ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«18» ապրիլ 2024 թ. |
N 125-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԵՂՋԵՐԵՆՈՒ ԱՅԼ ԴԵՖՈՐՄԱՑԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`
Հրամայում եմ՝
1. Հաստատել եղջերենու այլ դեֆորմացիայով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
18.04.2024 |
Ա. ԱվանեսՅԱՆ |
Հավելված ՀՀ առողջապահության նախարարի «18» ապրիլ 2024 թվականի N 125-Ն հրամանի |
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ
ԵՂՋԵՐԵՆՈՒ ԱՅԼ ԴԵՖՈՐՄԱՑԻԱՅՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ
1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․
Հ/Հ |
Կոդը |
Անվանում |
1) |
H18.7 |
Եղջերենու այլ դեֆորմացիա: Եղջերենու` էկտազիա, ստաֆիլոմա: Դեսցեմետոցելե |
2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․
Ձև 1
1) |
Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ) |
Երեխա, դեռահաս, մեծահասակ |
2) |
Սեռ (արական, իգական) |
Արական, իգական |
3) |
Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ)) |
ԱԲ, Բ |
4) |
Հիվանդության փուլը (նկարագրել) |
Կիրառելի չէ |
5) |
Բժշկական օգնության և սպասարկման պայմանները /բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում/ |
Ցերեկային ստացիոնարի պայմաններում |
6) |
Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը /շտապ, անհետաձգելի, պլանային/ |
Անհետաձգելի, պլանային |
7) |
Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը) |
Ակնաբույժ |
8) |
Գանգատներ |
Տեսողության վատացում, ցավ, քոր |
9) |
Անամնեզ |
Տարիքը, սեռը, անամնեզում տարած ռեֆրակտիվ վիրահատություն, ստացած բուժումները, առողջական այլ խնդիրները |
10) |
Զննման արդյունք/Ցուցում |
Տեսողության սրության ստուգում, ցիկլոպլեգիկ և ոչ ցիկլոպլեգիկ ռեֆրակցիայի գնահատում, պախիմետրիա, կերատոտոպոգրաֆիա, առաջահետին առանցքի օֆթալմոսկոպիա, ռետինոսկոպիա, առաջային օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
11) |
Հոսպիտալացման Ցուցում |
Կիրառելի չէ |
3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 2
Հ/հ |
Խորհրդատվության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնաբույժ |
1 |
1 |
4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։
5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 3
Լաբորատոր հետազոտություններ | |||||
Կոդը |
Անվանումը |
Տրամադրման քանակը |
Արդյունք | ||
ԱԲ |
Բ | ||||
Կիրառելի չէ |
- |
- |
- | ||
Գործիքային հետազոտություններ | |||||
1) |
Առկա չէ |
Ավտոռեֆրակտոմետրիա |
1 |
1 |
Աստիգմատիզմ ≥(-)5.0D |
2) |
Առկա չէ |
Վիզոմետրիա |
1 |
1 |
Տեսողության սրության որոշում |
3) |
Առկա չէ |
Բիոմիկրոսկոպիա |
0,75 |
0,75 |
Դեսցեմետյան թաղանթի արտափքում: Եղջերաթաղանթի արտափքում, չորություն |
4) |
Առկա չէ |
Օֆթալմոսկոպիա |
0,5 |
0,5 |
Սկզբնական փուլերում եղջերաթաղանթը թափանցիկ, ուշ փուլում՝ կենտրոնական հատվածի պղտորում, կոնաձեւ արտափքում, Ֆոգտի գծերի առկայություն դեսցեմետյան թաղանթում, հարօպտիկ հատվածում երկաթի իոնների կուտակում՝ Ֆլեյշերի ախտանիշ |
5) |
Առկա չէ |
Տոնոմետրիա |
0.75 |
0.75 |
9-24 |
6) |
Առկա չէ |
Պախիմետրիա |
1 |
1 |
≤400մկմ |
7) |
Առկա չէ |
Առաջահետին առանցքի երկարության որոշում |
1 |
1 |
≥23.0 մմ |
8) |
Առկա չէ |
Կերատոմետրիա |
1 |
1 |
≤48.0 դպտր |
9) |
Առկա չէ |
Առաջային օպտիկական կոհերենտ տոմոգրաֆիա |
0,75 |
0,75 |
Եղջերաթաղանթի հաստության դետալային գնահատում |
6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։
7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․
Ձև 4
Հ/հ |
Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում |
Անվանում /ջեներիկ/ |
Չ/Մ |
Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն |
Միջին օրական չափա-քանակ |
Բուժման կուրսի միջին չափա-քանակ |
Օրերի քանակ |
1) |
Ռիբոֆլավինի լուծույթ ներարկման մ/մ 10մգ/1մլ |
Ռիբոֆլավինի լուծույթ ներարկման մ/մ 10մգ/1մլ |
սրվակ |
3-5ր.մեկ անգամ |
30 ր |
1 ներարկիչ |
1 օր |
8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`
1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,
2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։
9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․
Ձև 5
Հ/հ |
Բժշկական ծառայության տեսակը |
Տրամադրման քանակը | |
ԱԲ |
Բ | ||
1) |
Ակնոցային կորեկցիա |
0,75 |
1 |
2) |
Եղջերաթաղանթի քռոս-լինքինգ |
1 |
1 |
3) |
Օրթոկերատոլոգիական ոսպնիակներ |
0,75 |
0,50 |
4) |
Ֆակիկ տորիկ լինզայի իմպլանտացիա |
0,5 |
0,5 |
5) |
Ներեղջերաթաղանթային սեգմենտների իմպլանտացիա |
0,5 |
0,5 |
6) |
Կեռատոպլաստիկա |
0.75 |
0.75 |
7) |
Սկլերալ ոսպնյակներ |
0.75 |
0.75 |
8) |
Պահպանել մարմնի ճիշտ դիրքը տեսողական աշխատանքի ժամանակ։ Չկարդալ պառկած, մեքենայի մեջ։ Պահպանել գրքից 35սմ հեռավորություն |
1 |
1 |
10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։
ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ
1. tps://www.ncbi.nlm.nih.gov/pmc/articles/PMC7856970/table/T1/?report=objectonly
Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: