ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՆԱԽԱՐԱՐ
«22» ապրիլի 2024 թ. |
N 131-Ն |
Հ Ր Ա Մ Ա Ն
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԵՎ ՀԱՅՏԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԵՐԻ ՀԱՍՏԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Կենդանական աշխարհի մասին» օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի «թ4)» կետով.
Հրամայում եմ`
1. Հաստատել`
1) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման հայտի օրինակելի ձևը` համաձայն N 1 հավելվածի,
2) բնապահպանական, գիտահետազոտական, կրթական, առողջապահական և վերարտադրության կազմակերպման նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման պայմանագրի օրինակելի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում 2025 թվականի ապրիլի 10-ից:
Հ. ՍԻՄԻԴՅԱՆ |
«22» ապրիլի 2024 թ. |
4/22/2024
|
Հավելված N 1 Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի ապրիլի «22»-ի N 131-Ն հրամանի |
Օրինակելի ձև
Հ Ա Յ Տ
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(Իրավաբանական անձի անվանումը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, բնակության վայրը,
իսկ անհատ
ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետականհաշվառման համարը)
------------------------------------------------------------------------------------------------------------------------------
օգտագործման ենթակա տարածքը (մարզը, համայնքը)
------------------------------------------------------------------------------------------------------------------------------
օգտագործման նպատակը
------------------------------------------------------------------------------------------------------------------------------
որսամիջոցներ
------------------------------------------------------------------------------------------------------------------------------
օգտագործման ժամանակահատվածը
ձկնորսության դեպքում՝-------------------------------------------------------------------------------------------------
------------------------------------------------------------------------------------------------ձկնորսով (ձկնորսներով)
(անձնագրի տվյալները)
------------------------------------------------------------------------------------------------------- լողամիջոցներով,
N |
Կենդանական աշխարհի օբյեկտի անվանումը (տեսակը) |
Քանակը (հատ, կգ) |
Հայտատու` | ___________________________________________________ |
(իրավաբանական անձի անվանում / անուն, ազգանուն, ստորագրություն) | |
Հայտը ներկայացնելու ամսաթիվը «----» ---------- 202 թ. |
Հավելված N 2 Շրջակա միջավայրի նախարարի 2024 թվականի ապրիլի «22»-ի N 131-Ն հրամանի |
Օրինակելի ձև
Պ Ա Յ Մ Ա Ն Ա Գ Ի Ր
ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ, ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ, ԿՐԹԱԿԱՆ, ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ՎԵՐԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ
ք. Երևան |
«_____»___________202 թ. |
Շրջակա միջավայրի նախարարությունը` կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման իրավունք տրամադրողը (այսուհետ` լիազորված մարմին), ի դեմս` ------
---------------------------------------------------------------------------------------------------------------------------------մի կողմից,
(անուն, ազգանուն, պաշտոն)
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------(իրավաբանական անձի անվանումը, պետական գրանցման վկայականի համարը և գտնվելու վայրը կամ ֆիզիկական անձի անունը, ազգանունը, անձնագրային
տվյալները և բնակության վայրը, իսկ անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի դեպքում՝ նաև անհատ ձեռնարկատիրոջ պետական
հաշվառման համարը)
----------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(այսուհետ` կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործող) ի դեմս`
--------------------------------------------------------------------------------------------------------------------------------------------
(անուն, ազգանուն)
և մյուս կողմից կնքեցին (այսուհետ միասին՝ կողմեր) սույն պայմանագիրը (այսուհետ՝ պայմանագիր) հետևյալի մասին:
1. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ
1.1 Լիազորված մարմինը սույն պայմանագրով կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողին իրավունք է վերապահում
–––––––––––––––––––––––––––––––––––––––––––------------------------------------- տարածքում
(օգտագործման ենթակա տարածքի տեղադիրքը)
------------------------------------------------------------------------------------------------- նպատակով,-------------------------------------------------------------------------------------------------------------------
----------------------------------------------------------------------------------------------------------------- որսամիջոցով,
(տեսակը, նկարագիրը, քանակը)
ձկնորսության դեպքում -----------------------------------------------------------------------------
-------------------------------------------------------------------------------------------------------------- ձկնորսով (ձկնորսներով)
(անձնագրի տվյալները)
--------------------------------------------------------------------------------------------------------------- լողամիջոցներով,
Կատարել (որս, հայթայթում, հավաք) _________________________________________
(կենդանական աշխարհի օբյեկտի տեսակը և քանակը)
____________ թ. մինչև _________ թ. ընկած ժամանակահատվածում:
2. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2.1. Լիազորված մարմինն իրավունք ունի.
2.1.1 կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողից պահանջել օգտագործել սույն պայմանագրով սահմանված քանակին և տեսակին համապատասխան կենդանական աշխարհի օբյեկտներ,
2.1.2 պահանջել սույն պայմանագրի կնքման համար «Պետական տուրքի մասին» օրենքով և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված վճարումները հավաստող փաստաթղթերը՝ (բացառությամբ գիտահետազոտական և կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման) մինչև պայմանագրի կնքման գործընթացը սկսելը:
2.2. Լիազորված մարմինը պարտավոր է.
2.2.1 կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողին տրամադրել կենդանական աշխարհի օբյեկտների պահպանության վերաբերյալ տեղեկատվություն:
2.3. Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողն իրավունք ունի.
2.3.1 լիազորված մարմնի հետ համաձայնեցնելուց հետո իրականացնել կենդանական աշխարհի օբյեկտների բարելավման միջոցառումներ,
2.3.2 պահանջել վաղաժամկետ լուծելու պայմանագիրը,
2.3.3 իրացնել կենդանական աշխարհի օգտագործումից ստացված արտադրանքը և տնօրինել եկամուտները, բացառությամբ գիտահետազոտական և կրթական նպատակներով կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման դեպքում,
2.3.4 իրականացնել Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը չհակասող այլ գործունեություն:
2.4 Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողը պարտավոր է.
2.4.1 գործել Հայաստանի Հանրապետության օրենքներով և իրավական այլ ակտերով սահմանված կարգով,
2.4.2 կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործել բացառապես սույն պայմանագրի պայմաններին և նպատակին համապատասխան,
2.4.3 ապահովել պայմանագրով իրեն հատկացված կենդանական աշխարհի օբյեկտների պահպանությունը,
2.4.4 չխախտել կենդանական համակեցությունների ամբողջականությունը,
2.4.5 կատարել պայմանագրային պարտականությունները,
2.4.6 իրականացնել անհրաժեշտ միջոցառումներ կենդանական աշխարհի օբյեկտների վերարտադրության և պաշտպանության նպատակով,
2.4.7 աջակցել պետական մարմինների գործունեությանը` կենդանական աշխարհի օբյեկտների հսկողության, պետական հաշվառման և մոնիտորինգի իրականացման համար,
2.4.8 չխախտել կենդանական աշխարհի օբյեկտների այլ օգտագործողների իրավունքները,
2.4.9 հատուցել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված չափերով և կարգով հատուցել բնությանը պատճառած վնասները,
2.4.10 պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու դեպքում ոչ ուշ, քան 5 աշխատանքային օր առաջ լիազորված մարմնին պատշաճ կերպով գրավոր տեղեկացնել դրա մասին,
2.4.11 սույն պայմանագրի գործողությունն ավարտվելուց հետո մեկամսյա ժամկետում լիազորված մարմնին ներկայացնել հաշվետվություն` կենդանական աշխարհի օբյեկտների որսված քանակության և տեսակների վերաբերյալ:
3. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՎ ԿԱՏԱՐՎՈՂ ՎՃԱՐՆԵՐԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՆԵՐԸ
3.1 Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողը «Պետական տուրքի մասին» օրենքով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով վճարում է պետական տուրք ________ դրամ և բնօգտագործման վճար ________ դրամ:
4. ՎԵՃԵՐԻ ԼՈՒԾՄԱՆ ԿԱՐԳԸ
4.1 Պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով, համաձայնություն ձեռք չբերվելու դեպքում ծագած վեճերը լուծվում են դատական կարգով:
5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)
5.1 Սույն պայմանագրով պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն չկատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, ինչը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել և այն ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո: Այդպիսի իրավիճակներ են երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը: Եթե անհաղթահարելի ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես տեղյակ պահելով մյուս կողմին:
6. Պայմանագրի ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ԵՎ վաղաժամկետ լուծման հիմքերը
6.1 Պայմանագիրը դադարում է դրանով սահմանված ժամկետը լրանալու կամ պայմանագրով սահմանված չափաքանակները սպառվելու դեպքում։
6.2 Լիազորված մարմնի կողմից սույն պայմանագիրը կարող է միակողմանի և վաղաժամկետ լուծվել, եթե կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործողը.
6.2.1 կենդանական աշխարհի օբյեկտներն օգտագործել է օրենքի, իրավական այլ ակտերի և սույն պայմանագրի պայմանների կամ կենդանական աշխարհի օբյեկտների տրամադրման նպատակի խախտումներով,
6.2.2 լրիվ կամ մասնակիորեն հրաժարվում է իր պայմանագրային պարտավորությունների կատարումից,
6.2.3 կենդանական աշխարհի օբյեկտների օգտագործման ենթակա տարածքը վերցվում է պետական կամ հասարակական կարիքների համար
6.2.4 խախտել է սույն պայմանագրի 2.4.1-2.4.11-րդ կետերով սահմանված պարտականություններից որևէ մեկը:
6.3 Վերոնշյալ հիմքերով սույն պայմանագիրը վաղաժամկետ լուծելու դեպքում լիազորված մարմինը որևէ պատասխանատվություն չի կրում:
7. ԱՅԼ ԴՐՈՒՅԹՆԵՐ
7.1 Սույն պայմանագիրը կազմված է երկու օրինակից, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ: Կողմերից յուրաքանչյուրին տրվում է մեկ օրինակ:
8. ՀԱՏՈՒԿ ԴՐՈՒՅԹՆԵՐ
8.1 Պայմանագրի դրույթների փոփոխումը կատարվում է կողմերի գրավոր համաձայնությամբ: Կատարվելիք փոփոխությունները կողմերը քննարկում են մեկամսյա ժամկետում։ Դրանք ձևակերպվում են լրացուցիչ համաձայնագրով, ինչը հանդիսանում է պայմանագրի անբաժանելի մասը:
9. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ
Պայմանագրի ժամկետը սահմանվում է «____» ____________ թ. մինչև «____» ___________թ.։
10. Կողմերի հասցեները, բանկային վավերապայմանները եվ ստորագրությունները
Կենդանական աշխարհի օբյեկտներ օգտագործող |
Լիազորված մարմին |
Պաշտոնական հրապարակման օրը՝ 26 ապրիլի 2024 թվական:
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|
Փոփոխող ակտ | Համապատասխան ինկորպորացիան |
---|