Գլխավոր տեղեկություն
Համար
N 138-Ն
Տիպ
Հրաման
Ակտի տիպ
Base act (12.05.2024-till now)
Կարգավիճակ
Գործում է
Սկզբնաղբյուր
Միասնական կայք 2024.04.29-2024.05.12 Պաշտոնական հրապարակման օրը 02.05.2024
Ընդունող մարմին
Առողջապահության նախարար
Ընդունման ամսաթիվ
23.04.2024
Ստորագրող մարմին
Առողջապահության նախարար
Ստորագրման ամսաթիվ
23.04.2024
Ուժի մեջ մտնելու ամսաթիվ
12.05.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

 

«23» ապրիլ 2024 թ.

N 138-Ն

 

Հ Ր Ա Մ Ա Ն

 

ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետը՝

 

Հրամայում եմ՝

 

1․ Հաստատել քայքայող նյութերի թունավոր ազդեցությամբ պացիենտի վարման գործելակարգը՝ համաձայն Հավելվածի։

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

23.04.2024

Ա. ԱվանեսՅԱՆ

 

 

Հավելված

ՀՀ առողջապահության նախարարի

«23» ապրիլ 2024 թվականի

N 138-Ն հրամանի

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳ

 

ՔԱՅՔԱՅՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԹՈՒՆԱՎՈՐ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՄԲ ՊԱՑԻԵՆՏԻ ՎԱՐՄԱՆ

 

 1. Նոզոլոգիաների խումբ` ըստ հիվանդությունների և առողջության հետ կապված խնդիրների վիճակագրական 10–րդ վերանայման դասակարգչի․

 

Հ/Հ

Կոդը

Անվանում

1)

Т54

Քայքայող նյութերի թունավոր ազդեցություն

2)

Т54.0

Ֆենոլ և համանման նյութեր

3)

Т54.1

Քայքայող օրգանական այլ միացություններ

4)

Т54.2

Քայքայող թթուներ և թթվանման նյութեր

5)

Т54.3

Քայքայող հիմքեր (ալկալիներ) և հիմնանման նյութեր

6)

Т54.9

Քայքայող նյութ՝ չճշտված

2․ Նոզոլոգիաների խումբը կիրառելի է՝ ըստ սույն հավելվածով սահմանված Ձև 1–ի․

 

Ձև 1

 

1)

Պացիենտի տարիքային խումբ (նորածին, երեխա, դեռահաս, մեծահասակ)

Դեռահաս, մեծահասակ

2)

Պացիենտի սեռ (արական, իգական)

Արական, իգական

3)

Բարդություններ (առանց բարդությունների (ԱԲ), բարդություններով (Բ))

Բ

4)

Հիվանդության փուլը (նկարագրել)

Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթի 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ աստիճանի (նեկրոզ) քիմիական այրվածք.
ա․ 1-3 օր՝ այրվածք,
բ․ 3-7-րդ օր՝ կեղևի ձևավորում,
գ․ 7-14 օր՝ կեղևի և նեկրոտիկ զանգվածների հեռացման փուլ,
դ․ 14-21 օր՝ վերականգնման փուլ և շարակցական հյուսվածքի ձևավորման փուլ (սպիավորում):

5)

Բժշկական օգնության և սպասարկման պայմանները (բժշկական կազմակերպությունից դուրս, արտահիվանդանոցային պայմաններում, ցերեկային ստացիոնարի պայմաններում, հիվանդանոցային պայմաններում)

Հիվանդանոցային պայմաններում

6)

Բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մատուցման ձևը (շտապ, անհետաձգելի, պլանային)

Շտապ կամ անհետաձգելի

7)

Կիրառման շրջանակը (նշել մասնագետների շրջանակը)

Թունաբաններ, անեսթեզիոլոգներ և ինտենսիվ թերապիայի մասնագետներ

8)

Գանգատներ

Սուր ցավ բերանի խոռոչում, կոկորդում, կերակրափողում և էպիգաստրալ շրջանում, սուր ցավ կուլ տալու ժամանակ։ Արյունահոսություն ստամոքս-աղիքային ուղու ախտահարված հատվածներից: Շնչառական անբավարարություն, շնչառության դժվարացում: Մեզի գույնի փոփոխություն («մսաջուր» մինչև մուգ շագանակագույն):

9)

Անամնեզ

Գրգռող կամ այրող ազդեցություն ունեցող թթուների, ալկալիների և այլ հեղուկների պատահական կամ կանխամտածված ընդունում:

10)

Զննման արդյունք/Ցուցում

Բերանի խոռոչի, կոկորդի լորձաթաղանթի այտուց, ցավ, կլման ակտի խանգարում, կուլ տալու ժամանակ ցավի ուժգնացում, կերակրափողի երկայնքով ցավ, ցավ էպիգաստրալ շրջանում, բարդացած ընթացքի դեպքում սուր որովայնի կլինիկա: Շնչառական անբավարարություն, կոկորդ մուտքի լորձաթաղանթի այտուց, մեխանիկական տիպի շնչառության խանգարում: Շնչուղիների քիմիական այրվածք ասպիրացիոն համախտանիշով:

11)

Հոսպիտալացման ցուցում

ա․անամնեզում պացիենտի կողմից գրգռող կամ այրող ազդեցություն ունեցող թթուների, ալկալիների և այլ հեղուկների ընդունում։
բ․ բերանի լորձաթաղանթի այտուցվածություն և ցավ կերակրափողի երկայնքով, էպիգաստրալ շրջանում: Ստամոքս-աղիքային ուղու լորձաթաղանթի քիմիական այրման նշաններ:
գ․ բարդություններ՝ ստամոքս-աղիքային ուղու ցանկացած հատվածի արյունահոսություն, կլման ակտի խանգարումներ, ասպիրացիոն համախտանիշ, մեխանիկական տիպի շնչառական խանգարումներ, սուր ներանոթային հեմոլիզ, երիկամային սուր անբավարարություն:

3․ Բժիշկ-մասնագետի կողմից պացիենտի զննումը, խորհրդատվությունը իրականացվում է ըստ Ձև 2–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 2

 

Հ/Հ

Պացիենտին տրամադրվող խորհրդատվության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Թունաբան

1

 1

2)

Անեսթեզիոլոգ և ինտենսիվ թերապիայի մասնագետ

1

1

3)

Քիթ-կոկորդ-ականջաբան

1

-

4)

Համապատասխան մասնագետ, որը տիրապետում է էնդոսկոպիայի իրակացման եղանակներին

0,9

0,2

5)

Ընդհանուր վիրաբույժներ

-

0.6

6)

Թոքաբան կամ թերապևտ (Ասպիրացիոն համախտանիշ, թարախային տրախեոբրոնխիտ, թոքաբորբ)

-

0.1

7)

Երիկամաբան (նեֆրոտիկ համախտանիշ, սուր երիկամային անբավարարություն)

-

0.02

8)

Հեմոդիալիզի մասնագետ

-

0.2

9)

Հոգեբույժ (ինքնասպանության փորձերի դեպքում)

 -

0.4

4․ Սույն հավելվածի Ձև 2–ում նշված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ զննման, խորհրդատվության իրականացման հաճախականությունը։

5․ Լաբորատոր-գործիքային ախտորոշիչ հետազոտություններն իրականացվում են՝ ըստ Ձև 3–ի (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 3

 

Լաբորատոր հետազոտություններ

Հ/Հ

Կոդը

Անվանումը

Տրամադրման քանակը

Արդյունք

ԱԲ

Բ

1)

Առկա չէ

Արյան ընդհանուր հետազոտություն

1

1

Հոմեոստազի տարբեր խանգարումներ՝ կախված վիճակի ծանրությունից:

2)

Առկա չէ

Ազատ հեմոգլոբինի որոշում արյան շիճուկում և մեզում

1

1

Պարունակության փոփոխություն կախված ծանրության աստիճանից։

3)

Առկա չէ

Թթվահիմնային հավասարակշռության ստուգում

1

1

Ծանր թունավորումների ժամանակ նյութափոխանակային ացիդոզի զարգացում

4)

Առկա չէ

Կալիումի քանակը արյան շիճուկում

1

1

Երիկամային դիսֆունկցիայի ժամանակ կալիումի ցուցանիշի աճ՝ ինչպես տոքսիկոգեն փուլի, այնպես էլ սոմատոգեն բարդությունների ֆոնին։

5)

Առկա չէ

Կալցիումի քանակը արյան շիճուկում

0.1

0.1

Հոմեոստազի խանգարումներ

6)

Առկա չէ

Նատրիումի քանակը արյան շիճուկում

   

Հոմեոստազի խանգարումներ, լյարդա-նեֆրոպատիաներ:

7)

Առկա չէ

Ասպարտատամինոտրանսֆերազի (ԱՍՏ) որոշում արյան շիճուկում

-

0.4

Ցուցանիշների բարձրացում լյարդի ախտահարման ֆոնին որպես սուր ներանոթային հեմոլիզի հետևանք:

8)

Առկա չէ

Ալանինամինոտրանսֆերազի (ԱԼՏ) որոշում արյան շիճուկում

-

0.4

Ցուցանիշների բարձրացում լյարդի ախտահարման ֆոնին որպես սուր ներանոթային հեմոլիզի հետևանք:

9)

Առկա չէ

Արյան պլազմայում ընդհանուր բիլիռուբինի որոշում

-

0.4

Բիլիռուբինի զգալի բարձրացում որպես օրգանիզմում ազատ հեմոգլոբինի տրանսֆորմացիայի աղբյուր:

10)

Առկա չէ

Ուղղակի բիլիռուբին

-

0.4

Կոնցենտրացիայի զգալի բարձրացում։

11)

Առկա չէ

Անուղղակի բիլիռուբին

-

0.4

Կոնցենտրացիայի զգալի բարձրացում։

12)

Առկա չէ

Գլյուկոզ

1

1

Հիպո և հիպերգլիկեմիա հոմեոստազի ցուցանիշների կոպիտ համալիր խանգարումների պատճառով:

13)

Առկա չէ

Կրեատինին

-

0.2

Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշի աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով:

14)

Առկա չէ

Միզանյութ

-

0.2

Նեֆրոպաթիայի դեպքում ցուցանիշների աճ, հետագա սուր երիկամային անբավարարության զարգացումով:

15)

Առկա չէ

Ընդհանուր սպիտակուցային և սպիտակուցային ֆրակցիաներ

-

0.6

Սպիտակուցի ցուցանիշի նվազում պայմանավորված մեծ քանակությամբ սպիտակուցների այրվածքային մակերես դուրսբերումով:

16)

Առկա չէ

Արյան ալֆա ամիլազա

-

0.3

Սուր պանկրեատիտ, պանկրեոնեկրոզ:

17)

Առկա չէ

Մեզի ընդհանուր հետազոտություն

1

1

Ընդհանուր ախտորոշիչ համալիրում բոլոր տեսակի մեկնաբանվող խախտումներ

18)

Առկա չէ

Կոագուլոգրամա

-

0.2

Արյան մակարդելիության ցուցանիշների խախտումները, որպես կանոն, դիտարկվող պաթոլոգիաներում հեպատոպաթիայի հետևանք են։

 

 Գործիքային հետազոտություններ

19)

Առկա չէ

Էլեկտրասրտագրություն

1

1

Ռիթմի խախտման, սրտամկանի սնուցման գնահատում թունավորման գրեթե ցանկացած փուլում:

20)

Առկա չէ

Լարինգոսկոպիա

1

-

Այտուցի, լորձաթաղանթի այրվածքի աստիճանի որոշում, վերին շնչուղիների անցանելիության ստուգում:

21)

Առկա չէ

 Էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա

1

-

Բերանի խոռոչի քիմիական այրվածքի, կոկորդի, կերակրափողի, ստամոքսի, 12 մատնյա աղու այրվածքի հայտնաբերում:

Ստամոքս ազիքային ուղու արյունահոսությունների հայտնաբերում:

Լորձաթաղանթի այրվածքի, վերին շնչուղիների վիճակ և անցանելիություն հայտնաբերում:

22)

Առկա չէ

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն

0.8

0.8

Կրծքավանդակի վնասվածքի: Ստամոքսի պարունակության ասպիրացիայի (ասպիրացիոն համախտանիշ) հայտնաբերում: Թոքային այտուցի տարբեր փուլերի գնահատում:

23)

Առկա չէ

Որովայնի խոռոչի ռենտգեն հետազոտություն

-

0.1

Որովայնի խոռոչի օրգանների վնասվածքի, ազատ գազի և հեղուկի առկայության հայտանբերում։

24)

Առկա չէ

Ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն

-

0.3

Որովայնի խոռոչի օրգանների վիճակի, վնասվածքնեի հայտնաբերում:

25)

Առկա չէ

Համակարգչային շերտագրություն (ՀՇ)

-

0.05

Ներքին օրգանների վնասվածքի: Գլխի վնասվածքի հայտնաբերում (եթե նշված է):

26)

Առկա չէ

Մագնիսառեզոնանսային շերտագրություն (ՄՌՇ)

-

0.02

Ներքին օրգանների վիճակի: Գլխի վնասվածքի գնահատում (եթե նշված է):

27)

Առկա չէ

Թերապևտիկ և ախտորոշիչ բրոնխոսկոպիա

-

0.1

Ասպիրացիոն համախտանիշ, ստամոքսի պարունակության ասպիրացիա՝ տրախեոբրոնխիալ ծառի սանիտարական լվացման նպատակով:

6․ Սույն հավելվածի Ձև 3–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ հետազոտության իրականացման հաճախականությունը։

7․ Օգտագործվող դեղերի ցանկը սահմանվում է ըստ Ձև 4–ի (անհրաժեշտության դեպքում նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 4

 

Հ/Հ

Անվանում, դեղաչափ, դեղաձև, փաթեթավորում

Անվանումը
(ջեներիկ)

Չ/Մ

Միջի-նացված ցուցանիշ՝ տրա-մադրման հաճախա-կանություն

Միջին օրական չափա-քանակ

Բուժման կուրսի միջին չափա-քանակ

Օրերի քանակ

1)

Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ

Նատրիումի բիկարբոնատ լուծույթ կաթիլաներարկման 84մգ/մլ

սրվակներ

8

10

30 սրվակ

3

2)

Ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ

ֆուրոսեմիդ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 10մգ/մլ

ամպուլներ

2

4,0

4,0

1

3)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ, 50մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ,3000մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ,50մլ,100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

պլաստիկե փաթեթ

2

2000,0

14000,0

7

4)

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ,50մլ,100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ,3000մլ

Նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 9մգ/մլ, 50մլ,100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

պլաստիկե փաթեթ

3

2000,0

14000,0

7

5)

Գլյուկոզ անջուր լուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ ,3000մլ

Գլյուկոզ անջուրլուծույթ կաթիլաներարկման 50մգ/մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 400մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ 3000մլ

պլաստիկե փաթեթ

1

500,0

1000,0

7

6)

Անջուր գլյուկոզ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

Անջուր գլյուկոզ լուծույթ կաթիլաներարկման 100մգ/մլ, 100մլ, 200մլ, 250մլ, 500մլ, 1000մլ, 2000մլ, 3000մլ

պլաստիկե փաթեթ

1

250,0

500,0

7

7)

Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մլ

Սուկցինացված ժելատին, նատրիումի քլորիդ լուծույթ կաթիլաներարկման 40մգ/մլ+7,01մգ/մլ

պլաստիկե շշիկներ

1

500,0

1000,0

2

8)

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ

Ալբումին մարդու լուծույթ ն/ե կաթիլաներարկման 200մգ/մլ

ապակե շշիկ

1

100,0

200,0

2

9)

Պրոկային (պրոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 5մգ/մլ, 100մլ, 200մլ, 250մլ

Պրոկային (պրոկայինի հիդրոքլորիդ) լուծույթ ներարկման 5մգ/մլ, 100մլ, 200մլ, 250մլ

պլաստիկե փաթեթ

2

20

60

3

10)

