Գլխավոր տեղեկություն
Համար
N 124-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (13.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 03.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
18.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
18.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
13.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«18» ապրիլ 2024 թ.

N 124-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՑՈՒՆՔԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել արցունքատար ուղիների հիվանդություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

18.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«18» ապրիլ 2024 թվականի

N 124-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՐՑՈՒՆՔԱՏԱՐ ՈՒՂԻՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H 04.4

Արցունքատար ուղիների քրոնիկ բորբոքում

2)

H 04.5

Արցունքատար ուղիների նեղացում (ստենոզ) և անբավարարություն

3)

H04.8

Արցունքային համակարգի այլ հիվանդություններ

 

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա. փուլ 1 (ինֆիլտրացիայի փուլ)` մինչև 4-5 օր պինդ ինֆիլտրատ,

բ. փուլ 2 (ֆիստուլայի փուլ)` 5-7 օրից՝ ինֆիլտրատի փափկեցում, ֆիստուլայի առաջացում` թարախային պարունակության արտահոսքով:

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ, քիթ–կոկորդ–ականջաբան

8)

Գանգատներ

Դիսկոմֆորտ, ցավ, կոպի այտուց, կոսմետիկ դեֆեկտ, թարախային արտադրություն

9)

Անամնեզ

Տարիքը, սեռը, անամնեզում մրսածությունը, վարակիչ հիվանդությունները, ստացած բուժումները, առողջական այլ խնդիրները

10)

Զննման արդյունք/Ցուցում

Բիոմիկրոսկոպիա, պալպատոր զննում, համակարգչային տոմոգրաֆիա հետազոտություն` կոնտրաստով:

11)

Հոսպիտալացման Ցուցում

Ֆլեգմոնայի առաջացում

 

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժի խորհրդատվություն

1

1

2)

Քիթ–կոկորդ–ականջաբանի խորհրդատվություն

1

1

 

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

0,25

1

Շեղումների հայտնաբերում

 

Գործիքային հետազոտություններ

2)

Առկա չէ

Համակարգչային տոմոգրաֆիա` կոնտրաստով

0,25

1

Ախտաբանական փոփոխությունների առկայություն կամ բացակայություն

 

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախակա-նություն

Միջին օրական չափաքա-նակ

Բուժման կուրսի միջին չափաքա-նակ

Օրերի քանակ

1)

Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ)լուծույթ ներարկման 20մգ/մլ+12,5մկգ/մլ

 Լիդոկային (լիդոկայինի հիդրոքլորիդ), ադրենալին (ադրենալինի տարտրատ)լուծույթ ներարկման 20մգ/մլ+12,5մկգ/մլ

փամ-փուշտներ

մեկ անգամ

1,0

1

1

2)

Տետրացիկլին 10մգ/գ ակնաքսուք

Տետրացիկլին 10մգ/գ ակնաքսուք

պարկուճ

մեկ անգամ

1,0

7

7-10

 

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Փուլ 1` ինտոքսիկացիայի նշանների բացակայության դեպքում՝ տեղային հակաբակտերիալ բուժում

1,0

0,50

2)

Փուլ 2` հիպերթերմիա, ինտոքսիկացիայի նշանների առկայության դեպքում՝ մ/մ կամ per oral հակաբակտերիալ բուժում

0,75

0,50

3)

Փուլ 3` ֆլյուկտուացիայի փուլում՝ ֆլեգմոնայի հատում, դրենավորում 3-5 օր, խոռոչի լվացում հակասեպտիկ լուծույթով

0,25

0,50

 

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Ակնաբուժության բաժանմունք, Բոսկոմ Պալմեր Աչքի Ինստիտուտ, Մայամիի համալսարանի Միլլերի բժշկության դպրոց, Մայամի Ֆլորիդա/Department of Ophthalmology, Bascom Palmer Eye Institute, University of Miami Miller School of Medicine, Miami Florida

2. Վիլմերի Աչքի Ինստիտուտ, Ջոն Հոկինսի Համալսարան, Բալտիմոր, Մերիլենդ/The Wilmer Eye Institute, Johns Hopkins University, Baltimore, Maryland

3. Մաունտ Սինայի Իկանա բժշկության դպրոցի ակնաբուժության բաժանմունք, Նյու Յորք/Department of Ophthalmology Icahn School of Medicine at Mount Sinai, New York

4. Ակնաբուժության և տեսողական գիտությունների բաժանմունք, Միչիգանի Համալսարան, Ան Աբոր, Միչիգան/Department of Opthalmology and Visual Sciences, University of Michigan, Ann Arbor, Michigan

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 3 մայիսի 2024 թվական: