ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
«01» փետրվարի 2024 թ. N 147-Ա/2
«ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ԵՎ ԼԻՑԵՆԶԻԱՅԻ ՆԵՐԴԻՐ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2009թ հուլիսի 9-ի N 808-Ն որոշմամբ հաստատված N 1 հավելվածի 3-րդ, 5.1-րդ և 8-րդ կետերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Կրթական ծրագրերի իրականացման լիցենզավորման հանձնաժողովի» N 164/3 նիստի եզրակացությունը՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. «ԱՄԵՐԻԿՅԱՆ ՄԱՆԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը տալ նախադպրոցական կրթական ծրագրով՝ հայերեն լեզվով ուսուցմամբ, ուսուցման 1 տարի տևողությամբ՝ կրտսեր 1-ին տարիքային խմբով` 13, կրտսեր 2-րդ տարիքային խմբով` 9, միջին տարիքային խմբով՝ 14, համակազմի սահմանային տեղերով գործունեության լիցենզիա և լիցենզիայի ներդիր:
2. Սույն հրամանի կատարման կազմակերպումը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լիցենզավորման վարչության պետ Ա. Արշակյանին:
3. Սույն հրամանի կատարման հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ա. Սվաջյանին:
Նախարար` 2/1/2024 |
Ժ. Անդրեասյան
|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|