Մորֆին (մորֆինի հոդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մ

Մորֆին (մորֆինի հոդրոքլորիդ) լուծույթ ներարկման 10մգ/մ

ամպուլներ

2

4

8

2

11)

Տրիմեպերիդինի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 20մգ/մլ

Տրիմեպերիդինի հիդրոքլորիդ լուծույթ ներարկման 20մգ/մլ

ամպուլներ

1

1

2

2

12)

Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ

Մագնեզիումի սուլֆատ լուծույթ ն/ե և մ/մ ներարկման 250մգ/մլ

ամպուլներ

2

40,0

100,0

5

13)

Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ

Պիրիդօքսին (պիրիդօքսինի հիդրոքլորիդ) լուծույթ ե/մ, մ/մ և ն/ե ներարկման 50մգ/մլ

ամպուլներ

4

4,0

12,0

3

14)

Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մ

Ցիանոկոբալամին լուծույթ ե/մ և մ/մ ներարկման 0,5մգ/մ

ամպուլներ

4

4,0

12,0

3

15)

Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ

Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ

ապակե սրվակ-կաթոցիկ

2

2,0

6,0

3

16)

Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ

Նիկոտինաթթու լուծույթ ներարկման 10մգ/մլ

ապակե սրվակ-կաթոցիկ

3

6,0

18,0

3

17)

Ադեմետիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 400մգ

Ադեմետիոնին դեղափոշի լիոֆիլացված ներարկման լուծույթի 400մգ

սրվակներ

2

800 մգ

4000 մգ

7

18)

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

Դեքսամեթազոն (դեքսամեթազոն նատրիումի ֆոսֆատ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 4մգ/մլ

ամպուլներ

10

40

280 մգ

7

19)

Միդազոլամ լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 5մգ/մլ

Միդազոլամ լուծույթ ներարկման/
կաթիլաներարկման 5մգ/մլ

ամպուլներ

2

30 մգ

90 մգ

3

20)

Կապտոպրիլ 25մգ

Կապտոպրիլ 25մգ

դեղահատեր

2

4

12

3

21)

Թիոպենտալ (թիոպենտալ նատրիում և նատրիումի հիդրոկարբոնատ) դեղափոշի լիոֆիլիզացված ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ

 Թիոպենտալ (թիոպենտալ նատրիում և նատրիումի հիդրոկարբոնատ) դեղափոշի լիոֆիլիզացված ն/ե ներարկման լուծույթի 500մգ,1000մգ

ապակե սրվակներ

3

300

1 գ

2

22)

Կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ ներարկման 40մգ/մլ

Կալցիումի քլորիդ (կալցիումի քլորիդի դիհիդրատ) լուծույթ ներարկման 40մգ/մլ

ամպուլներ

1

20,0

60,0

3

23)

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում), պիտոֆենոն (պիտոֆենոնի հիդրոքլորիդ), ֆենպիվերինիում բրոմիդ լուծույթ մ/մ ներարկման 2500մգ/5մլ
+10մգ/5մլ
+0,1մգ/5մլ

Մետամիզոլ (մետամիզոլ նատրիում), պիտոֆենոն (պիտոֆենոնի հիդրոքլորիդ), ֆենպիվերինիում բրոմիդ լուծույթ մ/մ ներարկման 2500մգ/5մլ+10մգ/5մլ
+0,1մգ/5մլ

ամպուլներ

2

4,0

14,0

7

24)

Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ

Դիֆենհիդրամին (դիֆենհիդրամինի հիդրոքլորիդ) լուծույթ մ/մ և ն/ե ներարկման 10մգ/մլ

ամպուլներ

2

2,0

14,0

7

25)

Ցիպրոֆլոքսացին 500մգ

Ցիպրոֆլոքսացին 500մգ

դեղահատեր

2

4,0

12,0

3

26)

Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ

Հեպարին (հեպարին նատրիում) լուծույթ ն/ե և ե/մ ներարկման 5000ՄՄ/մլ

ապակե սրվակներ

4

20000 ЕД

40000

2

27)

