ՏՃ.ՆԿ.1.1 Կարողանա նմուշի պարզ վերլուծություն կատարել:

4.ՏՃ.ՆԿ.1.2 Կարողանա ինքնուրույն ընտրել շինվածքին համապատասխան նյութեր՝ գործառնությանը համապատասխան:

4.ՏՃ.ՆԿ.1.3 Կարողանա նյութերը նախապատրաստել աշխատանքին՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Բովանդակություն

1․ Կենցաղում, բնության մեջ, տեխնոլոգիայի դասերին օգտագործվող նյութերի հատկությունների համեմատություն, դրանց ճիշտ ընտրություն՝ շինվածքի գործառնությանը համապատասխան:

2․ Մոդուլային օրիգամի: Պայմանական նշաններ: Պատրաստման ընթացքը

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1.ՀԱՐՑ. «Ի՞նչ մասերից է կազմված նմուշը»: Յուրաքանչյուր աշակերտի տրվում է մեկ նմուշ (օրինակ՝ տարբեր ասեղամաններ՝ ճանապարհորդական, դեկորատիվ...), և նա նմուշի վերլուծություն է անում ըստ հետևյալ փուլերի՝

ա) նմուշի ընդհանուր ուսումնասիրություն, նշանակությունը, ընդհանուր բնութագիրը,

բ) նմուշի հիմնական մասերի առանձնացում (քանակը, անվանումը, ձևը, նյութը),

գ) մասերի տարածական դասավորության հստակեցում,

դ) յուրաքանչյուր հիմնական մասի դետալների առանձնացում (քանակը, անվանումը, ձևը, նյութը),

ե) դետալների տարածական դասավորության հստակեցում:

Ուսուցիչը կարող է լրացուցիչ օգնող հարցեր տալ, եթե դրա անհրաժեշտությունը լինի, օրինակ՝

1)քանի՞ դետալից է կազմված նմուշը,

2) ի՞նչ ես կարծում, ասեղամանի հիմքի փռվածքն ի՞նչ երկրաչափական պատկեր է: Իսկ արտաքին մասի փռվա՞ծքը: Կարո՞ղ են դրանք նույն չափերն ունենալ, և այլն:

Օրինաչափություններ

Նյութերի դասակարգում, նյութերի փոփոխության օրինաչափությունների հետազոտում տարբեր պայմաններում

 

Ժամանակ և տարածություն

Ուսումնասիրում են տարբեր ժամանակաշրջաններում տարբեր ժողովուրդների կենցաղը, գյուտերը, նոր ձեռքբերումները, նոր նյութերը:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Գրագետ նկարագրել մեր շրջապատի նյութերը, թվարկել նաև նոր նյութեր, տեսակները, կիրառության բնագավառները՝ ճիշտ եզրույթներ օգտագործելով, մեկնաբանելով:

Մաթեմատիկա - Նկարագրել այդ նյութերի ձևերը՝ դրանք նմանեցնելով իրենց հայտնի երկրաչափական պատկերներին:

Ֆիզկուլտուրա - Ակտիվ աշխատանքային վիճակում լինել՝ զարգացնելով ձեռքի մանր մկանները, ճկունությունը, կատարման ճշտությունը, դիտողականությունը, աչքաչափը, կատարելագործելով շարժումների կոորդինացումը:

Ես և շրջակա աշխարհը - Նյութերից իր նախընտրած աշխատանքի տեսակով պատրաստել ծանոթ կենդանիներ, թռչուններ պատկերող և այլ առարկաներ:

Թատրոն – Պատրաստած թռչուններ, կենդանիներ պատկերող և այլ առարկաներով բեմադրել հեքիաթներ, պատմվածքներ, տարբեր խաղեր:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-3, Տ-4, Տ-7, Տ-10, Տ-12, Տ-32, S-35


Թեմա 3

Նյութերի մշակում (16 ժամ)

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ընդլայնել նյութերի մշակման եղանակներին տիրապետելու, ըստ սեփական մտահղացման դեկորատիվ-կիրառական շինվածքներ պատրաստելու հմտությունները: Ծանոթացնել նյութերի մշակման նորագույն տեխնոլոգիաներին:

4.ՏՃ.ՆԿ.2.1 Իմանա նյութերի մշակման նորագույն տեխնոլոգիաները:

4.ՏՃ.ՆԿ.2.2 Կարողանա նյութերը նախապատրաստել աշխատանքի համար:

4.ՏՃ.ՆԿ.2.3 Կարողանա ընտրել նյութերի մշակման օպտիմալ եղանակներ՝ պահպանելով անվտանգության կանոնները

Բովանդակություն

1․ Մանածագործական նյութերի մշակման ձևեր. թելքաշ, ծոպեր, կարում:

2․ Դեկորատիվ պատկերների ստեղծում թելանկարի տեխնիկայով:

3. Ստվարաթղթի մշակման եղանակների ամրապնդում:

4. Կոնստրուկտավորում ըստ սեփական մտահղացման:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Նյութերի մշակման հնարների տիրապետում:

Շինվածքի հավաքման հնարների տիրապետում:

2. Թելանկարի եղանակով նկարի շրջանակի պատրաստում (կամ այլ շինվածք՝ սեփական ընտրությամբ):

3. Ստվարաթղթից զարդատուփի պատրաստում:

4. Մատնային տիկնիկների պատրաստում «Մկների ժողովը» հեքիաթի դասարանային տիկնիկային բեմադրության համար (գործվածք, գունավոր թղթեր, ստվարաթուղթ, պլաստիլին, հին ձեռնոցներ):

Զարգացում

Մեր շրջապատի նյութերի, դրանց հատկությունների ուսումնասիրություն, դրանց վերափոխում՝ հանուն մարդու հարմարավետության, բարեկեցության:

Համակարգեր և մոդելներ

Մոդելավորել ցուցանմուշը որոշակի մոտավորությամբ՝ ըստ տրված պայմանների գծագրերով, դիագրամներով, սխեմաներով:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Նյութերի ուսումնասիրության, դասակարգման և մշակման արդյունքում սովորողներն իրենց գաղափարներով, եզրահանգումներով կարողանում են ստեղծել կենցաղային իրեր, առարկաներ, սարքեր, խաղեր, հասկանում են դրանց գեղագիտական և բարոյական արժեքը, դրանցով զարդարում ու հարստացնում են շրջապատը, իրենց կյանքը:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Նկարագրել նյութերի մշակման եղանակները, նոր տեխնոլոգիաները՝ օգտագործելով համապատասխան եզրույթներ, արտահայտություններ, մեկնաբանել դրանք: Մշակել ծոպերի մշակման քայլաշար:

Մաթեմատիկա - Նկարագրել շինվածքների պատրաստման ընթացքը, մոդելների կառուցատարրերը՝ նմանեցնելով իրենց հայտնի երկրաչափական պատկերներին (քառակուսի, շրջանագիծ, եռանկյուն, բազմանկյուն այլն):

 Կերպարվեստ - Ձևավորել պատրաստված իրը՝ օգտագործելով կերպարվեստի հնարները, միջոցները:

Ֆիզկուլտուրա - Ակտիվ աշխատանքային վիճակում լինել՝ զարգացնելով ձեռքի մանր մկանները, ճկունությունը, կատարման ճշտությունը, դիտողականությունը, աչքաչափը, կատարելագործելով շարժումների կոորդինացումը:

Ես և շրջակա աշխարհը - Նյութերից տարբեր տեխնիկաներով պատրաստել ծանոթ կենդանիներ, թռչուններ պատկերող, կենցաղային պարզ առարկաներ:

Թատրոն - Պատրաստված թռչուններ, կենդանիներ պատկերող և այլ առարկաներով բեմադրել հեքիաթներ, օրինակ՝ «Մկների ժողովը» հեքիաթի դասարանային տիկնիկային բեմադրության համար:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-8, Տ-14, Տ-29, Տ-32, Տ-34


Թեմա 4

Գործիքներ և սարքավորումներ

Նպատակ

Վերջնարդյունքներ

Զարգացնել նյութերի մշակման համար նախատեսված գործիքներով ու սարքավորումներով, գծագրության պարզ գործիքներով, կենցաղային սարքերով անվտանգ աշխատելու հմտությունները:

4.ՏՃ.ԳԱ.1.1 Կարողանա աշխատել գծագրության և նյութերի մշակման համար նախատեսված գործիքներով ու սարքավորումներով՝ պահպանելով անվտանգության կանոնները:

4.ՏՃ.ԳԱ.1.2 Կարողանա խոհանոցում, ուսումնական արհեստանոցում, կենցաղում տարբեր նյութերով աշխատելիս պահպանել անվտանգ աշխատանքի և սանիտարահիգիենիկ պահանջները:

Բովանդակություն

1. Նյութերի մշակման համար նախատեսված գործիքներով ու հարմարանքներով մշակման հնարների տիրապետման ամրապնդում: Անվտանգության կանոններ:

2. Խոհանոցում, ուսումնական արհեստանոցում նյութերի մշակման համար նախատեսված գործիքներով ու սարքավորումներով անվտանգ աշխատելու հմտությունների զարգացում:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1.Ձեռքի տարբեր գործիքներով նյութերի մշակման հնարների տիրապետման հմտությունների ամրապնդում:

2.Թվարկել յուրաքանչյուր գործիքով անվտանգ աշխատելու կանոններ:

Համակարգեր և մոդելներ

Դիտարկել սարքավորումները, հարմարանքները, գործիքները՝ որպես պարզագույն մեխանիկական համակարգեր: Նկարագրել համակարգի կառուցատարրերը և դրանց դերը համակարգի գործողություններում:

Կառուցվածք և գործառույթ

Բացատրել սարքի, գործիքի կառուցվածքը՝ ելնելով կատարած գործողությունից և գործառույթից: Օրինակ՝ կարի մեքենայի կառուցվածքը կարելի է հասկանալ՝ ուսումնասիրելով նրա անիվը, ոտնակը և այլն: Կամ ճախարակի կառուցվածքը հասկանալ՝ ուսումնասիրելով իլիկի, պտտանիվի կառուցվածքը և այլն:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Նկարագրել աշխատանքային գործիքների աշխատանքը՝ օգտագործելով համապատասխան մասնագիտական եզրույթներ: Ներկայացնել այդ գործիքների ստեղծման պատմությունը (ասեղ, մատնոց, կարի մեքենա, իլիկ, ճախարակ, և այլն):

Ֆիզկուլտուրա - Ակտիվ աշխատանքային վիճակում լինել՝ զարգացնելով ձեռքի մանր մկանները, ճկունությունը, կատարման ճշտությունը, դիտողականությունը, աչքաչափը՝ կատարելագործելով շարժումների կոորդինացումը: Լինել ուշադիր, գործիքներով աշխատել զգույշ, պահպանել աշխատանքի անվտանգության կանոնները:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-15, Տ-32, Տ-33, Տ-35


Թեմա 5

Նախագծի կազմակերպում (6 ժամ)

Նպատակ

Վերջնարդյունքներ

Կոնստրուկտորական և նախագծային լուծումների որոնման մեթոդների տիրապետում, նախագծերի կատարում:

4.ՏՃ.ԳԱ.3.1 Կարողանա կատարել պարզ նախագծման աշխատանքներ:

4.ՏՃ.ԳԱ.3.2 Ներկայացնել նախագիծ, հիմնավորել և պաշտպանել այն:

Բովանդակություն

1. Նախագծի թեմաների բանկի ստեղծում, թեմայի ընտրություն:

2. Նախագծի թեմային համապատասխան նպատակի, խնդիրների սահմանում:

3. Աշխատանքի ալգորիթմի՝ քայլաշարի մշակում:

4. Տեղեկատվության հավաքում:

5. Խնդրի լուծում, գնահատում:

6. Նախագծի մշակում ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

7. Նախագծի պաշտպանություն:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Առաջադրել նախագծեր, ներկայացնել դրանց նպատակը, խնդիրները, պլանավորել՝ կատարման հաջորդական քայլերի մշակում, քննարկում ընկերների և ուսուցչի հետ: Նախագծի պաշտպանություն:

Կառուցվածք և գործառույթ

Բացատրել նախագծված առարկաների կառուցվածքն ու ձևը՝ կապված գործառույթների հետ:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Ներկայացնել նախագծի նպատակը, դրան հասնելու ուղիները, նկարագրել լավագույն ուղին, պաշտպանել նախագիծը՝ օգտագործելով մասնագիտական եզրույթներ: Դասընկերների և ուսուցչի հետ քննարկել՝ մշակելով կանոններ:

Կերպարվեստ - Օգտագործելով կերպարվեստի հնարները՝ պաստառով ներկայացնել նախագծի ընթացքը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-3, Տ-4, Տ-5, Տ-9, Տ-12, Տ-15, Տ-24, Տ-25, Տ-27, Տ-29, Տ-32, Տ-35


Թեմա 6

Ձեռնարկատիրություն

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ձևավորել ստեղծագործելու, նորարարության, նոր գաղափարները զարգացնելու, ուսումնասիրություն և հետազոտություն կատարելու կարողություն պահանջարկը պարզելու նպատակով: Հետազոտության արդյունքների վերլուծություն:

4.ՏՃ.Ձ.1.1 Կարողանա հասկանալ իր առջև դրված խնդիրը, մշակի գործողությունների ալգորիթմ:

4.ՏՃ.Ձ.2.1 Կարողանա կառավարել ռեսուրսների արդյունավետ օգտագործումը:

4.ՏՃ.Ձ.3.1 Կարողանա հարցումներ կատարել շրջապատի մարդկանց շրջանում, կազմել հարցարան մարդկանց պահանջարկը պարզելու նպատակով:

Բովանդակություն

1. Միտք/մտահղացում:

2. Նորարարություն և ստեղծարարություն:

3. Վերահսկել ունեցած ռեսուրսների օգտագործումը:

4. Շուկայի հետազոտություն:

5. Հարցումների անցկացում, հարցարանի կազմում:

6. Պահանջարկ:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Առաջադրել նոր գաղափարներ, քննարկել դրանք ընկերների և ուսուցչի հետ: Հիմնավորել:

2. Ո՞րն է բնական ռեսուրսների դերը և կարևորությունը երկրի և մարդկանց բարեկեցության ապահովման գործում:

3. Ինչպե՞ս է բնական միջոցը դառնում ռեսուրս:

4. Ուսումնասիրությունների անցկացում, հարցումների պարզում:

5. Ուսումնասիրությունների և հետազոտությունների արդյունքների վերլուծություն և ամփոփում:

6. Թիրախային շուկայի ուսումնասիրություն, պահանջարկի պարզում:

Փոփոխություններ և զարգացում

Սովորողները փորձում են պատասխանել այն հարցին, թե ինչ է ստեղծարարությունը, որն է նպատակը կամ ինչ հիմնախնդիրների լուծմանն է ծառայում փոփոխելու, զարգանալու, ստեղծելու գործընթացը: Արտահայտած նոր մտքերի, մտահղացումների, գաղափարների, եզրահանգումների միջոցով նրանք կարողանում են մտածել, առաջադրել նոր գաղափարներ, ստեղծել կենցաղային նոր իրեր, սարքեր, խաղեր՝ ավելի բարեկեցիկ դարձնելով կյանքը:

Կամ ուսումնասիրում են բնական ռեսուրսները, դրանք ծառայեցնում մարդու բարեկեցությանը:

Անհատներ և հարաբերություններ

Ուսումնասիրել նշանավոր ձեռնարկատերերի (հայ, այլազգի) կյանքը, համագործակցելու կարողությունները, ընդօրինակման արժանի դրվագները և այլն:

Փոփոխություն և կայունություն

Ուսումնասիրում են մարդկանց ճիշտ կամ սխալ որոշումների ազդեցությունը մարդկության և շրջակա միջավայրի վրա, ինչպես նաև մեր շրջապատի նյութերը ծառայեցնում են մարդու կարիքներին՝ իրավիճակը բարելավելու նպատակով:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Նկարագրել ձեռնարկատիրոջը, տարբերակել բարիքը ապրանքից: Թվարկել մեզ ծանոթ ծառայությունների տեսակները, դասակարգել դրանք ըստ առաջնահերթության՝ օգտագործելով մասնագիտական եզրույթներ: Դասընկերների առաջ քաշած նոր գաղափարներից ընտրություն կատարել:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-4, Տ-7, Տ-8, Տ-13, Տ-15, Տ-20, Տ-21, Տ-27, Տ-32, Տ-35


Թեմա 7

Առողջ սնունդ, սննդի պատրաստում

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ձևավորել ոչ բարդ ջերմային մշակում պահանջող պարզագույն կերակրատեսակներ պատրաստելու կարողություն:

4.ՏՃ.ՏԿ.1.1 Կարողանա ոչ բարդ ջերմային մշակում պահանջող պարզագույն կերակրատեսակներ պատրաստել՝ պահպանելով անվտանգության կանոնները:

Բովանդակություն

1. Ջերմային մշակման կանոնները:

2. Պարզ ջերմային մշակում պահանջող կերակրատեսակներ (ձվածեղ, խաշած ձու, կարտոֆիլ):

3. Անվտանգության կանոնները և սանիտարահիգիենիկ պահանջները խոհանոցում աշխատելիս:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

Ցուցադրել ջերմային մշակում պահանջող սննդամթերքին ներկայացվող ընդհանուր պահանջները:

Օրինաչափություններ

Դրսևորվում են սննդամթերքի ջերմային մշակման կանոններին ենթարկվելով:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Նկարագրել ոչ բարդ ջերմային մշակում պահանջող պարզագույն կերակրատեսակների պատրաստման ընթացքը, սննդամթերքների ճիշտ անվանումներ օգտագործել:

Ես և շրջակա աշխարհը - Ճիշտ սնունդ ընտրելու, առողջ սնվելու կարողություններ: Ռացիոնալ սնունդ:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-8, Տ-9, Տ-29, Տ-32, Տ-34, Տ-35


Թեմա 8

Հագուստի նախագծում և մոդելավորում (6 ժամ)

Նպատակ

Վերջնարդյունքներ

Ծանոթացում հայկական տարազին ու զարդանախշերին:

4.ՏՃ.ՏԿ.2.1 Կարողանա ներկայացնել իր, ընտանիքի, խմբի մշակույթը, հագուստը, տարազը, մեկնաբանել դրանք:

Բովանդակություն

1. Տարազ՝ հագուստ-զարդարանք: Հայկական տարազի առանձնահատկությունները:

2. Զարդանախշերի իմաստն ու գաղափարական բովանդակությունը:

3. ՀՀ պետական խորհրդանիշների իմաստն ու բովանդակությունը:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1․ Ներկայացնել սեփական հագուստը:

2. Մեկնաբանել հայկական որևէ տարածաշրջանի տարազը սեփական ընտրությամբ: Նկարել այդ տարազը, գունավորել, մեկնաբանել գույները և զարդանախշերը տարազում:

3. Մեկնաբանել «Մեր զարդանախշերը հավատի խորհուրդ ունեն» արտահայտությունը:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Ազգային հագուստի՝ տարազի, հայկական զարդանախշերի իմաստի, գաղափարական բովանդակության ուսումնասիրության արդյունքում սովորողները հասկանում են տարազի, ազգային զարդանախշի գեղագիտական և բարոյական արժեքը, դրանցով զարդարում, գեղեցկացնում ու հարստացնում են շրջապատը, իրենց կյանքը:

Համակարգեր և մոդելներ

Հագուստն իբրև համակարգ, դրա մասերի՝ ենթահամակարգերի ուսումնասիրություն մաս առ մաս, որպես առանձին համակարգ, որը կարելի է մոդելավորել այնպես, որ երևա ենթահամակարգերի փոխկապվածությունը, փոխազդեցությունը:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Նկարագրել հագուստը, տարազը ձևավորելու գործընթացը՝ օգտագործելով համապատասխան մասնագիտական եզրույթներ:

Կերպարվեստ - Կերպարվեստի հնարքներով կարողանում են ստեղծել զարդանախշեր, դրանցով զարդարում են հագուստը, տարազը:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-8, Տ-9, Տ-16, Տ-18, Տ-29, Տ-30, Տ-32, Տ-35


Թեմա 8

Դիզայն և կիրառական արհեստներ (12 ժամ)

Նպատակ

Վերջնարդյունքներ

Տիրապետել հայկական ժողովրդական արհեստների կատարման տեխնիկաներին, դրանք կիրառել գեղարվեստական աշխատանքներում:

Ծանոթանալ դեկորատիվ-կիրառական արվեստին:

4.ՏՃ.ՏԿ.4.1 Ծանոթ լինի հայկական գեղարվեստական արհեստներին:

4.ՏՃ.ՏԿ.4.2 Տիրապետի գեղարվեստական արհեստների պարզագույն տեխնիկաներին:

4.ՏՃ.ՏԿ.4.3 Կարողանա գեղարվեստական շինվածքներ նախագծել:

Բովանդակություն

1. Ծանոթացնել պարզագույն գեղարվեստական արհեստներին (ասեղնագործություն, փայտի, մետաղի գեղարվեստական մշակում, կավագործություն, խեցեգործություն, կարպետ-գորգագործություն և այլն): Սեփական ընտրությամբ տիրապետել դրանց հնարներին, կատարման տեխնիկաներին:

Գործնական աշխատանքներ

Խաչվող հասկացություններ

1. Մեկնաբանել տարազի պարզագույն զարդանախշեր:

2. Ասեղնագործել թաշկինակ անվանատառով:

Պատրաստվածքը ցուցադրել, նկատված թերությունների շտկման ուղիներ առաջարկել, վերջնամշակել, գնահատել:

Զարգացում

Ցույց տալ, թե ինչպես են փոխվում, գեղեցկանում մեր շրջապատի առարկաները՝ «Ի՞նչն եմ ես փոխելու, որ ավելի գեղեցկացնեմ ինձ շրջապատող կենցաղային իրերը»:

Անհատական և մշակութային արժեհամակարգ

Շրջապատող կենցաղային իրերի ուսումնասիրության արդյունքում սովորողները սեփական գաղափարներով, եզրահանգումներով կարողանում են վերափոխել շրջապատող աշխարհը, գեղեցկացնել շրջապատի առարկաներն ու իրերը, հասկանում են պատրաստվածքների գեղագիտական և բարոյական արժեքը, դրանցով զարդարում ու հարստացնում են շրջապատը, կենցաղը, կյանքը:

Համակարգեր և մոդելներ

Տարազն իբրև մոդել, իբրև համակարգ, որի ենթահամակարգերի (գոտի, գլխարկ) ուսումնասիրությունից պարզ է դառնում ենթահամակարգերի, կառուցատարրերի փոխկապվածությունը, փոխազդեցությունը:

Միջառարկայական կապեր

Մայրենի - Համառոտ շարադրություն՝ «Հայկական ժողովրդական արհեստներ»:

Կերպարվեստ - Կերպարվեստի պատկերման միջոցներով կարողանում են հիշողությամբ պատկերել բնակարանի գորգի կամ կարպետի նախշերը, ստեղծել զարդանախշեր, մեկնաբանում են դրանք:

Կապը Հանրակրթության պետական չափորոշչի հիմնական դպրոցի վերջնարդյունքների հետ

Տ-4, Տ-8, Տ-15, Տ-18, Տ-30, Տ-32, S-35

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 14 մայիսի 2024 թվական: