Գլխավոր տեղեկություն
Համար
ՀՕ-47
Տիպ
Որոշում
Ակտի տիպ
Հիմնական ակտ (01.07.1996-23.11.1999)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
ՀՀԱԺՏ 1996/7-8
Ընդունող մարմին
ՀՀ Ազգային ժողով
Ընդունման ամսաթիվ
20.03.1996
Ստորագրող մարմին
ՀՀ Նախագահ
Ստորագրման ամսաթիվ
25.04.1996
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
01.07.1996

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

Օ Ր Ե Ն Ք Ը

 

Ընդունված է Ազգային ժողովի կողմից
«20» մարտի 1996 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ ԵՎ ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1996-1997 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

1996-1997 թվականների սեփականաշնորհման և ապապետականացման նպատակներն ու հիմնական խնդիրները

 

Ընթացիկ փուլի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական նպատակներն են`

- «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ավարտումը.

- արտադրական ենթակառուցվածքների (կապ, էներգետիկա, տրանսպորտ և այլն) ոլորտի մասնակի սեփականաշնորհումը.

- միջազգային մրցույթների ավելի լայն կիրառումը.

- գյուղատնտեսական հումքի վերամշակման և թեթև արդյունաբերության ճյուղերում սեփականաշնորհման հիմնականում ավարտումը.

- սեփականաշնորհման և ապապետականացման մեթոդների զարգացումը.

- անավարտ շինարարության (այդ թվում` բնակելի) օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացի ավարտումը.

- սեփականաշնորհման և ապապետականացման ծավալների ընդլայնման համար նպաստավոր պայմանների և կազմակերպական կառուցվածքների ստեղծումը.

- օտարերկրյա ներդրումների ներգրավմանը, մրցակցային միջավայրի ստեղծմանը նպաստելը:

Ելնելով նշված նպատակներից, ծրագրում առաջադրված են հետևյալ խնդիրները`

- կարգավորել և կազմակերպել պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացը.

- մշակել սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների ընթացակարգը.

- կիրառել տնտեսության մենաշնորհային ենթակառուցվածքներում սեփականաշնորհման և ապապետականացման ձևերը` որպես տնտեսական քաղաքականության արդյունավետ գործիք.

- ստեղծել հասարակական ծառայությունների ձեռնարկություններ` տնտեսության համար բացառիկ նշանակություն ունեցող ձեռնարկությունների և օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման միջոցով.

- օտարերկրյա կապիտալի հնարավորին չափ ներգրավումով իրականացնել բնական մենաշնորհների (կապ, էներգետիկա և այլն) ոլորտների սեփականաշնորհումը և ապապետականացումը.

- տնտեսության մենատեր ոլորտներում սեփականաշնորհումն ու ապապետականացումը կիրառել որպես հակամենաշնորհային քաղաքականության վարման միջոց.

- սահմանել`

ա) սեփականաշնորհման և ապապետականացման նպատակային ցուցանիշները.

բ) ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների առանձին խմբերի սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղիները, ընտրության սկզբունքները, նախապատվությունները և սահմանափակումները.

գ) սեփականաշնորհման և ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման և օտարերկրացիների մասնակցության պայմանները.

դ) սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղղությունները 1997-1999 թվականներին:

 

Հոդված 2.

Սեփականաշնորհվող և ապապետականացվող ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ընտրության սկզբունքները

 

Ընթացիկ փուլում սեփականաշնորհման ենթակա ձեռնարկությունների ընտրության սկզբունքներն են`

- գյուղատնտեսական հումք վերամշակող արդյունաբերության և գյուղատնտեսությանը սպասարկող և հարակից ճյուղերի ձեռնարկությունների և օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման առաջնությունը.

- ժողովրդական սպառման ապրանքներ թողարկող և դրանցով հանրապետության սպառողական շուկայի վրա առավելագույն ազդեցություն ունեցող ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման առաջնությունը.

- արտադրական և սոցիալական բնույթի անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհումը և ապապետականացումը.

- «փոքր» օբյեկտների սեփականաշնորհման ավարտումը:

Անավարտ շինարարության բոլոր օբյեկտներն ընդգրկված են ծրագրի մեջ:

 

Հոդված 3.

Ձեռնարկություններ և անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց սեփականաշնորհումը 1996-1997 թվականներին չի նախատեսվում

 

1996-1997 թվականներին սեփականաշնորհման ենթակա չեն`

- քաղաքացիական պաշտպանության և մոբիլիզացիոն նշանակության օբյեկտները.

- հրաձգարանները և ռազմական կառույցները.

- դրամահատող, պետական շքանշաններ, կնիքներ և դրոշմակնիքներ պատրաստող ձեռնարկությունները.

- հիմնարար հետազոտություններով զբաղվող ինստիտուտները.

- երկրաբանության, քարտեզագրության, երկրաբաշխության, հիդրոօդերևութաբանության, շրջակա միջավայրի և բնական ռեսուրսների վիճակի և պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող ձեռնարկությունները.

- պետական ռեզերվների և մոբիլիզացիոն պաշարների պահեստային տնտեսության օբյեկտներն ու սառնարանները.

- հազվագյուտ էլեմենտների, թանկարժեք ու կիսաթանկարժեք քարերի ու մետաղների արդյունահանման և հարստացման ձեռնարկությունները.

- սանիտարահամաճարակային, անասնաբուժության, բույսերի և անտառտնտեսության պաշտպանության ծառայությունների ձեռնարկությունները.

- ցեղական անասունների բուծման պետական տոհմային ձեռնարկությունները և կենտրոնները, մշակաբույսերի, սորտափորձարկման պետական հենակետերը, պետական սերմնատեսչության լաբորատորիաները, մշակաբույսերի էլիտային սերմնաբուծական ձեռնարկությունները, պետական տնկարանները.

- ստանդարտացման և չափաբանության ծառայությունների ձեռնարկությունները.

- երկաթուղիները, ընդհանուր օգտագործման հանրապետական նշանակության ավտոճանապարհները, Երևանի մետրոպոլիտենը.

- հեռուստատեսության և ռադիոհաղորդումների ձեռնարկությունները.

- ռադիոակտիվ և տրոհվող նյութեր (դրանց սարքավորումներ) արտադրող, ինչպես նաև այդ բնագավառում գիտահետազոտական և փորձարարական-կոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող ձեռնարկությունները.

- ուղղիչ, աշխատանքային-վերադաստիարակիչ մարմինների ձեռնարկությունները.

- հանրապետության սահմաններից դուրս գտնվող պետական ձեռնարկությունները և օբյեկտները:

 

Հոդված 4.

Ձեռնարկություններ և անավարտ շինարարության օբյեկտներ, որոնց սեփականաշնորհումն իրականացվում է ծրագրով

 

Սույն ծրագրի մասն է կազմում պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների ցանկն ըստ տնտեսության ճյուղերի և ոլորտների` առանձին նշելով բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, միջազգային մրցույթով սեփականաշնորհվող ձեռնարկությունների և «փոքր» օբյեկտների ցանկը: Այն «փոքր» օբյեկտները, որոնք ընդգրկված չեն ծրագրի ցանկերում, համարվում են ծրագրի մաս և սեփականաշնորհվում են հայտ ներկայացնելով սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմին:

Ծրագրի ցանկերում ընդգրկված այն ձեռնարկությունները, որոնց սեփականաշնորհման կոնկրետ ձևը նշված չէ, կսեփականաշնորհվեն «Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ձևով, այդ թվում նաև բաց բաժնետիրական ընկերությունների ձևով:

 

Հոդված 5.

Սեփականաշնորհման սերտիֆիկատները

 

 Թողարկվող սեփականաշնորհման սերտիֆիկատների ծավալը կազմում է սույն ծրագրով նախատեսված սեփականաշնորհվող գույքի հաշվեկշռային արժեքի 48 տոկոսը:

Սեփականաշնորհման սերտիֆիկատները բաշխվում են դրանք ստանալու իրավունք ունեցող քաղաքացիներին` առանց դրանց անվանական արժեքի վճարման: Յուրաքանչյուր քաղաքացու տրվում է սեփականաշնորհման մեկ սերտիֆիկատ` բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերի:

Սերտիֆիկատների տպագրման, բաշխման և շրջանառության ծախսերը փոխհատուցելու համար մեկ սերտիֆիկատ ստանալու վճարի չափը կազմելու է 50 դրամ:

Տարեկան ծրագրի շրջանակներում բաշխված սեփականաշնորհման սերտիֆիկատները գործողության մեջ են մնում ծրագրերով իրականացվող սեփականաշնորհման ամբողջ ընթացքում:

Սեփականաշնորհման սերտիֆիկատների համակարգի ներդրման և բաշխման հարցերը կանոնակարգվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

Սեփականաշնորհման սերտիֆիկատների բաշխումն ավարտվում է մինչև 1996 թվականի դեկտեմբերի 31-ը: Բաշխման համար նախատեսված ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից:

Սեփականաշնորհման սերտիֆիկատի անվանական արժեքը սահմանվում է 20 հազար դրամ:

 

Հոդված 6.

Ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների առանձին խմբերի սեփականաշնորհման տարաժամկետ վճարումների ձևերը

 

Տարաժամկետ վճարումների սանդղակի ելակետային թվերը վերցվում են 1995 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ և յուրաքանչյուր եռամսյակ, դրամի արժեզրկումը արտահայտելու նպատակով, կարող են ինդեքսավորվել Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Սույն ծրագրում ընդգրկված «փոքր» օբյեկտը նրա աշխատավորական կոլեկտիվի կողմից ստեղծված տնտեսական ընկերակցությանը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականաշնորհելու մասին որոշումը կայացնելուց հետո ստեղծված տնտեսական ընկերակցությունը կամ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը պարտավոր է 30 օրվա ընթացքում սեփականաշնորհման հատուկ հաշվին փոխանցել օբյեկտի արժեքի համապատասխան մասը (սանդղակ 1) կամ, ցանկության դեպքում, օբյեկտի ամբողջ արժեքը` հաշվի առնելով կանխավճարը:

Նշված ժամկետում վճարումը չկատարելու դեպքում կոլեկտիվը զրկվում է սեփականատեր դառնալու իրավունքից և կանխավճարը չի վերադարձվում:

Տարաժամկետ վճարումների սանդղակը կիրառվում է նաև վարձակալած գույքի գնման, անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման, ինչպես նաև փակ բաժնետիրական ընկերությունների ձևով ձեռնարկությունների սեփականաշնորհման ժամանակ:

 

Սանդղակ 1

 

«Փոքր» օբյեկտների սեփականաշնորհման տարաժամկետ վճարումների չափերը

 

վճարման գումարը

(դրամ)

առաջին վճարը

(դրամ)

վճարման

ժամկետը

(տարի)

վճարումների

քանակը

Մինչև 600.000

100 %

-

-

600.001-1400.000

600.000+40 % այն մասից, որը

գերազանցում է 600.000-ից

1

2

1. 400.001-2.400.000

920.000+30 % այն մասից, որը

գերազանցում է 1.400.000-ից

2

3

2. 400.001 և բարձր

1.220.000+20 % այն մասից, որը

գերազանցում է 2.400.000-ից

3

4

 

Տարաժամկետ վճարման դեպքում յուրաքանչյուր հերթական վճարումից հետո օբյեկտի արժեքի մնացած մասը մուծվում է հավասար մասերով` տարին մեկ անգամ: Գնորդը ցանկացած ժամանակ կարող է մուծել մնացած ամբողջ գումարը: Հերթական վճարման ժամանակ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով հաշվի է առնվում սեփականաշնորհվող գույքի գների փոփոխման ինդեքսը:

Վճարման ձևը և լրացուցիչ պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:

 

Հոդված 7.

Սեփականաշնորհման և ապապետականացման գործում օտարերկրյա ներդրումների օգտագործման և օտարերկրացիների մասնակցության պայմանները

 

 Սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացին օտարերկրյա ներդրողները մասնակցում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների հետ հավասար իրավունքներով: Սեփականաշնորհման ժամանակ օտարերկրյա ներդրողների վճարումներն ուղղվում են հանրապետական բյուջե:

 

Հոդված 8.

Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների (այլ ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման դեպքում), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների, հասարակական կազմակերպությունների, բարեգործական և այլ հասարակական հիմնադրամների, ինչպես նաև առևտրային բանկերի և ֆինանսավարկային կազմակերպությունների` սեփականաշնորհմանը և ապապետականացմանը մասնակցելու պայմանները

 

Պետական մասնակցությամբ ձեռնարկությունները (այլ ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման դեպքում), շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները, հասարակական կազմակերպությունները, բարեգործական և այլ հասարակական հիմնադրամները, ինչպես նաև առևտրային բանկերը, բացառությամբ ինվեստիցիոն հիմնադրամների և ինվեստիցիոն ընկերությունների, կարող են մասնակցել միայն լուծարված ձեռնարկությունների գույքի սեփականաշնորհմանը:

 

Հոդված 9.

Սեփականաշնորհման և ապապետականացման համար անհրաժեշտ նախապատրաստական միջոցառումները` ըստ տնտեսության ոլորտների և առանձին ձեռնարկությունների

 

Սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ներգրավված ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները նախապատրաստելու նպատակով սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմինը սահմանում է կազմակերպական-տեխնիկական համալիր այն միջոցառումների պլանը, որն իրականացնում են նրա կողմից նշանակված հանձնաժողովները կամ նրա հանձնարարությամբ` Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները, ընդ որում`

- վերստուգվում են սեփականաշնորհվող կամ ապապետականացվող ձեռնարկությունների հիմնական և շրջանառու ֆոնդերի նախնական գույքագրման արդյունքները.

- սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի կողմից սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմիններն իրենց ենթակայության տակ գտնվող և սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ներգրավված ձեռնարկությունների ֆինանսական վիճակի մասին տալիս են տեղեկություններ, ինչպես նաև այն կարգավորելու կամ ձեռնարկությունը լուծարելու մասին առաջարկություններ.

- կարող են հրավիրվել նաև մասնագիտացված աուդիտորական կազմակերպություններ, որոնց հիմնական նպատակն է լուծարման ենթակա ձեռնարկությունների վնասաբերության պատճառների բացահայտումը.

- անհրաժեշտության դեպքում ձևավորվում են փորձագետների ժամանակավոր խմբեր, և նրանց միջոցով հանձնարարականներ են մշակվում տնտեսության այս կամ այն ճյուղում կառուցվածքային փոփոխություններ իրականացնելու, ձեռնարկությունները վերակազմավորելու (բաժանելու, այլ ձեռնարկությունների հետ միացնելու, գործող ձեռնարկության կազմից առանձնացնելու), ինչպես նաև ձեռնարկություններում զբաղվածության կառուցվածքային փոփոխություններ կատարելու ուղղությամբ.

- սահմանված կարգով վերագնահատվում են սեփականաշնորհվող և ապապետականացվող պետական ձեռնարկությունները և անավարտ շինարարության օբյեկտները, որոշվում է դրանց վաճառքի գինը, ընդ որում «փոքր» օբյեկտների գույքի վերագնահատման և տարածքի արժեքների հաշվարկման աշխատանքները` սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի կողմից մշակված գրաֆիկի (ժամանակացույցի) համաձայն.

- նախապես հաստատված ուղղիչ գործակիցների միջոցով հաշվարկվում են «փոքր» օբյեկտների վերագնահատման ու տարածքի արժեքի չափերը.

- հաստատվում են սեփականաշնորհվող պետական ձեռնարկության անավարտ շինարարության օբյեկտների, ինչպես նաև «փոքր» օբյեկտների ձեռքբերման արժեքի տարաժամկետ վճարումների ձևերն ու պայմանները:

 

Հոդված 10.

Սեփականաշնորհման և ապապետականացման ընթացքում գտնվող ձեռնարկությունների նկատմամբ Հայաստանի Հանրապետության նախարարությունների, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինների իրավասությունների սահմանափակումները

 

Հայաստանի Հանրապետության նախարարությունները, պետական կառավարման հանրապետական և տարածքային մյուս մարմինները, պետական կառավարման տեղական մարմինները սույն ծրագիրը ընդունելուց հետո նրանում ընդգրկված ձեռնարկությունների և օբյեկտների նկատմամբ իրավունք չունեն կատարել կազմակերպական-կառուցվածքային, կադրային և գույքային փոփոխություններ, բացի օրենսդրությամբ սահմանված դեպքերից, եթե դրանք նախատեսված չեն ձեռնարկության սեփականաշնորհմանը նախապատրաստելու միջոցառումների պլանով, որը հաստատվում է սեփականաշնորհման և ապապետականացման նախապատրաստման հարցերով զբաղվող պետական կառավարման մարմնի կողմից:

Ծրագրում այլ սահմանափակումները կարող են սահմանվել լրացումների և փոփոխությունների միջոցով:

 

Հոդված 11.

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման առաջադրանքները 1996-1997 թվականներին

 

Պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման 1996-1997 թվականների առաջադրանքները ներկայացված են աղյուսակ 1-ում:

 

Աղյուսակ 1.

 

Պետական եվ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման առաջադրանքները 1996-1997 թվականներին

 

Ձեռնարկություններ և անավարտ շինարարության օբյեկտներ   Սեփականաշնորհման ենթակա պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկություններ և անավարտ շինարարության օբյեկտներ

Ոլորտներ

քանակը

(հատ)

հիմնական

ֆոնդերի

պետական բաժնեմասի հաշվեկշռային արժեքը (մլն դր.)

քանակը

(հատ)

%

ընդհանուրի նկատմամբ

հիմն. ֆոնդերի պետական բաժնեմասի արժեքը (մլն դրամ)

հիմն. ֆոնդերի

պետական բաժնեմասի

%-ը ընդհանուրի նկատմամբ

1. Արդյունա-

բերություն, այդ թվում`

347

128542.41

195

56.20

38213.76

29.73

1.1. էներգետիկա 28 54837.99 13 46.43 13290.46 24.24

1.2. քիմիա և

կենսատեխնոլոգիա

21 2685.12 10 47.62 1422.42 52.97

1.3. հաստոցագոր-ծիքաշինություն

ավտոմոբիլային

14 3088.09 8 57.14 998.10 32.32

1.4. էլեկտրատեխնի-կա և սարքաշինու-

թյուն

19 11666.68 16 84.21 9705.34 83.19

1.5. ռադիոէլեկտրո-նային

77 9991.18 30 38.96 1955.33 19.57

1.6. լեռնամետալուր-

գիա

35 26500.85 6 17.14 2818.35 10.63

1.7. այլ ճյուղերի ձեռն.

23 6033.82 9 39.13 44.82 0.74
1.8. թեթև 52 4637.83 52 100.00 4637.83 100.00
1.9. սննդի 78 9100.86 51 65.38 3341.11 36.71

2. Տրանս-

պորտ և հաղորդա-

կցություն, այդ թվում`

183 25425.00 22 12.02 785.95 3.09

2.1. ավտոմոբիլա-

յին տրանսպորտ

81 5353.44 1 1.23 8.96 0.17

2.2. ճանապարհա-շինություն և շահա-

գործում

45 745.68 19 42.22 216.84 29.08

2.3. ՀՀ երկաթուղի

45 10230.00 1 2.22 6.17 0.06

2.4. ՀՀ ավիացիա

11 5539.80 1 9.09 553.98 10.00

2.5. Երևանի մետրոպոլիտեն

1 3556.08 - - - -

3. Շինանյու-

թերի արդյունա-

բերություն, այդ թվում`

112 10204.56 82 73.21 6889.12 67.51

3.1. շինարար-

կան ձեռնարկու-

թյուններ

65 5925.96 60 92.31 5919.36 99.89
3.2. շինանյու-

թերի արդյունա-

բերություն

37 4012.92 20 54.05 962.92 24.00

3.3. նախագծային

ինստիտուտներ

10 265.68 2 20.00 6.84 2.57
4. Կապ 16 53246.40 3 18.75 3097.08 5.82

5. Գյուղատնտե-

սություն

432 6878.64 70 16.20 341.54 4.97

6. Նյութատեխ-

նիկական մատա-

կարարում

7 5264.16 3 42.86 340.68 6.47

7. Պետական

առևտուր և հա-

սարակական սնունդ*

1820 1211.68 1763 96.87 719.20 59.36
8. Կենցաղային սպասարկում* 763 92.76 760 99.61 91.56 98.71
9. Կոմունալ տնտեսություն 194 1092.96 191 98.45 772.74 70.70

10. Սոցիալական

ոլորտ, այդ թվում`

485 18583.06 238 49.07 5344.04 28.76

10.1. առողջապա-

հություն

282 10530.15 116 41.13 4348.16 41.29
10.2. մամուլ 120 638.59 116 96.67 617.11 96.64
10.3. տուրիզմ 4 26.04 2 50.00 4.68 17.97
10.4. մշակույթ 79 7388.28 4 5.06 374.09 5.06
11. Ավտոտեխսպա-սարկում 5 0.01 5 100.00 0.01 100.00
12. Ընդերք 46 114.96 16 34.78 80.69 70.19

13. Երևանի

քաղաքապետարանի ձեռնարկություններ

122 6624.00 66 54.10 1619.00 24.44
14. Անավարտ բնակելի շինարարություն 395 1395.19** 395 100.00 1395.19 100.00
ԸՆԴԱՄԵՆԸ 4927 258675.79 3809 77.31 59690.57 23.08

 

* առանց տարածքների արժեքի

** շինմոնտաժային աշխատանքների արժեքը

 

Հոդված 12.

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ 1997-1999 ԹՎԱԿԱՆՆԵՐԻՆ

 

Հայաստանի Հանրապետությունում պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների սեփականաշնորհման և ապապետականացման հիմնական ուղղությունները 1997-1999 թվականներին ներկայացված են աղյուսակ 2-ում:

 

Աղյուսակ  2.

 

Պետական եվ պետական մասնակցությամբ ձեռնարկությունների սեփականաշնորհման եվ ապապետականացման հիմնական ուղղությունները 1997-1999 թվականներին

 

Պետական և պետական մասնակց. ձեռնարկություններ   Սեփականաշնորհման ենթակա պետական և պետական մասնակցությամբ ձեռնարկությունների թիվը և հիմնական միջոցները

Ոլորտներ

ընդհա-

նուր թիվը

 

հիմնական

ֆոնդերի

պետական բաժնեմասի հաշվեկշռային արժեքը (մլն դրամ)

01.07

1997 թ. քանակը

----------

%-ը

ընդհանուրի նկատմամբ

01.07

1997 թ. հիմնական ֆոնդերի պետ. բաժնեմասի հաշվեկշռային արժեքը (մլն դրամ)

-----------

%-ը

ընդհանուրի նկատմամբ

01.07

1999 թ. քանակը

-----------

%-ը

ընդհանուրի նկատմամբ

01.07

1999 թ. հիմնական ֆոնդերի պետ. բաժնեմասի հաշվեկշռային արժեքը (մլն դրամ)

-----------

%-ը

ընդհանուրի նկատմամբ

1

2

3

4-5

6-7

8-9

10-11

1. Արդյունա-

բերություն, այդ թվում`

152

90328.67

93

61.18

37981.06

42.05

38

25.00

17534.63

19.41

1.1. էներգետիկա 15 41547.53

5

33.33

13849.18

33.33

-

-

-

-

1.2. քիմիա և

կենսատեխնոլոգիա

11 1262.70 9

81.82

1033.12

81.82

1

9.09

114.79

9.09

1.3. հաստոցագոր-ծիքաշինություն և ավտոմոբիլային

6 2089.99

6

100.00

2089.99

100.00

-

-

-

-

1.4. էլեկտրատեխնի-կա և սարքաշինու-

թյուն

3 1961.34

3

100.00

1961.34

100.00

-

-

-

-

1.5. ռադիոէլեկտրո-նային

47 8035.85 32

68.09

5471.22

68.09

15

31.91

2564.63

31.91

1.6. լեռնամետալուր-

գիա

29 23682.51

8

27.59

6533.11

27.59

14

48.28

11432.93

48.28

1.7. այլ ճյուղերի ձեռնարկ.

14 5989.00

3

21.43

1283.35

21.43

8

57.14

3422.28

57.14

1.8. սննդի 27 5759.75

27

100.00

5759.75

100.00

-

-

-

-

2. Տրանսպորտ և հաղորդակցություն, այդ թվում`

161 24639.05

82

50.93

5469.48

22.20

31

19.25

3447.72

13.99

2.1. ավտոմոբիլա-

յին տրանսպորտ

80 5344.48

59

73.75

3941.56

73.75

15

18.75

1002.08

18.75

2.2. ճանապարհա-շինություն և շահա-

գործում

26 528.84

18

69.23

366.12

69.23

6

23.08

122.04

23.08

2.3. ՀՀ երկաթուղի

44 10223.83

5

11.36

1161.80

11.36

10

22.73

2323.60

22.73

2.4. ՀՀ ավիացիա

10 4985.82

-

-

-

-

-

-

-

-

2.5. Երևանի մետրոպոլիտեն

1 3556.08

-

-

-

-

-

-

-

-

3. Շինարարություն

և շինանյութերի արդյունաբերու-թյուն, այդ թվում`

30 3315.44

30

100.00

3315.44

100.00

-

-

-

-

3.1. շինարար-

կան ձեռն.

5 6.60

5

100.00

6.60

100.00

-

-

-

-

3.2. շինանյու-

թերի արդյունա-

բերություն

17 3050.00

17

100.00

3050.00

100.00

-

-

-

-

3.3. նախագծա-

ինստիտուտներ

8 258.84 8

100.00

258.84

100.00

-

-

-

-

4. Կապ 13 50149.32

3

23.08

11572.92

23.08

1

7.69

3857.64

7.69

5. Գյուղատնտե-

սություն

362 6537.10

180

49.72

3250.44

49.72

100

27.62

1805.80

27.62

6. Նյութատեխ-

նիկական մատա-

կարարում

5 4923.48

1

20.00

614.40

12.48

-

-

-

-

7. Պետական

առևտուր և հա-

սարակական սնունդ*

57 492.48

48

84.21

12.72

2.58

-

-

-

-

8. Կենցաղային սպասարկում* 3 1.20

2

66.67

0.10

8.33

1

33.3

1.10

91.67

9. Կոմունալ տնտեսություն 73 320.22

-

-

-

-

-

-

-

-

10. Սոցիալական

ոլորտ, այդ թվում`

247 13239.03

65

26.32

2300.93

17.45

-

 

-

 

10.1. առողջապա-

հություն

166 6182.00

64

38.55

2300.93

37.22

-

-

-

-

10.2. մամուլ 4 21.48

-

-

-

-

-

-

-

-

10.3. տուրիզմ 2 21.36

1

50.00

9.00

42.13

-

-

-

-

10.4. մշակույթ 75 7014.19

-

-

-

-

-

-

-

-

11. Ընդերք 30 34.27

1

3.33

1.14

3.33

-

-

-

-

12. Երևանի

քաղաքապետարանի ձեռնարկություններ

56 5005.00

56

100.00

2452.45

49.00

-

-

-

-

ԸՆԴԱՄԵՆԸ` 1189 198985.25

561

47.18

66980.08

33.66

171

14.38

26646.89

13.39

 

Հոդված 13.

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԱԶՄԱԿԵՐՊԱԿԱՆ, ԻՐԱՎԱԿԱՆ, ՏԵԽՆԻԿԱԿԱՆ և ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ 

 

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ կազմակերպական միջոցառումներն են`

- սեփականաշնորհման և ապապետականացման մասին օրենքը, նորմատիվային այլ ակտերը հասարակության լայն խավերին ծանոթացնելու գործընթացի կազմակերպումը.

- սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացում ընդգրկված կադրերի մեթոդական և գործնական ուսուցման կազմակերպումը.

- աճուրդային կենտրոնների և Հայաստանի Հանրապետության պետական ունեցվածքի հաշվառման և ապապետականացման վարչության տարածքային ստորաբաժանումների ստեղծումը` բաժնետոմսերի բաժանորդագրությունը և «փոքր» օբյեկտների վաճառքը կազմակերպելու համար.

- խորհրդատվական ընկերությունների, հրավիրվող մասնագետների ներգրավումը:

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ իրավական միջոցառումներն են`

- ձեռնարկության գույքի գնահատման, բաժնետիրացման, բաժնետոմսերի բաժանորդագրության, այդ թվում` բաժնետոմսերի փակ տեղաբաշխման, աճուրդների և մրցույթների անցկացման կարգերի և մեթոդների կատարելագործումը, համապատասխան օրենքների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծերի և առաջարկությունների մշակումը:

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցառումներն են`

- արտասահմանյան մասնագիտացված կազմակերպությունների հնարավորությունների ներգրավումը` սեփականաշնորհումը և ապապետականացումն իրականացնող մարմիններին տեխնիկական աջակցության համար:

Պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցառումներն են`

- Հայաստանի Հանրապետության բյուջեից սեփականաշնորհման և ապապետականացման գործընթացն իրականացնող մարմինների ֆինանսավորումը.

- սեփականաշնորհման սերտիֆիկատների սպասարկման ծախսերի սահմանումը` 193.0 միլիոն դրամ.

- պետական ձեռնարկությունների վերակառուցման և վերազինման համար հատկացումների սահմանումը` 500.0 միլիոն դրամ.

- Համաշխարհային բանկի ինվեստիցիոն բարեփոխումների վարկից 500 հազար ԱՄՆ-ի դոլարի նախատեսումը` սեփականաշնորհման աշխատանքների նախապատրաստման և կազմակերպման համար:

 

Հոդված 14.

ԾՐԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ

 

Ծրագիրը գործում է 1996 թվականի հուլիսի 1-ից մինչև 1997 թվականի հուլիսի 1-ը:

 

Հոդված 15.

ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ և ԱՆԱՎԱՐՏ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՄԱՆ և ԱՊԱՊԵՏԱԿԱՆԱՑՄԱՆ 1995 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ

 

 1995 թվականի ծրագրի կատարողականը տրված է աղյուսակ 3-ում:

 

Աղյուսակ 3.

 

Պետական ձեռնարկությունների եվ անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման եվ ապապետականացման 1995 թվականի ծրագրի առաջադրանքները եվ դրանց կատարողականը 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ

1995 թ. ծրագրում ընդգրկված ձեռնարկություններ և անավարտ շին. օբ.

Ոլորտներ

Ընդհանուր թիվը

1995 թ. սեփականաշնորհման ենթակա պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների թիվը

Սեփականա-շնորհվել է

Կատարման տոկոսը

1

2

3

4

5

1. Արդյունաբերություն, այդ թվում`

941

516

214

 41.5

1.1. էներգետիկա

25

25

-

-

1.2. քիմիա և կենսատեխնոլոգիա

33

12

6

50.0

1.3. հաստոցագործիքա-շինություն և ավտոմոբիլային

56

23

20

87.0

1.4. էլեկտրատեխնիկա և սարքաշինություն

64

17

17

100.0

1.5. ռադիոէլեկտրոնային

127

45

19

42.2

1.6 լեռնամետալուրգիա

41

13

7

53.8

1.7 ալմաստ-ոսկի

9

7

2

28.6

1.8. փայտամշակման

23

23

15

65.2

1.9. թեթև

303

135

33

24.4

1.10. սննդի

206

162

68

42.0

1.11. տեղական

54

54

27

50.0

2. Ավտոմոբիլային տրանսպորտ և հաղորդակցություն, այդ թվում`

334

195

43

22.0

2.1. ավտոմոբիլային տրանսպորտ

168

35

6

17.1

2.2. ավտոտեխսպասարկում

166

160

37

23.1

3. Շինարարական համալիր, այդ թվում`

866

761

31

4.1

3.1. շինանյութերի արդյունաբերություն և

շինարարական կազմակերպություններ

171

66

31

47.0

3.2. անավարտ շինարարություն

695

695

-

-

4. Կապ

63

4

-

-

5. Գյուղատնտեսություն

618

189

55

29.1

6. Նյութատեխնիկական մա-տակարարում

121

115

10

7.8

7. Պետական առևտուր

1580

694

494*

71.2

8. Հասարակական սնունդ

450

230

158

68.7

9. Կենցաղային սպասարկում

1632

686

591

86.2

10. Կոմունալ տնտեսություն

207

56

2

3.6

11. Սոցիալական ոլորտ, այդ թվում`

904

95

10

10.5

11.1. առողջապահություն

436

15

3

20.0

11.2. մամուլ

50

6

3

50.0

11.3. տուրիզմ

42

3

-

-

11.4. մշակույթ

126

70

3

4.3

11.5. ֆիզկուլտուրա

26

1

1

100.0

11.6. կրթություն

224

-

-

-

ԸՆԴԱՄԵՆԸ

7716

3541

1608

45.4

____________

*ընդգրկված են նաև տնտեսության այլ ճյուղերի 73 «փոքր» օբյեկտներ

 

Միջին և խոշոր ձեռնարկությունների սեփականաշնորհումը` 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ սեփականաշնորհվել են 365 ձեռնարկություններ, ընդ որում 228-ը` բաժնետոմսերի բաց բաժանորդագրությամբ, 49-ը` լոտային աճուրդներով, 45-ը` փակ բաժնետիրական ընկերությունների ձևով, 41-ը` վարձակալների կողմից գույքի գնման ձևով, 1-ը` աճուրդով և 1-ը` մրցույթով: Այս խմբի ձեռնարկությունների սեփականաշնորհման հիմնական ձևը (75.9%-ը) բաժնետոմսերի ազատ բաժանորդագրության միջոցով բաց բաժնետիրական ընկերությունների ստեղծումն է:

Չի կայացել 19 ձեռնարկությունների սեփականաշնորհումը հիմնականում դրանց արժեքի և խոշոր պարտքերի պատճառով: Այդ ձեռնարկություններից 17-ի սեփականաշնորհման ձևը եղել է բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությունը, մեկինը` փակ բաժնետիրական ընկերության ստեղծումը, իսկ մյուսինը` աճուրդը: Սեփականաշնորհման ընթացքում են գտնվում 20 ձեռնարկություն, որից 19-ը սեփականաշնորհվելու է բաց, իսկ 1-ը` փակ բաժնետիրական ընկերությունների ձևով:

Սեփականաշնորհված ձեռնարկությունների մեծ մասը արդյունաբերության (146) և գյուղատնտեսության ու պարենի (116) նախարարությունների ձեռնարկություններ են:

«Փոքր» օբյեկտների սեփականաշնորհումը` 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ սեփականաշնորհվել է 2187 «փոքր» օբյեկտ: Աճուրդով վաճառքի ենթակա 243 օբյեկտներից վաճառվել է 96-ը: 1994 թվականի ընթացքում սեփականաշնորհվել է 257, 1995 թվականին` 1319, իսկ 1996 թվականին (մինչև 09.03.96 թ.)` 611 «փոքր» օբյեկտ:

Սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների մեջ զգալի բաժին են կազմում վարձակալական ձեռնարկությունները (944), որոնք գործող օրենքի համաձայն ծրագրի մեջ չեն մտնում: Ծրագրով սեփականաշնորհվել է 1243 «փոքր» օբյեկտ, որից 591-ը` (47.6%-ը) կենցաղսպասարկման, 421-ը` (33.9%-ը) առևտրի, 158-ը` (12.7%-ը) հասարակական սննդի օբյեկտներ են, իսկ 73-ը` այլ ճյուղերի: Ընդհանուր առմամբ ծրագրով սեփականաշնորհված «փոքր» օբյեկտների մեջ նշված երեք ոլորտների բաժինը կազմել է 94.2 %:

Սեփականաշնորհումից ստացված միջոցները` պետական ձեռնարկությունների սեփականաշնորհումից 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ ստացվել է 22.890.990,9 հազար դրամ, որից 16.602.383,6 հազար դրամը (72%-ը) ձեռնարկությունների, 6.156.000,0 հազար դրամը (28%-ը)` «փոքր» օբյեկտների սեփականաշնորհումից: Ընդ որում, սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարվել է 22.646.460,0 հազար դրամ (98.9%), իսկ դրամով` 244.530,9 հազար դրամ (1.1%): Սեփականաշնորհման սերտիֆիկատներով վճարումների մեջ ձեռնարկությունների բաժինը կազմել է 16.490.460,0 հազար դրամ (73%), իսկ «փոքր» օբյեկտներինը` 6.156.000,0 հազար դրամ (27%): Դրամով վճարումների մեջ համապատասխանաբար` 111.883,1 հազար դրամ (46.1%) և 131.060,1 հազար դրամ (53.9%):

Վճարված սերտիֆիկատների ընդհանուր քանակը 1996 թվականի մարտի 9-ի դրությամբ կազմել է 1169802 հատ, որից 824523 հատը (70.5%) վճարվել է ձեռնարկությունների, իսկ 345279 հատը (29.5%)` «փոքր» օբյեկտների համար:



 
* - Ծանոթություն - Հավելվածները չեն բերվում

 

Հայաստանի Հանրապետության Նախագահ

Լ. Տեր-Պետրոսյան


Երևան

25 ապրիլի 1996 թ.

ՀՕ-47

Փոփոխման պատմություն
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան
13.10.1999, ՀՕ-7 23.11.1999, ՀՕ-47
19.11.1997, ՀՕ-160 ---------
23.06.1997, ՀՕ-128 ---------
09.06.1997, ՀՕ-124 ---------
30.04.1997, ՀՕ-110 ---------
19.11.1996, ՀՕ-89 ---------
09.09.1996, ՀՕ-77 ---------
Փոփոխված ակտ
Փոփոխող ակտ Համապատասխան ինկորպորացիան