Ալյումինիումի հիդրօքսիդ, մագնեզիումի հիդրօքսիդ դեղակախույթ ներքին ընդունման 340մգ/5մլ+395մգ/5մլ
+36մգ/5մլ, 436մգ/մլ+70մգ/մլ

Ալյումինիումի հիդրօքսիդ, մագնեզիումի հիդրօքսիդ դեղակախույթ ներքին ընդունման 340մգ/5մլ+395մգ/5մլ
+36մգ/5մլ, 436մգ/մլ+70մգ/մլ,

փաթեթիկներ

2

20

100

7

28)

Չիչխանի յուղ 500մգ

Չիչխանի յուղ 500մգ

մոմիկներ ուղիղաղիքային

2

10

150

21

8․ Սույն հավելվածի Ձև 4–ում սահմանված՝

 1) նշանակված դեղի նկատմամբ անհատական անտանելիության դեպքում ավագ բուժաշխատողը իրավասու է նշանակել այլ դեղ:

 2) տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ դեղի օգտագործման հաճախականությունը։

 9․ Բուժական այլ միջոցառումներ սահմանվում են Ձև 5–ում (անհրաժեշտության դեպքում անհրաժեշտ է նշել հիվանդության փուլերը)․

 

Ձև 5

 

Հ/Հ

Բժշկական ծառայության տեսակը

Տրամադրման քանակը

ԱԲ

Բ

1)

Ստամոքսի լվացում, զոնդավորում

1

-

2)

Վերակենդանացման միջոցառումներ (շնչափողի ինտուբացիա, մեխանիկական օդափոխություն, ներերակային անզգայացում՝ ըստ ցուցումների)

0.05

-

3)

Անհետաձգելի կոնիկոտոմիա

-

0.01

4)

Անհետաձգելի տրախեոստոմա

-

0.1

5)

Ինֆուզիոն թերապիա

1

1

6)

Պլազմայի ալկալիզացում

0,9

-

7)

Հարկադիր դիուրեզ

0.7

-

8)

Հակամանրէային թերապիա (վարակիչ բարդությունների, թոքաբորբի համար)

-

0,4

9)

Ֆիզիոթերապիա

-

0,05

10)

Պլազմաֆերեզ՝ ըստ ցուցումների

-

0,02

11)

Հեմոդիալիզ՝ ըստ ցուցումների

-

0,2

12)

Հիպերբարիկ թթվածնային թերապիա

0,03

0,06

13)

Սնուցման աջակցություն և կլինիկական սնուցում

1

1

10․ Սույն հավելվածի Ձև 5–ում սահմանված տրամադրվող քանակների համար նշվում է միջինացված ցուցանիշ, նկատի ունենալով, թե ինչ հաճախականությամբ է իրականացվում տվյալ բուժական միջոցառումը։ Հաճախականության հաշվարկման միավորը պետք է լինի 0-ից 1 միջակայքում և հաշվի առնվի նմանատիպ 100 դեպքերում տվյալ բուժական միջոցառման կիրառման հաճախականությունը։

 

ԳՈՐԾԵԼԱԿԱՐԳԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ

 

1․ Լուժնիկով Ե․ Ա․ Սուր թունավորումների ժամանակ ռեանիմատոլոգիայի հիմունքները/ Ե․․ Ա․ Լուժնիկով, Վ․ Ն Դագայեվ, Ն․ Ն․ Ֆիրսով – Մ․։ Բժշկություն, 1997․/Лужников, Е.А. Основы реаниматологии при острых отравлениях /Е.А. Лужников, В.Н. Дагаев, Н.Н. Фирсов. [Текст] – М.: Медицина, 1977.

 2․ Լուժնիկով Ե․ Ա․ Սուր դեղորայքային թունավորումներ- ժամանակակից կլինիկական թունաբանության/ Ե․ Ա․ Լուժնիկով //Սուր թունավորումներ դեղորայքային պրեպարատներից։ Գիտական հոդվածների հավաքածու Ն․ Վ․ Սկլիֆասովսկու անվան շտապ օգնության գիտահետազոտական ինստիտուտ- Մ․, 1992/ Лужников, Е.А. Острые лекарственные отравления – ведущая проблема современной клинической токсикологии / Е.А. Лужников [Текст] // Острые отравления лекарственными веществами: респ. сб. науч. тр. НИИ СП им. Н.В. Склифосовского. – М., 1992.

3․ Լուժնիկով Ե․ Ա․ Կլինիկական տոքսիկոլոգիա/ Լուժնիկով Ե․ Ա․- Մ․։ Բժշկություն, 1994/Лужников, Е.А. Клиническая токсикология / Е.А. Лужников. [Текст] – М.: Медицина, 1994.

4․ Լուժնիկով Ե․ Ա Դետոքսիկացիոն թերապիա։ Բժիշկների ձեռնարկ/ Ե․ Ա․ Լուժնիկով, Յու․ Ս․ Գոլդֆարբ, Ս․ Գ․ Մուսելլիուս- «Լան» ձեռնարկ, 2000/Лужников, Е.А. Детоксикационная терапия: руководство для врачей / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб, С.Г. Мусселиус [Текст] – СПб.: Издательство «Лань», 2000.

5․ Լուժնիկով Ե․ Ա․ Սուր թունավորումներ։ Բժիշկների ձեռնարկ/ Ե․ Ա․ Լուժնիկով, Լ․ Գ․ Կոստոմարովա․ Մ։ Բժշկություն, 2000/Лужников, Е.А. Острые отравления: Руководство для врачей / Е.А. Лужников, Л.Г. Костомарова. М: Медицина, [Текст] 2000.

6․ Լուժնիկով Ե․ Ա․ Անհետաձգելի դեպքեր սուր թունավորումների ժամանակ/ Ե․ Ա․ Լուժնիկով, Յու․ Ն․ Օստապենկո, Գ․ Ն․ Սուխոդոլովա – Մ․։ Բժշկություն, 2001/Лужников, Е.А. Неотложные состояния при острых отравлениях/ Е.А. Лужников, Ю.Н. Остапенко, Г.Н. Суходолова. [Текст] – М.: Медицина, 2001.

7․ Ե․ Ա․ Լուժնիկով, Յու․ Ս․ Գոլդֆարբ Սուր թունավորումների ֆիզիոհեմոթերապիա/ Ե․ Ա․ Լուժնիկով, Յու․ Ս․ Գոլդֆարբ – Մ։ Բուժպրակտիկա․ -Մ, 2002/Лужников, Е.А., Гольдфарб, Ю.С. Физиогемотерапия острых отравлений / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб. [Текст] – М: Медпрактика. – М, 2002.

8․ Լուժնիկով Ե․ Ա․ Կլինիկական տոքսիկոլոգիա։ համալսարանների դասագիրք, 4-րդ ձեռնարկ, վերամշակում և ավելացում/ Լուժնիկով Ե․ Ա․, Սուխոդոլովա Գ․ Ն – Մ․։ Բժշկություն, 2008/Лужников, Е.А. Клиническая токсикология: учебник для вузов, 4-е изд., перераб. и доп. / Лужников Е.А., Суходолова Г.Н. [Текст] – М.: Медицина, 2008.

9․ Լուժնիկով Ե․ Ա․ Կոմպլեքս դետոքսիկացիոն տեխնոլոգիաներ ժամանակակից փուլում սուր էկզոգեն թունավորումների ժամանակ / Ե․ Ա․ Լուժնիկով, Յու․ Ս․ Գոլդֆարբ, Ա․ Բ․ Բադալյան // Անհետաձգելի բժշկության լրատու (գիտական-պրակտիկ ամսագիր անհետաձգելի բուժօգնության բժիշկների Ասոցիացիա Ուզբեկիստան) 11-րդ Հանրապետական գիտական-պրակտիկ կոնֆերանս «Անհետաձգելի բուժօգնության կազմակերպման ակտուալ խնդիրները։ Անեսթեզիոլոգիայի, ռեանիմացիայի և ինտենսիվ թերապիայի հարցերը անհետաձգելի բժշկության կրիտիկական դեպքերում» (Ջիզակ, 26 հոկտեմբեր 2013թ․)– 2013. – № 3./Лужников, Е.А. Технологии комплексной детоксикации при острых экзогенных отравлениях на современном этапе / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб, А.В. Бадалян [Текст] // Вестник экстренной медицины (науч.-практ. ж. Ассоц. врачей экстр. мед. пом. Узбекистана) / Матер. 11-й Республиканской науч.-практ. конф. «Актуальные проблемы организации экстренной медицинской помощи: Вопросы анестезиологии, реанимации и интенсивной терапии при критических состояниях в экстренной медицине» (Джизак, 26 октября 2013 г.). – 2013. – № 3.

10․ Լուժնիկով Ե․ Ա․ Ժամանակակից փուլում քիմիական էթիոլոգիայի սուր թունավորումների դետոքսիկացիոն թերապիա / Ե․ Ա․ Լուժնիկով, Յու․ Ս․ Գոլդֆարբ, Ա․ Բ․ Բադալյան // Տոքսիկոլոգիական լրատու․ - 2014․ -№ 3. – С. 9–17./Лужников, Е.А. Детоксикационная терапия острых отравлений химической этиологии на современном этапе / Е.А. Лужников, Ю.С. Гольдфарб, А.В. Бадалян [Текст] // Токсикологический вестник. – 2014. – № 3. – С. 9–17.

 11․ Մատկեվիչ Վ․ Ա․ աղիքային լավաժ / Վ․ Ա․ Մատկեվիչ // Բժշկական տոքսիկոլոգիա։ ազգային ձեռնարկ/ Ե․ Ա․ Լուժնիկովի գլխավորությամբ- Մ։ ԳՕԷՏԱՐ-ՄԵԴԻԱ, 2012․- գլուխ 4/Маткевич, В.А. Кишечный лаваж / В.А. Маткевич [Текст] //Медицинская токсикология: национальное руководство / под ред. Е.А. Лужникова. – М.: ГЭОТАР-Медиа, 2012. – Гл. 4.

12․ Բժշկական տոքսիկոլոգիա։ ազգային ձեռնարկ/ Ե․ Ա․ Լուժնիկովի գլխավորությամբ- Մ։ ԳՕԷՏԱՐ-ՄԵԴԻԱ, 2012․/Медицинская токсикология: национальное руководство / Под ред. Е.А. Лужникова. [Текст] – М.: ГЭОТАР-Медиа, 2012.

13․ Մուսելլիուս Ս․ Գ․ Թունավորումեր կենդանական և բուսական թույներից / Ս․ Գ․ Մուսելլիուս// Բժշկական տոքսիկոլոգիա։ ազգային ձեռնարկ/ Ե․ Ա․ Լուժնիկովի գլխավորությամբ- Մ։ ԳՕԷՏԱՐ-ՄԵԴԻԱ, 2012․ - գլուխ 12, - ենթավերնագիր 12․1/Мусселиус, С.Г. Отравления животными и растительными ядами /С.Г. Мусселиус [Текст] // Медицинская токсикология: национальноеруководство / под ред. Е.А. Лужникова. – М.: ГЭОТАР-Медиа, 2012. – Гл.12. –П. 12.1.

14․ Բ․ Ն․ Օրլով ԽՍՀՄ թունավոր կենդանիներն և բույսեր / Բ․ Ն․ Օրլով, Դ․ Բ․ Գելաշվիլի, Ա․ Կ․ Իբրահիմով/ - 1990, Մ․։ Բարձրագույն դպրոց, 1990/Орлов, Б.Н. Ядовитые животные и растения СССР / Б.Н. Орлов, Д.Б. Гелашвили, А.К. Ибрагимов [Текст] – 1990, М.: Высш. Шк., 1990.

15․ Հորստ Ալտման․ Թունավոր բույսեր․ Թունավոր կենդանիներ/ Հորստ Ալտման․ - Մ։ БММ АО, 2004/Альтманн, Хорст. Ядовитые растения. Ядовитые животные / Хорст Альтманн [Текст]. – М: БММ АО, 2004.

 

Պաշտոնական հրապարակման օրը՝ 2 մայիսի 2024 թվական: