ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
«26» ապրիլի 2024 թվական ք. Երևան |
N 06-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԻ ՆՄՈՒՇԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 45-րդ կետի և 10-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի դրույթներով.
1. Հաստատել փոստային վճարման պետական նշանի նմուշը` Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «Ակսել Բակունց. 1899-1937. Aksel Bakunts. ՀԱՅ ԳՐՈՂ. ARMENIAN WRITER» 1 նամականիշի, համաձայն հավելվածի:
2. Գործողության մեջ դնել` Մեծանուն հայեր. Ակսել Բակունցի ծննդյան 125-ամյակ թեմային նվիրված «Ակսել Բակունց. 1899-1937. Aksel Bakunts. ՀԱՅ ԳՐՈՂ. ARMENIAN WRITER» 1 նամականիշը, անվանագինը՝ 320 դրամ, տպաքանակը՝ 10 000 հատ։
|
Մ. Հայրապետյան |
Հավելված ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի 2024 թվականի ապրիլի 26-ի թիվ 06-Ն հրամանի |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 30 ապրիլի 2024 թվական: