Գլխավոր տեղեկություն
Համար
N 142-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
25.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
25.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«25» ապրիլ 2024 թ.

N 142-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ԱՐՑՈՒՆՔԱԳԵՂՁԱԲՈՐԲՈՎ, ԷՊԻՖՈՐԻԱՅՈՎ ԵՎ ԱՐՑՈՒՆՔԱԳԵՂՁԻ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը`

 

 

Հրամայում եմ՝

 

1. Հաստատել արցունքագեղձաբորբով, էպիֆորիայով և արցունքագեղձի այլ հիվանդություններով պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն hավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

25.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«25» ապրիլ 2024 թվականի

N 142-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ԱՐՑՈՒՆՔԱԳԵՂՁԱԲՈՐԲՈՎ, ԷՊԻՖՈՐԻԱՅՈՎ ԵՎ ԱՐՑՈՒՆՔԱԳԵՂՁԻ ԱՅԼ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

H04.0

Արցունքագեղձաբորբ (դակրիոադենիտ)

2)

H04.1

Արցունքագեղձի այլ հիվանդություններ

3)

H04.2

Էպիֆորա (առատ արցունքահոսություն)

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Երեխա, դեռահաս, մեծահասակ

2)

Սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

ԱԲ, Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

ա.սուր,

բ.քրոնիկ

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում,

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Պլանային, շտապ

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Ակնաբույժ, մանկաբույժ, թերապևտ, նյարդաբան

8)

Գանգատներ

Կոպի շրջանում կարմրություն, ցավ, այտուց, կոպի արցունքահոսություն, աչքի կարմրություն, ջերմության բարձրացում, երկտեսություն

9)

Անամնեզ

Տարիքը, սեռը, անամնեզում տարած վարակիչ հիվանդությունները, ստացած բուժումները, առողջական այլ խնդիրները

10)

Զննման արդյունք/Ցուցում

Անամնեստիկ տվյալներ, կոպի S–ձև իջեցում, վիզիոմետրիա, տոնոմետրիա, բիոմիկրոսկոպիա, պերիմետրիա, կոպի արտաքին զննում, ակնաճեղքի չափերի որոշվում, արցունքատար ուղիների լվացում

11)

Հոսպիտալացման Ցուցում

Կոպի շրջանում՝ արցունքագեղձի պրոյեկցիայով այտուց, հիպերեմիա, ցավ, ակնաճեղքի փոքրացում, ջերմության բարձրացում, երկտեսություն, ֆլուկտուացիա

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/հ

Խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ակնաբույժ

1

1

2)

Մանկաբույժ

1

1

3)

Վիրաբույժ

1

1

4)

Թերապևտ

1

1

5)

Քիթ-կոկորդ-ականջաբան

1

1

6)

Ուռուցքաբան

1

1

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

2)

Առկա չէ

Կոագուլոգրամմա

1

1

Արյան մակարդելիության փոփոխություն

3)

Առկա չէ

Արյան բիոքիմիական հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

4)

Առկա չէ

C ռեակտիվ սպիտակուց

1

1

Բորբոքային պրոցեսի գնահատում

5)

Առկա չէ

IgE առկայություն արյան շիճուկում

1

1

Սենսիբիլիզացիայի հայտնաբերում

6)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Շեղումների հայտնաբերում

Գործիքային հետազոտություններ

7)

Առկա չէ

Վիզիոմետրիա

1

1

Տեսողության սրության որոշում

8)

Առկա չէ

Բիոմիկրոսկոպիա

1

1

ա.աչքի հավելյալ ապարատը՝ նորմա կամ նորմայից շեղում,

բ.բեկող միջավայրերը՝ նորմա կամնորմայից շեղում ,

գ.եղջերաթաղանթը՝ թափանցիկ կամ պղտոր,

դ.առաջային խցիկը՝ նորմա կամ նորմայից շեղում,

ե.ոսպնյակը՝ թափանցիկ կամ պղտոր,

զ.ապակենման մարմինը՝ նորմա կամ նորմայից շեղում

9)

Առկա չէ

Կոպերի և ակնակապիճների գերձայնային հետազոտություն

1

1

Այտուցի առկայություն

10)

Առկա չէ

Ակնակապիճների համակարգչային տոմոգրաֆիա

1

1

Ախտաբանական փոփոխությունների առկայություն կամ բացակայություն

11)

Առկա չէ

Ակնակապիճների միջուկամագնիսային-ռեզոնանսային տոմոգրաֆիա

1

1

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանում (ջեներիկ)

Չափման միավոր

Միջինացված ցուցանիշ՝ տրամադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 500մգ

Ամօքսիցիլին (ամօքսիցիլինի տրիհիդրատ) 500մգ

դեղապա-տիճներ

3 անգամ

1,5

 7

7-14

2)

Տետրացիկլին ակնաքսուք 10մգ/գ

Տետրացիկլին ակնաքսուք 10մգ/գ

պարկուճ

2 անգամ

1,0

7

7-10

3)

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) (լուծույթ) 5մգ/մլ ակնակաթիլներ

Մօքսիֆլօքսացին (մօքսիֆլօքսացինի հիդրոքլորիդ) (լուծույթ) 5մգ/մլ ակնակաթիլներ

սրվակ-կաթոցիկ

3–4 անգամ

1,0

7

7-14

4)

Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնակաթիլներ (դեղակախույթ) 3մգ/մլ+1մգ/մլ

Տոբրամիցին, դեքսամեթազոն ակնակաթիլներ (դեղակախույթ) 3մգ/մլ+1մգ/մլ

սրվակ

3–4 անգամ

1.0

7

7-14

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված`

1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ,

2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

9. Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Կոնսերվատիվ բուժում

1

0.5

2)

Վիրահատական բուժում

0,5

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1. Ջոն Ա․ Մորանի Աչքի կենտրոն, Ուտահի համալսարան, Սոլտ Լայկ Սիտի, Ուտահի նահանգ/ John A. Moran Eye Center, University of Utah, Salt Lake City, Utah

2. Մաունտ Սինայի Իկանա բժշկության դպրոցի ակնաբուժության բաժանմունք, Նյու Յորք, Նյու Յորք/Department of Ophthalmology Icahn School of Medicine at Mount Sinai, New York, New York

3. Դելլ լազերի կոնսուլտանտներ, Օստին, Տեխաս/Dell Laser Consultants, Austin, Texas

4. Ակնաբուժության և տեսողական գիտությունների բաժանմունք, Միչիգանի Համալսարան, Ան Աբոր, Միչիգան/Department of Opthalmology and Visual Sciences, University of Michigan, Ann Arbor, Michigan

5. Միչիգանի Եղջերենու կոնսուլտանտներ, Սաուտֆիլդ, Միչիգան/Michigan Cornea Consultants, P.C., Southfield, Michigan

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: